Կառլոս Վալդերամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Կառլոս Վալդերամա (իսպ.՝ Carlos Alberto Valderrama Palacio, սեպտեմբերի 2, 1961 թ., Սանտա-Մարտա), նախկին կոլումբիացի ֆուտբոլիստ։ Խաղային և իր առաջնորդ լինելու որակներից բացի խաղադաշտում ընդգծվում էր նաև իր սանրվածքով։ Միակ կոլումբիացի ֆուտբոլիստն է, ով մտել է ՖԻՖԱ-ի 125 մեծագույն ֆուտբոլիստների ցանկը։

Կենսագրություն[խմբագրել]

Վալդեմարան հայտնի էր խաղադաշտը հիանալի տեսնելու ընդունակությամբ։ 1990 թ. Աշխարհի առաջնության ժամանակ Գերմանիայի հավաքականի դեմ խաղում 93-րդ րոպեին Վալդերաման կատարեց գոլային փոխանցում Ֆրեդդի Րինկոնին, ով գրավեց Բոդո Իլլգների դարպասը. այդ գոլը բերեց ոչ ոքի արդյունք Կոլումբիայի հավաքականին և թույլ տվեց առաջին անգամ իրենց պատմության մեջ դուրս գալ «Մունդիալի» երկրորդ փուլ։ Կառլոս Վալդեմարան ծնվել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի ընտանիքում, ով հանդես էր գալիս «Ունիոն Մագդալենա» ակումբում։ Նրա եղբայրը՝ Ալեքս Վալդերաման, նույնպես խաղում էր ֆուտբոլ, 1 անգամ նա նույնիսկ դարձել է Կոլումբիայի առաջնության լավագույն ռմբարկու։ Ֆուտբոլից հեռացել է 2004 թ. փետրվարի մեկին. տեղի ունեցավ նրա հրաժեշտի հանդիպումը Դիեգո Մարադոնայի, Էնցո Ֆրանչեսկոլիի, Խոսե Լուիս Չիլավերտի մասնակցությամբ։ Ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո դարձավ մարզիչ։

Մրցանակներ[խմբագրել]

  1. Կոլումբիայի չեմպիոն (2), 1993, 1995
  2. Ֆրանսիայի գավաթակիր (1), 1990
  3. Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ (2), 1987, 1993
  4. Աշխարհի առաջնությունների մասնակից (3), 1990, 1994, 1998