Ֆրանց Վերֆել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանց Վերֆել

Ֆրանց Վերֆել (գերմաներեն` Franz Werfel, սեպտեմբերի 10 1890, Պրահա, Ավստրո-Հունգարիաօգոստոսի 26 1945, Բևերլի Հիլզ, ԱՄՆ), ավստրիացի գրող և հումանիստ:

Բովանդակություն

[խմբագրել] Կենսագրությունը

Ծնվել է ունևոր հրեական ընտանիքում, սովորել է Ֆրանց Կաֆկայի և Մակս Բրոդի հետ նույն ուսումնարանում, այնուհետև` Լայպցիգի և Համբուրգի համալսարաններում: 1911—1912 թթ. ծառայել է բանակում, բանտարկվել է` երկրում տիրող ռազմամոլության դեմ ելույթների համար: Էքսպրեսիոնիզմի վիեննական ուղղության հիմնադիրներից մեկն է, մոտ էր Կրաուսին և Ռիլկեին: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին կազմակերպում է պացիֆիստների ընկերություն Մարտին Բուբերի և Մաքս Շելերի հետ միասին, թեև պատերազմի բռնկումից հետո զորակոչվում է բանակ` 1915-17թթ. կռվելով արևելյան ճակատում: 1929 թ. ամուսնանում է Ալմե Մալերի հետ: 1938 թ.Ավստրիայի ֆաշիստական օկուպացումից (Անշլյուս) հետո ստիպված է լինում տեղափոխվել Ֆրանսիա (Սանարի-Սյուր-Մեր), այնուհետև` 1940 թ. կնոջ և գրող Հենրիխ Մաննի ու նրա ընտանիքի հետ Ֆրանսիայից անցնում է Իսպանիա ու Պարտուգալիա, այնտեղից էլ` ԱՄՆ: 1941թ. դառնում է ԱՄՆ քաղաքացի: Վերֆելը հանկարծամահ է եղել 1945 թվականի օգոստոսի 26-ին՝ ԱՄՆ-ի Բեւեռլի Հիլզում: Հետագայում նրա աճյունը երախտագետ մի խումբ հայերի կողմից փոխադրվել է Վիեննա և հանձնվել հողին[1]:

[խմբագրել] Ստեղծագործական ժառանգությունը

Գրականության մեջ առաջին քայլերն արել է որպես բանաստեղծ: 1910-ական թթ հրատարակել է մի քանի բանաստեղծական ժողովածու, որոնք տոգորված են հումանիստական ոգով և պատերազմի դեմ ընդվզմամբ: Սկզբնական շրջանում գրականության մեջ հարել է էքսպրեսիոնիզմի ուղղությանը, հետագայում հետզհետե անցնում է ռեալիզմի դիրքերի վրա: 1920-30-ական թթ. հիմնականում գրում է արձակ ստեղծագործություններ` վեպեր և վիպակներ, որոնցից առավել հայտնի են` Վերդի (Verdi, 1924), Համադասարանցիները (Der Abituriententag. Die Geschichte einer Jugendschuld, 1928), Մուսա լեռան 40 օրը (Die Vierzieg Tage des Musa Dagh, 1933), Բերնադետի երգը (Das Lied von Bernadett, 1941) և այլն:

[խմբագրել] Մուսա լեռան 40 օրը

Վերֆելը և նրա "Մուսա լեռան 40 օրը" վերի հերոսը Հայաստանի 1995 թ. փոստային նամականիշի վրա

«Մուսա լեռան 40 օրը» վեպն առանձնակի տեղ է գրավում Վերֆելի ստեղծագործությունների մեջ: Ստեղծագործության համար հիմք են ծառայել 1915թ. Կիլիկիայի Սուեդիայի շրջանի հայության հերոսական պայքարը թուրքական ջարդարարների դեմ: Երբ տեղի թուրքական իշխանությունները փորձեցին ի կատար ածել հայության տարհանման հրամանը, հայերը որոշեցին դիմադրություն ցույց տալ` բարձրանալով Մուսա լեռ, որտեղ և կազմակերպեցին ինքնապաշտպանություն` 53 օր շարունակ հաջողությամբ հետ մղելով թուրքական զորքերի հարձակումները: Վեպը գրելիս Վերֆելը օգտագործել է ականատեսների վկայություններ, լրատվական նյութեր, ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունը, կրոնն ու մշակույթը: Վեպը մեծ հաջողություն է ունեցել ընթերցողների շրջանում, 1934թ. արժանացել է տարվա լավագույն վեպի միջազգային մրցանակին[2] և այսօր էլ համարվում է Վերֆելի առանցքային ստեղծագործություններից մեկը: Թարգմանվել է աշխարհի ավելի քան 20 լեզուներով, այդ թվում և հայերեն:

[խմբագրել] Հղումներ

  1. http://www.azg.am/AM/2005091712
  2. «Հայկական հարց» հանրագիտարան, Եր., 1996, էջ 436

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով