ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 1999

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 1999
ԻրադարձությունՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 1998-1999
Ամսաթիվ26 մայիս 1999
ՄարզադաշտԿամպ Նոու մարզադաշտ, Բարսելոնա
ՄրցավարՊիեռլուիջի Կոլինա (Իտալիա)
Հանդիսական90.245
ԵղանակՊարզ[1]

ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 1999, ֆուտբոլային հանդիպում անգլիական Մանչեսթեր Յունայթեդի և գերմանական Բավարիա Մյունխենի միջև, որը կայացել է Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Կամպ Նոու մարզադաշտում 1999 թվականի մայիսի 26-ին և որոշվում էր ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 1998-1999 մրցաշրջանի հաղթողը։ Խաղի ելքը որոշվեց մրցավարի կողմից ավելացված ժամանակում Մանչեսթերի խաղացողներ Թեդի Շերինգեմի և Օլե Գունա Սուլշարի գոլերի շնորհիվ և Մանչեսթերը հաղթեց 2-1 հաշվով։ Բավարիայից միակ գոլի հեղինակն էր Մարիո Բասլերը, որը հեղինակել էր հանդիպման սկզբում[2][3]։ Մանչեսթերի հաղթանակը նրան դարձրեց ոսկե եռյակի հեղինակ[4], քանի որ մինչ այդ նրանք հաղթել էին Պրեմիեր Լիգան[5] և Անգլիայի գավաթը[6]։ Բավարիան նույնպես խաղում էր եռյակի համար` հաղթելով Բունդեսլիգայում և պատրաստվում էին Գերմանիայի գավաթի եզրափակչին, սակայն նրանք ավելի ուշ գավաթն էլ տանուլ տվեցին։

Ակումբները մինչ այդ իրար հետ հանդիպել էին մրցաշրջանի վաղ հատվածում` ընդգրկված լինելով D խմբում, որտեղ Բավարիան հաղթեց խմբում, իսկ Մանչեսթերը դուրս եկավ հաջորդ փուլ որպես լավագույն երկրորդ տեղ գրավածը բոլոր վեց խմբերում։ Քառորդ եզրափակչում Մանչեսթերը հաղթանակի հասավ Ինտերի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում հաղթեց մեկ այլ իտալական ակումբ Յուվենտուսին և դուրս եկավ եզրափակիչ, մինչդեռ Բավարիան քառորդ եզրափակչում հաղթեց մեկ այլ գերմանական ակումբ Կայզերսլաուտեռնին, իսկ կիսաեզրափակչում Դինամո Կիևին։

Այս հանդիպումը դարձավ Պիեռլուիջի Կոլինայի կյանքի ամենահիշարժան հանդիպումներից մեկը[7]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեսթեր Յունայթեդը և Բավարիան մինչ այդ հանդիպել էին միայն երկու անգամ, նույն մրցաշրջանի խմբային փուլում, երկու հանդիպումներն էլ ավարտվել էին ոչ ոքի[8]։ Մանչեսթեր Յունայթեդը մինչ այդ հանդիպել էր գերմանական ակումբներից միայն Բորուսիա Դորտմունդի հետ վեց անգամ, որից երեքը հաղթել էր, երկու պարտություն և մեկ ոչ ոքի, ներառյալ 2-0 ընդհանուր պարտությունը ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 1996-1997-ի կիսաեզրափակչում[9]։ Բավարիա Մյունխենը մինչ այդ անգլիական ակումբների հետ հանդիպել էր 22 անգամ` գրանցելով յոթ հաղթանակ ինը ոչ ոքի և վեց պարտություն ներառյալ հաղթանակը Լիդս Յունայթեդի դեմ հաղթանակը Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչ 1975-ում և Աստոն Վիլլայից կրած պարտությունը 1982 թվականիի եզրափակչում[10]։

Բավարիան միչ այդ Չեմպիոնների լիգայում հաղթել էր երեք անգամ, ընդ որում անընդմեջ 1974-ից 1976 թվականներին[11]։ Բացի այդ նրանք գրավել էին երկրորդ տեղը երկու անգամ, 1982 թվականին[12] և 1987 թվականին[13]։ Չնայած Բավարիան սպասում էր գավաթին 23 տարին, Մանչեսթերը սպասում էր ավելի երկար։ Նրանց միակ հաղթանակը եղել էր 1968 թվականին[14]։ Նրանց մարզիչը այդ ժամանակ Մետ Բասբին էր, ով լրջորեն վիրավորվել էր Մյունխենի օդանավի աղետից, ինչը խլել էր ութ ֆուտբոլիստների կյանք։ Եզրափակիչը համընկել էր Մետ Բասբիի 90 ամյակի հետ, չնայած Բասբին մահացել էր 1994 թվականին[15]։

Սա երկրորդ մրցաշրջանն էր, որում մասնակցող ակումբներից ոչ բոլորն էին դարձել չեմպիոն իրենց տնային առաջնությունում մեկ տարի առաջ և առաջին անգամ այսպիսի չեմպիոն չդարձած երկու ակումբ դուրս եկան եզրափակիչ[16]։ Սակայն երկուսն էլ հանդիպմանը մոտեցան որպես իրենց երկրների չեմպիոններ, Բավարիան հաղթեց Բունդեսլիգայում մայիսի 9-ին ոչ ոքի խաղալով Հերթա Բեռլինի հետ, իսկ Մանչեսթերը` մայիսի 16-ին[17]։

Ճանապարհ դեպի եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ Փուլ Գերմանիա Բավարիա Մյունխեն
Մրցակից Ընդ. 1-ին խաղ 2-րդ խաղ Որակավորման փուլ Մրցակից Ընդ. 1-ին խաղ 2-րդ խաղ
Լեհաստան Լոդզ ՖԱ 2–0 2–0 (Տ) 0–0 (Մ) Երկրորդ որակավորման փուլ Հարավսլավիա Օբիլիչ ՖԱ 5–1 4–0 (Տ) 1–1 (Մ)
Մրցակից Արդյունք Խմբային փուլ Մրցակից Արդյունք
Իսպանիա Բարսելոնա 3-3 (Տ) Խաղային օր 1 Դանիա Բրոնդբյու 1-2 (Մ)
Գերմանիա Բավարիա Մյունխեն 2-2 (Տ) Խաղային օր 2 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 2-2 (Տ)
Դանիա Բրոնդբյու 6–2 (Մ) Խաղային օր 3 Իսպանիա Բարսելոնա 1–0 (Տ)
Դանիա Բրոնդբյու 5–0 (Տ) Խաղային օր 4 Իսպանիա Բարսելոնա 2–1 (Մ)
Իսպանիա Բարսելոնա 3–3 (Մ) Խաղային օր 5 Դանիա Բրոնդբյու 2–0 (Տ)
Գերմանիա Բավարիա Մյունխեն 1–1 (Տ) Խաղային օր 6 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 1–1 (Մ)
Խումբ D երկրորդ տեղ
Ակումբ Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
Գերմանիա Բավարիա Մյունխեն 6 3 2 1 9 6 +3 11
Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 6 2 4 0 20 11 +9 10
Իսպանիա Բարսելոնա 6 2 2 2 11 9 +2 8
Դանիա Բրոնդբյու 6 1 0 5 4 18 −14 3
Վերջնական դիրք Խումբ D հաղթող
Ակումբ Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
Գերմանիա Բավարիա Մյունխեն 6 3 2 1 9 6 +3 11
Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 6 2 4 0 20 11 +9 10
Իսպանիա Բարսելոնա 6 2 2 2 11 9 +2 8
Դանիա Բրոնդբյու 6 1 0 5 4 18 −14 3
Մրցակից Ընդ. 1-ին խաղ 2-րդ խաղ Փլեյ օֆֆ փուլ Մրցակից Ընդ. 1-ին խաղ 2-րդ խաղ
Իտալիա Ինտեր Միլան 3–1 2–0 (Տ) 1–1 (Մ) Քառորդ եզրափակիչներ Գերմանիա Կայզերսլաուտեռն 6–0 2–0 (Տ) 4–0 (Մ)
Իտալիա Յուվենտուս 4–3 1–1 (Տ) 3–2 (Մ) Կիսաեզրափակիչներ Ուկրաինա Դինամո Կիև 4–3 3–3 (Մ) 1–0 (Տ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Weather History for Barcelona, Spain – Wednesday, May 26, 1999». Weather Underground. The Weather Channel. Վերցված է 2014 թ․ հուլիսի 3-ին.
  2. «United crowned kings of Europe». BBC Sport. 1999 թ․ մայիսի 26. Վերցված է 2009 թ․ հունվարի 30-ին.
  3. «European final – key moments». BBC Sport. 1999 թ․ մայիսի 26. Վերցված է 2009 թ․ հունվարի 30-ին.
  4. Thorpe, Martin (1999 թ․ մայիսի 26). «Solskjaer takes Treble chance». The Guardian. London. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 30-ին.
  5. «Ferguson leads United to new heights». Sports Illustrated. 1999 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 30-ին.
  6. «Manchester United 2 Newcastle United 0». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 30-ին.
  7. Wilson, Jeremy (2008 թ․ ապրիլի 23). «Pierluigi Collina: Nou Camp in 1999 was best». Telegraph.co.uk. Telegraph Media Group. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
  8. «United versus Bayern Munich». StretfordEnd.co.uk. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
  9. «The record: Germany v Manchester United». BBC News. 1999 թ․ մայիսի 19. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
  10. «The record: England v Bayern Munich». BBC News. 1999 թ․ մայիսի 19. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
  11. «1975/76: Roth completes Bayern hat-trick». UEFA.com. Union of European Football Associations. 1976 թ․ մայիսի 12. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  12. «1981/82: Withe brings Villa glory». UEFA.com. Union of European Football Associations. 1982 թ․ մայիսի 26. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  13. «1986/87: Madjer inspires Porto triumph». UEFA.com. Union of European Football Associations. 1987 թ․ մայիսի 27. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  14. «1968: Manchester Utd win European Cup». BBC On This Day. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  15. «Treble joy for United fans». BBC News. 1999 թ․ մայիսի 27. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
  16. Ferris (2004), p. 354.
  17. «Glorious United crowned champions». BBC News. 1999 թ․ մայիսի 27. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.