Կառլես Պույոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլես Պույոլ

Կառլես Պույոլ, իսպանացի ֆուտբոլիստ, Բարսելոնա ՖԱ ակումբի և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել]

Ծնվել է 1978 թ. ապրիլի 13-ին, Կատալոնիայում։ Կարլես Պույոլ Սաֆորկադան սկսեց իր ֆուտբոլային կարիերան այն փոքրիկ քաղաքի տեղային թիմում, որտեղ որ ծնվել էր՝ Լա Պոբլա դե Սեգուրում։ Շուտով նրա տաղանդը գրավեց շատերի ուշադրությունը և 17 տարեկան հասակում դարձավ Բարսելոնայի ակադեմիայի անդամ։

Նա արագ դարձավ Բարսելոնա B թիմի անդամ, այնուհետև, առաջ ընթանալով, 1999 թվականի հոկտեմբերի 2-ին Լուի Վան Գաալի որոշմամբ արեց իր դեբյուտը ազգային հավաքականում Վալլադոլիդի հետ հանդիպման ժամանակ։ Գնալով նա ավելի ու ավելի շատ էր մասնակցում հանդիպումներին, մինչև թիմում ձեռք բերեց իր հաստատուն դիրքը։ Իր խաղաոճը բարելավելու վճռականության շնորհիվ՝Կարլես Պույոլեսը հաստատվեց կենտրոնական պաշտպանի դիրքում։ 2003-2004 խաղաշրջանում, ընտրվելով որպես թիմի 3-րդ կապիտան, նա էական դեր խաղաց թիմի ապշեցուցիչ առաջխաղացման մեջ, երբ թիմը հաղթեց առաջնությունը։ Պույոլը մասնակցեց առաջնության 27 և ՈւԵՖԱ-յի գավաթի 7 հանդիպումներին։ Այդուհանդերձ, Կարլես Պույոլը ստիպված էր սպասել մինչ 2004-05 խաղաշրջանը՝ Բարսելոնայում իր առաջին մեդալը շահելու համար։ Այդ ժամանակ նա արդեն առաջին թիմի ավագն էր և էական նշանակություն ուներ Ֆրենկ Ռիկաարդի առաջնությունը հաղթելու հարցում։ Խաղաշրջանի վերջում, վերջապես նրա երազանքն իրականացավ և նա Կամպ Նոույում բարձրացրեց Լիգայի տիտղոսը։

2005-2006 խաղաշրջանում նա խաղաց այնքան, որքան և նախորդ տարում։ Թիմի ավագը պատիվ ուներ ներկայացվելու որպես առաջնության տիտղոսակիր՝ մինչ խաղն ընդդեմ Էսպանյոլի, մինչ Փարիզում ՈւԵՖԱ-յի Չեմպիոնների լիգայի գավաթը բարձրացնելը, ինչը տեղի ունեցավ Սուրբ Դենիս մարզադաշտում Արսենալի դեմ տարած փառահեղ հաղթանակից հետո։ Ամբողջ խաղաշրջանի ընթացքում Պիյոլը չխաղաց ընդամենը 5 խաղ, սակայն ոչ վնասվածքների պատճառով։ 3 դեպքում նա հանգստանում էր մարզիչի ցուցումով և համապատասխանաբար չխաղաց նաև 2 խաղ։ Բացի դրանից, նա մեկ գոլ խփեց 2005 թվականի հոկտեմբերի 30-ին Ռեալ Սոսիեդադի հետ հանդիպման ժամանակ՝ տոնելով 5։0 հաշվով հաղթանակ։

Հաջորդ՝ 2006-2007 խաղաշրջանի ժամանակ (որի 38 խաղերից 35-ին նա մասնակցեց), Կարլես Պույոլը ստացավ ամենավատ վնասվածքը իր ողջ կարիերայի ընթացքում, այն ժամանակ, երբ առաջնությունը գրեթե ավարտվել էր։ 2007 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած ընկերական հանդիպման ժամանակ նա վնասեց ծնկի ջիլերը, ինչը մինչ սեպտեմբերի 29-ը խանգարեց նրան դուրս գալ դաշտ։ Անտեսելով մրցակցության առաջին ամիսների բացթողումը՝ ակումբի ավագը վերջապես մասնակցեց 2007-2008 խաղաշրջանի Առաջնության 30 հանդիպումներին։ 2008-2009 եռակի հաղթանակների խաղաշրջանում, Կարլես Պույոլան մեկ անգամ ևս դարձավ Բարսելոնայի ամենայուրօրինակ պաշտպանը։ Չեմպիոնների լիգայի ժամանակ Գուարդիոլան օգտագործում էր նրան որպես աջ պաշտպան, Կոպա դել Ռեյի եզրափակչի ժամանակ՝ որպես ձախ պաշտպան, իսկ մյուս բոլոր խաղերում՝ որպես կենտրոնական պաշտպան։ Նա ապացուցեց, որ կարող է նաև գոլեր խփել։ Հռոմում նա մտավ պատմության մեջ՝ դառնալով Բարսելոնայի առաջին ավագը, ով 2 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայի տիտղոսը։

Բնութագիր[խմբագրել]

Ազգային հավաքականում Կարլես Պույոլն իր խաղը սկսեց որպես աջ պաշտպան, բայց այնուհետև դարձավ մեծ կենտրոնական պաշտպան։ Նա թիմային խաղացողի հիանալի օրինակ է և երբեք չի բարդացնում իր թիմակիցների աշխատանքը խաղադաշտում։ Նա իրեն լավ է դրսևորում նաև ետին ձախ դիրքում, եթե հանգամանքներն այդպես են պահանջում։ Չնայած որ այնքան էլ բարձրահասակ չէ (178 սմ), նրա ֆիզիկական ուժը շատ է օգնում նրան խաղի ժամանակ։

Նա նաև սիրում է հարձակում գործել, հատկապես անկյունային հարվածների ժամանակ։ Ամենից ավելի Կարլես Պույոլը հենակետ է հավաքականի այլ անդամների համար, քանզի առաջնորդի բնածին հատկություններ ունի և հպարտանում է Բարսելոնայի գույներով՝ նույնականացվելով ակումբի հետ։

Տիտղոսներ[խմբագրել]

ՖԱ Բարսելոնա[խմբագրել]

  • 2010/11 Չեմպիոնների լիգա
  • 2010/11 Լա Լիգա
  • 2010/11 Իսպանիայի սուպեր գավաթ
  • 2009/10 Լա Լիգա
  • 2009/10 Աշխարհի ակումբային գավաթ
  • 2009/10 Եվրոպայի սուպեր գավաթ
  • 2009/10 Իսպանիայի սուպեր գավաթ
  • 2008/09 Չեմպիոնների լիգա
  • 2008/09 Լա Լիգա
  • 2008/09 Կոպա դել Ռեյ
  • 2006/07 Իսպանիայի սուպեր գավաթ
  • 2005/06 Չեմպիոնների լիգա
  • 2005/06 Լա Լիգա
  • 2005/06 Իսպանիայի սուպեր գավաթ
  • 2004/05 Լա Լիգա

Իսպանիայի ազգային հավաքական[խմբագրել]

  • 2010 Աշխարհի գավաթ
  • 2008 Եվրոպայի առաջնություն
  • 2000 Արծաթե մեդալ. Սիդնեյիօլիմպիականխաղեր