Հերբերտ Կիլպին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերբերտ Կիլպին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Հերբերտ Կիլպին
Ազգությունը անգլիացի
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Մականուն Լորդ
Ծննդյան ամսաթիվ հունվարի 24, 1870
Ծննդավայր Նոթինգհեմ, Անգլիա Անգլիա
Մահվան ամսաթիվ հոկտեմբերի 22, 1916(1916-10-22) (46 տարեկան)
Մահվան վայր Միլան, Իտալիա Իտալիա
Դիրք պաշտպան
(կիսապաշտպան, հարձակվող)
Պատանեկան կարիերա
Անգլիա Գարիբալդի Նոթինգհեմ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
Անգլիա Նոթս Օլիմպիկ ? (?)
Անգլիա Սենտ-Էնդրյուս ? (?)
1891 - 1899 Իտալիա Ինտերնացիոնալե Թուրին ? (?)
1899 - 1906 Իտալիա Միլան 23 (7)
Մարզչական կարիերա
1899 - 1906 Իտալիա Միլան
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Հերբերտ Կիլպին (անգլ.՝ Herbert Kilpin, հունվարի 24, 1870(1870-01-24), Նոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 22, 1916(1916-10-22), Միլան, Իտալիայի թագավորություն), անգլիացի ֆուտբոլային գործիչ, ֆուտբոլիստ և մարզիչ։ Միլան ակումբի հիմնադիրներից մեկը, ինչպես նաև՝ թիմի առաջին մարզիչը։ Ակումբի ավանդական գույների (կարմիր և սև) հեղինակն է։

Եղել է խաղացող մարզիչ։ Նրա օրոք Միլանը (որն այն ժամանակ կոչվում էր «Ֆուտբոլի և Կրիկետի Ակումբ Միլան») երեք անգամ հաղթել է Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը. 1901 թվականին, 1906 թվականին և 1907 թվականին, ընդ որում վերջինի ժամանակ թիմի մարզիչն էր Դանիելե Անջելոնին, իսկ Կիլպինը միայն խաղացող էր։ Եղել է նաև ակումբի ավագը (երկրորդը թիմի պատմության մեջ՝ Դավիդ Ալլիսոնից հետո)։

Մահացել է ծանր հիվանդությունից, 46 տարեկան հասակում։ Հիվանդության՝ լյարդի ցիռոզի, առաջացումը կապում են Կիլպինի կողմից չափից շատ վիսկի օգտագործելու հետ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերբերտ Կիլպին» հոդվածին։
Նախորդող
Անգլիա Դավիդ Ալլիսոն
Միլան ֆուտբոլային ակումբի ավագներ
Հերբերտ Կիլպին

1900 - 1908
Հաջորդող
Իտալիա Ջերոլամո Ռադիչե