ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ
| ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ CONCACAF Gold Cup Copa de Oro de la CONCACAF |
|
|---|---|
| Ֆուտբոլային ասոցիացիա | ԿՈՆԿԱԿԱՖ |
| Հիմնվել է | 1963 |
| Ամենատիտղոսավոր թիմ | |
| Պաշտոնական կայք | goldcup.org, concacaf.com |
|
|
|
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթը (անգլերեն՝ CONCACAF Gold Cup, իսպաներեն՝ Copa de Oro de la CONCACAF) հանդիսանում է ԿՈՆԿԱԿԱՖ-ի անդամ երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների գլխավոր տեղական մրցաշարը: Ոսկե գավաթի խաղարկության հաղթողը ճանաչվում է որպես Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային չեմպիոն և, եթե խաղարկության տարեթիվը չի համընկնում կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության տարվա հետ, ստանում է նրան մասնակցելու իրավունք:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմությունը
Մինչ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ձևավորումը (1961թ.) գոյություն ունեին երկու ինքնուրույն կոնֆեդերացիաներ` 1938թ. հիմնված Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (անգլերեն՝ North American Football Confederation, NAFC) և 1946թ. հիմնված Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիան (իսպաներեն՝ Confederación Centroamericana y del Caribe de Fútbol, CCCF), որոնցից յուրաքանչյուրն անց էր կացնում իր առաջնությունը: Այսպես, 1941-1961թթ. ընթացքում անցկացված CCCF-ի 10 առաջնություններից յոթում հաղթել էր Կոստա Ռիկան, մեկական անգամ` Սալվադորը, Պանաման, Հաիթին, իսկ NAFC-ի երկու առաջնություններում էլ (1947 և 1949թթ.) հաղթել էր Մեքսիկան:
1963թ. ԿՈՆԱԿԱԿԱՖ-ը Սալվադորում անցկացրեց իր առաջին միասնական մրցաշարը ԿՈՆԿԱԿԱՖ-ի ազգերի առաջնություն (իսպաներեն՝ Campeonato de Naciones de la CONCACAF) անվան տակ: Մրցաշարն անց էր կացվում երկու տարին մեկ անգամ: 1963-1971թթ. խաղարկությունների արդյունքում երկուական անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճեցին Կոստա Ռիկան (1963, 1969թթ.) և Մեքսիկան (1965, 1971թթ.), մեկ անգամ էլ` Գվատեմալան (1967թ.):
1973թ.-ից սկսած մրցաշարը սկսեց կատարել նաև աշխարհի առաջնության ԿՈՆԿԱԿԱՖ-ի զոնայի ընտրական մրցաշարի դեր: Նման նշանակությամբ տեղի ունեցան մրցաշարի ևս 4 խաղարկություններ, ընդ որում 1985 և 1989թթ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությունը պաշտոնապես չանցկացվեց, և ընտրական մրցաշարի հաղթողը հայտարարվեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոն: Այդ խաղարկությունների արդյունքում աշխարհի առաջնության ուղեգրեր նվաճեցին չեմպիոններ Հաիթիի (1973թ.), Մեքսիկայի (1977թ.), Հոնդուրասի (1981թ.), Կանադայի (1985թ.), Կոստա Ռիկայի (1989թ.) և փոխչեմպիոններ Սալվադորի (1981թ.), Միացյալ Նահանգների (1989թ.) հավաքականները:
1991թ. առաջնությունը վերածնվեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ անվան տակ: Մրցաշարի նորագույն պատմության 11 մրցաշրջանները անցկացան Մեքսիկայի և Միացյալ Նահանգների վիթխարի առավելությամբ, որոնք նվաճեցին համապատասխանաբար վեց (1993, 1996, 1998, 2003, 2009, 2011թթ.) և չորս (1991, 2002, 2005, 2007թթ.) չեմպիոնական տիտղոսներ, և միայն մեկ անգամ մրցաշարում հաղթեց մեկ այլ թիմ` 2000թ. Կանադան: Ուշագրավ է, որ Միացյալ Նահանգներում (1993 և 2003թթ, Մեքսիկայի հետ համատեղ) անց են կացվել ոսկե գավաթի բոլոր խաղարկությունները: Հետաքրքրական է նաև, որ 1996-2005թ. խաղարկություններին մասնակցեցին հյուր-թիմեր Հարավային Ամերիկայից, Աֆրիկայից, Ասիայից:
[խմբագրել] Ձևաչափը և որակավորումը
Եզրափակիչ մրցաշարին մասնակցում է 12 հավաքական: 2005թ.-ից գործող ձևաչափի համաձայն չորսական հավաքականներից կազմված երեք խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև երրորդ տեղ զբաղեցրած թիմերից երկու լավագույնները, պայքարը շարունակում են փլեյ-օֆֆում, որը սկսվում է քառորդ եզրափակիչներից: Երրորդ տեղի համար հանդիպում չի անցկացվում և կիսաեզրափակիչում դուրս մնացած թիմերը կիսում են երրորդ տեղը:
Հյուսիսամերիկյան զոնայից ավտոմատ կերպով որակավորվում են երեք հավաքականներն էլ:
Կենտրոնամերիկյան զոնայում հինգ ուղեգրեր են խաղարկվում կենտրոնամերիկյան գավաթի արդյունքներով:
Կարիբյան զոնայում չորս ուղեգրեր են խաղարկվում կարիբյան գավաթի արդյունքներով:
[խմբագրել] Մրցաշարի արդյունքները
| ԿՈՆԿԱԿԱՖ-ի ազգերի առաջնություն | ||||||
|---|---|---|---|---|---|---|
| Տարի | Անցկացման վայրը | Մրցաշարային աղյուսակ | ||||
| Չեմպիոն | Փոխչեմպիոն | Երրորդ տեղ | Չորրորդ տեղ | |||
| 1963 Մանրամասն |
Կոստա Ռիկա |
Սալվադոր |
Հոլանդական Անտիլներ |
Հոնդուրաս |
||
| 1965 Մանրամասն |
Մեքսիկա |
Գվատեմալա |
Կոստա Ռիկա |
Սալվադոր |
||
| 1967 Մանրամասն |
Գվատեմալա |
Մեքսիկա |
Հոնդուրաս |
Տրինիդադ և Տոբագո |
||
| 1969 Մանրամասն |
Կոստա Ռիկա |
Գվատեմալա |
Հոլանդական Անտիլներ |
Մեքսիկա |
||
| 1971 Մանրամասն |
Մեքսիկա |
Հաիթի |
Կոստա Ռիկա |
Կուբա |
||
| ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությունը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում | ||||||
| 1973 Մանրամասն |
Հաիթի |
Տրինիդադ և Տոբագո |
Մեքսիկա |
Հոնդուրաս |
||
| 1977 Մանրամասն |
Մեքսիկա |
Հաիթի |
Սալվադոր |
Կանադա |
||
| 1981 Մանրամասն |
Հոնդուրաս |
Սալվադոր |
Մեքսիկա |
Կանադա |
||
| 1985 Մանրամասն |
ԿՈՆԿԱԿԱՖ, առանց ֆիքսված մրցավայրի |
Կանադա |
Հոնդուրաս |
Կոստա Ռիկա |
Սալվադոր |
|
| 1989 Մանրամասն |
ԿՈՆԿԱԿԱՖ, առանց ֆիքսված մրցավայրի |
Կոստա Ռիկա |
Միացյալ Նահանգներ |
Տրինիդադ և Տոբագո |
Գվատեմալա |
|
Շեղատառով նշված են մրցաշարին հրավիրված թիմերը այլ կոնֆեդերացիաներից:
[խմբագրել] Թիմերի տիտղոսները
ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու մայրցամաքային առաջնության բոլոր խաղարկությունների արդյունքում մրցանակային տեղեր են զբաղեցրել 16 ազգային հավաքականներ, ընդ որում ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության ժամանակաշրջանի մրցանակակիրների թիվը 10 է, իսկ ոսկե գավաթի խաղարկության ժամանակաշրջանում մրցանակային տեղեր զբաղեցրել են 12 հավաքականներ: Չեմպիոնական տիտղոսների թվով միանձնյա առաջատար դիրքում է Մեքսիկայի հավաքականը (ինը տիտղոսը): Նրան են հաջորդում Միացյալ Նահանգները և Կոստա Ռիկան (համապատասխանաբար չորս և երեք տիտղոս): Հետաքրքրական է, որ մրցաշարի նորագույն շրջանի 11 խաղարկությունների (1991-2011թթ.) եզրափակիչներին ամենից շատ մասնակցել է Միացյալ Նահանգները (ութ անգամ), իսկ Մեքսիկան` յոթ անգամ. այսուհանդերձ վերջինս ոսկե գավաթի երկու չեմպիոնական տիտղոս ավելի է նվաճել:
| Թիմ | Չեմպիոն | Փոխչեմպիոն | Երրորդ տեղ |
|---|---|---|---|
| 9 (1965, 1971, 1977, 1993, 1996, 1998, 2003, 2009, 2011) | 2 (1967, 2007) | 3 (1973, 1981, 1991) | |
| 4 (1991, 2002, 2005, 2007 | 5 (1989, 1993, 1998, 2009, 2011) | 2 (1996, 2003) | |
| 3 (1963, 1969, 1989) | 1 (2002) | 5 (1965, 1971, 1985, 1993♦, 2009*) | |
| 2 (1985, 2000) | – | 2 (2002, 2007*) | |
| 1 (1981) | 2 (1985, 1991) | 4 (1967, 2005*, 2009*, 2011*) | |
| 1 (1967) | 2 (1965, 1969) | – | |
| 1 (1973) | 2 (1971, 1977) | – | |
| – | 2 (1963, 1981) | 1 (1977) | |
| – | 2 (1996, 2003) | 1 (1998) | |
| – | 1 (1973) | 2 (1989, 2000*) | |
| – | 1 (2005) | 1 (2011*) | |
| – | 1 (2000) | 1 (2005*) | |
| – | – | 2 (1963, 1969) | |
| – | – | 1 (1993♦) | |
| – | – | 1 (2007*) | |
| – | – | 1 (2000*) |
♦ Երրորդ տեղի համար հանդիպումն ավարտվեց թիմերի միջև ոչ ոքիով, և նրանք կիսեցին երրորդ տեղը:
* Երրորդ տեղի համար հանդիպում տեղի չի ունեցել, և թիմերը կիսեցին երրորդ տեղը:
Շեղատառով նշված են մրցաշարին հրավիրված թիմերը այլ կոնֆեդերացիաներից:
[խմբագրել] Թիմերի մասնակցությունները
ԿՈՆԿԱԿԱՖ-ի մայրցամաքային առաջնության եզրափակիչ մրցաշարի 21 խաղարկություններին մասնակցել են 25 ազգային հավաքականներ, որոնցից վեցը հանդիսանում են այլ կոնֆեդերացիաների անդամներ:
[խմբագրել] Մրցավայրեր
ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության և ոսկե գավաթի 19 խաղարկություններ հյուրընկալվել են ԿՈՆԿԱԿԱՖ-ի անդամ ութ երկրներում, իսկ մրցաշարի երկու խաղարկություններ (1985 և 1989թթ.) չեն ունեցել կազմակերպիչ երկիր: Ընդհանուր առմամբ 1963-2011թթ. ընթացքում եզրափակիչ մրցաշարի շրջանակներում տեղի ունեցած 389 հանդիպումները անց են կացվել 9 երկրների 42 քաղաքների 48 մարզադաշտերում (որից ԱՄՆ-ում` 28 մարզադաշտեր 26 քաղաքներում[2]):
[խմբագրել] Գոլերի հեղինակները
ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության և ոսկե գավաթի 21 խաղարկությունների 389 հանդիպումների արդյունքում խփվել են 1063 գոլեր (միջինը ավելի քան 50 գոլ խաղարկությունում): Հետաքրքիր է, որ Մեքսիկայի, Կոստա Ռիկայի, Միացյալ Նահանգների և Հոնդուրասի հավաքականների հաշվին ընդհանուր առմամբ գրանցված է մրցաշարի բոլոր գոլերի կեսից ավելին (553 գոլ): Պետք է նշել նաև, որ 1963, 1965, 1967, 1971թթ. խաղարկությունների 40 հանդիպումների 125 գոլերի հեղինակները հայտնի չեն:
[խմբագրել] Մրցանակներ և նվաճումներ
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությունների արդյունքներով ԿՈՆԿԱԿԱՖ-ը սահմանել է մրցանակներ մրցաշարի լավագույն խաղացողի, լավագույն ռմբարկուի, լավագույն դարպասապահի և «ֆեյր փլեյի» լավագույն ցուցանիշը ունեցող թիմի համար:
[խմբագրել] Ռեկորդներ
ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության և ոսկե գավաթը բնորոշվում է վիճակագրական տվյալների բավական թույլ բազայով, որովհետև հատկապես 1963-1971թթ. խաղարկությունների տեխնիկական հաշվետվությունները խիստ սահմանափակ են: Վիճակագրական տվյալների հիման վրա ռեկորդների առանձնացման համար լրացուցիչ ժամանակի արդյունքում ավարտված հանդիպումները հաշված են որպես հաղթանակ և պարտություն, 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում ավարտված հանդիպումները` ոչ ոքի:
[խմբագրել] Ծանոթություն
- ↑ Կյուրասաոյի բոլոր մասնակցությունները (1963-1973թթ.) ԿՈՆԿԱԿԱՖ-ի մայրցամաքային առաջնությանը վերաբերում են նախկին Հոլանդական Անտիլների (Նիդերլանդական Անտիլյան կղզիներ) հավաքականին:
- ↑ Քաղաքների թվի վերաբերյալ կարող են նշվել այլ տվյալներ` ելնելով այն բանից, որ քաղաքների մի մասը տեղակայված է Լոս Անջելեսի և Նյու Յորքի ագլոմերացիաների սահմաններում:
[խմբագրել] Հղումներ
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթը (ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտանական կայք 1, 2, worldfootball.net ₪, RSSSF-ի արխիվ ₪, mediotiempo.com ₪, arquivodosmundiais.com ₪)
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությունը (ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտանական կայք ₪)
- Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային առաջնությունները (RSSSF-ի արխիվ ₪)
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությունը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում (ՖԻՖԱ-ի պաշտանական կայք 1, 2, 3, 4, 5, allworldcup.narod.ru 1, 2, 3, 4, 5)
|
|||||||||||||||||
|
||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||||||