Լյուբկո Պետրովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուբկո Պետրովիչ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 15, 1947(1947-05-15) (76 տարեկան)
ԾննդավայրԲրուսնիցա Վելիկա, Բրոդ (համայնք), Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա
Քաղաքացիություն Սերբիա
Մասնագիտությունֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
Կայքljupkopetrovic.com
 Ljupko Petrović Վիքիպահեստում

Լյուբոմիր (Լյուբկո) Պետրովիչ (սերբ.՝ Љубомир «Љупко» Петровић / Ljubomir "Ljupko" Petrović, մայիսի 15, 1947(1947-05-15), Բրուսնիցա Վելիկա, Բրոդ (համայնք), Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա), հարավսլավացի նախկին ֆուտբոլիստ և ֆուտբոլային հայտնի մարզիչ։ Խաղացել է հարձակվողի դիրքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բոսանսկի Բրոդի մոտ գտնվող Բրուսնիցա Վելիկա գյուղում, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ։ Պետրովիչը հիմնական մասը խաղացել է «Օսիեկ» ֆուտբոլային ակումբում, որը գտնվում էր համանուն քաղաքում։ «Օսիեկում» գործունեությունն ավարտելուց հետո որոշ ժամանակ տեղափոխվել է և խաղացել ԱՄՆ-ի սիրողական ակումբներում։

Մարզչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրովիչը մարզել է ավելի քան 20 ակումբներ և հավաքականներ։ Դրանց թվում են հետևյալ ակումբները՝ «Օսիեկ», «Ցրվենա Զվևզդա» (այս ակումբi հետ Պետրովիչը նվաճեց Եվրոպական չեմպիոնների 1990-91 գավաթը), Սուբոտնիցայի «Սպարտակ», «Վոյվոդինա», «Կրոացիա», «Լոկոմոտիվ» (վերջին ակումբը, որտեղ աշխատել է Պետրովիչը), Հարավսլավիայի պատանեկան և երիտասարդական հավաքականները, «ՊԱՕԿ ՖԱ», ուրուգվայական «Պենյարոլ», իսպանական «Էսպանյոլ», «Օլիմպիակոս», «Լիտեքս», բուլղարական «Լևսկի»[1][2], ավստրիական «Գրացեր», «Ալ Ալխի», չինական «Շանհայ Շենհուա» և «Բեյջին Գոան»։ 2011 թվականի դեկտեմբերից եղել է ղազախական «Տարազ» ակումբի գլխավոր մարզիչը։ 2013 թվականի մայիսի 14-ին ֆուտբոլի ֆեդերացիայի և «Տարազ» ակումբի ղեկավարության որոշմամբ Պետրովիչը պաշտոնաթող եղավ[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրովիչն ազգությամբ բոսնիայի սերբ է[4][5]։ Ամուսնացած է Սնեժանայի հետ, ունեն 2 զավակ՝ որդին՝ Սրջանը, և դուստրը՝ Սվետլանան։ Ունի նաև 2 թոռնիկ՝ Նիկոլան և Անաստասիան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tomov, Assen; Kichukov, Simeon (2015 թ․ դեկտեմբերի 4). «Точно преди дербито с "Лудогорец", Регекампф абдикира и избяга в "Стяуа». 7sport.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. «Люпко Петрович напусна Литекс». sportal.bg. 2015 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2016 թ․ մարտի 20-ին.
  3. ««Тараз» без главного тренера - Футбольный клуб "Тараз"». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
  4. «S.A.N. - Dnevne novosti iz BiH | Dobrodošli na S.A.N. – vaš online kutak za dnevne novosti». San.ba. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
  5. «"Novac nije bitan, želim biti selektor BiH" - Klix.ba». Sarajevo-x.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուբկո Պետրովիչ» հոդվածին։