Ագռավներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև ագռավ

Ագռավները կազմում են ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք:

Բովանդակություն

[խմբագրել] Բնակավայրերը

Հայտնի է 100 տեսակ՝ տարածված են Եվրոպայում, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայում, Աֆրիկայում, Հյուսիսային Ամերիկայում: Հյուսիսում ապրողները չվող են, հարավում ապրողները՝ նստակյաց: ՀՀ-ում տարածված է 8 տեսակ՝ սև և մոխրագույն ագռավներ, կաչաղակ, կարմրակտուց, ալպիական, սովորական ճայեր, սերմնաքաղ:

[խմբագրել] Սև ագռավներ

Բնորոշվում են ամրակազմ մարմնով (երկարությունը՝ 45-65 սմ, կենդանի զանգվածը՝ 400-600 գ):Կտուցը և ոտքերն ամուր են, թևերը՝ լայն ու կարճ, պոչը՝ ուղիղ, կլորավուն:Փետրավորումը մոխրագույն է կամ սև, հաճախ՝ մետաղական փայլով: Բազմանում են տարին մեկ կամ երկու անգամ՝ դնելով 2-8 խայտաբղետ ձու: Ամենակեր են, երբեմն՝ վնասատու: Սնվում են պտուղներով և այլ թռչունների ձվերով ու ձագերով: Սև ագռավը լայնորեն տարածված է լեռներում: Օգտակար է` որպես բնական սանիտար: Սակայն վերջին տասնամյակում, տարածքների սեփականաշնորհումից հետո, դաշտերում լեշերի գոյությունը խիստ նվազել է, որը կարող է դառնալ սև ագռավի թվաքանակի կրճատման պատճառ: Ընդունակ է որոշ տրամաբանական գործողություններ կատարելու (օրինակ՝ ընկույզը կոտրելու համար այն բարձրությունից նետում է քարերին) և վերարտադրելու մարդու որոշ բառեր: Հետաքրքիր են թռիչքային խաղերը հողմավար բազեի և սպիտակագլուխ անգղի հետ: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

[խմբագրել] Մոխրագույն ագռավներ

Մոխրագույն ագռավները հսկայական երամներով գիշերում են ծառաշատ զբոսայգիներում, շենքերի տանիքներում: Աղմկարար վարքով (հատկապես` ձագերը բնից դուրս գալու օրերին), տհաճ կռռոցներով անհանգիստ մթնոլորտ են ստեղծում փողոցներում ու բակերում: Որպես ամենակեր (հատկապես մեծ քաղաքներում ու քաղաքամերձ աղբանոցներում կենցաղային թափոններով սնվողներ)՝ շրջակա միջավայրի աղտոտվածության ցուցիչ են: Մեծ վնաս կարող են պատճառել մանր (հատկապես` ջրլող) թռչունների ձագերին ու ձվերին: Անտառային կաչաղակը բնակվում է սաղարթավոր անտառներում, ծառածածկ գետահովիտներում: Թևին կա կարմիր բիծ, գլխին՝ թույլ զարգացած փուփուլ: Վնասակար է, ոչնչացնում է այլ թռչունների (օրինակ՝ «Խոսրովի անտառ» արգելոցում՝ սև ցինի, փոքր շահնարծվի և ճուռակի) ձագերն ու ձվերը: Կոպիտ ագռավային ձայնի շնորհիվ լավ ճանաչելի է դաշտային պայմաններում:

[խմբագրել] Սովորական կաչաղակ

Սովորական կաչաղակի պոչը երկար է, փետրավորումը` սևի ու սպիտակի համադրությամբ: Երևան է թափանցել 1970-ական թվականներին: Վնասակար է. ոչնչացնում է որսորդական և այլ մանր թռչուններ (կաքավ, լոր, արտույտ) ու մեծ քանակությամբ ձվեր: Սևանա լճի ափամերձ տնկարկների խիտ սավանում բազմանում է անկորուստ, ուստի անհրաժեշտ է կիրառել թվաքանակի նվազեցման արհեստական միջոցներ: Խոշոր քաղաքներում սանիտարական վիճակի ցուցիչ է. տարածված է փողոցներում և քաղաքամերձ աղբանոցներում:

[խմբագրել] Ալպիական ճայ

Ալպիական ճայի ՀՀ-ում տարածմանը վերաբերող տվյալներ հավաքագրվել են 1955 թ-ին: Թռիչքը ճարպիկ է, սավառնում է մեծ բարձրություններում՝ ժայռագագաթների շուրջը: Բարձրադիր լեռնային գոտում տարածված լինելու պատճառով կենսակերպի բազմաթիվ մանրամասներ ուսումնասիրված չեն:

[խմբագրել] Կարմրակտուց ճայ

Կարմրակտուց ճայն աղմկարար է, կերակրվում է երամներով, ժայռերի ծերպերին, մարգագետիններում, նոսրանտառներում: Սավառնում է մեծ բարձրություններում, ձմռանն իջնում է ցածրադիր վայրեր:

[խմբագրել] Մեծ անտառային կաչաղակ

Հետաքրքրություն են ներկայացնում հարևանությամբ բնադրող թռչունների (օրինակ՝ հողմավար բազեի) հետ թռիչքային խաղերը, որոնք ժամանցի տպավորություն են թողնում:

[խմբագրել] Սովորական ճայ

Սովորական ճայը լայնորեն տարածված է տափաստաններում և հովիտներում: Արարատյան դաշտում բնադրման փաստը հաստատվել է վերջին 5 տարիներին՝ գաղութների կայուն գոյությամբ: Օգտակար է, որոշակի դեր ունի բնահողում զարգացող վնասատու միջատների ոչնչացման գործում:

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով