Պորտալ:Ֆուտբոլ/Ընտրված անձ/Արխիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
15-23 դեկտեմբերի 2012 24-31 դեկտեմբերի 2012

Ժոսլեն Անգլոմա (ֆր.՝ Jocelyn Angloma, ծնվել է 1965թ. օգոստոսի 7-ին Գվադելուպայի Լես Աբիմես քաղաքում), ֆրանսա-գվադելուպական ֆուտբոլային պաշտպան։ Ելույթ է ունենում գվադելուպական «Էտուալ» ակումբի կազմում։ Հանդիսանում է ակումբի ամենատարեց ֆուտբոլիստը։

Ֆուտբոլային կարիերան սկսել է գվադելուպական «Էտուալ» ակումբում։ Խաղացել է ֆրանսիական «Ռեն», «Լիլ», «ՊՍԺ», Օլիմպիկ Մարսել» ակումբներում, այնուհետև իտալական «Տորինո» ու «Ինտեր» ակումբներում։ Ժոսլենի կարիերայում ամենահաջողակ ակումբը հանդիսացավ «Վալենսիան», որի կազմում նա նվաճեց մի քանի մրցանակներ Իսպանիայում և երկու անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ 2002թ. Անգլոման ավարտեց իր ֆուտբոլիստի կարիերան, սակայն մի քանի տարի անց այն վերսկսեց իր հարազատ «Էտուալ» ակումբում։

Հանդիսանում է ժամանակակից հազվադեպ ֆուտբոլիստներից մեկը, ով հանդես է եկել երկու տարբեր ազգային հավաքականներում։ (մանրամասն...)

Դիեգո Ֆորլան

Դիեգո Ֆորլան Կորասո Մարտին (իսպ.՝ Diego Forlán Corazo Martin, Մայիսի 19, 1979, Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, «Ատլետիկո Մադրիդ» ֆուտբոլային ակումբի և Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։ Ֆորլանը երկու անգամ արժանացել է «Պիչիչի» մրցանակին և երկու անգամ հաղթել «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը։ Նա նաև ճանաչվել է Հարավային Աֆրիկայում կայացած 2010 Աշխարհի գավաթի խաղարկության Լավագույն ֆուտբոլիստ։

Ֆորլանի պրոֆեսիոնալ կարիերայում առաջին ակումբը եղել է «Ինդեպենդիենտեն», որի հիմնական կազմում ֆուտբոլիստը իր դեբյուտը նշել է 1998 թվականին։ Չորս սեզոնների ընթացքում, Ֆորլանը անց է կացրել 77 խաղ և դարձել է 36 գոլի հեղինակ` գրավելով մի քանի եվրոպական ակումբների ուշադրությունը։

Արդյունքում, 2002 թվականի հունվարին Ֆորլանը պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդ» հետ։ Նրա նախկին ակումբը ստացել է ավելի քան 6,9 միլիոն ֆունտ։ Իր առաջին գոլը անգլիական ակումբի կազմում Ֆորլանը կարողացել է խփել միայն 2003 թվականի օգոստոսին, Չեմպիոնների Լիգայում, «Մաքաբիի» դեմ խաղում, սակայն մինչ այդ նա հասցրել էր նվաճել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։ (մանրամասն...)

1-7 հունվարի 2013 8-15 հունվարի 2013
Սթիվեն Ջերարդ

Սթիվեն Ջորջ Ջերարդ (անգլ.՝ Steven George Gerrard, Մայիսի 30, 1980, Ուինսթոն, Անգլիա), անգլիացի ֆուտբոլիստ «Լիվերպուլ» ակումբի ավագ։ Ջերարդը համարվում է ժամանակակից ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններից մեկը։ Հիմնականում հանդես է գալիս կիսապաշտպանության կենտրոնում, ինչպես նաև ձախ կիսապաշտպանի դիրքում։

Ջերարդը, ով իր ամբողջ կարիերան անց է կացրել «Էնֆիլդում», առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 1998 թվականին և ամրապնդվել է թիմի հիմնական կազմում 2000-01 մրցաշրջանում։ 2003-ին նա դարձել է թիմի ավագը` փոխարինելով Սաամի Հյուպիային։ Ջերարդի նվաճած մրցանակների թվոմ են երկու Անգլիայի գավաթները, երկու Ֆուտբոլային լիգայի գավաթները և հաղթանակը Չեմպիոնների Լիգայում 2005-ին։ 2005 թվականին Ջերարդը երրորդն էր «Ոսկե գնդակ» մրցանակի համար քվեարկությունում։

Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում Ջերարդը իր նորամուտը նշել է 2000 թվականին։ Նա մասնակցել է Եվրոպայի 2000 և 2004 առաջնություններին, ինչպես նաև 2006 Աշխարհի առաջնությանը, որտեղ նա դարձել է երկու գոլի հեղինակ։

Ջերարդը «Լիվերպուլի» հետ իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ստարագրել է 1997-ին, իսկ առաջին հանդիպումը անց է կացրել 1998-ի Նոյեմբերի 29-ին` «Բլեքբերն Ռովերս»-ի դեմ։ (մանրամասն...)

Լուիս Ալբերտո Սուարես

Լուիս Ալբերտո Սուարես Դիաս (անգլ.՝ Luis Alberto Suárez Díaz, Հունվարի 24, 1987, Սալտո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, հարձակվող, անգլիական «Լիվերպուլի» և Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող։

Լուիս Ալբերտո Սուարեսը ծնվել է 1987 թվականի Հունվարի 24-ին, Սալտո քաղաքում, Արգենտինայի սահմանի մոտ։ 2003 թվականին Սուարեսին ընդունել են երկրի ամենահայտնի երկու ակումբներից մեկի` «Նասիոնալի», ակադեմիա։ Երկու տարի անց նա ընդգրկվել է թիմի հիմնական կազմ։ 2005-06 մրցաշրջանում խփելով 12 գոլ, նա օգնեց ակումբին նվաճելու հերթական չեմպիոնական տիտղոսը։

2006 թվականին Սուարեսը 800 հազար եվրոյով տեղափոխվեց հոլանդական չափանիշներով համեստ «Գրոնինգեն» ակումբ, որի կազմում 29-աղում խփեց 10 գոլ։ 2007-ին 7,5 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Այաքս», որտեղ խաղաց մինչև 2011 թվականը։

«Այաքսում» առաջին մրցաշրջանում 33 խաղում դարձավ 17 գոլի հեղինակ, իսկ 2008-09 մրցաշրջանում` 31 խաղում 21 գոլ առաջնության լավագույն ռմբարկուն խփել էր մեկ գոլ ավելի։ Սուարեսը հաջող անցկացրեց նաև 2009-10 սեղոնը` դառնալով 35 գոլի հեղինակ Էրեդիվայզիում։ 2009-ի Դեկտեմբերի 25-ին, Հոլանդիայի գավաթի խաղարկության ժամանակ, «WHC» սիրողական թիմի դեմ խաղում նա խփեց 6 գոլ, իսկ «Այաքսը» հաղթեց 14։1 հաշվով։ (մանրամասն...)

16-23 հունվարի 2013 24-31 հունվարի 2013
Լիոնել Մեսսի

Լիոնել Անդրես «Լեո» Մեսսի (իսպ.՝ Lionel Andres Messi, Հունիսի 24, 1987, Ռոսարիո), արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող, իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի հավաքականի խաղացող։ Լիոնել Մեսսին համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը, նրան հաճախ համեմատում են Դիեգո Մարադոնայի հետ, իսկ վերջինս նրան համարում է իր «հետնորդը»։ Մեսսին «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր է (2009, 2010, 2011)։

Մեսսին սկսել է ֆուտբոլ խաղալ երիտասարդ տարիքում և իր հմտությունները ու ներուժը շուտով իրակագործել է «Բարսելոնայում»։ Նա տեղափոխվել «Նյուելս Օլդ Բոյսի» երիտասարդական թիմից «Բարսելոնա» 2000 թվականին։ 2004-05 մրցաշրջանում նա դարձավ թիմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով առաջնությում գոլի հեղինակ է դարձել։ Մեսսին շուտով լուրջ հաջողությունների հասավ իր թիմի հետ` երկու անգամ հաղթելով Լա Լիգայում (2005, 2006) և Չեմպիոնների Լիգայում (2006)։

2006-07 մրցաշրջանից նա դարձավ հիմնական կազմի խաղացող, դարձավ հեթ-տրիկի հեղինակ «Էլ Կլասսիկոյում» և ավարտեց մրցաշրջանը 14 գոլով 26 լիգայի խաղերում։ Մեսսիի ամենահաջող մրցաշրջանը 2008-09 սեզոնն է, որտեղ նա խփեց 38 գոլ և կարևոր դեր խաղաց իր թիմի հաղթարշավում։ (մանրամասն...)

Անդրե Վիլլաշ-Բոաշ

Լուիշ Անդրե դե Պինա Կաբրալ Վիլլաշ-Բոաշ, առավել հայտնի որպես Անդրե Վիլլաշ-Բոաշ (պորտ.՝ André Villas-Boas, Հոկտեմբերի 17, 1977, Պորտո, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլային մարզիչ և «Չելսիի» նախկին մարզիչը։ Մինչև «Չելսի» գալը, նա ինն ամիս մարզել է «Ակադեմիկա դե Կոիմբրա» ակումբը և շուրջ մեկ տարի` «Պորտոն»։

«Պորտոյում» նա դարձավ Եվրոգավաթ նվաճած ամենաերիտասարդ մարզիչը, իսկ «Չելսիի» կողմից նրա համար վճարված €15 միլիոն, մարզչի համար երբևիցե տրված ամենախոշոր գումարն է։ Չնայած նա բարձրակարգ մարզիչ է, նա չունի խաղային փորձ և մինչ 31 տարեկանում «Ակադեմիկա դե Կոիմբրա» ակումբի մարզիչ դառնալը, նա չի եղել որևէ ակումբի գլխավոր մարզիչ։

16 տարեկանում Վիլլաշ-Բոաշը (ով «Պորտոի» երկրպագու էր) ապրում էր այն ժամանակվա «Պորտոի» գլխավոր մարզիչ, անգլիացի Բոբբի Ռոբսոնի հետ նույն հարկի տակ։ (մանրամասն...)

1-7 փետրվարի 2013 8-14 փետրվարի 2013
Անդրես Ինիեստան Եվրո 2012-ում

Ինիեստա (Iniesta) կամ Անդրես Ինիեստա Լուխան (Andres Iniesta Lujan) (ծնվել է 1984 թվականի մայիսի 11-ին Իսպանական Ալբասետե քաղաքում), իսպանացի ֆուտբոլիստ։ Նա Բարսելոնայի կենտրոնական կիսապաշտպաններից է, կրում է 8 համարի մարզաշապիկը, տիրապետում է հիանալի տեխնիկայի։

Տասներկուամյա Ինիեստային Բարսելոնայի մասնագետները հայտնաբերել են Ալբասետեի համանուն թիմի կազմում, և շուտով Անդրեսը տեղափոխվել է Բարսելոնա։ Ինիեստան Բարսայի հիմնական կազմում իր դեբյոտը նշել է 2002 թվականի հոկտեմբերի 29-ին Չեմպիոնների Լիգայի խաղում, որտեղ նրա թիմը խաղում էր Բրյուգգեի դեմ։ 2003-2004-ի մրցաշրջանում Ինիեստան արդեն անցկացրեց տասնմեկ հանդիպում և խփեց մեկ գոլ։ Այդ ժամանակ նա հիմնականում փոխարինում էր Բարսելոնայի գլխավոր աստղին` Ռոնալդինյոյին։ Իսկ հաջորդ` 2004-2005 մրցաշրջանում, Անդրես Ինիեստան ամրապնդեց իր տեղը թիմի հիմնական կազմում` խաղալով Իսպանիայի առաջնությաունում 37 խաղ։ Ինիեստան այդ տարիներին իրեն դրսևորեց որպես բարձրակարգ և տաղանդավոր ֆուտբոլիստ, և նրա հայտնվելը նաև Իսպանիայի ազգային հավաքականի կազմում ոչ ոքի համար անակնկալ չեղավ։ 2006-ին նա Իսպանիայի ընտրանու կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը, իսկ 2008-ին և 2012-ին դարձավ Եվրոպայի չեմպիոն։ (մանրամասն...)

Ալֆրեդո դի Ստեֆանո

Ալֆրեդո դի Ստեֆանո Լաուլիե (իսպ.՝ Alfredo di Stéfano Laulhé, ծնվել է Հուլիսի 4, 1926, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինա-իսպանացի ֆուտբոլիստ (հարձակվող) և մարզիչ։ Ծնվել է իտալական էմիգրանտների ընտանիքում Կապրի քաղաքից։

Մեծ տոկունությամբ ուժեղ հարձակվող էր, տակտիկապես բազմաֆունկցիոնալ և մեծ տեսադաշտով, ով կարողանում էր խաղալ ֆուտբոլային բոլոր դիրքերում։ Նա այժմ իսպանական Լա Լիգայի պատմության չորրորդ լավագույն ռմբարկուն է և Ռեալ Մադրիդի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն, ով Ռեալում խաղացել է 1953-1964 թվականներին և խփել է 216 գոլ 282 խաղում։

2003 թվականի Նոյեմբերին կայացած ՈՒԵՖԱյի հոբելյանական տոնակատարության ժամանակ նրան հանձնեցին իսպանիայի առաջնության «Ոսկե խաղացող» մրցանակը, որպես նրանց վերջին 50 տարիների ամենահիանալի ֆուտբոլիստ։ Պելեն նրան անվանեց «125 ապրող ամենամեծ ֆուտբոլիստներից մեկը», իսկ 2004 թվականի սեպտեմբերին ասաց, որ Դի Ստեֆանոն բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է եղել։ (մանրամասն...)

2013 թվականի փետրվարի 15-2014 թվականի հունվարի 9 2014 թվականի հունվարի 9 - փետրվարի 9

Ալեշանդրե Բորժիս Գիմարաեսը (պորտ.՝ Alexandre Borges Guimarães) (ծնվել է 1959թ. նոյեմբերի 7-ին Բրազիլիայի Ալագոաս նահանգի վարչական կենտրոն Մասեյոյում) կոստառիկական ֆուտբոլային մարզիչ է և նախկին ֆուտբոլային կիսապաշտպան։ Մարզում է կոստառիկական Սապրիսա ակումբը։ Նրա անունի հետ են կապված Կոստա Ռիկայի հավաքականի հաջողությունները 2000-ական թվականներին։ Էթնիկ բրազիլացին գլխավորեց հավաքականը 2002թ. աշխարհի առաջնության որակավորման որոշիչ հանդիպումից առաջ և կատարեց խնդիրը` պատմության մեջ երկրորդ անգամ դուրս բերելով «Լոս Տիկոսին» եզրափակիչ մրցաշար։ Չորս տարի անց նա կրկնեց իր հաջողությունը` հավաքականի հետ արդեն նվաճելով 2006թ. աշխարհի առաջնության ուղեգիր և դառնալով իսկական ազգային հերոս Կոստա Ռիկայում։

1971թ. ծնողների հետ Կոստա Ռիկա տեղափոխվելով` որպես «իսկական բրազիլացի» նա շարունակեց ֆուտբոլ խաղալ։ Նրա առաջին թիմը դարձավ երկրորդ դիվիզիոնի «Դուրպանել Սան Բլաս» ակումբը 1979թ., այնուհետև նա տեղափոխվեց «Մունիսիպալ Պունտարենաս», որտեղ անցկացրեց երկու սեզոն։ 1982-1991թթ. նա հանդես էր գալիս երկրի առաջատար Սապրիսա ակումբում` նրա կազմում երեք անգամ դառնալով Կոստա Ռիկայի չեմպիոն։ (մանրամասն...)

Ալեսանդրո Դել Պիեռո (իտալ.՝ Alessandro Del Piero, նոյեմբերի 9, 1974թ., Կոնելյանո, Վենետո, Տրեվիզո, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող, կարիերայի մեծ մասն անցկացրել է իտալական «Յուվենտուս» ակումբում՝ դառնալով այդ ակումբի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, հաջողությամբ հանդես է եկել նաև Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Նա Իտալիայի բոլոր ժամանակների երրորդ ռմբարկուն է՝ 335 գոլ (Ջուզեպպե Մեացա՝ 338 գոլ, Սիլվիո Պիոլա՝ 364 գոլ)։ Նա 19 տարի խաղացել է «Յուվենտուսում» (11 տարի եղել է թիմի ավագը) և սահմանել է ռեկորդ՝ 705 խաղում խփելով 290 գոլ։ Ներկայումս հանդես է գալիս Ավստրալիայի «Սիդնեյ» ակումբում։

Դել Պիեռոն սկսել է ֆուտբոլ խաղալ երիտասարդ տարիքում։ Տասնչորսամյա Դել Պիեռոյին «Պադովայի» մասնագետները հայտնաբերել են «Սան Վանդեմանո» թիմի կազմում, և շուտով Ալեսանդրոն տեղափոխվեց «Պադովա»։ Ալեսանդրոն «Պադովայի» հիմնական կազմում իր նորամուտը նշել է 1992 թ.ի նոյեմբերի 22-ին Սերիա B-ի խաղում, որտեղ նրա թիմը խաղում էր «Տերննանա Կալչոյի» դեմ։ Նա «Պադովա» երիտասարդական թիմից «Յուվենտուս» է տեղափոխվել 1993 թվականին և այնտեղ խաղացել է 19 մրցաշրջան։ Նրա նորամուտը Ա սերիայում կայացել է 1993 թ.ի սեպտեմբերին «Ֆոջայի» դեմ, իր առաջին գոլը նա խփել է հաջորդ իսկ խաղում «Ռեջիայի» դարպասը։ Այդ մրցաշրջանի 28-րդ տուրում «Պարմայի» հետ հանդիպման ժամանակ Դել Պիեռոն առաջին անգամ դուրս է եկել հիմնական կազմում և դարձել է հեթ-տրիկի հեղինակ։

1995-96 մրցաշրջանից նա դարձավ «Յուվենտուսի» հիմնական կազմի խաղացող։ Դել Պիեռոյի ամենահաջող մրցաշրջաններից մեկը 1997–98-ն է, երբ նա խփեց 32 գոլ և կարևոր դեր խաղաց իր թիմի հաղթարշավում։ Այդ մրցաշրջանում «Յուվենտուսը» հաղթեց Սերիա Ա-ում, հասավ Իտալիայի գավաթի և Չեմպիոնների Լիգայի գավաթի եզրափակիչ։

2013 թ.ի սկզբին ֆուտբոլիստը դարձավ «Յուվենտուսի» բոլոր ժամանկաների լավագույն ռմբարկուն։ Դել Պիեռոն նաև լիդերն է մասնակցած խաղերի քանակով «Ծեր Սինյորայում»։ Նա զբաղեցրել է տասերորդ տեղը ռմբարկուների քանակով ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում։ (մանրամասն)

Դել Պիեռոն համաշխարհային կարգի խաղացող է, որը ներկայացվելու կարիք չունի։
հունիսի 15, 2016 հունիսի 16, 2016

Մարեկ Համշիկ (սլովակերեն՝ Marek Hamšík, Հուլիսի 27, 1987), սլովակ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Իտալական «Նապոլիի» և Սլովակիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ նա իր ազգային թիմի ավագն է։

Մարեկ Համշիկը ծնվել է 1987 թվականի հուլիսի 27-ին չեխոսլովական Բանսկա Բիստրիցա քաղաքում՝ Ռիխարդ և Ռենատի Համշիկների ընտանիքում: Երբ ծնվել է Մարեկը նրա ծնողները եղել են 18 տարեկան: Ռիխարդ Համշիկը եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և հանդես է եկել տեղի «Դուկլու» ակումբում, իսկ մայրը՝ Ռենատան, եղել է հանդբոլիստուհի և հանդես է եկել Չեխոսլովակիայի հավաքականում: Մարեկին ունի փոքր քույր՝ Միխաելան, ով նույնպես հանդբոլիստուհի է և կարիերան ավարտել է սրտի հետ խնդրիներ ունենալու պատճառով: մանրամասն...

Անտուան Գրիզման (ֆր.՝ Antoine Griezmann, մարտի 21, 1991, Մակոն, Ֆրանսիա), Ֆրանսիացի ֆուտբոլիստ, իսպանական Ատլետիկո Մադրիդի հարձակվող և Ֆրանսիայի ազգային հավաքականի խաղացող։

Նա իր ֆուտբոլային կարիերան, ինչպես իր հայրը, սկսել է իր հայրենի քաղաքում։ Սակայն նահանգային թիմ մուտքը չկարողացավ օգնել խաղացողի զարգացմանը։ Դրանից հետո հայրը որդուն տեղափոխում է ավելի հայտնի խումբ։ Բայց ֆիզիկական համեստ տվյալների և հաճախակի հիվանդությունների պատճառով բոլոր երիտասարդական ակադեմիաները մերժում էին Անտուանին։ Միայն 14 տարեկանում է հնարավորություն ստացել հանրությանը իրեն ցույց տալու համար։ 2005 թվականին Գրիզմանը «Մոնպելիեյի» կազմում մասնակցեց «Պարի Սեն-Ժերմենի» երիտասարդական թիմի դեմ ընկերական խաղին։ Գրիզմանը ցույց է տալիս շատ լավ ֆուտբոլ և Եվրոպական մի շարք թոփ ակումբներ ցանկանում են գնել երիտասարդ ֆուտբոլիստին։ Նրանց շարքերում էին նաև «Ռեալ Սոսեդատ»-ի սկաուտները։ Նրանք Գրիզմանին հրավիրում են «Սան-Սեբաստյան»(Իսպանիա) 1 շաբաթ փորձնական պարապունքների։ Բայց վերջնական պատասխան տալիս են միայն 2 շաբաթ խստացվաց ռեժիմով պարապմունքներց հետո։ մանրամասն...

հունիսի 17, 2016 հունիսի 18, 2016

Գարեթ Բեյլ (հուլիսի 16, 1989, Քարդիֆ, Ուելս), ուելսցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, աջ եզրային կիսապաշտպան։ Հանդես է գալիս Ռեալ Մադրիդում և Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականում։ Բեյլը ծնվել է 1989 թվականի հուլիսի 16-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում։ Փոքրիկ Գարեթը միշտ նայում էր մեծ ֆուտբոլիստների խաղերը։ Նա միշտ իրեն պատկերացնում էր այդպիսին և միշտ ցանկանում էր ինքը նույնպես լիներ մեծ ֆոտբոլիստ։ Գարեթը՝ դեռ ինը տարեկանում Սաուտգեմպտոնի սկաուտներին զարմացնում էր, այդ պատճառով էլ նա սկսեց մարզվել ակումբի ակադեմիայում։ Մարզումները երիտասարդ ուելսցուն բերեց վստահություն, նա սկսեց բոլորին վստահեցնել, ոլ ֆուտբոլում մեծ հաջողությունների է հասնելու։ 16 տարեկանում Բեյլը խաղաց մինչև 18 տարեկանների հավաքականում և օգնեց թիմին հաղթել Քարդիֆֆ Գավաթը։ Այդ տարի նա մրցանակ ստացավ Ուելսի սպորտի դեպարտամենտից։ Բեյլը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Սաութհեմփթոն»-ում։ 2007 թվականին Բեյլը տեղափոխվեց «Տոտենհեմ» 7 միլիոն եվրոյի դիմաց։ Սկզբում նա լավ էր հանդես գալիս և առաջին չորս խաղում դարձավ չորս գոլի հեղինակ, սակայն ծանր վնասվածքի պատճառով դուրս մնաց մինչև մրցաշրջանի վերջը։ 2009-2010 մրցաշրջանից Բեյլը դարձավ Տոտենհեմի առանցքային խաղացողներից մեկը։ 2010-ի ապրիլին Բեյլը հիանալի խաղ ցուցադրեց և դարձավ Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

2013 թվականի սեպտեմբերի 1-ին Բեյլը 6 տարվա պայմանագիր կնքեց Մադրիդի «Ռեալ»-ի հետ։ Իսպանական մամուլը և «Ռեալ Մադրիդ» հեռուստաալիքը հրապարակեցին, որ Բեյլի տրանսֆերային գինը կազմել է 77 միլիոն ֆունտ ստերլինգ(91մլն եվրո), մինչդեռ անգլիական մամուլը հրապարակեց, որ արքայական ակումբը Բեյլի համար վճարել է 80 միլիոն ֆունտ ստերլինգ(100մլն եվրո), որը ավելին էր Կրիշտիանու Ռոնալդուի համար վճարված ռեկորդային գնից։ Նա հենց առաջին մրցաշրջանում դարձավ թիմի մեկնարկային կազմի անփոխարինելի ֆուտբոլիստներից մեկը՝ օգնելով թիմին հաղթել Իսպանիայի գավաթը և ՈՒԵՖԱ-ի գավաթը՝ գոլ խփելով երկու եզրափակիչներում։ մանրամասն...

Ալվարո Բորխա Մորատա Մարտին (իսպ.՝ Álvaro Borja Morata Martín, ['alβaɾo mo'ɾata], հոկտեմբերի 23, 1992, Մադրիդ), իսպանացի ֆուտբոլիստ, իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի և Իսպանիայի հավաքականի հարձակվող։ Մարզական վարպետության շնորհիվ նա համեմատվել է իսպանացի ֆուտբոլիստ Ֆերնանդո Մորիենտեսի հետ։ Ալվարո Մորատան ծնվել է Մադրիդում։ Տեղափոխվել է Մադրիդի Ռեալ 2008 թվականին հարևան «Խետաֆեից»։ Մորատան հանդես էր գալիս «Ռեալ Մադրիդի» Խուվենիլ С առաջնությունում։ 2009 թվականի նոյեմբերին նա արդեն մասնակցել էր բոլոր «խուվենիլներում» (А, B և С) և «Ռեալ Մադրիդ С»-ում։ 2010 թվականի հուլիսին, «Խուվենիլ А»-ի հաջող մրցաշրջանի ավարտին Մորատան հաղթել էր երիտասարդական երկու տիտղոս և խփել 34 գոլ։ Ֆուտբոլիստը տեղափոխվում է переведён в «Ռեալ Մադրիդ Կաստիլիա»։ Ավելի ուշ «Ռեալ Մադրիդի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն Մորատային և 4 թիմակիցների հետ ուղևորվում է ԱՄՆ` մրցաշարի։ 2010 թվականի օգոստոսի 15-ին Ալվարո Մորատան նշում է իր նորամուտը «Ռեալ Մադրիդ Կաստիլիայի» կազմում. «Ալկորկոնի» հետ ընկերական հանդիպումն ավարտվում է 1:0 հաշվով` հոգուտ մադրիդցիների։ Նույն տարվա օգոստոսի 29-ին նա նշում է նորամուտը առաջնության ժամանակ` «Կորուշոյի» դեմ խաղում (3:2)։ Առաջին գոլը խփում է հոկտեմբերի 31-ին` «Ալկալայի» դեմ խաղում (1:1) մանրամասն...

հունիսի 19, 2016 հունիսի 21, 2016

Էդեն Ազար (ֆր.՝ Eden Hazard, հունվարի 7, 1991, Լա Լուվիեր, Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, ներկայումս հանդես է գալիս Չելսիի և Բելգիայի հավաքականի կազմում։ Նա հիմնականում խաղում է որպես հարձակվողական կիսապաշտպան։

Էդեն Մայքլ Ազարը ծնվել է 1991 թվականի հունվարի 7-ին Բելգիայում։ Բելգիացի ֆուտբոլիստ է, ով խաղում է Բելգիայի ազգային հավաքականում, ինչպես նաև Անգլիական Չելսիյում, որպես ենթահարձակվող։ Նա հայտնի է իր արագությամբ և տեխնիկական կարողությամբ։ Ազարը ամենաերիտասարդ լավագույն ֆուտբոլիստներից է աշխարհում։ Ազարը Բելգիացի ֆուտբոլիստի որդի է, և իր կարիերան սկսել է խաղալով բելգիական Ռոյալ սթեյդ Բրաինոյիսում։ 2005 թվականի տեղափոխվում է ֆրանսիական Լիլլ։ Ազարը 2 տարի անցկացնում է ֆուտբոլային ակադեմիայում և 2007 թվականի նոյեմբերին՝ 16 տարեկան հասակում անում է իր պրոֆեսիոնալ դեբյուտը, և դառնում է Լիլլի մարզչի՝ Ռուդի Գարսիայի անբաժանելի մասը։ Իր առաջին լիարժեք մրցաշրջանում, որպես մեկնարկային ֆուտբոլիստ նա հաղթեց ֆուտբոլային ակադեմիան, դառնալով առաջինը ազգությամբ ոչ ֆրանսիացի ֆուտբոլիստ։ 2009-2010 թվականների մրցաշրջանում նա կրկին մրցանակ ստացավ և դարձավ ամենաերիտասարդ խաղացողը, ով 2 անգամ արժանացավ ֆրանսիական մրցանակին։ Ազարին տրվում է Բրավո մրցանակ՝ իտալական Գուերին սպորտային ամսագրի կողմից, որպես 2010-2011 թվականների մրցաշրջանի ամենալավ խաղացող։ Լիլլում 8 տարվա պայմանագրով խաղալուց հետո՝ 2012 թվականի հունիսին նա հեռացավ Լիլլից և սկսեց խաղալ Անգլիական Չելսիում։ Նա կատարեց իր միջազգային դեբյուտը 2008 թվականի նոյեմբերին, 16 տարեկան հասակում՝ Լյուքսեմբուրգի հետ ընկերական խաղում։ Իր դեբյուտից մոտ 3 տարի անց նա խփեց իր առաջին միջազգային գոլը 2011 թ հոկտեմբերին Ղազախստանի դեմ խաղում։ Նրա շնորհիվ Բելգիայի ազգային հավաքականը 2014 թ Ֆիֆայի աշխարհի գավաթում հասավ մինչև քառորդ եզրափակիչ։ մանրամասն...

Ուեյն Մարկ Ռունի (անգլ.՝ Wayne Mark Rooney, հոկտեմբերի 24, 1985, Լիվերպուլ), անգլիացի ֆուտբոլիստ, ով խաղում է «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում որպես հարձակվող: Բազմիցս ճանաչվել է անգլիական ֆուտբոլի՝ իր սերնդի լավագույն ֆուտբոլիստ:

10 տարեկանից հաճախել է «Էվերթոնի» մանկապատանեկան ակադեմիա, իսկ 2002 թվականին իր նորամուտն է նշել «իրիսոկների» հիմնական կազմում: 2 տարի անցկացնելով «մերսիսայդցիների» հիմնական կազմում՝ 2004 թվականի ամռանը 25,6 միլիոն ֆունտով տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»: Այդ տարի նա ստանում է «Ուազզա» մականունը: Այդ օրվանից նա 5 անգամ նվաճել է Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսը, ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգան և Ֆուտբոլային լիգայի 2 գավաթ: Նա նաև դարձել է տարվա լավագույն խաղացող ըստ ՊՖԱ-ի վարկածի, իսկ 2010 թվականին՝ տարվա ֆուտբոլիստ՝ ըստ ֆուտբոլային լրագրողների ասոցացիայի: Մանչեսթեր Յունայթեդի կազմում խփած 242 գոլերով համարվում է ակումբի պատմության լավագույն ռմբարկուներից երկրորդը: մանրամասն...

հունիսի 29, 2016 հունիսի 30, 2016

Կրիշտիանու Ռոնալդու (պորտ.՝ Cristiano Ronaldo), պորտուգալացի ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս «Ռեալ Մադրիդ» ակումբում կիսապաշտպանի և հարձակվողի դիրքերում և հանդիսանում է Պորտուգալիայի հավաքականի ավագը:

Ռոնալդուն դարձավ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը, երբ 2009 թվականին 132 միլիոն դոլլարի դիմաց Մանչեսթեր Յունայթեդից տեղափոխվեց Ռեալ Մադրիդ: Ռոնալդուն դարձավ նաև աշխարհում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ ստանալով տարեկան 21 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձ:

Ռոնալդուն իր կարիերան սկսել է Անդորինյայում, որտեղ 2 տարի խաղալով՝ տեղափոխվել է Նասիոնալ: 1997 թվականին տեղափոխվել է Պորտուգալական առաջատար ակումբներից մեկը՝ Սպորտինգ: 2003 թվականին նա գրավեց Մանչեսթեր Յունայթեդի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս սըր Ֆերգյուսոնի ուշադրությունը, ով Ռոնալդուի համար վճարեց 12 միլիոն ֆունտ ստեռլինգ: Արդեն 2004 թվականին նա հաղթեց իր առաջին տիտղոսը Յունայթեդի կազմում:

2008 թվականին Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաղթեց Չեմպիոնների Լիգայում և տարվա վերջում արժանացավ «Ոսկե գնդակ» մրցանակի՝ դառնալով ակումբի պատմության մեջ չորրորդ ֆուտբոլիստը, ում դա հաջողվել է անել: 2008 և 2013 թվականներին Ռոնալդուն ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ միաժամանակ դառնալով միակ պորտուգալացի ֆուտբոլիստը, ով այդ տիտղոսը նվաճում է երկու անգամ: 2014 թվականին նա Մադրիդի Ռեալի հետ նվաճեց Եվրոպայի կարևորագույն գավաթը՝ Չեմպիոնների Լիգան՝ դառնալով այն եզակի ֆուտբոլիստներից մեկը, ում հաջողվել է նվաճել այն երկու տարբեր ակումբների հետ: Ռոնալդուն նաև դարձավ Չեմպիոնների լիգայի ռեկորդի հեղինակ՝ մեկ մրցաշրջանում խփելով 17 գոլ, իսկ արդեն մրցաշարի պատմության մեջ նա երկրորդն է՝ զիջելով միայն իսպանացի լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլին: Ռոնալդուն այն ֆուտբոլիստն, ով կարողացել է Մադրիդի Ռեալի կազմում ամենարագը հեղինակել 100 գոլ: 2014 թվականի փետրվար ամսին Ռոնալդուն խփեց իր կարիերայի 400-րդ գոլը: Երբ նա տեղափոխվեց Ռեալ, կրում էր 9 համարի մարզաշապիկ, բայց արդեն իսկ իր երկրորդ մրցաշրջանում նրան հանձնվեց 7 համարի մարզաշապիկը, որը նախկինում կրում էր Ռաուլը: Ռոնալդուն Յունայթեդում ևս հանդես էր գալիս 7 համարի մարզաշապիկով: մանրամասն...

Ջանլուիջի Մասոկոռ Բուֆֆոն (իտալ.՝ Gianluigi Buffon, 1978, հունվարի 28, Կարրառա, Տոսկանա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, իտալական Յուվենտուսի դարպասապահ։ Աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը։ Իտալական Յուվենտուսի և Իտալիայի հավաքականի ավագ։ 2006 թվականին Իտալիայի հավաքականի հետ միասին դարձել է աշխարհի չեմպիոն։ Այդ մրցաշարից հետո նա նաև դարձավ ըստ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն դարպասապահ։

2006 թվականին Բուֆֆոնը Ոսկե Գնդակի համար պայքարում գրավեց 2-րդ տեղը, զիջելով միայն Ֆաբիո Կանավարոյին:

2002/2003 մրցաշրջանում Բուֆֆոնը արժանացավ Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։ Սա միակ դեպքն է, որ Չեմպիոնների լիգայի լավագույնի կոչմանն արժանանում է դարպասապահը։ 2003, 2004, 2006 և 2007 ըստ ՄՖՖՊԻՎ-ի արժանացել է աշխարհի լավագույն դարպասապահի կոչմանը։ 2011 թվականի փետրվարի 7-ին Բուֆֆոնը ճանաչվել է ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահը:

Բուֆֆոնը գտնվում է 50 այն ֆուտբոլիստների ցուցակում, ովքեր անցկացրել են ամենաշատ հանդիպումները Սերիա Ա-յում։ Իտալիայի հավաքականում անցկացրել է 147 հանդիպում։

2001 թվականին Բուֆֆոնը դարձավ ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերային արժեք ունեցող դարպասապահը։ Տեղափոխությունը Պարմայից Յուվենտուս արժեցավ 32 մլն ստերլինգ։ մանրամասն...

հուլիսի 1, 2016 հուլիսի 2, 2016

Զլատան Իբրահիմովիչ (հոկտեմբերի 3, 1981, Մալմյո, Շվեդիա), բոսնիա-խորվաթական ծագում ունեցող շվեդ ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի հարձակվող, Շվեդիայի հավաքականի նախկին ավագ: Համարվում է իր սերնդի ամենաանկանխատեսելի և արհեստավարժ հարձակվողներից մեկը: «The Guardian» թերթի վարկածով՝ Զլատանը 2013 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստների ցանկում զբաղեցրել է 3-րդ տեղը: Շվեդական «Dagens Nyheter» ամսագրի վարկածով՝ Իբրահիմովիչը պետության բոլոր ժամանակների լավագույն մարզիկների շարքում զբաղեցրել է 2-րդ տեղը:

12 տարեկան հասակից հանդես է եկել «Մալմյոյի» երիտասարդական ակումբների կազմում, իսկ 1999 թվականին նորամուտն է նշել հիմնական կազմում: Ակումբի հիմնական կազմում 2 տարի անցկացնելուց հետո՝ 2001 թվականի ամռանը, 7,8 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է հոլանդական «Այաքս»: Ամստերդամում անցկացրած 3 մրցաշրջանի ընթացքում Զլատանը թիմի հետ նվաճեց 2 չեմպիոնական տիտղոս (2001-2002, 2003-2004) և մեկ երկրի գավաթ (2002): 2004 թվականի ամռանը 16 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց իտալական «Յուվենտուս»: Իր առաջին մրցաշրջանում նա թիմի հետ դարձավ Իտալիայի չեմպիոն: 2005-2006 մրցաշրջանում թիմը պաշտպանեց տիտղոսը, սակայն «Կալչոպոլիի» հետևանքով 2 չեմպիոնություններն էլ չեղարկվեցին: Դրանից հետո 24,8 միլիոն եվրոյի դիմաց Իբրահիմովիչը տեղափոխվեց «Ինտեր»: «Սևակապույտների» կազմում անցկացրած 3 մրցաշրջանի ընթացքում Զլատանը ակումբր հետ նվաճեց 3 Սկուդետտո անընդմեջ: 2009 թվականի ամռանը 46 միլիոն եվրոյի դիմաց և Սամուել Էտոյի փոխարեն տեղափոխվեց իսպանական «Բարսելոնա»: Ակումբի կազմում դարձավ Աշխարհի ակումբային առաջնության հաղթող, Իսպանիայի չեմպիոն, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի գավաթակիր: Սակայն «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ տարաձայնությունների պատճառով Իբրահիմովիչը 2010 թվականի ամռանը վարձավճարով տեղափոխվեց «Միլան», իսկ 2011 թվականին վերջինս գնեց ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները: Սերիա A վերադառնալուց հետո առաջին մրցաշրջանում Իբրահիմովիչը կրկին թիմի հետ դարձավ Իտալիայի չեմպիոն: 2012 թվականին «Միլանի» ֆինանսական խնդիրների պատճառով Իբրահիմովիչն ու Տիագո Սիլվան վաճառվեցին «Պարի Սեն-Ժերմենին»: Գործարքի արժեքը կազմեց 60 միլիոն եվրո: «Փարիզեցիների» կազմում շվեդը 3 անգամ անընդմեջ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն: Ներկա պահին փարիզյան ակումբի լավագույն ռմբարկուների ցանկում Իբրան զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: մանրամասն...

Ռոբերտ Լևանդովսկի (օգոստոսի 21, 1988 , Վարշավա, Լեհաստան), լեհ ֆուտբոլիստ։ Հանդես է գալիս որպես հարձակվող գերմանական Բունդեսլիգայում՝ մյունխենյան Բավարիա ակումբում և Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում։ Տրանսֆերային արժեքը 2014 թվականի հուլիսի 10-ի դրությամբ կազմում է 50, 000, 000€։

Վաղ տարիքում մարզվել է Լեշնոյի «Պարտիզան» թիմում, որտեղ աշխատում էր նրա հայրը։ Կարիերան սկսել է Վարսովիայում, որտեղ խաղացել է 7 տարի (1997-2004 թվականներ)։

Լևանդովսկու պրոֆեսիոնալ կարիերան սկսվել է Վարշավայի Դելտա ակումբում, ուր տեղափոխվել է 2005 թվականին։ Այնտեղ նա խփել է 4 գոլ։

2006-2007 թվականներին, խաղալով Զնիչ Պրուժկովում և խփելով 15 գոլ, դառնում է Լեհաստանի II լիգայի, իսկ հաջորդ խաղաշրջանում 21 գոլով՝ Լեհաստանի բարձրագույն լիգայի ռմբարկուն։

2008 թվականին Լևանդովսկին պայմանագիր է կնքել լեհական Լեխ ակումբի հետ, որը ֆուտբոլիստի համար վճարեց 1,5 միլիոն լեհական զլոտի։ Էքստրակլասսում առաջին անգամ խաղացել է 2008 թվականի օգոստոսի 8-ին՝ սեփական հարկի տակ պարտվելով Բելխատուվային 2։3 հաշվով, որտեղ գոլ է խփել երկրորդ խաղակեսի ընթացքում դաշտ դուրս գալուց 4 րոպե հետո։ Լևանդովսկին նաև մասնակցել է ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի որակավորմանը 2008 թվականի հուլիսի 17-ին ադրբեջանական Խազար-Լենկորանի դեմ և 75-րդ րոպեին խփել իր թիմի համար հաղթական գոլը։ Հաջորդ հանդիպումը ևս ավարտվել է Լեխի հաղթանակով։ Հաջորդ փուլում Լեխը խաղաց շվեյցարական Գրասսհոպերի հետ՝ առաջին խաղում հաղթելով նրան խոշոր 6։0 հաշվով, որտեղ Լևանդովսկին դարձավ դուբլի հեղինակ, իսկ պատասխան հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի (0։0)։ Այնուհետև Լեխը առաջ է անցնում նաև ավստրիական Աուստրիայից և անցնում խմբային մրցաշարի փուլ, որտեղ գրավում է 3-րդ տեղը՝ զիջելով Մոսկվայի ԲԿՄԱ-ին, իսպանական Դեպորտիվոյին և առաջ անցնելով ֆրասիական Նանսիից և հոլանդական Ֆեյենոորդից։ Սակայն հաջորդ փուլում Լեխը զիջեց իտալական Ուդինեզեին։ 2008 թվականի դեկտեմբերին լեհական Piłka Nożna (Ֆուտբոլ) շաբաթաթերթը Լևանդովսկում ճանաչեց տարվա հայտնություն։ մանրամասն...

հուլիսի 3, 2016 հուլիսի 5, 2016

Հենրիխ Համլետի Մխիթարյան (հունվարի 21, 1989, Երևան, ՀԽՍՀ), հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Հենրիխ Մխիթարյանը ծնվել է ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Յոթ տարեկան հասակում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։ Հանդես է գալիս գերմանական «Բորուսիա Դորտմունդ» ակումբում որպես կիսապաշտպան։ Ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում (2012)։ Վեց անգամ (հինգերորդ անգամ անընդմեջ) դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015 թվականներին)։

Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին, Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Մարինա Թաշչյանի և Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Մխիթարյանի հայրը՝ Համլետ Մխիթարյանը, ով 1980-ականների Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հայտնի հարձակվողներից էր, մահացել է 33 տարեկան հասակում՝ գլխուղեղի ուռուցքից: Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, ղեկավարում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ազգային հավաքականների բաժինը, իսկ նրա ավագ քույրը՝ Մոնիկա Մխիթարյանը, աշխատում է ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում:

1990-ակաների սկզբին Մխիթարյանի ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ նախկինում նրա հայրը՝ Համլետ Մխիթարյանը խաղացել էր տեղի «ԱՍՕԱ Վալենսիա» ակումբում՝ օգնելով թիմին բարձրանալ Լիգա 2-ի երկրորդ դիվիզիոն։ Մխիթարյանն իր վաղ մանկությունն անցկացրել է Վալենսիայում: Ցանկանալով դառնալ ֆուտբոլիստ՝ նա սկսել է հետևել հոր օրինակին։ Երեխա ժամանակ միշտ դիտում էր հոր խաղերը՝ ցանկանալով հետևել նրա մարզումներին։ Մայրը՝ Մարինան պատմում է, որ երբ Համլետը գնալիս է եղել մարզումների, փոքրիկ Հենրիխը միշտ ցանկացել է գնալ հոր հետ, իսկ երբ հայրը նրան չի տարել՝ սկսել է լաց լինել այնքան, մինչև նա ստիպված Հենրիխին իր հետ է տարել։ մանրամասն...

_______________
հուլիսի 6, 2016 հուլիսի .., 2016

Դևիդ Ռոբերտ Ջոզեֆ Բեքհեմ (անգլ.՝ David Robert Joseph Beckham, մայիսի 2, 1975, Լոնդոն, Անգլիա), անգլիացի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան: Իր ողջ կարիերայի ընթացքում նա խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդ», «Պրեսթոն Նորթ-Էնդ», «Ռեալ Մադրիդ», «Միլան», «Լոս Անջելես Գալաքսի» և ՊՍԺ ակումբներում ինչպես նաև Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում, որտեղ նա հանդիսանում է ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստներից մեկը: Հայտնի է ստանդարտ դիրքերի և տուգանայինների իրականացման փայլուն տեխնիկայով:

Բեքհեմի ֆուտբոլային կարիերան սկսվել է 1992 թվականին, երբ նա 17 տարեկան հասակում անցկացրեց իր առաջին հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կազմում: Նա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ նվաճել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 6 չեմպիոնական տիտղոսներ, 2 անգամ` Անգլիայի գավաթը և 1 անգամ` Չեմպիոնների լիգայի գավաթը: 2003 թվականին նա տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ», որտեղ հանդես է եկել չորս մրցաշրջան՝ վերջին մրցաշրջանում ակումբի հետ նվաճելով իսպանական Լա Լիգայի չեմպիոնի տիտղոսը: 2004 թվականին Բեքհեմը եղել է աշխարհի ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստը: 2007 թվականին Բեքհեմը 32.5 միլիոն դոլարի դիմաց 5 տարվա պայմանագիր կնքեց Ամերիկյան բարձրագույն լիգայում հանդես եկող (MLS) «Լոս-Անջելես Գալաքսի» ակումբի հետ: Լինելով «Գալաքսի»-ի խաղացող՝ Բեքհեմը 2009-2010 թվականներին վարձակալությամբ խաղացել է իտալական «Միլան»-ի կազմում: Այնուհետև «Պարի Սեն-Ժերմեն»-ի կազմում մեկ մրցաշրջան խաղալուց հետո Բեքհեմը ավարտել է ֆուտբոլային կարիերան: 2010 թվականին, ըստ «Forbes» հանդեսի, ճանաչվել է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը՝ առաջ անցնելով Կրիշտիանու Ռոնալդուից և Լիոնել Մեսսիից: մանրամասն...

Ֆրանչեսկո Տոտտի (իտալ.՝ Francesco Totti; սեպտեմբերի 27, 1976 թ, Հռոմ), իտալացի ֆուտբոլիստ, Ռոմա ֆուտբոլային ակումբի հարձակվողական ոճի կիսապաշտպան, թիմի ավագ և խորհրդանիշ, իր ողջ պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերայի ընթացքում նվիրված է եղել Ռոմայի գույներին։ 2006 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն և 2000 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, ինչպես նաև 1996 թվականին Իտալիայի երիտասարդական հավաքականի կազմում դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Առաջին հավաքականի կազմում մասնակցել է 58 հանդիպման (այս ցուցանիշը Ռոմայի ֆուտբոլիստների համար երկար ժամանակ ռեկորդային էր համարվում, մինչև այն չգերազանցեց Դանիելե Դե Ռոսսին) և դարձել է 9 գոլի հեղինակ։ Սակայն տարբեր պատճառներով Ֆրանչեսկոն ցույց չէր տալիս այն խաղը հավաքականում, ինչ ցույց էր տալիս Ռոմայում։

Ֆրանչեսկոն հանդիսանում է Սերիա A-ի լավագույն 30 ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստներից մեկը և խփած գնդակներով երկրորդը, իսկ ներկայում հանդես եկող ֆուտբոլիստներից առաջինն է։ Սերիա A-ում մի ակումբի կազմում խփած գնդակների քանակով հանդիսանում է բացարձակ ռեկորդակիր։ Բոլոր այս նվաճումները լավագույն ցուցանիշներն են Ռոմայի ամբողջ պատմության ընթացքում։ Տոտտին առաջինն է եվրագավաթներում անցկացրած խաղերի և խփած գոլերի քանակով Ռոմայի պատմության մեջ։ Հանդիսանում է «հռոմեական դերբիի» լավագույն ռմբարկու և դերբիներում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստ։

Մտնում է ներկայումս ապրող աշխարհի լավագույն 125 ֆուտբոլիստների ցանկի մեջ, որը 2004 թվականի մարտին կազմել է Պելեն։ Հանդիսանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան։ Մադամ Տյուսսոյի թանգարանում ունի սեփական մոմե արձանը։ մանրամասն...

հուլիսի 11, 2016 հուլիսի 12, 2016

Սերխիո Լիոնել Ագուերո դել Կաստիլո (իսպ.՝ Sergio Leonel Agüero del Castillo, Հունիսի 2, 1988, Քուիլմես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբում և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Սերխիոն հանդես է եկել Արգենտինայի Մ17 և Մ20 հավաքականների կազմում։ Արգենտինայի հավաքականի կազմում 2008 թվականին մասնակցել է Պեկինի Օլիմպիական խաղերին։ Արժանացել է ոսկե մեդալի և դարձել է երկու գոլի հեղինակ կիսաեզրափակչում կայացած Բրազիլիայի հավաքականի դեմ խաղում: Հավաքականի կազմում մասնակցել է նաև Աշխարհի 2010 և Ամերիկայի գավաթի 2011 թվականների խաղարկություններին։

Ագուերոն եկել է Եվրոպա 2006 թվականին, երբ «Ինդեպենդիենտեից» 23 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է իսպանական «Ատլետիկո Մադրիդ»: Թիմի կազմում մասնակցել է 234 հանդիպման դառնալով 101 գոլի հեղինակ։ Իսպանական կաումբի կազմում Ագուերոն հասցրել է նվաճել ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի գավաթը և ՈՒԵՖԱ Սուպերգավաթը: 2011 թվականի հուլիսին 35 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի»: Իր առաջին մրցաշրջանում առաջնությյան վերջին խաղում 94-րդ րոպեին դարձել է վճռորոշ գոլի հեղինակ և այդ մրցաշրանում «Մանչեսթեր Սիթին» 44 տարվա ընդմիջումից հետո հռչակվել է Անգլիայի չեմպիոն։ մանրամասն...

Վադիմ Աբրամով (ուզբ.՝ Vadim Karlenovich Abramov; ), խորհրդային ֆուտբոլիստ, մարզիչ:

Ծնվել է 1962 թվականի օգոստոսի 5-ին, Բաքվում: Ֆուտբոլում առաջին քայլերն արել է 1970 թվականին Բաքվի «Նեֆտչի-2» ակումբում՝ Էդուարդ Գրիգորի Օհանեսովի մոտ: Երիտասարդ տարիներին հանդես է եկել Ադրբեջանական ԽՍՀ-ի պատանեկան հավաքականում: Ֆուտբոլային կարիերան սկսել է 1979 թվականին Սիմֆերոպոլի «Տավրիա» ակումբում, բայց թիմի հիմնական կազմում այդպես էլ չի խաղացել:

1980 թվականին տեղափոխվել է ուկրաինական մեկ այլ ակումբ՝ Սևաստոպոլի «Ատլանտիկա»: 1981-1983 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում և մասնակցել է Աֆղանստանում տեղի ունեցող պատերազմական գործողություններին: Վերադառնալով բանակից՝ մեկնել է Ուզբեկստան: 1984-1985 թվականներին Եվգենի Վալիցկու ղեկավարությամբ խաղացել է կոլտնտեսային «Նարիմանովեց» ակումբում: 1986 թվականին խաղացել է Ջիզակի «Յոշլիկ» ակումբում, իսկ 1987 թվականին՝ Խալկաբադի «Սոխիբկոր» ակումբում:

1988 թվականին խաղացել է «Կասանսաեց» ակումբում, որին օգնել է ԽՍՀՄ Ֆուտբոլի առաջնության Երկրորդ լիգայի 7-րդ զոնայում զբաղեցնել երկրորդ տեղը: մանրամասն...

հուլիսի 13, 2016 հուլիսի 17, 2016

Խավի Ալոնսո Օլանո (իսպ.՝ Xabier Alonso Olano, ավելի հայտնի Խավի Ալոնսո (իսպ.՝ Xabi Alonso; ծնվ. նոյեմբերի 25, 1981, Տոլոսա, Բասկերի Երկիր), իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, «Բավարիա Մյունխեն» ֆուտբոլային ակումբի և ազգային հավաքականի կիսապաշտպան: Երեք Աշխարհի առաջնության մասնակից (2006, 2010 և 2014), ինչպես նաև երեք Եվրոպայի առաջնության (2004, 2008, 2012):

Խմբային մակարդակում Ալոնսոն Չեմպիոնների Լիգայի (2004/05, 2013/14), ՈՒԵՖԱ Սուպերգավաթի (2005, 2014), Անգլիայի գավաթի (2005/06), Անգլիայի Սուպերգավաթի (2006), Իսպանիայի գավաթի (2010/11, 2013/14), Իսպանիայի առաջնության (2011/12) և Իսպանիայի Սուպերգավաթի (2012): Ազգային հավաքականի կազմում Խավին Եվրոյի կրկնակի (2008, 2012) և Աշխարհի առաջնության (2010) հաղթող է։

Ալոնսոն սկսել է իր կարերան Գիպուսկոա շրջանում, «Ռեալ Սոսեդադ»-ում, դեբյուտը կատարել է այդ թիմում 1999 թվականին։ 2000/01 մրցաշրջանում Խավին վարձավճարով տեղափոխվեց երկրորդ դիվիզոն «Էյբար» ֆուտբոլային ակումբը կես տարով։ Վերադառնալով` Ալոնսոն դարձավ հիմնական խաղացող։ 2001/2002 մրցաշրջանում բասկը խփեց իր առաջին գոլը։ Հաջորդ մրցաշրջանում Ալոնսոն խաղում էր առանցկային դեր՝ նվաճելով արծաթյա մեդալ առաջնությունում, դրա շնորհիվ էլ թիմը կարող էր որակավորվել Չեմպոնների Լիգա: 2003/04 մրցաշրջանը դարձավ Խավիի համար վերջինը «Ռեալ Սոսեդադի» կազմում։ 2004 թվականի ամռանը Խավին տեղափոխվեց «Լիվերպուլ» 10,5 մլն £ դիմաց։ Առաջին իր մրցաշրջանում «կարմիրների» կազմում իսպանացին հաղթեց Չեմպիոնների լիգան։ 2005/06 մրցաշրջանում Խավին նվաճեց ևս երկու մրցանակ` Եվրոպայի Սուպերգավաթ և Անգլիայի գավաթ։ Վերջին երեք մրցաշրջանում «Էնֆիլդում» իսպանացին հաղթեց Անգլիայի սուպերգավաթը, ինչպես նաև հասավ մինչև եզրափակիչ Չեմպոնների լիգայում, ինչպես նաև նվաճեց արծաթյա մեդալ Անգլիայի առաջնությունում։ 2009 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ալոնսոն 30 մլն. € դիմաց տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», որտեղ դարձավ Չեմպոնների լիգայի, Իսպանիայի առաջնության և սուպերգավաթի գավաթակիր, ինչպես նաև Իսպանիայի գավաթի կրկնակի հաղթող։ 2014 թվականին, հինգ տսրի անցկացնելով «Ռեալում», Խավին տեղափոխվեց մյունխենի «Բավարիա», կնքելով երկու տարվա պայմանագիր: մանրամասն...

Ջանո Անանիձե (վրաց.՝ ჯანო ამირანის ძე ანანიძე; հոկտեմբերի 10, 1992, Քոբուլեթի, Վրաստան), վրացի ֆուտբոլիստ, մոսկովյան Սպարտակի և Վրաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան:

Ծնվել է վրացի Ամիրանա Անանիձեի և ազգությամբ ռուս Սվետլանա Սակունովայի ընտանիքում: Նրա հայրը՝ Ամիրանը, եղել է ֆուտբոլիստ, որից հետո Քոբուլեթիում զբաղվել է մարզչական գործունեությամբ, մայրը՝ Սվետլանան, տնային տնտեսուհի է: Ջանոյի հայրը մահացել է 2012 թվականի նոյեմբերի 10-ին: 11 տարեկան հասակում Ջանոն գալիս է Թբիլիսիի Դինամո ֆուտբոլային ակումբի մարզդապրոց: 2005 թվականին նրան հրավիրեցին Կիևի Դինամո, որտեղ նա անցկացրեց 2 տարի: Այն բանից հետո, երբ տարիքի պատճառով Ջանոյի ակումբը արգելեց նրան հանդես գալ Վրաստանի ազգային հավաքականի կազմում, Ջանոն ինքնաբերաբար մնաց հավաքականի ճամբարում և չվերադարձավ Կիև, ինչի պատճառով ակումբը հեռացրեց նրան ակումբից:

2007 թվականին մոսկովյան Սպարտակի սելեկցիոներները, որոնց թվում էր նաև Անդրեյ Պոլիշուկը՝ Սպարտակի տնօրենը մանկապատենական ֆուտբոլի զարգացման գործում, հետևում էին Ռուսաստանի և Վրաստանի 1991 թվականին ծնված ֆուտբոլիստների խաղին, որտեղ և նկատել էին Ջանոյին: Որոշ ժամանակ անց Սպարտակի տեխնիկական տնօրեն Եվգենի Սմոլոնցևը հրավիրեց նրան փորձաշրջանի[8], որտեղ Ջանոն ակումբի երիտասարդական թիմի խաղի ժամանակ խփեց երկու գոլ: Որից հետո նրա հետ պայմանագիր կնքեցին: Անանիձեն ընտրեց Սպարտակը, որովհետև Սմոլոնցևը միակն էր, որն անմիջապես կապ հաստատեց իր հետ առանց գործակալներին դիմելու: Այլ երկրի անչափահաս բնակչի հետ պայմանգրի հնարավոր չկնքման պատճառով Ջանոյի հետ Մոսկվա գնացին նաև իր ծնողները՝ ցանկանալով իրենց որդուն տեսնել պրոֆեսիոնալ ֆոևտբոլիստ: Իրավաբանական խնդիրների պատճառով ֆուտբոլիստը չկարողացավ Սպարտակի կազմում հանդես գալ 2008 թվականի պաշտոնական հանդիպումներում: 2009 թվականից Ջանոն սկսեց հանդես գալ Սպարտակի երիտասարադական թիմում թիմում: մանրամասն...

հուլիսի 18, 2016 հուլիսի 19, 2016

Թիերի Դանիել Անրի (ֆր.՝ Thierry Daniel Henry, օգոստոսի 17, 1977, Լեզ-Յուիս, Էսոնա, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ՝ անտիլական ծագումով, հարձակվող, կարիերայի մեծ մասն անցկացրել է անգլիական «Արսենալ» ակումբում՝ դառնալով այդ ակումբի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, հաջողությամբ հանդես է եկել նաև Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Նա Ֆրանսիայի հավաքականի լավագույն ռմբարկուն է 51 գոլով։ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և կոնֆեդերացիաների գավաթների հաղթող։

Իր կարիերայի ընթացքում Անրին ունեցել է բազմաթիվ տիտղոսներ թիմում և նվաճումներ, թիմերի կազմերում և ազգային առաջնություններում սահմանել է ռեկորդ։ Լավագույն ռմբարկուն է Ֆրանսիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» պատմության մեջ, մտել է աշխարհի և Եվրոպայի խորհրդանշական հավաքականի կազմում, երկու անգամ արժանացել է «Ոսկե Խաղակոշիկի» և տարբեր կազմակերպությունների վարկածներով բազմիցս արժանացել է տարվա խաղացող Անգլիայում։ Մտել է ՖԻՖԱ 100-ի ցուցակում, 1998 թվականից կրում է Պատվավոր Լեգեոնի շքանշանը։ Շատ փորձագետներ, մարզիչներ և մարզիկներ իրենց տված հարցազրույցում ասել են, որ Անրին լավագույն ֆուտբոլիստն է աշխարհում։

2007 թվականի հունիսին, Արսենալում անցկացրած տարիներից հետո, նա տեղափոխվեց Բարսելոնա €24 միլիոն գումարով։ Նա առաջին տիտղոսները կատալոնական ակումբի հետ նվաճեց 2009 թվականին՝ հաղթելով Լա Լիգան, Կոպա դել Ռեյը և Չեմպիոնների Լիգայի երրորդ տիտղոսը։ Այդ տարում նա իր թիմի հետ հաղթեց աննախադեպ վեց տիտղոս Սուպերկոպա դե Իսպանիան, ՈՒԵՖԱ Սուպեր գավաթը և ՖԻՖԱ Աշխարհի Ակումբային առաջնությունը։ Ընդհանուր առմամբ ՈՒԵՖԱ տարվա լավագույն խաղացող մրցանակը ստացել է հինգ անգամ։ 2010 թվականին նա տեղափոխվեց Սոկերի ԱՄՆ Առաջնության Նյու-Յորք Ռեդ Բուլզ ակումբ և հաղթեց Արևելյան Կոնֆերենցիայի տիտղոսը։ 2012 թվականին երեք ամսով վարձավճարով վերադարձավ Արսենալ։

Բացի ֆուտբոլից Անրին ակտիվորեն ներգրավված է բարեգործական աշխատանքում, պարբերաբար ներդրումներ է անում տարբեր շահույթ չհետապնդող կազմակերպություններում, որոնց նպատակն է պայքարել ՁԻԱՀ-ի և սնկային հիվանդությունների դեմ։ Ղեկավարում է ֆուտբոլը ռասիզմի դեմ ծրագիրը։ Իր գործունեության համար 2007 թվականին Թայմ ամսագրի կողմից ընդգրկվել է հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցուցակի մեջ։ Իր համբավի շնորհիվ համագործակցում է բազմաթիվ ընկերությունների հետ, նկարահանվել է Nike-ի, Reebok-ի, Gillette-ի, Renault-ի և Pepsi-ի գովազդներում։ Ամուսնալուծված է, ունի մեկ դուստր։ մանրամասն...

Միխայել Բալակ (գերմ.՝ Michael Ballack; ծնվել է սեպտեմբերի 26 1976 թ., Գյորլից, ԳԴՀ) — Գերմանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել Բայեր Լևերկուզեն, Բավարիա, Չելսի ակումբներում։ Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ։

Բարձր մակարդակի վրա Բալակը մեկնարկեց 1995 թվականին՝ հանդես գալով Երկրորդ Բունդեսլիգայի "Հեմնիցեր ՖԱ" ակումբում (1990 թվականին Կարլ-Մարքս-Շտադտ քաղաքին վերադարձվեց իր պատմական անունը Հեմնից)։ Բալակը այդ մրցաշրջանում մասնակցեց 15 հանդիպման, իսկ "Հեմնիցերը" դուրս մնաց Երկրորդ Բունդեսլիգայից և տեղափոխվեց Ռեգիոնալ լիգա։ 1996/97 մրցաշրջանում Բալակը դարձավ ակումբի լիդերը, մասնակցելով 34 հանդիպման և դառնալով 10 գոլի հեղինակ, և հրավիրվեց երիտասարդական հավաքական։ Դրան հետևեց հրավերը "Կայզերսլաուտերնից", որը Օտտո Ռեհագելի գլխավորությամբ վերադարձել էր Բունդեսլիգա։ Այդպես 1997 թվականի ամռանը Բալակը տեղափոխվեց "Կայզերսլաուտերն"։

"Կայզերսլաուտերնում" առաջին մրցաշրջանը հակասական էր` Բալակը քիչ էր խաղում (ընդամենը 16 խաղ մրցաշրջանում), բայց հաջող խաղ էր ցուցադրում և պարբերաբար հրավիրվում էր երիտասարդական հավաքական։ Հենց այս մրցաշրջանում էլ Բալակը նվաճեց իր առաջին տիտղոսը մեծ ֆուտբոլում` դառնալով Գերմանիայի չեմպիոն։ Սա առաջին դեպքն էր գերմանական ֆուտբոլում, երբ թիմը, որը դեռ մեկ մրցաշրջան առաջ հանդես էր գալիս Երկրորդ Բունդեսլիգայում, հաղթում է ազգային առաջնությունում։

1999 թվականի գարնանը "Կայզերսլաուտերնը" առաջարկ ստացավ Լևերկուզենի "Բայերից" Բալակի վաճառքի մասին։ Բանակցությունները հարթ չընթացան, սակայն Բալակը ի վերջո տեղափոխվեց լևերկուզենյան ակումբ։ մանրամասն...

հուլիսի 20, 2016 հուլիսի 22, 2016

Ֆաբիեն Ալեն Բարտեզ (ֆր.՝ Fabien Alain Barthez; հունիսի 28, 1971, Լավլան , Ֆրանսիա) - կարիերան ավարտած ֆրանսիացի դարպասապահ։ Հանդես է եկել Թուլուզում (1989-1992), Մարսելի Օլիմպիկում (1992-1995, 2004-2006), Մոնակոյում (1995-2000), Մանչեսթեր Յունայթեդում (2000-2004), Նանտում (2006-2007)։ Բարտեզը կիսում է ռեկորդը աշխահի առաջնություններում առանց գոլ բաց թողնելու խաղերով (10) Պիտեր Շիլտոնի հետ։ Ներկայումս ավտոմրցարշավորդ է, հանդես է գալիս GT կարգում։

Ծնվել է Լավլանում, ռեգբիստի ընտանիքում։ Բարտեզը դարպասապահ է դարձել 14 տարեկան հասակում, մինչ այդ խաղացել է որպես հարձակվող։ Բարտեզն իր առաջին հանդիպումը անցկացրել է «Թուլուզի» կազմում 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Նանսի դեմ կայացած խաղում։ Հետագայում դարպասապհի նկատմամբ հետքրքրություն ցուցաբերեց այդ ժամանակների Ֆրանսիայի առաջատար ակումբը՝ Մարսելը։ Մարսելի կազմում Բարտեզը 1993 թվականին հաղթեց Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում՝ եզրափակչում ոչ մի գնդակ բաց չթողնելով Միլանի դեմ խաղում։ Հետագայում սկանդալ հասունացավ. Օլիմպիկը մեղադրվեց Վալենսյենի դեմ պայմանավորված խաղ անցկացնելու համար, ինչի պատճառով զրկվեց Ֆրանսիայի չեմպիոնի տիտղեսից և տեղափոխվեց 2-րդ դիվիզիոն։ Ակումբից հեռացան գրեթե բոլոր առաջատար ֆուտբոլիստները, Բարտեզը վերջինը լքեց ակումբը։

Բարտեզի նկատմամբ, որպես Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հետաքրքրվածություն ցուցաբերեց Մանչեսթեր Յունայթեդը։ Ալեքս Ֆերգյուսոնին համապատասխան փոխարինող էր պետք, որովհետև ակումբից հեռացել էր մեկ այլ Եվրոպայի չեմպիոն դանիացի Պետեր Շմեյխելը։ Բարտեզն ընդունեց առաջարկը և պայմանագիր կնքեց անգլիական ակումբի հետ։ Տրանսֆերը այդ ժամանակվա համար ռեկորդային էր անգլիական ֆուտբոլի համար, որը կազմեց 7, 8 միլիոն ֆունտ ստերլինգ։ Բարտեզի կարիերան այնքան էլ հաջող չստացվեց անգլիական ակումբում՝ չնայախ 2003 թվականի չեմպիոնությանը, Բարտեզի խաղի որակը նվազել էր։ Ֆրանսիացի դարպասապահը անփույթ գոլեր էր բաց թողնում, ինչպես նաև շատ հանդիպումներ էր բաց թողնում վնասվածքների պատճառով։ Անհաջուղությունը Չեմպիոնների Լիգայում Բարտեզին ստիպեց լքել ակումբը և տեղը զիջել Թիմ Հովարդին։ մանրամասն...

Ասմիր Բեգովիչ (բոս․՝ Asmir Begović, ), բոսնիացի ֆուտբոլիստ, անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դարպասապահը:

2003 թվականին Ասմիրը անգլիական «Պորտսմութ» ակումբի հետ կնքեց երիտասարդական պայմանագիր, իսկ 2 տարի անց պոմպեյների հետ կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը: Երկարաժամկետ պայմանագրի կնքումից հետո խաղացողին սկսեցին վարձավճարով հանձնել կարգով ավելի ցածր թիմերի այն նպատակով, որ ֆուտբոլիստը փորձառու դառնա թիմի հիմնական կազմում խաղալիս: Վարձակալների երկար ցանկում առաջին ակումբը դարձավ բելգիական «Լա Լուվյերը»: Բելգիական ակումբի կազմում Ասմիրը անցկացրեց ընդամենը 2 խաղ, ինչից հետո վերադարձավ Անգլիա, որտեղ սկսեց հանդես գալ «Մակլսֆիլդ Թաունում»: Վերջինս նրան վարձակալեց 2006-2007 մրցաշրջանում: Բեգովիչը նոր ակումբում իր նորամուտը նշեց 2006 թվականի նոյեմբերի 25-ին «Ստոկպորտ Քաունթիի» դեմ խաղում, երբ հանդիպման 80-րդ րոպեին փոխարինեց վնասվածք ստացած Ջոնի Բրեյնին: Սակայն հետագայում վարձակալության համաձայնությունը ժամկետից շուտ չեղարկվեց, քանի որ ֆուտբոլիստը ծնկի վնասվածք ստացավ: «Մակլսֆիլդ Թաունի» կազմում խաղացողը անցկացրեց ընդամենը 3 հանդիպում:

2007 թվականի օգոստոսին Բեգովիչը վարձավճարով հանձնվեց «Բորնմութին»: Ակումբների միջև վարձակալական պայմանագիրը կնքվեց կես տարի ժամկետով: Սակայն 2007 թվականի հոկտեմբերի 11-ին Ասմիրը շտապ հետ կանչվեց չերիզների կազմից: 2007 թվականի դեկտեմբերի 8-ին Պրեմիեր Լիգայի շրջանակներում «Ասթոն Վիլլայի» դեմ կայացած խաղին ֆուտբոլիստը հայտնվեց «Պորտսմութի» հայտացուցակում: Կապույտների հայտացուցակում խաղացողը 16 համարի ներքո էր, սակայն տվյալ խաղում նա ստիպված եղավ խաղին հետևել պահեստայինների նստարանից: մանրամասն...

հուլիսի 23, 2016 հուլիսի 24, 2016

Կարիմ Բենզեմա (ֆր.՝ Karim Benzema, արաբ․՝ كريم بن زيما‎‎; (Դեկտեմբերի 19, 1987, Լիոն, Ֆրանսիա) ֆուտբոլիստ, որի նախնիները Ալժիրից են։ Հանդես է գալիս որպես հարձակվող իսպանական «Ռեալում» և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Բենզեման աղքատ ալժիրյան գյուղակի էմիգրանտների ընտանիքից է։ Ծնվել է Լիոնի մերձքաղաքային շրջաններից մեկում։ Նրա ծնողները՝ Հաֆիդը և Մալիկան, ինը երեխա ունեն՝ հինգ դուստր և չորս որդի։ Բենզեմա ընտանիքը բնակվում էր չափազանց համեստ մի փոքրիկ տանը Բրոն Տեռալիոնի կենտրոնում՝ գործազրկության բարձր մակարդակ ունեցող համայնքում։ Ութ տարեկանում նա սկսել է խաղալ «Բրոն Տեռալիոնի» ակումբում, որտեղ նրան արագ նկատեցին՝ շնորհիվ իր ունակությունների, որոնք, ակնհայտ էր, որ բարձր էին միջին մակարդակից։ Նրա առաջին մարզիչը՝ Սերժ Պատրիարկը նկատել էր. «Կարիմը հեռու կգնա։ Բայց ինձ համար կարևորն այն է, որ նա մարդկության մեջ է դուրս եկել այնիսի համայնքից, որտեղից նույնիսկ ողջ դուրս գալն է դժվար»։ Ապա Կարիմին սպասվում էր անցնել այն ճանապարհը որ անցնում է յուրաքանչյուր լավ ֆուտբոլիստ Ֆրանսիայում. շաբաթը 5 անգամ մարզումներ, ինչպես նաև սուրբ Բրունո քոլեջ հաճախումներ։ Սակայն գիտության նկատմամբ տղան առանձնահատուկ ունակություններ չէր ցուցաբերում։ Երբ նա մանուկ էր, նրա կուռքը Ռոնալդոն և Զինեդին Զիդանն էին։

Բենզեման 9 տարեկան էր, երբ հայտնվեց Լիոն ֆուտբոլային ակումբի վերապատրաստման համակարգում և 17 տարեկանում արդեն դարձավ այդ թիմի լավագույն խաղացողներից մեկը՝ խաղաշրջանում խփելով 30-ից ավել գնդակ։ 2004 թվականի դեկտեմբերին Կարիմը սկսեց խաղալ Օլիմպիկի հիմնական կազմում, 2005 թվականի հունվարի 15-ին Ֆրանսիայի առաջնության ժամանակ սեփական Ժերլան մարզադաշտում դարձավ դուբլի հեղինակ։ Այդ խաղում Բենզեման կատարեց գոլային փոխանցում Բրիան Բերգունիոյին, որն այդ պահին համարվում էր Կարիմից նախընտրելի երիտասարդ խաղացող։ Կա մի պատմություն, ըստ որի՝ երբ Կարիմը մտել է հանդերձարան, այնտեղ նստած են եղել Էրիկ Աբիդալը, Ջովանի Էլբերը, Սիլվեն Վիլտորը, Մայքլ Էսսյենը, Ֆլորան Մալուդան և Մամադու Դիարան։ Ըստ լիոնական մի բարի ավանդույթի՝ թիմի յուրաքանչյուր նոր խաղացող պետք է մի քանի խոսք ասի իր նոր խաղընկերներին։ Երբ հերթը հասավ Կարիմին, փոխարենը նեղանալու Էլբերի, Վիլտորի և Դիարայի կատակներից՝ նա սահմանափակվեց այս խոսքերով. «Մի՛ ծիծաղեք։ Ես այստեղ եմ, որպեսզի զբաղեցնեմ ձեր տեղը»։ Չնայած Բենզեման Եվրոպայի սկսնակ խաղացողների չեմպիոնն էր՝ ակումբը չէր շտապում նրան ընդգրկել հիմնական կազմ, և նա այդ խաղաշրջանում խաղաց ընդամենը 6 խաղ։ մանրամասն...

Արթուր Բորուց (լեհ.՝ Artur Boruc, ), լեհ ֆուտբոլիստ, անգլիական «Բորնմութի» և Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահը:

Մինչև «Սաութհեմփթոն» տեղափոխվելը խաղացել է լեհական «Պոգոն», «Լեգիա» և «Դոլցան», շոտլանդական «Սելթիկ» և իտալական «Ֆիորենտինա» ակումբներում:

Լեհաստանի ազգային հավաքականում Արթուրը խաղացել է 58 խաղ, բաց թողել 62 գնդակ: Մունդիալ 2006և Եվրո 2008-ի խաղարկությունների մասնակից:

Արթուրը ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին լեհական Սեդլցե քաղաքում՝ նախկին հոկեյիստ Վլադիսլավի և տնային տնտեսուհի Յադվիգա Բորուցի ընտանիքում: Նրանից բացի ընտանիքում կար ևս մեկ որդի՝ Ռոբերտը, և երեք աղջիկ՝ Կատարժինան, Աննան և Պաուլինան: Բորուցի մանկությունն անցել է լեհ կարդինալ Ստեֆան Վիշինսկու պատվին անվանված Վիշինսկի փողոցում գտնվող տանը: Փոքրիկ Արթուրի նման ֆուտբոլային նախասիրություն ուներ ավագ եղբայրը. տղաները մեծ ժամանակ էին անցկացնում հրապարակներում՝ խաղալով գնդակ:

9 տարեկանում Արթուրը «Պոգոն» ակումբում սկսեց սովորել ֆուտբոլային հմտությունները: Սկզբում նա հարձակվող էր, բայց մարզիչ Յոզեֆ Տոպչևսկին, Բորուցի մեջ նկատելով դարպասապահին բնորոշ տվյալներ, տեղափոխեց նրան դարպասի մոտ:

Արթուրի տատիկը, որն այն ժամանակ ապրում էր Բորուցների ընտանիքում, համոզված էր, որ սպորտը թոռան համար միայն հետաքրքրություն է, այլ ոչ թե ապագայում եկամտի աղբյուր, և պնդում էր, որ թոռը կրթություն ստանա: Արդյունքում Արթուրն ընդունվեց տեղի տեխնիկումը, որտեղ ֆուտբոլին զուգահեռ սովորում էր ավտոմեխանիկա: մանրամասն...

հուլիսի 25, 2016 հուլիսի .., 2016

Մաջիդ Բուգերա (արաբ․՝ مجيد بوغرة‎‎‎‎, ֆր.՝ Madjid Bougherrá, հոկտեմբերի 7, 1982, Լոնվիկ, Բուրգունդիա, Ֆրանսիա), ալժիրցի ֆուտբոլիստ: ԱՄԷ-ի «Ալ Ֆուջայրա» ակումբի խաղացող: Ալժիրի ազգային հավաքականի նախկին ավագ: Հանդես է գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում, կարող է խաղալ նաև հենակետային կիսապաշտպանի դիրքում:

Մինչև 2014 թվականի օգոստոսին «Ալ Ֆուջայրա» տեղափոխվելը հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են՝ ֆրանսիական «Գենոնը», անգլիական «Կրու Ալեքսանդրան», «Շեֆիլդ Ուենսդեյը», «Չարլթոն Ատլետիկը», շոտլանդական «Ռեյնջերսը» և կատարյան «Լեխվիան»:

Ալժիրի ազգային հավաքականում խաղացել է 70 խաղ, խփել 4 գոլ: Աֆրիկայի ազգերի գավաթ 2010-ի և 2015-ի, նաև աշխարհի առաջնություն 2010-ի և 2014-ի մասնակից: 

Բուգերան ծնվել է 1982 թվականի հոկտեմբերի 7-ին ֆրանսիական Լոնվիկ կոմունայում, ալժիրցի էմիգրանտներ Աբդելուհաբայի և Ռահիի ընտանիքում: Հայրը, ով մասնագիտությամբ ներկարար-ծեփող էր, առողջության հետ կապված խնդրի պատճառով ստիպված է եղել թողնել աշխատանքը, ուստի ապագա ֆուտբոլիստի մանկությունը շատ դժվար է անցել. Բուգերաները ապրել են կիսաքաղց, երբեմն պատահական աշխատավարձով մի կերպ գլուխ են պահել: Ընտանիքում եղել է 5 երեխա՝ երեք տղա (Մաջիդը երրորդն էր) և երկու փոքր աղջիկ:

Ծանր իրավիճակը փոխվել է, երբ Մաջիդի մեծ եղբայրը՝ Սուխիլը, կրթությունն ավարտելուց հետո դարձել է պրոֆեսիոնալ շինարար: Նրա աշխատած գումարը թույլ է տվել սովորել երկրորդ եղբորը՝ Ռաբահին, ով գնացել է հոր հետքերով և դարձել ներկարար-ծեփող: Հիմա Բուգերայի մեծ եղբայրները ղեկավարում են փարիզյան խոշոր շինարարական ընկերություն: մանրամասն...