ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1991
| ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1991 CONCACAF Gold Cup 1991 |
|
|---|---|
| Մրցաշրջանի մանրամասներ | |
| Անցկացման վայր | |
| Քաղաքներ | 2 |
| Մարզադաշտեր | 2 |
| Մրցաշրջանի ժամկետ | հունիսի 28 — հուլիսի 7 |
| Մասնակիցներ | 8 |
| Մրցանակային տեղեր | |
| Չորրորդ տեղ | |
| Մրցաշրջանի վիճակագրություն | |
| Հաճախությունը | 497 100 (31 069 խաղում) |
| Խաղեր | 16 |
| Խփված գոլեր | 50 (3.13 գոլ խաղում) |
| Ռմբարկու(ներ) | Բենխամին Գալինդո (4 գոլ) |
| Լավագույն խաղացող | |
| ← 1989 |
|
1991թ. հունիսի 28-ից մինչև հուլիսի 7-ը ԱՄՆ-ում անցկացվեց հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային հավաքականների մայրցամաքային առաջնության նոր ձևաչափով մրցաշարի` ոսկե գավաթի առաջին խաղարկությունը։ Այն փաստորեն փոխարինեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությանը, և դադարեց կատարել աշխարհի առաջնության ընտրական փուլի ֆունկցիաներ։ Հանդիպումները խաղացվեցին Լոս Անջելեսում և նրա Փասադենա արվարձանում։ Ըստ մրցաշարի ձևաչափի` չորսական հավաքականներից կազմված երկու խմբերից յուրաքանչյուրում հաղթող երկու հավաքականներ շարունակում էին պայքարը կիսաեզրափակչում, որի արդյունքում էլ որոշվում էին երրորդ տեղի համար հանդիպման և եզրափակչի մասնակիցները։ Մրցաշարի հաղթողին հրավեր էր սպասվում 1992թ. Ֆահդ Արքայի գավաթին մասնակցելու համար։
Բովանդակություն |
Որակավորում[խմբագրել]
Մասնակիցներ[խմբագրել]
| Հավաքական | Մասնակցությունը | Որակավորման ճանապարհը | |
|---|---|---|---|
| Հյուսիսամերիկյան զոնա | |||
| 3-րդ | կազմակերպիչ երկիր | ||
| 9-րդ | ավտոմատ կերպով | ||
| 4-րդ | ավտոմատ կերպով | ||
| Կենտրոնամերիկյան զոնա | |||
| 7-րդ | 1991թ. UNCAF-ի ազգերի գավաթի հաղթող | ||
| 7-րդ | 1991թ. UNCAF-ի ազգերի գավաթում 2-րդ տեղ | ||
| 9-րդ | 1991թ. UNCAF-ի ազգերի գավաթում 3-րդ տեղ | ||
| Կարիբյան զոնա | |||
| 3-րդ | 1991թ. կարիբյան գավաթի հաղթող | ||
| 7-րդ | 1991թ. կարիբյան գավաթում 2-րդ տեղ | ||
Մրցավայրեր[խմբագրել]
| Լոս Անջելես | Փասադենա |
| Մեմորիալ Կոլիսեում մարզադաշտ | Ռոուզ Բոուլ մարզադաշտ |
| Memorial Coliseum | Rose Bowl |
| 93 000 նստատեղ | 93 000 նստատեղ |
Մրցաշարի ընթացքը[խմբագրել]
Խմբային փուլ[խմբագրել]
A խմբից կանխատեսելիորեն փլեյ-օֆֆի ուղեգրեր ձեռք բերեցին ֆավորիտները՝ Հոնդուրասի և Մեքսիկայի հավաքականները։ Առաջատարների միջև հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, և գոլերի տարբերության ավելի լավ ցուցանիշի շնորհիվ խմբում առաջին տեղը գրավեցին հոնդուրասցիները։ Խմբում մրցաշարային աղյուսակը եզրափակեցին Կանադայի և Ճամայկայի հավաքականները։
B խմբում ֆավորիտներ էին համարվում Միացյալ Նահանգների և Կոստա Ռիկայի ազգային թիմերը։ Ամերիկացիները վստահորեն զբաղեցրեցին խմբում առաջին տեղը՝ հաղթանակ տանելով երեք հանդիպումներում էլ։ Չնայած այն բանին, որ Տրինիդադ և Տոբագոյի ու Գվատեմալայի հավաքականները հավաքեցին նույնքան միավոր, որքան կոստառիկացիները (2-ական), այնուամենայնիվ գոլերի տարբերության ավելի լավ ցուցանիշը վերջիններիս թույլ տվեց դուրս գալ կիսաեզրափակիչ։
Փլեյ-օֆֆ[խմբագրել]
Փլեյ-օֆֆի առաջին փուլում՝ կիսաեզրափակչում, դիտվեցին երկու միանման դիմակայություններ։ Հոնդուրասը և Միացյալ Նահանգները նույն՝ 2:0 հաշվով առավելության հասան համապատասխանաբար Կոստա Ռիկայի և Մեքսիկայի հանդեպ։ Պարտվողները անց էին կացնելու հանդիպում երրորդ տեղի համար։ Այս հանդիպումը նույնպես ավարտվեց 2:0 հաշվով. մեքսիկացիները հաղթանակ տարան կոստառիկացիների նկատմամբ՝ եզրափակելով մրցանակային եռյակը։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի այս խաղարկության եզրափակիչ հանդիպումը առաջինն էր ԿՈՆԿԱԿԱՖ-ի հավաքականների մայրցամաքային առաջնությունների պատմության մեջ։ Միացյալ Նահանգների և Հոնդուրասի միջև հանդիպումն անցավ լարված պայքարում, հիմնական և լրացուցիչ ժամանակներում դարպասի գրանցում չգրանցվեց, և հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքներով։ Դրա արդյունքում թիմերը իրացրեցին ութական հարված. ավելի դիպուկ գտնվեցին ամերիկացիները, չնայած այն բանին, որ նրանց անհաջող հարվածների թիվը չորսն էր՝ կոստառիկացիների հինգի դիմաց։ Այսպիսով, հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթելով 4:3 հաշվով՝ Միացյալ Նահանգների հավաքականը նվաճեց մրցաշարի պատմության մեջ և ամերիկյան ֆուտբոլի պատմության մեջ առաջին «ոսկե գավաթը»։ Որպես ոսկե գավաթի հաղթող՝ ամերիկացիներն ստացան նաև 1992թ. Ֆահդ Արքայի գավաթին մասնակցելու հրավեր։
Հանդիպումներ[խմբագրել]
Խմբային փուլ[խմբագրել]
Խումբ A[խմբագրել]
| Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | 3 | 2 | 1 | 0 | 10 | 3 | +7 | 5 | |
| 2 | 3 | 2 | 1 | 0 | 8 | 3 | +5 | 5 | |
| 3 | 3 | 1 | 0 | 2 | 6 | 9 | -3 | 2 | |
| 4 | 3 | 0 | 0 | 3 | 3 | 12 | -9 | 0 |
Հանդիպումների արդյունքները
| 28 հունիսի 14:00 UTC-7 |
Կանադա |
2 : 4 | Մեմորիալ Կոլիսեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 13 374 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Դեյլ Միտչել |
Հղում | Էդուարդո Բենետ Խուան Էսպինոսա Լուիս Էնրիկե Կալիշ Էուխենիո Ֆլորես |
| 28 հունիսի 16:00 UTC-7 |
Մեքսիկա |
4 : 1 | Մեմորիալ Կոլիսեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 13 374 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Բենխամին Գալինդո Զագե Կառլոս Էրմոսիլյո |
Հղում | Ռոդերիկ Ռեյդ |
| 30 հունիսի 14:00 UTC-7 |
Հոնդուրաս |
5 : 0 | Մեմորիալ Կոլիսեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 4 797 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Լուիս Էնրիկե Կալիշ Մարկո Անարիբա Էդուարդո Բենետ Խիլբերտո Յարվոդ |
Հղում |
| 30 հունիսի 16:00 UTC-7 |
Կանադա |
1 : 3 | Մեմորիալ Կոլիսեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 4 797 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Ջեյմի Լոուրի |
Հղում | Կառլոս Էրմոսիլյո Խոսե Մանուել դե լա Տորե Բենխամին Գալինդո |
| 3 հուլիսի 14:00 UTC-7 |
Ճամայկա |
2 : 3 | Մեմորիալ Կոլիսեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 36 703 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Հեկտոր Ռայթ Ռոդերիկ Ռեյդ |
Հղում | Դեյլ Միտչել Քոլին Միլեր Ջոն Լիմնիատիս |
| 3 հուլիսի 20:00 UTC-7 |
Մեքսիկա |
1 : 1 | Մեմորիալ Կոլիսեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 36 703 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Կառլոս Էրմոսիլյո |
Հղում | Մարկո Անարիբա |
Խումբ B[խմբագրել]
| Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | 3 | 3 | 0 | 0 | 8 | 3 | +5 | 6 | |
| 2 | 3 | 1 | 0 | 2 | 5 | 5 | 0 | 2 | |
| 3 | 3 | 1 | 0 | 2 | 3 | 4 | -1 | 2 | |
| 4 | 3 | 1 | 0 | 2 | 1 | 5 | -4 | 2 |
Հանդիպումների արդյունքները
| 29 հունիսի 14:00 UTC-7 |
Կոստա Ռիկա |
2 : 0 | Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա Հանդիսական՝ 18 435 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Ռոջեր Գոմես Լեոնիդաս Ֆլորես |
Հղում |
| 29 հունիսի 16:00 UTC-7 |
Միացյալ Նահանգներ |
2 : 1 | Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա Հանդիսական՝ 18 435 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Բրյուս Մյուրեյ Մարսելո Բալբոա |
Հղում | Լեոնսոն Լյուիս |
| 1 հուլիսի 14:00 UTC-7 |
Տրինիդադ և Տոբագո |
2 : 1 | Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա Հանդիսական՝ 6 344 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Լեոնսոն Լյուիս Էլվին Թոմաս |
Հղում | Էռնան Մեդֆորդ |
| 1 հուլիսի 16:00 UTC-7 |
Միացյալ Նահանգներ |
3 : 0 | Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա Հանդիսական՝ 6 344 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Բրյուս Մյուրեյ Բրայան Քուին Էրիկ Վինալդա |
Հղում |
| 3 հուլիսի 16:00 UTC-7 |
Տրինիդադ և Տոբագո |
0 : 1 | Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա Հանդիսական՝ 36 703 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Հղում | Լուիս Էսպել |
| 3 հուլիսի 18:00 UTC-7 |
Միացյալ Նահանգներ |
3 : 2 | Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա Հանդիսական՝ 36 703 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Փիթեր Վերմս Ուգո Պերես Էկտոր Մարչենա |
Հղում | Խուան Կառլոս Արգեդաս Կլաուդիո Խարա |
Փլեյ-օֆֆ[խմբագրել]
| Կիսաեզրափակիչ | Եզրափակիչ | ||||||
| 5 հուլիսի - Լոս Անջելես | |||||||
| |
2 | ||||||
| |
0 | ||||||
| 7 հուլիսի - Լոս Անջելես (ԼԺՀ / ՀՏՀ) | |||||||
| |
0 / 3 | ||||||
| |
0 / 4 | ||||||
| Հանդիպում 3-րդ տեղի համար | |||||||
| 5 հուլիսի - Լոս Անջելես | 7 հուլիսի - Լոս Անջելես | ||||||
| |
2 | |
0 | ||||
| |
0 | |
2 | ||||
Կիսաեզրափակիչ հանդիպումներ[խմբագրել]
| 5 հուլիսի 18:00 UTC-7 |
Հոնդուրաս |
2 : 0 | Մեմորիալ Կոլիսեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 41 103 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Էդուարդո Բենետ Էուխենիո Ֆլորես |
Հղում |
| 5 հուլիսի 20:00 UTC-7 |
Միացյալ Նահանգներ |
2 : 0 | Մեմորիալ Կոլիսեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 41 103 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Ջոն Դոյլ Փիթեր Վերմս |
Հղում |
Հանդիպում 3-րդ տեղի համար[խմբագրել]
| 7 հուլիսի 14:00 UTC-7 |
Կոստա Ռիկա |
0 : 2 | Մեմորիալ Կոլիսեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 41 103 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Հղում | Գոնսալո Ֆարֆան Բենխամին Գալինդո |
Եզրափակիչ[խմբագրել]
| 7 հուլիսի 16:00 UTC-7 |
Հոնդուրաս |
0 : 0 ԼԺՀ 3 : 4 ՀՏՀ |
Մեմորիալ Կոլիսեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 41 103 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Հղում |
| 1991թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի չեմպիոն |
|---|
Միացյալ Նահանգներ Առաջին տիտղոսը |
Գոլերի հեղինակները[խմբագրել]
|
4 գոլ` |
|
3 գոլ` |
|
2 գոլ` |
|
|
|
1 գոլ` |
|
|
|
|
1 ինքնագոլ` |
Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել]
Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց և ստացավ «ամենաարժեքավոր խաղացող» կոչվող մրցանակը դարպասապահ
Տոնի Մեոլան։ Իսկ մրցաշարի լավագույն ռմբարկու
Բենխամին Գալինդոն ստացավ «ոսկե խաղակոշիկ» մրցանակը։ «Ֆեյր փլեյի» մրցանակը հանձնվեց
Մեքսիկայի հավաքականին։
Մրցաշարային աղյուսակ[խմբագրել]
| Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ | |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | 5 | 4 | 1 | 0 | 10 | 3 | +7 | 9 | |
| 2 | 5 | 3 | 2 | 0 | 12 | 3 | +9 | 8 | |
| 3 | 5 | 3 | 1 | 1 | 10 | 5 | +5 | 7 | |
| 4 | 5 | 1 | 0 | 4 | 5 | 9 | -4 | 2 | |
| 5-8 | 3 | 1 | 0 | 2 | 3 | 4 | -1 | 2 | |
| 3 | 1 | 0 | 2 | 6 | 9 | -3 | 2 | ||
| 3 | 1 | 0 | 2 | 1 | 5 | -4 | 2 | ||
| 3 | 0 | 0 | 3 | 3 | 12 | -9 | 0 | ||
Հղումներ[խմբագրել]
- 1991թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթը. ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայք (անգլերեն)
- 1991թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի արդյունքները ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայքում (անգլերեն)
- 1991թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի արդյունքները. worldfootball.net (անգլերեն), arquivodosmundiais.com (պորտ.)
- 1991թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի վիճակագրությունը RSSSF-ի արխիվում (անգլերեն)
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի մրցանակները. ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայք 1, 2, 3 (անգլերեն)
|
|||||||||||||||||