Լայպցիգի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լայպցիգի համալսարանի նշանը

Լայպցիգի համալսարանը (գերմաներեն՝ Universität Leipzig) Գերմանիայի երկրորդ հնագույն համալսարանն է։ Համալսարանը հիմնադրվել է 1409 թ և 1951 թ վերանվանվել է Լայպցիգի Կառլ Մարքսի անվան համալսարան մինչև 1990 թ, երբ Արևմտյան Գերմանիան և Արևելյան Գերմանիան միացվել են։ 2009 թ մեծ շուքով նշվեց համալսարանի 600 ամյակը։

2007-2008 թթ ուստարում ուսանողների թիվը կազմել է 26 978։

Բովանդակություն

Ֆակուլտետներ [խմբագրել]

Նշանավոր ուսանողներ [խմբագրել]

Վեցհարյուրամյա պատմության ընթացքում համալսարանը տվել է բազմաթիվ նշանավոր ուսանողներ, ինչպես օրինակ`

Համալսարանի հայազգի ուսանողներ [խմբագրել]

Լայպցիգի համալսարանի հայ ուսանողներ, 1892թ.

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբում Լայպցիգի համալսարանում են սովորել բազմաթիվ հայ ուսանողներ: Նրանցից մեծ մասն ուսանել է բժշկություն, փիլիսոփայություն, իրավաբանություն և այլն:

Առավել հայտնի են.

2009 թ դրությամբ Լայպցիգի համալսարանում ուսանող հայերի թիվը հասնում է մոտ երկու տասնյակի: Նրանք ուսանում են տարբեր բաժիններում` փիլիսոփայություն, հոգեբանություն, մանկավարժություն, քաղաքագիտություն, աստվածաբանություն, տնտեսագիտություն, իրավաբանություն, ֆիզիկա, մաթեմատիկա, արվեստի պատմություն, արևելագիտություն, երաժշտություն:

Նրանց ջանքերով 2003 թ ապրիլին ստեղծվել է Հայ ուսանողների միություն, որն ակտիվ գործունեություն է ծավալում ներհամալսարանական կյանքում և Հալլեի հայ ուսանողների հետ միասին աջակցում Հայ համայնքի մշակութային, եկեղեցական կյանքի ակտիվացմանը:

Արտաքին հղումներ [խմբագրել]


Աղբյուրներ [խմբագրել]

  • «Վավերագրեր հայ եկեղեցու պատմության», գիրք Զ. կազմեց Ս. Բեհբուդյանը, Երան, 1999:
  • Mitteilungen und Berichte für die Angehörigen und Freunde der Universität Leipzig, Leipzig, 1999
  • Hacik Gazer "Die Armenische Kirche in Sowjetarmenien zwischen den Weltkriegen: Anatomie einer Vernichtung", Halle, 2001