Անդրես Ինիեստա
| Անդրես Ինիեստա | ||
| Անձնական տեղեկատվություն | ||
|---|---|---|
| Ամբողջական անուն | Անդրես Ինիեստա Լուհան | |
| Ծննդյան թիվ | մայիսի 11, 1984 | |
| Ծննդյան քաղաք և երկիր | Ալբասետե, Իսպանիա | |
| Հասակ | 170 սմ | |
| Դիրք | Կենտրոնական կիսապաշպան | |
| Ակումբային տեղեկատվություն | ||
| Ներկա ակումբ | Բարսելոնա | |
| Համար | 8 | |
| Պատանեկան կարիերա | ||
| 1995 - 2000 2000 - 2004 |
Ալբասետե Բարսելոնա |
|
| Մասնագիտական կարիերա1 | ||
| Տարի | Ակումբ | Խաղ (Գոլ) |
| 2000 - 2003 2002 - ներկա |
Բարսելոնա Բ Բարսելոնա |
54 (6) 208 (17) |
| Ազգային հավաքական2 | ||
| 2006 - ներկա | Իսպանիա | 40 (6) |
|
1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են |
||
Ինիեստա (Iniesta) կամ Անդրես Ինիեստա Լուխանը (Andres Iniesta Lujan), ծնվել է 1984 թվականի մայիսի 11-ին Իսպանական Ալբասետե քաղաքում: Նա Բարսելոնայի կենտրոնական կիսապաշտպաններից է, կրում է 8 համարի մարզաշապիկը, տիրապետում է հիանալի տեխնիկայի:
Տասներկուամյա Ինիեստային Բարսելոնայի մասնագետները հայտնաբերել են Ալբասետեի համանուն թիմի կազմում, և շուտով Անդրեսը տեղափոխվել է Բարսելոնա: Ինիեստան Բարսայի հիմնական կազմում իր դեբյոտը նշել է 2002 թվականի հոկտեմբերի 29-ին Չեմպիոնների Լիգայի խաղում, որտեղ նրա թիմը խաղում էր Բրյուգգեի դեմ: 2003-2004-ի մրցաշրջանում Ինիեստան արդեն անցկացրեց տասնմեկ հանդիպում և խփեց մեկ գոլ: Այդ ժամանակ նա հիմնականում փոխարինում էր Բարսելոնայի գլխավոր աստղին` Ռոնալդինյոյին: Իսկ հաջորդ` 2004-2005 մրցաշրջանում, Անդրես Ինիեստան ամրապնդեց իր տեղը թիմի հիմնական կազմում` խաղալով Իսպանիայի առաջնությաունում 37 խաղ: Ինիեստան այդ տարիներին իրեն դրսևորեց որպես բարձրակարգ և տաղանդավոր ֆուտբոլիստ, և նրա հայտնվելը նաև Իսպանիայի ազգային հավաքականի կազմում ոչ ոքի համար անակնկալ չեղավ: 2006-ին նա Իսպանիայի ընտրանու կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը, իսկ 2008-ին դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Ինիեստան Բարսելոնայի առանցքային ֆուտբոլիստներից մեկն է: Նրա կարիերայի ամենակարևոր գոլը դարձավ 2008-2009 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում հանդիպման 90+3-րդ րոպեին Չելսիի դարպասը խփած գնդակը: Այդ գոլի շնորհիվ Բարսելոնան եզրափակիչի ուղեգիր նվաճեց և հետագայում էլ նվաճեց Չեմպիոնների Լիգայի գավաթը` հաղթելով Մանչեստեր Յունայթեդին: Յունայթեդի դեմ եզրափակիչից առաջ Ինիեստայի մասնակցությունը խաղին կասկածի տակ էր: Սակայն Անդրեսը արագացված վերականգնողական կուրս անցավ և կարողացավ մասնակցել այդ կարևորագույն խաղին ու օգնեց Բարսելոնային նվաճել Եվրոպայի լավագույն ակումբի կոչումը:
Մրցանակները[խմբագրել]
- Աշխարհի չեմպիոն 2010
- Եվրոպայի չեմպիոն 2008
- Չեմպիոնների Լիգայի գավաթակիր: 2005/06, 2008/09
- Իսպանիայի չեմպիոն: 2004/05, 2005/06, 2008/09, 2009/10
- Իսպանիայի գավաթակիր: 2008/09
- Իսպանիայի սուպերգավաթակիր: 2005/06, 2006/07
- Մինչև 16 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
- Մինչև 19 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Արտաքին հղումներ[խմբագրել]
- Բարսելոնա ՖԱ-ի պաշտոնական կայքէջը (իսպ.), (անգլերեն), (արաբ.)
- Բարսելոնա ՖԱ-ի հայկական ֆան կայքը (հայ.)
| Սա անավարտ հոդված է իսպանացի ֆուտբոլիստի մասին։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |