Յուրգեն Կլինսման
| Յուրգեն Կլինսման | ||
| Անձնական տեղեկատվություն | ||
|---|---|---|
| Ամբողջական անուն | Յուրգեն Կլինսման | |
| Ծննդյան թիվ | 30 հուլիսի 1964 | |
| Ծննդավայր | Գյոպինգեմ, Բադեն-Վյուրտեմբերգ, Գերմանիա | |
| Հասակ | 181 սմ | |
| Դիրք | հարձակվող | |
| Մասնագիտական կարիերա1 | ||
| Տարի | Ակումբ | Խաղ (Գոլ) |
| 1981-1984 1984-1989 |
Շտուտգարտ Կիկերս Շտուտգարտ |
61(22) 156 (79) |
| Ազգային հավաքական | ||
| 1980-1981 1984-1985 |
Գերմանիա (մինչև 16 տ) Գերմանիա (մինչև 21) |
3 (0) 8 (3) |
| Մարզչական կարիերա | ||
| 2004-2006 2008-2009 |
Գերմանիա Բավարիա Մյունխեն |
|
|
1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են |
||
Յուրգեն Կլինսման (գերմաներեն Jürgen Klinsmann; հուլիսի 30 1964, Գյոպինգեմ, Բադեն-Վյուրտեմբերգ, ԳՖՀ) — գերմանացի նախկին ֆուտբոլիստ, հարձակվող: Ներկայումս մարզում է ԱՄՆ-ի ֆուտբոլի ազգային հավաքականը: Մազերի գույնի և գոլեր խփելու ունակության համար համար ստացել է «ոսկե ռմբարկու» մականունը:
Բովանդակություն |
[խմբագրել] Խաղային կարիերան
[խմբագրել] Ակումբային կարիերան
Ֆուտբոլ խաղալ սկսել է 8 տարեկանից, խաղալով բոլոր դիրքերում, նույնիսկ դարպասապահ: Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 16 տարեկանից, հանդես գալով Գերմանիայի 2-րդ դիվիզիոնի «Շտուտգարտ Կիկերս» ակումբում: 1984 թվականից սկսել է խաղալ արդեն բունդեսլիգայի «Շտուտգարտ» ավելի հեղինակավոր ակումբում: Կլինսմանը հանդես է եկել նաև Մյունխենի Բավարիայի, Ինտերի, Մոնակոի, Սամպդորիայի և Տոտենհեմ Հոտսպուրի կազմում:
[խմբագրել] Հավաքականի կարիերան
Կլինսմանը Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում խաղալով ունեցել է փայլում կարիերա, խաղալով 108 խաղ և խփելով 47 գնդակ: Իր խաղային լավագույն տարիներին համարվում էր հավաքանի առաջատար հարձակվողն ու գլխավոր հարվածային ուժը: 1998 թվականին ավարտել է խաղային կարիերան որպես ֆուտբոլիստ և աշխատել է որպես մարզիչ:
[խմբագրել] Մրցանակներ և փաստեր
- 1988 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
- Մասնակցել է ֆուտբոլի Եվրոպայի 1988, 1992 և 1996 թթ. առաջնություներին
- 1992 թվականի արծաթե մեդալակիր
- 1996 թվականի Եվրոպայի չեմպիոն
- Մասնակցել է ֆուտբոլի աշխարհի 1990, 1994 և 1998 թթ. առաջնություններին
- 1990 թվականի աշխարհի չեմպիոն է, խփել է 3 գոլ
- 1994 թվականին խփել է 5 գոլ
- 1998 թվականին խփել է 3 գոլ
- Կլինսմանը ֆուտբոլի պատմության առաջին ֆուտբոլիստն է, ով մասնակցելով 3 Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների, յուրաքանչյուր առաջնությունում խփել է 3 և ավելի գնդակ:
- ՈւԵՖԱ-ի գավաթի 1991 և 1996 թվականի հաղթող (համապատասխանաբար Ինտերի և Բավարիայի կազմում)
- Գերմանիայի 1994 և 1998 թթ. տարվա լավագույն ֆուտբոլիստ
- Անգլիայի 1995 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստ (Անգլիայի ֆուտբոլի պատմության առաջին արտասահմանցի ֆուտբոլիստը, ով արժանացել է այդ մրցանակին)
- Գերմանիայի 1997 թվականի չեմպիոն
- Ընդհանուր թվով հավաքականի կազմում մասնակցել է 130 խաղի, խփել 58 գնդակ, իսկ ակումբային խաղերում մասնակցել 506 խաղի խփելով 277 գնդակ
[խմբագրել] Մարզչական կարիերան
2004 թվականի հուլիսի 26-ից եղել է Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, փոխարինելով Ռուդի Ֆյոլլերին: 2006 թվականի հուլիսի 12-ից նրան փոխարինել է Յոահիմ Լյովը: 2008 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի ապրիլի 27-ը մարզել Բավարիա ակումբը: 2010 թվականի նոյեմբերի 3-ից պաշտոնապես նշանակվել է «Տորոնտո» ակումբի մարզիչ-խորհրդատու: 2011 թվականի հուլիսի 29-ից փոխարինել է Բոբ Բրեդլիին ԱՄՆ-ի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Իսկ 2011 թվականի օգոստոսին նրա մարզչությամբ ԱՄՆ-ն անցկացրել է 2 հանդիպում Մեքսիկայի և Ֆիլադելֆիայի հետ:
[խմբագրել] Մարզչական մրցանակներ
- 2006 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
- 2006 թվականին ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն մարզիչ
[խմբագրել] Անձնական կյանք և այլ գործունեություն
Կլինսմանը իր կարիերայի ընթացքում հանդես գալով արտասահմանյան երկրներում, իր մայրենի գերմաներենից բացի տիրապետել է նաև անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն և իսպաներեն լեզուներին: 1995 թվականին ամուսնացել է նախկին մոդել Դեբբի Չինի հետ (ծնունդով Սան-Խոսե քաղաքից): 1998 թվականից բնակվում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս-Անջելես քաղաքի Հանտինգտոն-Բիչ թաղամասում, ունի երկու երեխա: Մինչև ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ աշխատելը աշխատել է նաև Los Angeles Galaxy ակումբում որպես գլխավոր մարզչի օգնական:
Կլինսմանը 2000 թվականին ստեղծված Գերմանիայի երիտասարդական ֆուտբոլի ֆոնդի նախագահության անդամ է: Ֆոնդը Գերմանիայում զբաղվում է պատանեկան և երիտասարդական, ինչպես նաև այսպես կոչված բակային ֆուտբոլի զարգացմանը: Յուրգեն Կլինսմանը զբաղվում է նաև բարեգործական աշխատանքներով: Նա հիմնել է Agapedia բարեգործական ընկերությունը, ով օգնում է հիվանդ երեխաներին: 2001 թվականից նա ԱՄՆ-ի սպորտային խորհրդատվական ընկերության ֆուտբոլի բաժնի փոխնախագահն է: