Բելետրիստիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բելետրիստիկա (ֆրանսերեն` belles lettres - գեղեցիկ գրականություն) - գեղարվեստական արձակ ստեղծագործությունների (պատմվածք, նորավեպ, վիպակ, վեպ և այլն) հավաքական անվանումը։ Արձակագիր գրողին անցյալում հաճախ կոչել են բելետրիստ։

Ներկայումս բելետրիստիկա տերմինը ձեռք է բերել որոշ բացասական իմաստային երանգ։ Այդպես երբեմն անվանում են գրական այն երկերը, որոնք չունեն խոր բովանդակություն և թեթև ընթերցանության նյութ են։[1]


[խմբագրել] Աղբյուրներ

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս», էջ 53. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով