Ալեքսիս Սանչես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ
Ալեքսիս Սանչես
Alexis Sánchez 2011.jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջական անուն Alexis Alejandro Sánchez Sánchez
Ծննդյան թիվ   դեկտեմբերի 19, 1988 (1988-12-19) (24 տարեկան)
Ծննդյան քաղաք և երկիր   Տոկոպիլյա, Չիլի
Հասակ 1.69 մ.
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Իսպանիա Բարսելոնա
Համար 9
Ազգային հավաքական
2006 - ներկա Չիլի Չիլի 43 (14)


Ալեքսիս Ալեխանդրո Սանչես Սանչես (իսպ.՝ Alexis Sánchez, Դեկտեմբերի 19, 1988, Տոկոպիլյա, Չիլի), չիլիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, Չիլիի ֆուտբոլի ազգային հավաքականի և իսպանական «Բարսելոնայի» խաղացող:


Կենսագրություն [խմբագրել]

Իր առաջին իսկ մրցաշրջանում նա մասնակցեց 38 հանդիպման և 3 գոլ հեղինակեց:[փա՞ստ] 2006 թվականի հուլիսին Սանչեսին գնեց Ուդինեզեն և վարձավճարով տրամադրեց չիլիական մեկ այլ թիմի` Կոլո Կոլոյին: Այնտեղ նա 48 խաղ անցկացրեց և դարձավ 9 գոլի հեղինակ: Հաջորդ տարի իտալական ակումբը չիլիացուն կրկին վարձավճարով հանձնեց այլ ակումբի: Այս անգամ Ալեքսիսը խաղաց արգենտինական Ռիվեր Փլեյթում, որտեղ մասնակցեց 31 հանդիպման և հիանալի տպավորություն թողեց: Նա իր ողջ տաղանդը ցույց տվեց 2010/2011 թվականների մրցաշրջանում: Նա Ա Սերիայում մասնակցեց 31 հանդիպման, խփեց 12 գոլ ու ճանաչվեց մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Նա աչքի ընկավ նաև իր գոլային փոխանցումներով: Ալեքսիսով սկսեցին հետաքրքրվել եվրոպական մի շարք գրանդ ակումբներ, բայց ի վերջո չիլիացին ընտրեց Բարսան: Նա կարող է խաղալ հարձակման յուրաքանչյուր դիրքում, չնայած, որ նախընտրում է աջ եզրը:[փա՞ստ] Արագությունը նրա գլխավոր զենքն է: Նա հեշտությամբ կարողանում է ազատվել պաշտպանների հսկողությունից և գնդակն ուղղարկել տուգանային հրապարակ: Նա նաև սիրում է ազատ տարածություն ստեղծել իր համար կենտրոնում ու հեռահար հարված կատարել: Նա առանձնահատուկ խաղացող է և իսկական ռմբարկու: Ալեքսիսն անկասկած համապատասխանում է կատալոնյան թիմի խաղաոճին: Ճիշտ է, չիլիացին հարձակվող է, բայց հաճախ նահանջում է և օգնում է պաշտպաններին, քանզի գիտակցում է յուրաքանչյուր կորցրած գնդակի արժեքը:

2008 թ.ին Ուդինեզեյի կազմում