Պրահայի Կարլի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրահայի Կարլի համալսարան
Univerzita Karlova v Praze, Universitas Carolina Pragensis
Charles-University-symbol-2.png
Apolinář 2.jpg
Միջազգային անվանում Charles University
Հիմնադրում 1347/1348թ
Տիպ Հասարակական
Ռեկտոր Պրոֆեսոր Վացլավ Համփլ
Ուսանողներ ~50,000
Տեղագրություն Պրահա, Չեխիա
Կամպուս Քաղաքային
Իրավաբանական հասցե Ovocný trh 5, 116 36 Praha 1
Կայք www.cuni.cz/

Պրահայի Կարլի համալսարան (չեխ.՝ Univerzita Karlova v Praze, չեխ.՝ Karlova univerzita, լատ.՝ Universitas Carolina, գերմ.՝ Karls-Universität Prag, անգլ.՝ Charles University in Prague), Չեխիայի գլխավոր համալսարանը, Կենտրոնական Եվրոպայի և աշխարհի ամենահին համալսարաններից մեկը։ Հիմնադրվել է Կարլ IV կայսեր կողմից 1348 թվականին։ [1] 2012 թվականին համալսարանն առաջին անգամ ընդգրկվել է լավագույն 200 բուհերի մեջ դասավանդվող մաթեմատիկա և ֆիզիկա առարկաների շնորհիվ։ [2] Առարկաները դասավանդվում են չեխերեն և անգլերեն։

Համալսարանում այժմ սովորում է ավելի քան 51000 ուսանող,[1] որոնցից մոտ 4000 օտարերկրացի են։ Օտարերկրյա ուսանողների մեծ մասը սլովակներ են, հույներ և անգլիացիներ։

Համալսարանը համագործակցում է Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի բազմաթիվ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, այդ թվում՝ 23 բուհի հետ ԱՄՆ-ում, 19-ի հետ Գերմանիայում և 11-ի հետ՝ Ֆրանսիայում։ [3] Կարլի համալսարանը Օքսֆորդի, Սորբոնի, Բոլոնիայի, Ժնևի և այլ համալսարանների հետ մտնում է եվրոպական գլխավոր բուհերի միության կազմի մեջ։ Համալսարանում դասավանդում են աշխարհի առաջատար համալսարանների դասախոսները։

Չնայած պատմական կարգավիճակ ունենալուն՝ համալսարանը, ըստ 2012 թվականի «Շանհայական գնահատական»-ի, մտնում է աշխարհի միայն լավագույն 300 համալսարանների կազմի մեջ,[2] սակայն չեխական բուհերի շարքում առաջին տեղն է զբաղեցնում։ [2] 2012 թվականին համալսարանը դասվել է 200 լավագույն համալսարանների շարքը՝ մաթեմատիկայի և ֆիզիկայի բնագավառների համար։[2] 2006 թվականից համալսարանի ռեկտորի պաշտոնն զբաղեցնում է Վացլավ Համփլը։

Ծանոթագրություններ[խմբագրել]