Ջեկ Լոնդոն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Ջեկ Լոնդոն | |
|---|---|
| Ծնվել է | Ջոն Գրիֆֆիտ Չեյնի հունվարի 12 1876 Սան-Ֆրանցիսկո (Կալիֆորնիա) |
| Մահացել է | նոյեմբերի 22 1916 Գլեն-Էլլեն (Կալիֆորնիա) |
| Մասնագիտություն | գրող |
| Ազգություն | ամերիկացի |
| Ոճեր | "Արկածային" |
| Ուշագրավ աշխատանք(ներ) | "Սպիտակ Ժանիքը" |
|
Ներշնչվել է
|
|
|
Ներշնչել է
|
|
| Ստորագրություն | |
Ջոն Գրիֆֆիտ "Ջեկ" Լոնդոնը (իրական անունը` Ջոն Գրիֆֆիտ Չեյնի, 1876 հունվարի 12 - 1916 նոյեմբերի 22) ամերիկյան հեղինակ է, լրագրող և հասարակական գործիչ: Նրա հայտնի ստեղծագործություններից են «Նախնիների կանչը», «Սպիտակ Ժանիքը», Քլոնդայկի և Ոսկե տենդի մասին պատմվածքները: Նա պրոֆմիությունների, սոցիալիզմի և բանվորության վառ կողմնակիցներից էր և գրել է այդ թեմաներին նվիրված մի քանի մեծ գործեր, որպիսիք են «Երկաթե կրունկ» մռայլ վեպը և «Անդունդի մարդիկ» գիտահանրամատչելի բացահայտումը:
Ստեղծագործությունները [խմբագրել]
Վեպեր և վիպակներ [խմբագրել]
- Ձյուների դուստրը (A Daughter of the Snows, 1902)
- Ճանապարհորդություն Շլացուցիչով (The Cruise of the Dazzler, 1902)
- Նախնիների կանչը (The Call of the Wild, 1903)
- Կեմփթոն Ուեյսի նամակը (The Kempton-Wace Letters, 1903)
- Ծովագայլը (The Sea-Wolf, 1904)
- Խաղը (The Game, 1905)
- Սպիտակ Ժանիքը (White Fang, 1906)
- Ադամից առաջ (Before Adam, 1907)
- Երկաթե կրունկ (The Iron Heel, 1908)
- Մարտին Իդեն (Martin Eden, 1909)
- Ժամանամը չի սպասում (Burning Daylight, 1910)
- Արկած (Adventure, 1911)
- Կարմիր համաճարակ (The Scarlet Plague, 1912)
- Արևի որդին (A Son of the Sun, 1912)
- Վայրագ գազանը (The Abysmal Brute, 1913)
- Լուսնի հովիտը (The Valley of the Moon, 1913)
- Ապստամբություն Էլսինորում (The Mutiny of the Elsinore, 1914)
- Միջաստղային թափառականը (The Star Rover, 1915)
- Մեծ տան փոքրի տիրուհին (The Little Lady of the Big House, 1916)
- Կղզիաբնակ Ջերրին (Jerry of the Islands, 1917)
- Ջերիի եղբայր Մայքլը (Michael, Brother of Jerry, 1917)
- Երեքի սիրտը (Hearts of Three, 1920)
Պատմավածքների ժողովածուներ [խմբագրել]
Ջեկ Լոնդոնը գրել է ավելի քան 200 պատմվածքներ, որոնք ներառնվել են 16 ժողովածուներում.
- Գայլի որդին (Son of the Wolf, 1900)
- Նրա հայրերի փախուստը (The God of His Fathers, 1901)
- Սառույցի երեխաները (Children of the Frost, 1902)
- Տղամարդկային հավատարմություն (The Faith of Men, 1904)
- Լուսնադեմը (Moon-face, 1906)
- Կյանքի սերը (Love of Life, 1907)
- Ծովային պահեկի պատմածները (Tales of the Fish Patrol, 1906)
- Դեմքը կորցրած մարդը (Lost Face, 1910)
- Հարավային ծովերի պատմվածքները (South Sea Tales, 1911) Рассказы южных морей
- Երբ աստվածները ծիծաղում են (When God Laughs, 1911)
- Հպարտության տաճարը (The House of Pride, 1912)
- Սմոք Բելյու (Smoke Bellew, 1912)
- Արևի որդին (A Son of the Sun, 1912)
- Գիշերվա ծնունդը(The Night Born, 1913)
- Ուժեղների ուժը (The Strength of the Strong, 1914)
- Թասմանի կրիաները (The Turtles of Tasman, 1916)