Նեյմար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ

Նեյմար
Neymargoldenball.jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Նեյմար դա Սիլվա Սանտոս Ջունիոր
Ազգությունը Բրազիլացի
Ծննդյան թիվ   փետրվարի 5, 1992 (1992-02-05) (22 տարեկան)
Ծննդավայր   Սան Պաուլո, Բրազիլիա Բրազիլիա
Հասակ 1.77 մ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Իսպանիա Բարսելոնա ՖԱ
Համար 11
Պատանեկան կարիերա
1999-2009 Բրազիլիա Սանտոս
Մասնագիտական կարիերա1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2013
2013-
Բրազիլիա Սանտոս
Իսպանիա Բարսելոնա ՖԱ
103(54)
3 (1)   
Ազգային հավաքական
2009
2010—2011
2010—
Բրազիլիա Բրազիլիա Մ-17
Բրազիլիա Բրազիլիա Մ-19
Բրազիլիա Բրազիլիա

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը.

Նեյմար դա Սիլվա Սանթոս Ջունիոր (անգլ.՝ Neymar da Silva Santos Junior, փետրվարի 5, 1992), բրազիլացի ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս Բարսելոնայում և Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Կարերիա[խմբագրել]

2013 թ.ի հունիսին Կոնֆեդերացիայի գավաթում ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ հանդես գալով Բրազիլիայի ազգային հավաքականում։ Իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Սանթոսից խաղալով 103 խաղ դառնալով 54 գոլի հեղինակ։ 2013 թվականին 51 միլիոնի դիմաց տեղափոխվել է Բարսելոնա ստանալով 11 համարի խաղաշապիկը։

Նեյմար դա Սիլվա Սանտոս Ժունիորը Բարսելոնայի հետ պայմանագիր է կնքել 2013 թվականի հունիսի 3 - ին՝ այն բանից հետո, երբ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակումբի և Սանտոսի միջև։ 22 - ամյա խաղացողը դարձել է առաջին ձեռքբերումը 2013/2014 մրցաշրջանին ընդառաջ։ Լույս աշխարհ գալով Մոջի դաս Կրուզեսում՝ Բրազիլիայում, 1992 թվականի փետրվարի 5 - ին, Նեյմարն իր ֆուտբոլային ուղին սկսել է Սանտոսում 2003 թվականին, երբ 11 տարեկան էր։ Նա արագորեն բարձրացել է բոլոր տարիքային խմբերով, մինչ առաջին թիմում 2009 թվականին նորամուտը նշելը։ Շուտով նա դարձավ առանցքային խաղացող և արժանացավ Պաուլիստա առաջնության լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակին։ 2009 թվականին Նեյմարը ճանաչվել է Բրազիլիայի առաջնության լավագույն խաղացող, ինչպես նաև լավագույն ռմբարկու խփած 11 գոլերով։ Նա թիմի առաջատարն էր, երբ Սանտոսը հաղթեց Լիբերտադորեսի գավաթը, եզրափակչում պարտության մատնելով ՈՒրուգվայի Պենյարոլին 2 - 1 հաշվով։ Որպես Հարավային Ամերիկայի չեմպիոն, Սանտոսը 2011 թվականին մասնակցեց Աշխարհի ակումբային առաջնությանը և եզրափակչում խաղաց Բարսայի հետ։ Կատալոնացիները ջախջախեցին մրցակցին 4 - 0 հաշվով, բայց Նեյմարը ճանաչվեց մրցաշարի 3 - րդ լավագույն ֆուտբոլիստ, հետ մնալով Մեսսիից ու Ինիեստայից։ Նեյմարը 2009 թվականին մասնակցել է աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությանը, իսկ ՀԱՀ - ում կայացած Մունդիալ 2010 - ից հետո նշել է իր նորամուտն ազգային հավաքականում ԱՄՆ - ի դեմ ընկերական խաղում։ Ընդամենը 18 տարեկան հասակում նա խփել է իր առաջին գոլը հավաքականում։ Նա հրավիրվել է Բրազիլիայի հավաքական 2012 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։ Լոնդոնում Նեյմարն օգնել է բրազիլիացիներին հասնել մինչև եզրափակիչ, որտեղ նրանք պարտվել են Մեքսիկային 2 - 1 հաշվով։ 2013 թվականի ամռանը՝ Բարսելոնայի հետ պայմանագիրը ստորագրելուց հետո, Նեյմարը հաղթել է Կոնֆեդերացիաների գավաթը Բրազիլիայի հավաքականի հետ, գրավելով Իսպանիայի դարպասը եզրափակիչ խաղում և ճանաչվելով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։

ԲՆՈՒԹԱԳԻՐ[խմբագրել]

Արագ, խորամանկ, խելացի և ճարպիկ՝ Նեյմարն առավելապես վտանգավոր է մեկը մեկի դեմ պայքարում, բայց կարող է փայլել հարձակման ցանկացած դիրքում, կարող է իր որակները ցույց տալ կենտրոնում կամ ճեղքեր գտնել մրցակցի խիտ պաշտպանության եզրերում իր խելահեղ անցումներով։ Նեյմարը մահացու զենք է ցանկացած պաշտպանության դիմաց։

Բրազիլիայի 10 համարը կարող է նաև քրտնաջան աշխատել թիմի համար, ճնշում գործադրելով մրցակցի վրա կամ օգնելով պաշտպանությունում։ Նրա հուժկու հեռահար հարվածների շնորհիվ նա առ այսօր իր կարիերայում մի քանի գեղեցիկ գոլեր է հեղինակել, մանավանդ տուգանայիններից, որի մասնագետ է դարձել Նեյմարը։

Անձնական կյանք[խմբագրել]

Նեյմարը 2011թ.՝ 19 տարեկան հասակում հանդիպում է Կարոլինա Դանտեսի հետ, ով հանդիսանում է Նեյմարի որդու՝ Դավի Լուկաի իրական մայրը։ Դավի Լուկան ծնվել է Սան Պաուլոյում։ Նեյմարը մեջբերել է,որ «Ես լաց եղա երբ իմացա, որ նրա հայրն եմ։ Սկզբում ես վախ զգացի , հետո ուրախություն։ Դա նոր պատասխանատվություն է և ես հիմա վայելում եմ այն։ Նրանց հարաբերությունները երկար ընթացք չունեցան, երեխայի ծնվելուց անմիջապես հետո նրանք բաժանվեցին։ Այնուհետև շշուկներ էին պտտվում թե Նեյմարը հանդիպում է Բրազիլիայում հայտնի դերասանուհի Բրունա Մարկենզիի հետ։ Զույգը երկար ժամանակ թաքցնում էր այդ փաստը, սակայն 2013թ.ի փետրվար ամսին Նեյմարը հեռուստահաղորդման ժամանակ հաստատեց նրա և Բրունաի կապի մասինշրջանառվողլուրերը։