Ճայակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Coloeus monedula -Munkedal, Vastra Gotaland, Sweden-8.jpg

Ճայակը ճնճղուկազգիների կարգի՝ ագռավների ընտանիքին պատկանող թռչուն է։ Հայտնի է նաև արջնագռավ անունով։ Միջինից մեծ, սև թռչուն է։ Ունի ուժեղ կտուց, որը կողքից սեղմված է, իսկ ռունգները ծածկված են կոշտ մազերով։ Ճայակի թևերը լայն են, ծայրերը՝ մատների նման չռված։

Հայաստանում ապրում է արևելյան ճայակը, որը լայն տարածում ունի Արարատյան դաշտում և նախալեռնային գոտում։

Ճայակները շրջում են մեծ խմբերով, հաճախ սերմնաքաղ ագռավների հետ։ Լինում են նաև քաղաքներում և այլ բնակավայրերում։

Ճայակները չեն չվում։ Բնադրում են ծառերի փչակներում, պատերի ճեղքերում, մանր գիշատիչների բներում, հողի փլվաձքներում և այլուր։ Բները պատրաստում են փետուրներից, հին շորի լաթերից, հաճախ ծեփում գոմաղբով կամ ցեխով։ Ունեն կոպիտ, կանոնավոր ձև չունեցող բներ։ Բազմանում են վաղ գարնանը, դնում 3 - 8 ձու։

Շատ օգտակար թռչուն է։ Հիմնականում կերակրվում է հողի մեջ ապրող շատ վնասակար միջատներով` արջուկներով, ճռիկներով, բվիկների թրթուրներով, լարաթրթուրներով։ Սնվում է նաև դաշտային այլ վնասատուներով, ներառյալ մկներով։

Աղբյուրներ[խմբագրել]