Ժոսլեն Անգլոմա
| Ժոսլեն Անգլոմա | ||
| Անձնական տեղեկատվություն | ||
|---|---|---|
| Ծննդյան թիվ | օգոստոսի 7, 1965 | |
| Ծննդավայր | ||
| Քաղաքացիություն | ||
| Հասակ | 1.80 սմ | |
| Դիրք | Պաշտպան | |
| Ակումբային տեղեկատվություն | ||
| Ներկա ակումբ | ||
| Համար | 2 | |
| Պատանեկան կարիերա | ||
| 1978—1985թթ. | ||
| Մասնագիտական կարիերա1 | ||
| Տարի | Ակումբ | Խաղ (Գոլ) |
| 1985—1987թթ. 1987—1990թթ. 1990—1991թթ. 1991—1994թթ. 1994—1996թթ. 1996—1997թթ. 1997—2002թթ. 2006թ.—ներկա |
37 (1) 92 (13) 36 (6) 85 (3) 60 (7) 30 (1) 120 (5) ? (?) |
|
| Ազգային հավաքական | ||
| 1990-1996թթ. 2006-2007թթ. |
37 (1) 14 (4) |
|
|
1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են |
||
Ժոսլեն Անգլոման (ֆրանսերեն՝ Jocelyn Angloma) (ծնվել է 1965թ. օգոստոսի 7-ին Գվադելուպայի Լես Աբիմես քաղաքում) ֆրանսա-գվադելուպական ֆուտբոլային պաշտպան է: Ելույթ է ունենում գվադելուպական Էտուալ ակումբի կազմում: Հանդիսանում է ակումբի ամենատարեց ֆուտբոլիստը:
Բովանդակություն |
[խմբագրել] Ակումբային կարիերան
Ֆուտբոլային կարիերան սկսել է գվադելուպական «Էտուալ» ակումբում, որտեղ էլ նրան նկատեցին «Ռենի» սկաուտները: Գալով Ֆրանսիա և «Ռենի» կազմում երեք տարի հանդես գալուց հետո, Ժոսլենը տեղափոխվում է «Լիլ»: Նրա խաղը ֆուտբոլիստի վրա բևեռում է ֆրանսիական գեր-ակումբների ուշադրությունը, և 1990թ. անցնում է «ՊՍԺ»: Չնայած այն բանին, որ նա հաճախ էր հայտնվում հիմնական կազմում, սակայն նա այդպես էլ չհարմարվեց նոր թիմում: Ղեկավարությունը ընդառաջեց Անգլոմայի խնդրանքներին և նրան բաց թողեց Մարսելի «Օլիմպիկ»: «Օլիմպիկում» նա արագ դարձավ հիմնական կազմի խաղացող: 1993թ. նա «Օլիմպիկի» հետ հաղթեց Չեմպիոնների լիգայում, սակայն ակումբի նախագահ Բերնար Տապիի հետ կապված կոռուպցիոն սկանդալի պատճառով ստիպված եղավ թիմի մյուս առաջատարների հետ թողնել թիմը և տեղափոխվել Իտալիա: Անցկացնելով միա քանի սեզոն «Տորինոյում» և «Ինտերում», Անգլոման չկարողացավ հաղթել ոչ մի մրցաշարում: «Ինտերի» հետ նրա ամենամեծ նվաճումը ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ հասնելն էր: Ժոսլենի կարիերայում ամենահաջողակ ակումբը հանդիսացավ «Վալենսիան», որի կազմում նա նվաճեց մի քանի մրցանակներ Իսպանիայում և երկու անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: 2002թ. Անգլոման ավարտեց իր ֆուտբոլիստի կարիերան, սակայն մի քանի տարի անց այն վերսկսեց իր հարազատ Էտուալ ակումբում:
[խմբագրել] Կարիերան Ֆրանսիայի հավաքականում
Խաղալով «Ռենում»` Անգլոման հրավեր ստացավ Ֆրանսիայի երիտասարդական հավաքական, որի կազմում դարձավ 1988թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող: Առաջին հրավերը Ֆրանսիայի ազգային հավաքական նա ստացավ 1990թ.: Խաղացել է նրա կազմում 37 հանդիպման և խփել մեկ գոլ: Մասնակցել է Եվրոպայի երկու առաջնությունների: 1996թ. Եվրոպայի առաջնությունում և Ֆրանսիան Անգլիայի հետ կիսեցին երրորդ տեղը, որից հետո Անգլոման ավարտեց ելույթները Ֆրանսիայի հավաքականում:
[խմբագրել] Կարիերան Գվադելուպայի հավաքականում
Վերադառնալով պատմական հայրենիք և վերսկսելով ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան` Անգլոման հրավեր ստացավ Գվադելուպայի հավաքական: Դա հնարավոր դարձավ այն բանի շնորհիվ, որ Գվադելուպան ՖԻՖԱ-ի անդամ չէ (ԿՈՆԿԱԿԱՖ-ի հատուկ կանոնակարգի համաձայն գվադելուպական արմատներով ֆրանսիացի ֆուտբոլիստները կարող են խաղալ Գվադելուպայի հավաքականի կազմում, եթե վերջին հինգ տարիների ընթացքում հանդես չեն եկել Ֆրանսիայի հավաքականում): Անգլոմայի հետ Գվադելուպան հասավ հրաշալի արդյունքի` Կանադայի հետ կիսելով 2007թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթում երրորդ տեղը: Դրանից հետո Անգլոման հայտարարեց հավաքականում իր կարիերայի ավարտի մասին:
[խմբագրել] Միջազգային գոլերը
| Ամսաթիվը | Մրցավայրը | Հակառակորդը | Գոլը | Հաշիվը | Մրցաշարը |
|---|---|---|---|---|---|
| Ֆրանսիայի հավաքական | |||||
| 5 հունիսի 1996 | Լիլ, Ֆրանսիա | 1 : 0 | 2 : 0 | ընկերական հանդիպում | |
| Գվադելուպայի հավաքական | |||||
| 14 նոյեմբերի 2006 | Ջորջթաուն, Գայանա | 1 : 0 | 3 : 0 | 2007թ. կարիբյան գավաթի ընտրական մրցաշար | |
| 14 հունվարի 2007 | Սան Ֆեռնանդո, Տրինիդադ և Տոբ. | 2 : 0 | 2 : 1 | 2007թ. կարիբյան գավաթ | |
| 9 հունիսի 2007 | Մայամի, ԱՄՆ | 1 : 0 | 1 : 0 | 2007թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ | |
| 17 հունիսի 2007 | Հյուսթոն, ԱՄՆ | 1 : 0 | 2 : 1 | 2007թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ | |
[խմբագրել] Տիտղոսներ և նվաճումներ
- Ֆրանսիայի չեմպիոն 1991/1992
- Իսպանիայի գավաթի հաղթող 1998/1999
- Իսպանիայի գավաթի հաղթող 1999
- Իսպանիայի չեմպիոն 2001/2002
- Գվադելուպայի չեմպիոն 2006/2007
- ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակչի մասնակից 1996/1997
- ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի հաղթող 1992/1993
- ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից 1999/2000, 2000/2001
- Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն 1988
- Եվրոպայի առաջնությունում երրորդ տեղ 1996
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթում երրորդ տեղ 2007
- Ընդգրկվել է 1992թ. Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականում
[խմբագրել] Հղումներ
- Տեղեքարտ Ժոսլեն Անգլոմա 123football.com, ՖԻՖԱ-ի կայք, RSSSF-ի արխիվ (en), fannet.org, ЯНДЕКС (ru), footballdatabase.eu, fff.fr, afterfoot.fr (fr), weltfussball.de (de)