Վիսենտե դել Բոսկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ

Վիսենտե դել Բոսկե
Vicente del Bosque Euro 2012 final.jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Վիսենտե դել Բոսկե Գոնսալես
Ծննդյան թիվ   դեկտեմբերի 23, 1950 (1950-12-23) (63 տարեկան)
Ծննդավայր   Սալամանկա,

Իսպանիա

Հասակ 184 սմ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ ԻսպանիաԻսպանիա
Պատանեկան կարիերա
1968-1969 ԻսպանիաՌեալ Մադրիդ
Մասնագիտական կարիերա1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1969-1971
1971-1972
1972-1973
1973-1984
ԻսպանիաՌեալ Մադրիդ Բ
ԻսպանիաԿորդովա
ԻսպանիաԿաստելյոն
ԻսպանիաՌեալ Մադրիդ
0 (0)
19 (1)
30 (5)
312 (14)   
Ազգային հավաքական
1975-1980 ԻսպանիաԻսպանիա 18 (1)
Մարզչական կարիերա
1985-1990
1994-2003
2004-2005
2008-ներկա
ԻսպանիաՌեալ Մադրիդ Բ
ԻսպանիաՌեալ Մադրիդ
ԹուրքիաԲեշիկթաշ
ԻսպանիաԻսպանիա

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը.

Վիսենտե դել Բոսկե Գոնսալես ( իսպ.Vicente del Bosque González, 23 դեկտեմբերի 1950 Սալամանկա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ և մարզիչ։ 2008-ից նա գլխավորում է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը։ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։ Նա միակ մարզիչն է պատմության մեջ, ով կարողացել է նվաճել աշխարհի և Եվրոպայի, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի գավաթները։

Ֆուտբոլիստի կարիերա[խմբագրել]

«Ռեալում» Վիսենտեն հայտնվել է 18 տարեկան հասակում, այն ժամանակ «Ռեալի» հայտնի ֆուտբոլիստ Սանտիագո Բեռնաբեուի օգնությամբ, սակայն «Ռեալի» առաջին թիմում հայտնվել է միայն 6 տարի հետո։ Վիսենտեն աչքի էր ընկնում հիանալի դրիբլինգով, անզիջողությամբ և գրեթե անսպառ էներգիայով։ Իր ամենահաջող հանդիպումը «Ռեալի» կազմում Վիսենտեն անցկացրել է 1977/78 մրցաշրջանում՝ «Բարսելոնայի» դեմ. այդ խաղում «Ռեալը» հաղթեց, իսկ դել Բոսկեն դարձավ հանդիպման իսկական հերոսը։ Իսպանիայի հավաքականում դել Բոսկեն այնքան էլ պահանջված խաղացող չի եղել և շատ հազվադեպ է հրավիրվել։ «Ռեալում» դել Բոսկեն վայելում էր խաղընկերների հարգանքը։ Սերն իր թիմի նկատմամբ լավ հարաբերություններ ստեղծեց նրա և թիմի ղեկավարների միջև, և հիմնականում դա պատճառ հանդիսացավ, որ 1984-ին նրան առաջարկեցին ստանձնել «Ռեալի» գլխավոր մարզչի պարտականությունը, և նա համաձայնեց։

Արտաքին հղումներ[խմբագրել]