Չե Գևարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չե Գևարայի նշանավոր պատկերը

Էռնեստո Գևարա (հունիսի 14, 1928, Ռոսարիո, Արգենտինահոկտեմբերի 9, 1967, Լա Իգերա, Բոլիվիա) - սովորաբար կոչված ու ճանաչված որպես Չե Գևարա, Էլ Չե կամ միայն Չե (Չե-ն Արգենտինայում Էռնեստոյի կրճատված ձևն է), Արգենտինայում ծնված մարքսիստ հեղափոխական, քաղաքական գործիչ և Կուբայական հեղափոխության ու միջազգային կոմունիստական շարժման ականավոր մասնակից։

Երիտասարդ տարիքից ուսանելով բժշկություն, Չե Գևարան ճանապարհորդում է Հարավային Ամերիկան ծայրեծայր, ուր տեսնում է մայրցամաքի ժողովրդի աղքատ վիճակը ու միջավայրը։[1] Այդ ճանապարհորդությունների ընթացքում իր փորձառությունները և դիտողությունները իրեն քաջալերում են շարունակել մարքսիզմի ուսումնասիրումը, քանի որ նա հավատում էր, որ մարքսիստական հեղափոխությունը ժողովրդի չքավորությունը հաղթահարելու միակ լուծումն է։.[2]

1956-ին, երբ Մեքսիկայում էր գտնվում, Չե Գևարան ծանոթանում է Ֆիդել Կաստրոյի հետ և միանում է վերջինիս հեղափոխական շարժմանը։[3] Կուբայական հեղափոխության արդյունքում կործանվում է Կուբայի դիկտատոր՝ Գեներալ Ֆուլխենսիո Բատիստան՝ 1959-ին։[4]

1965-ին Չե Գևարան մեկնեց Կուբայից՝ մտադրություն ունենալով հեղափովություն կազմակերպել Կոնգոյում և Բոլիվիայում։ Բոլիվիայում ձերբակալվում է ԿՀԳ-ի և ԱՄՆ-ի հատուկ նշանակության գնդի կողմից։ Չե Գևարան մահապատժի է ենթարկվում Բոլիվիայի նախագահ Ռենե Բարրիենտոսի հրամանով՝ Լա Իգերա բնակավայրում Վալլեգրանդեի մոտ հոկտեմբերի 9-ին, 1967թ[5]

Մահից հետո Գևարան դառնում է սոցիալիստական հեղափոխության շարժումների խորհրդանիշը։ Գևարայի պատկերը աշխարհում ամենաճանաչված նկարներից մեկն է և ճանաչված է որպես 20-րդ դարի խորհրդանիշը։[6]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. On Revolutionary Medicine Ելույթ Չե Գևարայից կուբական մարտնաչողների օգոստոսի 19, 1960 թ.։
  2. At the Afro-Asian Conference in Algeria Ելույթ Չե Գևարայից երկրորդ տնտեսական սեմինարի աֆրիկական-ասիական համերաշխության Ալժիրում փետրվարի 24, 1965 թ.։
  3. Beaubien, Jason (2009). Cuba Marks 50 Years Since 'Triumphant Revolution'. NPR: All Things Considered, Audio Report. 
  4. Time Magazine cover story (Օգոստոսի 8, 1960). "Castro's Brain".
  5. Ryan, Henry Butterfield (1998). The Fall of Che Guevara: A Story of Soldiers, Spies, and Diplomats. New York: Oxford University Press. ISBN 0-19-511879-0.
  6. Maryland Institute of Art, BBC News (Մայիսի 26, 2001). Che Guevara photographer dies. Վերստածվ է հունվարի 4, 2006.

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով