Գող-կաչաղակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Գող-կաչաղակ» (իտ.՝ La gazza ladra; անունն ամբողջությամբ` «Գող-կաչաղակ, կամ Արտաքինից դատելու վտանգը»), իտալացի երգահան Ջոակինո Ռոսսինիի օպերա երկու գործողությամբ։ Լիբրետտոն Ջովաննի Գերարդինիի ըստ Կենիեյի և դ՛Օբինյիի «Գող–կաչաղակ կամ Սպասուհին Պալեզոյից» պիեսի։ Առաջին անգամ բեմադրվել է Միլանի «Լա Սկալա» թատրոնում 1817 թ մայիսի 31–ին։

Օպերայի ամենահայտնի համարներից է նախերգանքը, որն առանձնանում է հարվածային գործիքների օգտագործմամբ։ Այն հաճախ կատարվում է սիմֆոնիկհամերգներում։