Ռոբերտ Լևանդովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ
Ռոբերտ Լևանդովսկի
Robert Lewandowski 2013 in Wilhelmshaven.jpeg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Ռոբերտ Լևանդովսկի [1]
Ծննդավայր   Վարշավա, Լեհաստան Լեհաստան
Ծննդյան թիվ   1988թ. օգոստոսի 21
Հասակ 184 սմ
Քաշ 78 կգ [2]
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Գերմանիա Բավարիա
Համար 9
Պատանեկան կարիերա
1997 - 2004 Լեհաստան Վարսովիա (Վարշավա)
Մասնագիտական կարիերա 1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005 Լեհաստան Դելտա Վարշավա  ?        (4)
2005 - 2006 Լեհաստան Լեգիա Վարշավա  ?        (2)
2006 - 2008 Լեհաստան Զնիչ Պրուժկով 32     (21)
2008 - 2010 Լեհաստան Լեխ Պոզնան 58     (32)
2010 - 2014 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 132   (74)
2014 - Գերմանիա Բավարիա Մյունխեն 0        (0)
Ազգային հավաքական2
2008 Լեհաստան Մ-21 3       (0)
2008 - ներկա Լեհաստան 60     (18)

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 10 մայիսի 2014.
2 Ազգային հավաքականի խաղերը և գոլերը
ըստ 19 նոյեմբերի 2013.


Ռոբերտ Լևանդովսկի (ծնվ.՝ օգոստոսի 21, 1988թ., Վարշավա, Լեհաստան), լեհ ֆուտբոլիստ։ Հանդես է գալիս որպես հարձակվող գերմանական Բունդեսլիգայում՝ դորտմունդյան Բորուսիա ակումբում և Լեհաստանի ազգային հավաքականում։ Տրանսֆերային արժեքը 2014թ.-ի հուլիսի 10-ի դրությամբ կազմում է 50, 000, 000€[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել]

Պատանեկան կարիերա[խմբագրել]

Վաղ տարիքում մարզվել է Լեշնոյի «Պարտիզան» թիմում, որտեղ աշխատում էր նրա հայրը։ Կարիերան սկսել է Վարսովիայում, որտեղ խաղացել է 7 տարի (1997-2004թթ.)։

Լևանդովսկու պրոֆեսիոնալ կարիերան սկսվել է Վարշավայի Դելտա ակումբում, ուր տեղափոխվել է 2005թ.-ին։ Այնտեղ նա խփել է 4 գոլ[4]։

2006-07թթ., խաղալով Զնիչ Պրուժկովում և խփելով 15 գոլ՝ դառնում է Լեհաստանի II լիգայի, իսկ հաջորդ խաղաշրջանում 21 գոլով՝ Լեհաստանի բարձրագույն լիգայի ռմբարկուն։

Լեխ Պոզնան[խմբագրել]

Լեխում խաղալիս Ռոբերտ Լևանդովսկին 18 գոլով դարձել է 2009/2010թթ. Էքստրակլասսի ռմբարկուն

2008 թ. Լևանդովսկին պայմանագիր է կնքել լեհական Լեխ ակումբի հետ, որը ֆուտբոլիստի համար վճարեց 1, 5 միլլիոն լեհական զլոտի։ Էքստրակլասսում առաջին անգամ խաղացել է 2008թ. օգոստոսի 8-ին՝ սեփական հարկի տակ պարտվելով Բելխատուվային 2։3 հաշվով, որտեղ գոլ է խփել երկրորդ խաղակեսի ընթացքում դաշտ դուրս գալուց 4 րոպե հետո[5]։ Լևանդովսկին նաև մասնակցել է ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի որակավորմանը 2008թ.-ի հուլիսի 17-ին ադրբեջանական Խազար-Լենկորանի դեմ և 75-րդ րոպեին խփել իր թիմի համար հաղթական գոլը[6]։ Հաջորդ հանդիպումը ևս ավարտվել է Լեխի հաղթանակով[7]։ Հաջորդ փուլում Լեխը խաղաց շվեյցարական Գրասսհոպերի հետ՝ առաջին խաղում հաղթելով նրան խոշոր 6։0 հաշվով, որտեղ Լևանդովսկին դարձավ դուբլի հեղինակ[8], իսկ պատասխան հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի (0։0)[9]։ Այնուհետև Լեխը առաջ է անցնում նաև ավստրիական Աուստրիայից և անցնում խմբային մրցաշարի փուլ, որտեղ գրավում է 3-րդ տեղը՝ զիջելով Մոսկվայի ԲԿՄԱ-ին, իսպանական Դեպորտիվոյին և առաջ անցնելով ֆրասիական Նանսիից և հոլանդական Ֆեյենոորդից։ Սակայն հաջորդ փուլում Լեխը զիջեց իտալական Ուդինեզեին։ 2008թ. դեկտեմբերին լեհական Piłka Nożna (Ֆուտբոլ) շաբաթաթերթը Լևանդովսկում ճանաչեց տարվա հայտնություն։

Լեհաստանի առաջնության 2008/2009թթ. մրցաշրջանում Լեխը զբազեցրեց 3-րդ հորիզոնականը՝ զիջելով վարշավյան Լեգիային և կրակովյան Վիսլային։ Լևանդովսկին խփած 14 գոլերով զբաղեցրեց ռմբարկուների ցուցակի երկրորդ հորիզոնականը՝ զիջելով Պավել Բրոժեկի և Տակեսուրե Չինյամային, որոնք խփել էին 19-ական գոլ։ Լեխը հաղթեց նաև Լեհաստանի Գավաթը՝ եզրափակչում հաղթելով խոժուվյան «Ռուխին» (1։0)[10]։ 2009թ. հուլիսի 25-ին Լյուբինում կրակովյան Վիսլայի դեմ կայացած Լեհաստանի Սուպերգավաթի խաղի 9-րդ րոպեին Ռոբերտը խփեց խաղի առաջին գոլը (1։1, տուգանային հարվածներով՝ 3։4)[11]։ Լեհաստանի բարձրագույն առաջնության 2008-09 մրցաշրջանում Լևանդովսկին խփած գոլերի քանակով 2-րդն էր։ 2009 թ. դարձել է Լեհաստանի առաջնության լավագույն խաղացող[12]։ Լինելով խփած գոլերի քանակով առաջինը (18 գոլ)՝ իր թիմով հաղթանակ է տարել 2009-10 մրցաշրջանում։

Լևանդովսկին իր վրա հրավիրել է նաև եվրոպական ակումբերի ուշադրությունը։ Նրանով հետաքրքրվել են մոսկովյան ԲԿՄԱ-ն[13], անգլիական «Վեստ Բրոմվիչ Ալբիոնը»[14], դորտմունդյան Բորուսիան[15], հոլանդական Ֆեյենոորդը[16], պետերբուրգյան Զենիթը[17] և Դոնեցկի Շախտյորը[18]։

Ռոբերտ Լևանդովսկին անգլիացի Ուեյն Ռունիի հետ դարձել է հայտնի FIFA 10 համակարգչային խաղի դեմքը Լեհաստանում։

Բորուսիա Դորտմունդ[խմբագրել]

2010-11[խմբագրել]

2010թ. հուլիսի 1-ին Լևանդովսկին տեղափոխվեց Դորտմունդի Բորուսիա։ Ակումբը նրա համար վճարեց 4, 750, 000€։ Հանդես էր գալիս 7 համարի ներքո։ Լևանդովսկու դեբյուտը Բորուսիայի կազմում տեղի ունեցավ 2010թ. օգոստոսի 22-ին Լեվերկուզենի Բայեր 04-ի դեմ խաղում, որտեղ Լևանդովսկին խաղադաշտ դուրս եկավ 63-րդ րոպեին՝ փոխարինելու Սեբաստիան Կեհլին[19]։ Բունդեսլիգայում առաջին գոլը հեղինակել է գրավելով Շալկե 04-ի դարպասը. 74-րդ րոպեին փոխարինել է Շինջի Կագավային, իսկ 86-րդ րոպեին գոլ է խփել Մանուել Նոյերի դարպասին (1։3)[20]։ Լևանդովսկին Դորտմունդի Բորուսիայի հետ երկու անգամ դարձել է գերմանական Բունդեսլիգայի չեմպիոն, իսկ 2011/2012 թթ. մրցաշրջանում դարձավ գերմանական Բունդեսլիգայի լավագույն խաղացող։ Բունդելիգայում անց է կացրել 33 խաղ և խփել 8 գոլ, Գերմանիայի Գավաթում՝ 2 խաղ, Եվրոպայի Լիգայում՝ 8 խաղ և խփել իր միակ գոլը խփել Բավարիայի հետ խաղում։

2011-12[խմբագրել]

Նոր սեզոնում Ռոբերտը սկսեց հանդես գալ 9-րդ համարի տակ։ 2011թ. հուլիսի 23-ին մասնակցեց Գերմանիայի Սուպերգավաթի հանդիպմանը, որտեղ Բորուսիան զիջեց Շալկե 04-ին (հիմնական ժամանակում՝ 0։0, տուգանային հարվածներով՝ 3։4)։ 2011/2012թթ. մրցաշրջանում նույնպես Բորուսիան դարձավ Գերմանիայի չեմպիոն, իսկ Լևանդովսկին դարձավ թիմի ռմբարկուն՝ 34 խաղում խփելով 22 գոլ։ Չեմպիոնների լիգայում խաղալով 6 խաղ՝ խփել է 1 գոլ։ Գերմանիայի Գավաթում Բորուսիան հասավ մինչև եզրափակիչ, որտեղ ջախջախեց մյունխենյան Բավարիային (5։2)։ Այդ խաղում Լևանդովսկին դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Նա նաև դարձավ Գերմանիայի Գավաթի (2011/2012թթ.) ռմբարկուն՝ 6 խաղում խփելով 7 գոլ։

2012-13[խմբագրել]

2012/2013 թթ. մրցաշրջանում Դորտմունդի Բորուսիան գրավեց 2-րդ հորիզոնականը Գերմանիայի առաջնությունում։ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում Բորուսիան հաղթեց Մադրիդի Մադրիդ Ռեալին, որտեղ Լևանդովսկին խփելով 4 գոլ՝ դարձավ միակ ֆուտբոլիստը, ով ՉԼ-ի կիսաեզրափակչում խփել է 4 գոլ։ Իսկ եզրափակչում պարտվեցին Բավարիային։ 2014 թ. հունվարի 4-ին նախնական պայմանագիր կնքեց Մյունխենի Բավարիայի հետ։

2013-14[խմբագրել]

2013թ. հուլիսի 27-ին Դորտմունդի Բորուսիայի կազմում Լևանդովսկին հաղթեց Գերմանիայի գավաթը

Ազգային հավաքականի կազմում դեբյուտը տեղի ունեցավ 2009 թ. սեպտեմբերի 10-ին Սան Մարինոյի դեմ խաղին։ Լևանդովսկին Լեհաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 2012 թ. Եվրոպայի առաջնությանը։

«Բավարիա»[խմբագրել]

2014 թվականի հունվարի 4-ին պաշտոնապես 5 տարվա պայմանագիր կնքեց Մյունխենի Բավարիայի հետ[21]։ Համաձայնությունը ուժի մեջ է մտնում 2014 թվականի ամռանը՝ Բորուսիայի հետ պայմանագրի ավարտից հետո։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Ռոբերտ Լևանդովսկու վիճակագրությունը sports.ru կայքում(ռուսերեն)
  2. «Robert Lewandowski - Bundesliga - official website»։ http://tikitakastyle.wordpress.com/tag/henrikh-mkhitaryan/։ 
  3. «Robert Lewandowski - market value progress - Transfermarkt»։ Transfermarkt։ transfermarkt.com։ 2014/07/10։ http://www.transfermarkt.com/robert-lewandowski/marktwertverlauf/spieler/38253։ 
  4. Պատմություն Ռոբերտ Լևանդովսկու կյանքից(լեհ.)
  5. Լեխ 2-3 Բելխատուվա (Ռոբերտ Լևանդովսկի 67')(լեհ.)
  6. Խազար-Լենկորան 0-1 Լեխ Պոզնան (Ռոբերտ Լևանդովսկի 75') (Եվրոպայի լիգայի որակավորում 2008/09)(անգլերեն)
  7. Լեխ Պոզնան 4-1 Խազար-Լենկորան (Եվրոպայի լիգայի որակավորում 2008/09)(անգլերեն)
  8. Լեխ Պոզնան 6-0 Գրասսհոպեր (Ռոբերտ Լևանդովսկի 14', 56') (Եվրոպայի լիգայի որակավորում 2008/09)(անգլերեն)
  9. Գրասսհոպեր 0:0 Լեխ Պոզնան (Եվրոպայի լիգայի որակավորում 2008/09)(անգլերեն)
  10. Ռուխ Խոժուվ 0-1 Լեխ Պոզնան(լեհ.)
  11. Վիսլա Կրակով 1-1, տուգ.՝ 3-4 Լեխ Պոզնան (Ռոբերտ Լևանդովսկի 9')(լեհ.)
  12. Մարիուշ Լևանդովսկին Լեհաստանի տարվա լավագույն խաղացողն է(ռուսերեն)
  13. Լևանդովսկին չի տեղափոխվի ԲԿՄԱ(ռուսերեն)
  14. Ռ. Լևանդովսկին չի տեղափոխվի ՎԲԱ(ռուսերեն)
  15. Բորուսիան հետաքրքրվում է Լևանդովսկիով(ռուսերեն)
  16. Ֆեյենոորդը ցանկանում է գնել Լևանդովսկուն, ոչ թե Մարիուշին(ռուսերեն)
  17. Ռ. Լևանդովսկին կտեղափոխվի՞ Զենիթ(ռուսերեն)
  18. Լեխը մերժել է Շախտյորին(ռուսերեն)
  19. Բորուսիա Դորտմունդ 0-2 Բայեր 04 Լեվերկուզեն(անգլերեն)
  20. Շալկե 04 1-3 Բորուսիա Դորտմունդ
  21. ««Бавария» объявила о подписании Левандовски»։ Спорт-Экспресс։ news.sport-express.ru։ 2014/01/04։ http://news.sport-express.ru/2014-01-04/655210/։ Վերցված է 2014-01-01։