Դիեգո Ֆորլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ
Դիեգո Ֆորլան
Diego Forlán vs the Netherlands.jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջական անուն Diego Forlán Corazo Martin
Ծննդյան թիվ   մայիսի 19, 1979 (1979-05-19) (33 տարեկան)
Ծննդյան քաղաք և երկիր   Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Հասակ 1.80 մ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Իտալիա Ինտեր Միլան
Համար 7
Մասնագիտական կարիերա1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997-2001
2001-2004
2004-2007
2007-2011
2011-ներկա
Ինդեպենդիենտե
Մանչեսթեր Յունայթեդ
Վիլյառեալ
Ատլետիկո Մադրիդ
Ինտեր Միլան
80 (37)
63 (10)
106 (54)
134 (74)
0(0)   
Ազգային հավաքական
2000 - ներկա Ուրուգվայ Ուրուգվայ 70 (29)

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը.

Դիեգո Ֆորլան Կորասո Մարտին (իսպ.՝ Diego Forlán Corazo Martin, Մայիսի 19, 1979, Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, «Ինտեր Միլան» ֆուտբոլային ակումբի և Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող: Ֆորլանը երկու անգամ արժանացել է «Պիչիչի» մրցանակին և երկու անգամ ստացել «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը: Նա նաև ճանաչվել է Հարավային Աֆրիկայում կայացած 2010 Աշխարհի գավաթի խաղարկության Լավագույն ֆուտբոլիստ:

Բովանդակություն

Կարիերա [խմբագրել]

Ակումբ [խմբագրել]

Ֆորլանը «Ատլետիկո»-ի կազմում

Ֆորլանի պրոֆեսիոնալ կարիերայում առաջին ակումբը եղել է «Ինդեպենդիենտեն», որի հիմնական կազմում ֆուտբոլիստը իր նորամուտը նշել է 1998 թվականին: Չորս սեզոնների ընթացքում, Ֆորլանը անց է կացրել 77 խաղ և դարձել է 36 գոլի հեղինակ` գրավելով մի քանի եվրոպական ակումբների ուշադրությունը:

Արդյունքում, 2002 թվականի հունվարին Ֆորլանը պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդ» հետ: Նրա նախկին ակումբը ստացել է ավելի քան 6,9 միլիոն ֆունտ: Իր առաջին գոլը անգլիական ակումբի կազմում Ֆորլանը կարողացել է խփել միայն 2003 թվականի օգոստոսին, Չեմպիոնների Լիգայում, «Մաքաբիի» դեմ խաղում, սակայն մինչ այդ նա հասցրել էր նվաճել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը: Երբ 2004-05 մրցաշրջանից առաջ «մանկունյանցիները» պայմանագիր ստորագրեցին Ուեյն Ռունիի հետ, պարզ դարձավ, որ Ֆորլանը կդիտվի որպես պահեստային խաղացող, և հարձակվողը որոշեց հեռանալ ակումբից: Ընդհանուր առմամբ, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, Պրեմիեր լիգայում նա խաղացել է 63 խաղ` դառնալով 10 գոլի հեղինակ:

2004-05 մրցաշրջանը ուրուգվայցին սկսվել է «Վիլյառեալ» ակումբում և արդյունքում նա դարձել է Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն (25 գոլ) և ստացել է «Ոսկե Խաղակոշիկ» մրցանակ: Անցկացնելով երեք մրցաշրջան «Վիլյառեալում» (106 հանդիպում - 54 գոլ), Ֆորլանը դարձավ թիմի իսկական առաջատարը` հայտնվելով մի քանի անգլիական ակումբների հետաքրքրության ոլորտում: «Արսենալը», «Լիվերպուլը» և «Աստոն Վիլլան» հարձակվողի համար առաջարկում էին 15 միլլիոն ֆունտ, բայց նա որոշեց մնալ Իսպանիայում:

2007-08 մրցաշրջանից առաջ Ֆորլանը միացավ «Ատլետիկո Մադրիդին», նրա համար վճարելով 21 միլլիոն եվրո:

2010 թվականի Մայիսի 12-ին, ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի եզրափակչում դառնալով երկու գոլի հեղինակ, նա հաղթանակ բերեց «Ատլետիկո Մադրիդին» և ճանաչվեց այդ խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Հավաքական [խմբագրել]

Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքական Ֆորլանը հրավիրվել է 2002 թվականին և մասնակցել է Ճապոնիայում և Կորեայում անցկացված 2002 Աշխարհի գավաթին և խփել է 1 գոլ (Սենեգալի հետ խաղում), սակայն Ուրուգվայի ազգային թիմը գրավեց երրորդ տեղը խմբում և դուրս մնաց հետագա պայքարից:

2010 թվականին Հարավային Աֆրիկայում կայացած Աշխարհի առաջնությում, Ֆորլանը խփեց այդ մրցաշարում ուրուգվայցիների առաջին երկու գնդակները ` նախ հեռահար հարվածով բացելով խաղի հաշիվը դաշտի տերերի դեմ խաղում, իսկ հետո կրկնապատկել է հաշիվը` իրացնելով 11-մետրանոց հարվածը: 1/4 եզրափակչում Ֆորլանը խփեց իր երրորդ գոլը` տուգանային հարվածից գրավելով Գանայի հավաքականի դարպասը: Ֆորլանը աչքի ընկավ նաև Հոլանդիայի դեմ կիսաեզրափակիչ խաղում` հեռահար կրակոցով հավասարեցնելով հաշիվը (1-1): Սակայն վերջնական արդյունքում ուրուգվայցիները պարտվեցին (2-3): Ֆորլանը վնասվածքի պատճառով փոխարինվեց 84 րոպեին, երբ հաշիվը 1-3 էր: Երրորդ տեղի համար խաղում Ուրուգվայը զիջեց Գերմանիային 2:3 հաշվով: Այդ խաղում Ֆորլանը խփեց իր թիմի երկրորդ գոլը: Առաջնության արդյունքներով Ֆորլանը ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստ` հավաքելով 23.4% ձայն:

Նվաճումներ [խմբագրել]

Թիմային [խմբագրել]

Անգլիա «Մանչեսթեր Յունայթեդ»

Իսպանիա «Վիլյառեալ»

  • Ինտերտոտոյի գավաթ: 2004

Իսպանիա «Ատլետիկո Մադրիդ»

Ուրուգվայ Ուրուգվայի հավաքական

Անձնական [խմբագրել]

  • Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու: 2005, 2009
  • «Ոսկե Խաղակոշիկ» մրցանակ: 2005, 2009
  • Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: 2010

Վիճակագրություն [խմբագրել]

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթեր Հարավային Ամերիկայի գավաթներ / Եվրագավաթներ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ինդեպենդիենտե 1998/99 2 0 0 0 0 0 0 0 2 0
1999/00 24 7 0 0 0 0 0 0 24 7
2000/01 36 18 0 0 4 1 0 0 40 19
2001/02 18 12 0 0 7 2 0 0 25 14
Ընդամենը 80 37 0 0 11 3 0 0 91 40
Մանչեսթեր Յունայթեդ 2001/02 13 0 0 0 5 0 0 0 18 0
2002/03 25 6 7 2 13 1 0 0 45 9
2003/04 24 4 3 2 4 2 1 0 32 8
2004/05 1 0 0 0 1 0 1 0 3 0
Ընդամենը 63 10 10 4 23 3 2 0 98 17
Վիլյառեալ 2004/05 38 25 0 0 0 0 0 0 38 25
2005/06 32 10 2 0 13 3 0 0 47 13
2006/07 36 19 4 1 2 1 0 0 42 21
Ընդամենը 106 54 6 1 15 4 0 0 127 59
Ատլետիկո Մադրիդ 2007/08 36 16 6 1 11 6 0 0 53 23
2008/09 33 32 3 1 9 2 0 0 45 35
2009/10 33 18 6 3 17 7 0 0 56 28
2010/11 15 6 0 0 5 1 1 0 21 7
Ընդամենը 117 72 15 5 42 16 1 0 175 93
Ընդհանուր 365 173 31 10 91 26 2 0 492 209

Անձնական կյանք [խմբագրել]

2008 թվականից հանդիպում է արգենտինացի մոդել և հաղորդավարուհի Զաիրա Նարայի հետ:

Արտաքին հղումներ [խմբագրել]