Ալեսանդրո Սաֆինա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեսանդրո Սաֆինա (իտալերեն՝ Alessandro Safína; ծնվ. 1963թ. հոկտեմբերի 14, Սիենա) — իտալացի օպերային և էստրադային երգիչ (տենոր): Ներկայումս հանդես է գալիս «օպերային ռոք» ժանրում: Ելույթներ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում։ Նրա կատարումները հնչում են «Կնքահայրը» ֆիլմում, «Կլոն» հեռուստասերիալում: 2011թ. սեպտեմբերի 29-ին համերգային ծրագրով հանդես է եկել Երևանում[1]: