Մարա Մանզան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարա Մանզան
պորտ.՝ Mara Manzan
Աշիմայի դերում
Ծնվել էմայիսի 28, 1952(1952-05-28)[1][2]
ԾննդավայրՍան Պաուլո
Մահացել է2009, նոյեմբերի 13
Մահվան վայրՌիո դե Ժանեյրո
ՔաղաքացիությունԲրազիլիա Բրազիլիա
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)1
Երեխա(ներ)1

Մարա Վիրջինիա Մանզան (պորտ.` Mara Manzan, մայիսի 28, 1952(1952-05-28)[1][2], Սան Պաուլո, Բրազիլիա - նոյեմբերի 13, 2009(2009-11-13)[3][1][2], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի դերասանուհի։

17 տարեկանում նա ապրում էր Սան Պաուլո քաղաքում։ Նա հաճախում էր թատրոն և կատակով միշտ նշում էր, որ երբեք դեր չի համարձակվել խաղալ միայն փոխարինել է դերասանուհիներին որոնք բացակայել են։ Նա հայտնիություն գտավ Կլոն (հեռուստասերիալ)ում Օդետի դերով, 2009 թվականին նկարահանվեց Հնդկաստանի ճանապարհներ (հեռուստասերիալ)ում որտեղ մարմնավորեց Աշիմայի դերը։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ին նա ամուսնացած էր Խորխե Մարկոդնեսի հետ և ուներ մեկ դուստր։ Որը նույնպես դերասանուհի էր։ Նա միշտ ապրել է երջանիկ կյանքով շրջապատված հարազատներով, Ռեդե Գլոբոյում նրան հիշում են որպես կատակասեր մի կին։ Սակայն 2009 թվականի նոյեմբերի 13-ին, Մարան մահացավ երկարատև թոքային քաղցկեղ հիվանդությունից, հիվանդությունը նրան անճանաչելի էր դարձրել։ Սակայն Մարան բրազիլական պատմության մեջ թողեց իր անունը մեծատառերով գրված։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարա Մանզան» հոդվածին։