Գիորգի Կուրթագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գիորգի Կուրթագը (հունգարերեն` György Kurtág) հունգարացի կոմպոզիտոր է: Նա ծնվել է 1926 թվականի փետրվարի 19-ին, Լուգոժ քաղաքում (այժմ՝ Ռումինիա)։

Երաժշտական ոճ [խմբագրել]

Նրա երաժշտության մեջ զգացվում է հունգարացի մեծ կոմպոզիտոր Բելա Բարտոկի ազդեցությունը: Նա նաև ազդվել է Անտոն Վեբերնի ստեղծագործությունից: Համագործակցել է տարբեր նվագախմբերի հետ այդ թվում նաև Բեռլինի Ֆիլհարմոնիկ Նվագախմբի հետ: Ստացել է բազմաթիվ մրցանակներ: Համարվում է մեր օրերի ամենատաղանդավոր կոմպոզիտորներից մեկը:

Հայտնի ստեղծագործություններից են ՝

  • Լարային կվարտետ,
  • 8 դուետ ջութակի և ցիմվալոմի համար,
  • Կոնցերտ դաշնամուրի և թավջութակի համար,
  • Փողային կվինտետ,
  • Կոնցերտ ջութակի և ալտի համար:

Այժմ բնակվում է Ֆրանսիայում: Նա Բեռլինի Արվեստների Ակադեմիայի պատվավոր անդամ է: