Ստոքհոլմը (շվեդերեն՝ Stockholm) Շվեդիայի մայրաքաղաքն է, Շվեդիայի և Սկանդինավիայի խոշորագույն քաղաքը։ Բնակչությունը կազմում է 795.163 (դեկտեմբեր 2007 թ.)։ Տեղակայված է Մելարեն լճի արևելյան մասում։ Ստոքհոլմում են գտնվում Շվեդիայի թագավորի նստավայրը, Արլանդա միջազգային օդանավակայանը, շվեդական կառավարությունը և խորհրդարանը (շվեդերեն` riksdag)։
13-րդ դարից այն համարվում է երկրի կարևորագույն առևտրական կենտրոնը։ Քաղաքի պատմական տվլայները շատ կարևոր են եղել երկրի համար։ Քաղաքը կառուցվել է տասնչորս առանձին, միմյանց հետ կապ չունեցող կղզիներից, որտեղից հնարավոր էր փակել նավերի մուտքը դեպի Մելարեն լիճ։ Անվան առաջին մասը՝ «ստոք» նշանակում է գերան, իսկ երկրորդը՝ «հոլմ»՝ փոքր կղզի։