Կլոն (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
o clone

Կլոն (պորտ.` O Clone) բրազիլական հեռուստասերիալ, որն ստեղծվել է աշխարհահռչակ «Գլոբո» հեռուստաընկերության կողմից և համարվում է ամենահաջողվածն ընկերության պատմության մեջ 21-րդ դարի առաջին տասնամյակում։ Սերիալը շատ խնդիրներ է շոշափել, այդ թվում` իսլամական մշակույթը և բարքերը, բժշկական էթիկան, ինչպես նաև թմրանյութերից կախվածությունը։

Առաջին անգամ այն Բրազիլիայում ցուցադրվել է 2001 թվականի սեպտեմբեր ամսին` Նյու-Յորքյան ահաբեկչությունից մի քանի շաբաթ անց և իր մեջ մեծ ռիսկ էր պարունակում, քանզի սերիալը հենց մահմեդական աշխարհին էր վերաբերում։ 2010 թվականի դրությամբ այն ցուցադրվել է 90 երկրում։

Սյուժեն[խմբագրել]

Պատմությունն սկսվում է Ռիո դե Ժանեյրոյում։ Ջեյդը, որ մուսուլման երիտասարդ աղջիկ է, կորցնում է մորը ու վերադառնում է Մարոկկո` իր հորեղբայր Ալիի մոտ։ Ալին ավանդապաշտ մուսուլման է, իսկ Ջեյդը Բրազիլիայում մեծացած աղջիկ, այնտեղի մշակույթը խիստ տարբերվում է իսլամական սովորույթներից։ Այդ նույն ժամանակ մեծահարուստ Ֆերրասների ընտանիքը մեկնում է Մարոկկո հանգստի։ Լեոնիդաս Ֆերրասն ունի երկվորյակ տղաներ` Լուկասն ու Դիոգոն։ Նրանց ուղեկցում է հայտնի բժիշկ Ավգուստո Ալբիերին։ Լուկասն ու Ջեյդը մի առիթով հանդիպում են և նրանց մեջ սկսվում է մեծ սեր, որը դառնում սերիալի զարգացումների սկիզբը։

Մուրիլու Բենիսիու Լուկաս, Դիոգո, Լեո,
Ջիովաննա Անտոնելլի  Ջեյդ,
Վերա Ֆիշեր Իվետ,
Ռեժինալդո Ֆարիաս Լեոնիդաս Ֆերաս,
Նեուզա Բորժես Դալվա,
Ժանդիրա Մանտինի Զորաիդե,
Լետիսիա Սաբատելլա Լատիֆա,
  Ժուկա դե Օլիվեյրա     Բժիշկ Աբգուստո Ալբիերի,
  Ստենիո Գարսիա       Հորեղբայր Ալլի,
  Դանիելա Էսկոբար     Մայիզա,
  Ադրիանա Լեսա  Դեուզա Մայր Լեոի,
    Կարլա Դիաս            Խադիջա,
      
   Վիկոր Ֆասանո        Օկտավիո,
   Դեբորա Ֆալաբելլա    Մել Ֆերաս,
   Ժուլիանա Պաես       Կառլա,
   Դալտոն Վիգ           Սաիդ,
   Էլիանե  Ժեռարդինի    Օրիորդ Նազիրա,
   Ալեսսանդրո Սանֆինա  Ինքն Իր դերում,
   Պելե                   
   Ռոնալդինիո
   Ռուտ Դե Սոուզա   Տիկին Մոսինիա,
   Լէա Գարսիա       Մորաքույր Լոլա ,