Լերոյ Սանե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լերոյ Սանե
գերմ.՝ Leroy Sané
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Լերոյ Սուլեյման Սանե
Քաղաքացիությունը Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ 1996 թ. հունվարի 11
Ծննդավայր Էսսեն, Գերմանիա
Հասակ 183 սանտիմետր[1]
Քաշ 184[2]
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Սիթի
Համար 19
Պատանեկան կարիերա
2001—2005
2005—2008
2008—2011
2011-
Գերմանիա Վատտենշայդ 09
Գերմանիա Շալկե 04
Գերմանիա
Գերմանիա Բայեր 04
Գերմանիա Շալկե 04
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014-2016
2016-ներկա
Գերմանիա Շալկե 04
Անգլիա Մանչեսթեր Սիթի
47 (11)
0 (0)
Ազգային հավաքական
2014- Գերմանիա (մինչև 19)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Լերոյ Սանե (գերմ.՝ Leroy Sané, հունվարի 11, 1996(1996-01-11)[3][4], Էսսեն, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Սիթի» ակումբի և Գերմանիայի պատանեկան հավաքականի հարձակվողական կիսապաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանեն սկսել է կարիերան «Վատտենշայդ 09» ակումբի ակադեմիայում։ 2008 թվականին նա դարձել է «Բայեր 04» ակումբի պատանեկան թիմի խաղացող, որը 2010 թվականին դարձավ արևմտյան Բունդեսլիգայի չեմպիոն։ 2011 թվականին Սանեն վերադարձավ Շալկե, որտեղ թիմի կազմում, 17 տարեկան հասակում 2012 և 2013 թվականներին դարձավ Վեստֆալիի գավաթի հաղթող և մեկ անգամ արևմտյան Բունդեսլիգայի չեմպիոն։

2014 թվականի մարտին Սանեն կնքեց առաջին պրոֆեսսիոնալ պայմանագիրը, որտ գործում էր 2015 թվականի հուլիսի 1-ից մինչև 2017 թվականի հունիսի 30[5]։ Հենց այդ ամսվանից նա սկսեց հանդես գալ առաջին թիմի կազմում։ 2014 թվականի ապրիլի 20-ին Շտուտգարտի դեմ հանդիպման ժամանակ(1։3) Լերոյը դեբյուտը նշեց Բունդեսլիգայում, 77-րդ րոպեին փոխարինելով Մաքս Մեյերին[6]։ Իր առաջին գնդակը առաջնությունում նա խփեց 2014 թվականի դեկտեմբերի 13-ին Քյոլնի հետ հանդիպման ժամանակ(1։2)։

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ Սանեի դեբյուտը՝ Գերմանիայի ֆուտբոլի պատանեկան հավաքականում(մինչև 19), Հոլանդիայի հավաքականի հետ խաղի ժամանակ, խփեց հաղթական գնդակը։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լերոյը սենեգալցի նախկին ֆուտբոլիստ Սուլեյման Սանեի և գերմանացի նախկին մարմնամարզուհի Ռեգին Վեբերի որդին է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://fcbayern.com/en/teams/professionals/leroy-sane
  2. schalke04.de: Leroy Sané Արխիվացված 2015-04-02 Wayback Machine Spielerprofil.
  3. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  4. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  5. «Leroy Sane erhält Profivertrag ab der Saison 2015/2016». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.
  6. «Второе поражение во втором круге: 1:3». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լերոյ Սանե» հոդվածին։