Էնցո Ֆրանչեսկոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնցո Ֆրանչեսկոլի
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 12, 1961(1961-11-12)[1][2] (62 տարեկան)
ԾննդավայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ
Քաղաքացիություն Ուրուգվայ
Մասնագիտությունֆուտբոլիստ և գործարար
Զբաղեցրած պաշտոններՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
 Enzo Francescoli Վիքիպահեստում

Էնցո Ֆրանչեսկոլի (իսպ.՝ Enzo Francescoli Uriarte, նոյեմբերի 12, 1961(1961-11-12)[1][2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), նախկին ուրուգվայցի ֆուտբոլիստ է, կիսապաշտպան և հարձակվող։ Իր ճկուն տեխնիկայի և գնդակի հետ հիասքանչ վարվելու իր ունակության համար երկրպագուների կողմից ստացել է (անգլ. "The Prince" ) մականունը։

Ֆրանչեսկոլին ուրուգվայական ֆուտբոլի պատմության մեջ մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, նա գտնվում է 3 հորիզոնականում այն ֆուտբոլիստների շարքում, որոնք ամենաշատ խաղերն են անցկացրել Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում (73 խաղ)՝ դառնալով 17 գոլի հեղինակ[3]։

Ընդգրկված է Պելեի կողմից կազմված ՖԻՖԱ 100 աշխարհի լավագույն ֆուտբոլիստների ցանկում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնցո Ֆրանչեսկոլին կարիերան սկսել է «Կադիզ Խունիորսի» փոքր թիմի հետ։ Այնտեղից նա փորձել է տեղափոխվել «Պենյարոլ», բայց առողջական խնդիրների պատճառով չի ընդգրկվել այդ ակումբում։ «Կադիզում» նրա խաղն արժանացել է մայրաքաղաքային մեկ այլ թիմի՝ «Ուոնդերերսի» ուշադրությանը, որտեղ երիտասարդ ֆուտբոլիստը հայտնվել է ստացել է 1978 թվականին[4]։ 1980 թվականից Էնցոն սկսել է խաղալ հիմնական թիմի կազմում։ Նույն մրցաշրջանում ակումբը գրավել է 2-րդ տեղը, որը եղել է ակումբի լավագույն արդյունքը 1932 թվականից ի վեր։ Հաջորդ երկու մրցաշրջանում ակումբն զգաղեցրել է է 4-րդ և հինգերորդ հորիզոնականները համապատասխանաբար։ «Ուոնդերերսում» Ֆրանչեսկոլին անցկացրել է երեք մրցաշրջանում՝ մասնակցելով 79 հանդիպման և խփելով 20 գոլ։

1983 թվականին Էնցոն պայմանագիր է կնքել արգենտինական «Ռիվեր Պլեյտ» ակումբի հետ, որը ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 360 հազար դոլար։

Ըստ Զինեդին Զիդանի՝ իր երիտասարդության շրջանում Ֆրանչեսկոլին եղել է նրա ամենասիրելի ֆուտբոլիստը[5][6]։ Զիզուն նույնիսկ որդուն անվանել է Ֆրանչեսկոլիի պատվին` Էնցո[7][8]։

Ննվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Ակումբ Երկիր Լիգա Խաղեր Գոլեր
1980/82 Մոնտեվիդեո Թափառողներ]] Ուրուգվայ Ուրուգվայ Ուրուգվայի առաջնություն 74 20
1983 Ռիվեր Փլեյթ Արգենտինա Արգենտինա Արգենտինայի առաջնություն 27 11
1984 49 29
1985/86 37 28
1986/87 Ռասինգ Փարիզ Ֆրանսիա Ֆրանսիա Լիգա 1 35 14
1987/88 28 8
1988/89 26 10
1989/90 Օլիմպիկ Մարսել 28 11
1990/91 Կալյարի Իտալիա Իտալիա Սերիա Ա 33 4
1991/92 33 6
1992/93 32 7
1993/94 Տորինո 24 3
1994 Ռիվեր Փլեյթ Արգենտինա Արգենտինա Արգենտինայի առաջնություն 16 12
1995 20 7
1996 26 15
1997 22 13
Ընդհանուր 510 198

Միջազգային գավաթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Ակումբ Երկիր Լիգա Խաղեր Գոլեր
1994 Ռիվեր Փլեյթ Արգենտինա Արգենտինա Լիբերտադորեսի սուպերգավաթ 4 2
1995 Լիբերտադորեսի գավաթ 7 4
1995 Լիբերտադորեսի սուպերգավաթ 6 7
1996 Լիբերտադորեսի գավաթ 13 6
1996 Լիբերտադորեսի սուպերգավաթ 1 0
1996 Միջմայրցամաքային գավաթ 1 0
1997 Լիբերտադորեսի գավաթ 2 2
1997 Լիբերտադորեսի սուպերգավաթ 4 0
1997 Ռեկոպա 1 1
Ընդհանուր 39 22

Ընդհանուր վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղեր Գոլեր Հարաբ․
Բարձր դիվիզիոններ 510 198 0.39
Ազգային գավաթներ 17 7 0.41
Միջազգային գավաթներ 45 22 0.49
Ուրուգվայի ազգային հավաքական 73 15 0.20
Ընդհանուր 645 242 0.38

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Uruguay - Record International Players» (անգլերեն). Luis Fernando Passo Alpuin, rsssf.com. 12 февраля 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 11 апреля 2009-ին.
  4. Francescoli
  5. «Принц, не ставший королём» (ռուսերեն). Антон Третяк. 12 ноября 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 28 ноября 2008-ին.
  6. «Игрок донецкого Металлурга сыграл с Зиданом за сборную мира» (ռուսերեն). football.ua — «Я играл против него, и вот сейчас я сыграл вместе с ним в одной команде. Мы неплохо понимали друг друга. Он — самый лучший игрок, которого я когда-либо видел, он мой идол». 22 апреля 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 28 ноября 2008-ին. {{cite web}}: no-break space character in |description= at position 109 (օգնություն)
  7. www.sporttotal.ru
  8. «Сын Зидана может стать новой «звездой» «Реала»» (ռուսերեն). rus.newsru.ua. 26 июня 2007. Վերցված է 28 ноября 2008-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնցո Ֆրանչեսկոլի» հոդվածին։