Թութակ
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Թութակները շատ զգայուն ու նուրբ կենդանիներ են։ Գոյություն ունի թութակներ երկու խումբ՝ վայրի և տնային։ Վայրի թութակները կարող են գոյատևել ինքնուրույն՝ առանց մարդու միջամտության։ Իսկ տնային թութակները չեն կարող ինքնուրույն գոյատևել։ Նրանց հարկավոր է հատուկ խնամք ու հոգատարություն։ Այժմ անդրադառնանք այն հարցին թե ինչպես ընտրել թութակի զույգերին, ինչպես ճիշտ կերակրել թութակին, ինչպես անել, որ թութակը ձվադրի։ Նախ ասենք, որ թութակներին պետք է ընտրել նույն գույնի. Օրինակ եթե ընտրել եք թանաքագույն և դեղին թութակների ապա դժվար չի եզրակացնել, որ ձագուկի գույնը որոշելը շատ դժվար լինի. Անցնենք սննդին։ Նախ պետք է թութակին պարտադիր ապահովվել հատուկ նրանց համար ստեղծված կերակրով։ Հավելյալ սննդից կարելի է նշել խնձորը, գազարը, կանաչին՝ հատկապես համեմը, երեքնուկի տերևները, նաև ծաղիկը՝ որը պետք է անպայման լվանալ, նոր տալ թութակին։ Կարելի է շաբաթը մեկ անգամ թութակին տալ խաշած բրինձ, խաշած ձու։ Թութակները չեն հրաժարվի նաև թխվածքաբլիթից, կաթնաշոռից, մեղրից։ Բայց հարկավոր է շատ ուշադիր լինել, որպեսզի հանկարծ ձուն կամ բրինձը թթված չլինեն, այլապես թութակին մեծ վնաս կպատճառեն։
Որպեսզի թութակը ձվադրի անհրաժեշտ է պատրաստել փայտից բույն՝ ոչ մեծ չափսի։ Բնի հատակին պետք է լցնել թեփ՝ ցանկալի է մանրած։ Թութակը կարող է ածել մինչև անգամ 8 ձու։ Ձվադրման առաջին իսկ րոպեից հաշված մինչև ձագի դուրս գալը ձվից տևում է 18-21 օր։ Այդ օրերի ընթացքում միայն արուն է սնվում, հետո այդ սննդից որոշ մաս տալիս է էգին, իսկ էգն էլ ձագին։ Ձագը առաջին օրերին շատ փոքրիկ է լինում և փետուրներ չի ունենում, իսկ հետո օրեցօր մեծանում է։ Այսպես արդեն երեսունհինգ օր հետո փոքրիկը դուրս է գալիս բնից՝ լրիվ կազմավորված։ Նշենք նաև, որ այդ ընթացքում պետք է թութակների ջրի ամանը լվանալ յոդով, հետևել թութակների մաքրությանը։ Վայրի թութակը ձվադրում է տարին 2 անգամ, իսկ տնային թութակները կարող են ամբողջ տարին առանց ընդմիջման ձվադրել։ Իհարկե այդպիսի բան չպետք է թույլ տալ, քանզի թութակը կարող է սատկել։