Պելե
| Պելե | ||
| Անձնական տեղեկատվություն | ||
|---|---|---|
| Ամբողջական անուն | Էդիսոն Արանտես դո Նասիմենտու | |
| Ծննդյան թիվ | հոկտեմբերի 23, 1940 | |
| Ծննդյան քաղաք և երկիր | Տրես Կորասյոես, Բրազիլիա | |
| Հասակ | 173 սմ | |
| Դիրք | Հարձակվող | |
| Պատանեկան կարիերա | ||
| 1952-1956 | Բաուրու | |
| Մասնագիտական կարիերա1 | ||
| Տարի | Ակումբ | Խաղ (Գոլ) |
| 1956-1974 1975–1977 |
Սանտոս Նյու Յորք Կոսմոս |
605 (730) 64 (37) 669 (737) |
| Ազգային հավաքական | ||
| 1957-1971 | Բրազիլիա | 92 (77) |
|
1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են |
||
Էդսոն Արանտես Դու Նասիմենտու (պորտ.՝ Edson Arantes do Nascimento; Հոկտեմբերի 21 կամ Հոկտեմբերի 23, 1940, Տրես Կորասյոես, Մինաս Ժերայս), ով հայտնի է որպես Պելե (պորտ.՝ Pelé), բրազիլացի ֆուտբոլիստ, կենտրոնական հարձակվող, նրան կոչել են «ֆուտբոլի արքա»։
Հանդես է եկել «Բաուրու» (1950-55), «Սանթոս» (1956-74) և Նյու Յորքի «Կոսմոս» (1975-77) թիմերում։
Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրել է 93 խաղ, խփել 77 գոլ։ Աշխարհի եռակի չեմպիոն է (1958, 1962 և 1970թթ.)։ 1958-ի և 1970-ի աշխարհի առաջնությունների լավագույն ֆուտբոլիստը։ Մասնակցել է նաև 1966-ի առաջնությանը։ Լիբերտադորեսի գավաթի և միջմայրցամաքային գավաթի խաղարկությունների հաղթող (1962-63թթ)։ 1970թ աշխարհի լավագույն մարզիկ։ Հարավային Ամերիկա-ի լավագույն ֆուտբոլիստ (1973):
Նրան է պատկանում բրազիլական երկու ռեկորդ. 1958-ին 30 խաղում խփել է 58 գոլ, «Սանթոս»-«Բոտաֆոգո» հանդիպման ժամանակ (13։0) խփել է 11 գոլ։ Ընդհանուր առմամբ դարձել է 1284 գոլի հեղինակ 1363 խաղում։ Եղել է Բրազիլիայի սպորտի կոնֆեդերացիայի նախագահ։ 1950թ.-Սկսել է խաղալ Տրես Կարոկաս քաղաքի Բաուրու թիմում 1956թ.-տեղափոխվել է Սանտոս և 15 տարեկանում, հանդես գալով Բրազիլիայի առաջնությունում, առաջին մրցաշրջանում խփել է 32 գոլ: 1957թ.-16 տարեկանում ընդգրկվել է Բրազիլիայի հավաքական և առաջաին գոլը խփել է Արգենտինայի դարպասը
| Սա անավարտ հոդված է բրազիլացի ֆուտբոլիստի մասին։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |