Կարլա Դիաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլա Դիաս
Ծննդյան թիվ՝հուլիսի 19, 1998(1998-07-19)[1][2] (25 տարեկան)
Ծննդավայր՝Մադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն՝ Իսպանիա
Մասնագիտություն՝դերասանուհի և պարուհի
IMDb։ID 3718425

Կարլա Դիաս (իսպ.՝ Carla Díaz, հուլիսի 19, 1998(1998-07-19)[1][2], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի դերասանուհի և պարուհի։ Առավել հայտնի է «Լոբոների երկիր», «Արքայազն», «Վեց քույրեր» հեռուստասերիալներում կատարած դերերով[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1998 թվականի հուլիսի 19-ին Մադրիդում[4][5], նրա ծնողներն ունեցել են պարի դպրոց և մանկուց զբաղվել է պարով[6]։ 2007 թվականին՝ 9 տարեկան հասակում, սկսել է իր դերասանական կարիերան և նկարահանվել է մի շարք հեռուստատեսային գովազդային հոլովակներում[5][6]։ Առաջին հիմնական դերը ստացել է «Ալ միավոր» միստիկ հեռուստասերիալում[6], սակայն հետո հեռուստասերիալի հեռարձակումը հետաձգվել է մինչև 2011 թվականը։ Կատարել է Լոբո քույրերից ամենաերիտասարդի դերը «Լոբոների երկիր» (2010–2014) հեռուստասերիալում[7], հետո Բեն Բարեքի դերը «Արքայազնը» (2014–2016) հեռուստասերիալում և վեց Սիլվա քույրերից ամենաերիտասարդի դերը «Վեց քույրեր» (2015–2017) հեռուստասերիալում[8][9][10]։ 2020 թվականի հուլիսին Նեթֆլիքսը հայտարարել է, որ նա դերակատարում է ունենալու «Էլիտա» պատանեկան դրամա հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում, որը թողարկվելու է 2021 թվականի հունիսի 18-ին[11]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն
Տարի Անվանում Դեր Նշում Հղում
2009 Սև ավազան Երիտասարդ Լուսիա Էպիզոդիկ դեր [5]
2010 Աիդա Կամբորիա Էպիզոդիկ դեր [5]
2010 Կարմիր Արծիվ Մարգարիտա (երեխա) Էպիզոդիկ դեր [5]
2010–2014 Լոբոների երկիր Ռոսա "Ռոսիտա" Լոբո Հիմնական դեր [5]
2011 Ալ միավոր Պատրիսիս Ռոսաս Հիմնական դեր [6][12]
2012 Կարմինա Կարմինա Օրդոնես (Երեխա) Երկու մասից բաղկացած հեռուստաֆիլմ [6]
2014 Եղբայրներ Մարթա Մինիսերիալ [13]
2014–2016 Արքայազն Նայաթ Բեն Բարեք Հիմնական դեր [5]
2015–2017 Վեց քույրեր Էլիսա Սիլվա Հիմնական դեր [5]
2015 Թերեզա Թերեսա (տվյալ օրը) Հեռուստաֆիլմ [14]
2018 Հավերժ սեր Անա Բելեն Թունոն դե Գուեվարա Ռոբլես Պարբերական դեր, վեցերորդ եթերաշրջանում [15][16]
2018 Պահիտա Սալաս Մատուցողուհի Որպես հյուր (1 էպիզոդ) [17]
2019 Որս։ Մոնտեպերդիդո Անա Մոնթրել Հիմնական դեր [18]
2020 Մայրեր։ Սեր և կյանք Էլզա Պարբերաբար [5][19]
2021 Էլիտա Արի Հիմնական դեր (չորրորդ եթերաշրջան) [20]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Santillan, Tamara (2020 թ․ հուլիսի 20). «Élite presenta a los nuevos integrantes del elenco ¡bienvenidos a las Encinas!». Elle.
  4. Escutia, Nancy (2020 թ․ հուլիսի 20). «Élite: Ellos son los nuevos integrantes de la cuarta temporada». Gluc.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 «Manu Ríos, Carla Díaz, Martina Cariddi y Diego Martín: los nombres de la cuarta temporada de 'Élite'». HuffPost. 2020 թ․ հունիսի 25.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Lucendo, Raquel (2017 թ․ դեկտեմբերի 18). «Así es Carla Díaz, Elisa Silva en 'Seis hermanas' y el nuevo fichaje de 'Amar es para siempre'». FormulaTV.
  7. «Reparto de Tierra de lobos» (իսպաներեն). Վերցված է 19 de abril de 2021-ին. {{cite web}}: Unknown parameter |editorial= ignored (օգնություն)
  8. «David Martínez: "'Tierra de Lobos' es la lucha entre la modernidad y la tradición"». FormulaTV. 2010 թ․ սեպտեմբերի 28.
  9. «Las otras estrellas de la Serie el Príncipe». Zeleb. 2014 թ․ մարտի 4.
  10. «¿Quiénes son las '6 hermanas' de TVE?». La Opinión de Murcia. 2015 թ․ մարտի 24.
  11. «Andrés Velencoso, Diego Martín, Carla Díaz y Pol Granch, nuevas caras para "ÉLITE"». Agencia EFE. 2020 թ․ հուլիսի 20.
  12. Corrales, Guillermo A. (2011 թ․ սեպտեմբերի 5). «Se acerca el final de 'Punta Escarlata', ¿quién mató a las chicas del camping?». Bekia.
  13. Moreno, Adriano (2014 թ․ սեպտեմբերի 16). «'Hermanos': ¿Quién es quién en la nueva miniserie de Telecinco?». Sensacine. էջ 11.
  14. Rojas, S. (2015 թ․ մայիսի 16). «La actriz Marián Álvarez encarna a Santa Teresa en un telefilme». Diario de Sevilla.
  15. «Carla Díaz y Veki Velilla se incorporan a la sexta temporada de 'Amar es para siempre'». Ecoteuve. El Economista. 2018 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 2-ին.
  16. «La actriz Carla Díaz sorprende a sus seguidores con un rapado de pelo». Yahoo. 2018 թ․ օգոստոսի 16.
  17. «Carla Díaz, adiós a su pelo». El Norte de Castilla. 2018 թ․ օգոստոսի 13.
  18. Lozano, Sandra (2019 թ․ ապրիլի 1). «'La Caza. Monteperdido': Carla Díaz es Ana Montrell, la niña desaparecida». Diez Minutos.
  19. Malone, Chris (2020 թ․ օգոստոսի 17). «'Élite': Who Is Season 4 Cast Member Carla Díaz?». Cheatsheet.
  20. Zurbano, Janire (2021 թ․ ապրիլի 12). «¿Nos ha confirmado el vídeo de 'Elite' 4T los nuevos amores en Las Encinas?». Cinemanía. 20minutos.es.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]