Սովորական կաչաղակ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովորական կաչաղակը կամ պարզապես կաչաղակը (Pica pica) ճնճղուկազգիների կարգի ագռավների ընտանիքի թռչուն է: Մարմնի երկարությունը կազմում է 45-48 սմ, կենդանի զանգվածը` մինչև 250 գ: Գլուխը, պարանոցը, մեջքը, երկար պոչն ու թևերը սև գույնի են, մետաղական փայլով, իսկ կուրծքը, փորիկը և թևերի ծայրափետուրները` սպիտակ: Գետնի վրա քայլում է պոչը վեր ցցած: Նստակյաց կյանք է վարում, լինում է միայնակ, զույգերով կամ երամով: Բնադրվում է ծառերի կամ թփերի վրա: Դնում է 4-8 երկնագույն, գորշ բշերով ձու:
[խմբագրել] Արտաքին հղումներ
Վիքիցեղերը պարունակում է տեղեկություններ՝
մասին։