Ֆրանց Կաֆկա
| Ֆրանց Կաֆկա | |
|---|---|
(արձակագիր-նովելիստ) |
|
| ԱԱՀ՝ | Ֆրամց Կաֆկա Franz Kafka |
| Ծննդյան օր՝ | հուլիսի 3, 1883 |
| Ծննդավայր՝ | Պրահա (Ավստրո-հունգարիա) |
| Վախճանի օր՝ | հունիսի 3, 1924 |
| Վախճանի վայր՝ | Կիլլինգ, այժմ Կլոստերնոյբուրգ (Ավստրիա) |
Ֆրանց Կաֆկա (գերմ.՝ Franz Kafka,Կաղապար:Lang-tsh ) (* Հուլիսի 3, 1883թ. Պրահա, այն ժամանակ Ավստրո-Հունգարիա, մահ. Հունիսի 3, 1924թ., Կիրլինգ, այժմ Կլոստերնոյբուրգ, Ավստրիա, հրեական ծագմամբ գերմանացի գրող։[1] Հիմնական ստեղծագործություններն են վեպերը (Դատավարություն, Դղյակը, Կերպարանափոխություն ևն) և բազմաթիվ պատմվածքներ։ Կաֆկայի ստեղծագոծությունների մեծամասնությունը տպագրվել են հեղնիակի մահից հետո։ Հակառակ Կաֆկայի կտակի, հեղինակի մերձավոր Մաքս Բրոդը հրատարակում է Կաֆկայի ձեռագրերը, որը համաշխարհային ճանաչում է բերում հեղինակին։ [2]
Բովանդակություն |
Կյանքը [խմբագրել]
1883-1901 [խմբագրել]
Ֆրանց Կաֆկան ծնվել է 1883թ. հուլիսի 3-ին Պրահայում։ Կաֆկայի հայրը` Հերման Կաֆկան (1852-1931) և մայրը` Յուլիա Կաֆկան (Օրիորդական ազգանունը` Լյովի գերմ.՝ Löwy) ազգությամբ հրեաներ էին։ Հայրը սկզբից աշխատում էր որպես ճանապարհորդական խորհրդատու , իսկ հետագայում զբաղվում էր արդուզարդի վաճառքով։ Մայրը Յուլիա Կաֆկան ծագում էր Պոդիբրադ քաղաքի հարուստ ընտանիքներից մեկից, ավելի կրթված էր, քան ամուսինը և ամուսնու բյուրոյում օրեկան ընդհուպ մինչև 12 ժամ կատարում էր խորհրդատվական աշխատանք ։[3] Ֆրանց Կաֆկան ընտանիքի անդրանիկ որդին էր:
Նրանից հետո ծնված երկու եղբայրները սպանվում են փոքր տարիքում, իսկ կրսեր երեք քույրերը` Գաբրիելլե (էլլի) Կաֆկան (1889-1941), Վալերի (Վալլի) Կաֆկան, (1890 - 1942) և Օտիլի (Օտտլա) Կաֆկան (1892-1943) հետագայում տարվում են համակենտրոնացման ճամբար, որտեղ և վախճանվում են։[4] Կաֆկայի ծնողները աշխատանքի բերումով անընդհատ բացակայում էին, և երեխաները հիմնականում դաստիարակվում են ծառայողների կողմից։ Կաֆկայի մայրենի լեզուն գերմաներենն էր, ինչպես այդ ժամանակ Պրահայի բնակչության մոտ 10 տոկոսինը, սակայն ծնողների նման տիրապետում էր նաև չեխերենին։ 1889-1893 թթ. Կաֆկան հաճախում է Գերմանական պատանիների դպրոց միայն տղաների համար „Deutsche Knabenschule“ Պրահայի Ֆլայշմարկտում։ Հետո տեղափոխվում է պատմական Պրահայի պետական հումանիտար գիմնազիա, որտեղ դասավանդվում էր գերմաներեն լեզվով։ Որպես գրող Կաֆկան դրսևորվում է արդեն 15 տարեկանում։ Կաֆկայի վաղ տարիքի ստեղծագործությունները չեն պահպանվել, հնարավոր է որ հենց հեղինակը ինքն է դրանք գրելուց հետո ոչնչացրել։ Արձակուրդները Կաֆկան անց էր կացնում սիրելի քեռու` մասնագիտությամբ բժիշկ Զիգֆրիդի մոտ, Թրիշ քաղաքում` Պրահայից դեպի հարավ արևելք։ 1901 թ. Կաֆկան հաջողությամբ հանձնում է հասունության քննությունը և մեկնում է Գերմանիայի ծայր հյուսիս` Նորդերնեյ և Հելգոլանդ կղզիներ Norderney und Helgoland։[3]
1901-1910 [խմբագրել]
1901-1906թթ. Կաֆկան սովորում և ավարտում է Կարլ Ֆերդինանդ Համալսարանը Վիեննայում ( Karl-Ferdinands-Universität zu Prag)։ Սկզբում սկսում է սովորել Քիմիա, հետո հոր ցանկությամբ տեղափոխվում է իրավագիտության բաժին, հետո մի կիսամյակ` գերմանիստիկա և արվեստի պատմություն, հետագայում նույնիսկ ցանկանում է ուսումը շարունակել Մյուխենում, բայց վերջում կրկին վերադառնում է իրավագիտության բաժին։ Հինգ տարի հետո Պրոֆ. Ալֆրեդ Վեբերի մոտ պաշտպանելով դիսերտացիան, Կաֆկան ավարտում է համալսարանը` պարտավորվելով համապատասխան կեստարյա չվճարվող իրավաբանական պրակտիկա անել քաղաքացիական և քրեական դատարաններում։
Մի կարճ ժամանակամիջոց Կաֆկան աշխատում է իտալական ապահովագրական ընկերությունում։ „Assicurazioni Generali“ (Հոկտեմբեր 1907 - հուլիս 1908), իսկ 1908-ի հուլիսից մինչև 1922 թ. աշխատում է Բոհեմիական թագավորության բանվորների դժբախտ պատահարներից ապահովագրական ինստիտուտում ((գերմ.)„Arbeiter-Unfall-Versicherungs-Anstalt für das Königreich Böhmen“):
Այս կիսով չափ (մասամբ) պետական հիմնարկությունում Կաֆկայի պաշտոնեական դիրքը պահանջում է արդյունաբերական արտադրանքի և խոշոր ձեռնարկությունների և տեխնոլոգիաների խորը գիտելիքներ։ Սկզբնական շրջանում Կաֆկան աշխատում է դժբախտ պատահարների բաժնում, այնուհետև տեղափոխվում է ապահովագրության տեխնիկական բաժին։
Սկսած 1910 թ. աշխատում է հիմնարկության բաժանմունք Betriebsabteilung։ (Պրահայի գերմանական տեխնիկական բարձրագույն ինստիտուտում, Կաֆկան հաճախում է մեխանիկական տեխնոլոգիաների թեմայով դասախոսությունների)։ Կաֆկան մշակում է վտանգի աստիճանների գործարկման տեղեկանք:
1910-1924 [խմբագրել]
1908-1916թթ. պարբերաբար ուղարկվում է կարճատև գործուղումների հյուսիսային Բոհեմիա ։ Այնտեղ Կաֆկան այցելում է տարբեր ընկերություններ, զեկուցում է կարդում ձեռներեցնեի համար և մասնակցել է դատական վարույթներին։ Նրա գործունեությանը պատկանում էր նաև հաշվետվությունների պատրաստումը։ 1917թ. սեպտեմբերին Կաֆկայի մոտ հայտնաբերվում է թոքային և շնչափողային տուբերկուլիոզ։ Բուժվելու նպատակով 1918թ. Կաֆկան ուղևորվում է Schelesen., որտեղ հանդիպում է Julie Wohryzeckին։ (1891-1944, ազգությամբ նույնպես հրեա, սպանվում է Աուսվիցում) [4]
1923-1924թթ. ձմռանը Կաֆկայի առողջությունը զգալիորեն քայքայվում է։ Առողջարանային հանգիստը անզոր է լինում կազդուրել Կաֆկայի քայքայված առողջությունը։ Կաֆկան ժամանակ առ ժամանակ կորցնումէ խոսելու ունակությունը, այլևս չի կարողանում պինդ սնունդ ընդունել։ 1924թ. հունիսի 3-ին վատթարացող հիվանդության հետևանքով վատ սնվելու արդյունքում` հետզհետե թուլանալով Կաֆկան կնքում է իր մահկանացուն։ Կաֆկայի գերեզմանը գտնվում է Պրահա Շտրաշնիցում Prag-Straschnitz։[3]
Ստեղծագործությունը [խմբագրել]
Հայերեն հրատարակությունները [խմբագրել]
- Դատավարություն, Կերպարանափոխություն
- Դղյակը
- Սերենների լռությունը
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Franz Kafka, Lebensdaten, Werk, Regionaler Arbeitskreis Internet am Oberschulamt Karlsruhe
- ↑ Նախաբան`Դատավարություն
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.vlg-gehlen.de/f_kafka.htm
- ↑ 4,0 4,1 http://www.lehrer.uni-karlsruhe.de/~za874/homepage/kafka.htm
- Կաֆկայի ձեռագրերը դուրս կբերվեն շվեյցարական պահոցներից
- Ֆրանց Կաֆկային նվիրված ինտերնետային հանգույց (ֆր.)
Արտաքին հղումներ [խմբագրել]