ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2003

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2003
CONCACAF Gold Cup 2003
Copa de Oro de la CONCACAF 2003
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2003
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայր Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ
Մեքսիկա Մեքսիկա
      Քաղաքներ 3
      Մարզադաշտեր 3
Մրցաշրջանի ժամկետ հուլիսի 12հուլիսի 27
Մասնակիցներ 12 (2 կոնֆեդերացիաներից)
Մրցանակային տեղեր
Ոսկե մեդալ Չեմպիոն Մեքսիկա Մեքսիկա
Արծաթե մեդալ Փոխչեմպիոն Բրազիլիա Բրազիլիա
Բրոնզե մեդալ Երրորդ տեղ Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ
Մրցաշրջանի վիճակագրություն
Հաճախությունը 460 500  (23 025 խաղում)
Խաղեր 20
Խփված գոլեր 50  (2.5 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ) Կոստա Ռիկա Վալտեր Սենտենո
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լենդոն Դոնովան  (4 գոլ)
Լավագույն խաղացող Մեքսիկա Խեսուս Արելյանո
2002    Football pictogram.svg    2005

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի յոթերորդ խաղարկությունը համատեղ կազմակերպեցին Միացյալ Նահանգները և Մեքսիկան։ Հանդիպումները անցկացվեցին 1993թ. հուլիսի 10-ից մինչև 25-ը ԱՄՆ-ի Բոստոն ու Մայամի քաղաքներում և Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում։ Ըստ մրցաշարի ձևաչափի` երեքական հավաքականներից կազմված չորս խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը պայքարը շարունակում էին փլեյ-օֆֆում, որը սկսվում էր քառորդ եզրափակիչներից։ Անց էր կացվելու նաև հանդիպում երրորդ տեղի համար։ Մրցաշարի հաղթողն ստանում էր 2005թ. կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելու իրավունք։ Այս անգամ մրցաշարին հրավիրվեցին երկու հյուր-թիմեր, որոնք էին Բրազիլիան[1] և Կոլումբիան։

Որակավորում[խմբագրել]


Մասնակիցներ[խմբագրել]

Հավաքական Մասնակցությունները Որակավորման ճանապարհը
Հյուսիսամերիկյան զոնա
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 9-րդ կազմակերպիչ երկիր
Մեքսիկա Մեքսիկա 15-րդ կազմակերպիչ երկիր
Կանադա Կանադա 9-րդ ավտոմատ կերպով
Կենտրոնամերիկյան զոնա
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 12-րդ 2003թ. կենտրոնամերիկյան գավաթի հաղթող
Գվատեմալա Գվատեմալա 14-րդ 2003թ. կենտրոնամերիկյան գավաթում 2-րդ տեղ
Սալվադոր Սալվադոր 10-րդ 2003թ. կենտրոնամերիկյան գավաթում 3-րդ տեղ
Հոնդուրաս Հոնդուրաս 12-րդ ընտրական անցումային մրցաշարի հաղթող
Կարիբյան զոնա
Ճամայկա Ճամայկա 7-րդ կարիբյան զոնայի ընտրական A խմբի հաղթող
Կուբա Կուբա 5-րդ կարիբյան զոնայի ընտրական B խմբի հաղթող
Մարտինիկա Մարտինիկա 3-րդ ընտրական անցումային մրցաշարում 2-րդ տեղ
ԿՈՆՄԵԲՈԼ
Բրազիլիա Բրազիլիա 3-րդ հրավեր ԿՈՆԿԱԿԱՖ-ի կողմից
Կոլումբիա Կոլումբիա 2-րդ հրավեր ԿՈՆԿԱԿԱՖ-ի կողմից

Մրցավայրեր[խմբագրել]

Մեխիկո
Մեքսիկա Մեքսիկա
Բոստոն
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ
Մայամի
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ
Ացտեկա մարզադաշտ Ջիլեթ մարզադաշտ Օրանժ Բոուլ մարզադաշտ
Estadio Azteca Gillette Stadium Orange Bowl
105 000 նստատեղ 68 000 նստատեղ 74 000 նստատեղ
Azteca entrance.jpg Gillette Stadium.jpg Orange Bowl 021.jpg

Մրցաշարի ընթացքը[խմբագրել]

Խմբային փուլ[խմբագրել]

A խմբում ընդգրկված էին բավականին ուժեղ երեք հավաքականներ՝ Մեքսիկան, Բրազիլիան[1] և Հոնդուրասը։ Բրազիլացիների նկատմամբ տարած 1:0 հաշվով հաղթանակը և հոնդուրասցիների հետ գրանցված գոլազուրկ ոչ ոքին մեքսիկացիներին բերեցին խմբում առաջին տեղը։ Փլեյ-օֆֆի մյուս ուղեգիրը նվաճեց Բրազիլիան՝ Հոնդուրասի հավաքակնի նկատմամբ առավելության հասնելով 2:1 հաշվով։

B խմբում առաջին տեղը գրավեց մրցաշարին հրավիրված Կոլումբիայի հավաքականը՝ 1:0 հաշվով հաղթելով Ճամայկային և 1:1 հաշվով ոչ ոքի խաղալով Գվատեմալայի հետ։ Քառորդ եզրափակչի մյուս ուղեգիրը նվաճեցին ճամայկացիները՝ նվազագույն 2:0 հաշվով առավելության հասնելով գվատեմալացիների նկատմամբ։

C խմբում վստահորեն հաղթեց ու փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերեց Միացյալ Նահանգների ազգային թիմը։ Խմբում երկրորդ տեղը զբաղեցրեց Սալվադորի հավաքականը՝ նվազագույն՝ 1:0 հաշվով պարտության մատնելով Մարտինիկայի հավաքականին։

D խմբում ընդգրկված Կոստա Ռիկայի, Կուբայի և Կանադայի հավաքականները վաստակեցին 3-ական միավոր՝ տանելով մեկական հաղթանակ և կրելով մեկական պարտություն։ Խփած և բաց թողած գոլերի տարբերության ավելի լավ ցուցանիշների շնորհիվ քառորդ եզրափակիչ դուրս եկան կոստառիկացիներն ու կուբացիները։

Փլեյ-օֆֆ[խմբագրել]

Քառերդ եզրափակչի բոլոր հանդիպումներն անցկացան թիմերից մեկի բացահայտ առավելությամբ։ Նախ, Միացյալ Նահանգների հավաքականը 5:0 հաշվով ջախջախեց Կուբային։ Այնուհետև Կոստա Ռիկայի հավաքականը ջախջախիչ պարտության մատնեց Սալվադորի հավաքականին 5:2 հաշվով։ Բրազիլիային համեմատաբար լուրջ դիմադրություն ցույց տվեց Կոլումբիան, այնուամենայնիվ բրազիլացիներն առավելության հասան 2:0 հաշվով։ Քառերդ եզրափակչի վերջին ևս մեկ խոշոր հաղթանակ հեղինակեց Մեքսիկայի ազգային թիմը՝ 5:0 հաշվով հաղթելով Ճամայկային։

Կիսաեզրափակչի առաջին զույգը կազմեցին Միացյալ Նահանգների և Բրազիլիայի հավաքականները. սա այս հավաքականների երրորդ դիմակայությունն էր ոսկե գավաթի խաղարկությունների կիսաեզրափակիչներում, ընդ որում մինչ այդ թիմերից յուրաքանչյուրը տարել էր մեկական հաղթանակ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում խփած ոսկե գոլի շնորհիվ բրազիլացիները նվաճեցին եզրափակչի ուղեգիր։ Կիսաեզրափակչի մյուս դիմակայության արդյունքում Մեքսիկան 2:0 հաշվով հաղթանակ տարավ Կոստա Ռիկայի նկատմամբ։ Կիսաեզրափակչում պարտված Միացյալ Նահանգների և Կոստա Ռիկայի ազգային թիմերն անցկացրեցին հանդիպում երրորդ տեղի համար, որտեղ ամերիկացիները կարողացան առավելության հասնել 3:2 հաշվով։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկություններում երկրորդ անգամ եզրափակչում հանդիպեցին Մեքսիկայի և Բրազիլիայի հավաքականները։ Հանդիպումն անցկացավ լարված պայքարում և լրացուցիչ ժամանակում խփած ոսկե գոլի շնորհիվ ավարտվեց 1:0 հաշվով հօգուտ մեքսիկացիների։ Այսպիսով, Մեքսիկային բերեց Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային չեմպիոնի յոթերորդ տիտղոսը և մեքսիկական ֆուտբոլի պատմության մեջ չորրորդ «ոսկե գավաթը»։ Մեքսիկացիներն ստացան նաև 2005թ. կոնֆեդերացիաների գավաթում ԿՈՆԿԱԿԱՖ-ը նորկայացնելու իրավունք։

Հանդիպումներ[խմբագրել]

Խմբային փուլ[խմբագրել]

Խումբ A[խմբագրել]

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Մեքսիկա Մեքսիկա 2 1 1 0 1 0 +1 4
2 Բրազիլիա Բրազիլիա 2 1 0 1 2 2 0 3
3 Հոնդուրաս Հոնդուրաս 2 0 1 1 1 2 -1 1

Հանդիպումների արդյունքները


13 հուլիսի
12:00 UTC-5
Մեքսիկա Մեքսիկա 1 : 0 Բրազիլիա Բրազիլիա Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո
Հանդիսական՝ 75 000
Մրցավար՝ Սալվադոր Ռոդոլֆո Սիբրիան
Խարեդ Բորխետի Գոլ 70' Հղում

15 հուլիսի
21:00 UTC-5
Բրազիլիա Բրազիլիա 2 : 1 Հոնդուրաս Հոնդուրաս Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո
Հանդիսական՝ 3 000
Մրցավար՝ Կանադա Մաուրիսիո Նավարո
Մայկոն Գոլ 16'
Դիեգո Գոլ 84'
Հղում Խուլիո Սեսար դե Լեոն Գոլ 90'

17 հուլիսի
21:00 UTC-5
Հոնդուրաս Հոնդուրաս 0 : 0 Մեքսիկա Մեքսիկա Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո
Հանդիսական՝ 20 000
Մրցավար՝ Սալվադոր Ալֆարո Ների
Հղում

Խումբ B[խմբագրել]

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Կոլումբիա Կոլումբիա 2 1 1 0 2 1 +1 4
2 Ճամայկա Ճամայկա 2 1 0 1 2 1 +1 3
3 Գվատեմալա Գվատեմալա 2 0 1 1 1 3 -2 1

Հանդիպումների արդյունքները


13 հուլիսի
15:00 UTC-4
Ճամայկա Ճամայկա 0 : 1 Կոլումբիա Կոլումբիա Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի
Հանդիսական՝ 15 423
Մրցավար՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քևին Ստոտ
Հղում Խայրո Պատինյո Գոլ 42'

15 հուլիսի
20:00 UTC-4
Գվատեմալա Գվատեմալա 0 : 2 Ճամայկա Ճամայկա Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի
Հանդիսական՝ 10 323
Մրցավար՝ Հոնդուրաս Խոսե Բենինյո Պինեդա
Հղում Օնանդի Լոու Գոլ 30'
Էնդի Վիլյամս Գոլ 72' (11մ)

17 հուլիսի
20:00 UTC-4
Կոլումբիա Կոլումբիա 1 : 1 Գվատեմալա Գվատեմալա Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի
Հանդիսական՝ 11 233
Մրցավար՝ Կոստա Ռիկա Գրևին Պորաս
Մաուրիսիո Մոլինա Գոլ 79' Հղում Կառլոս Ռուիս Գոլ 21' (11մ)

Խումբ C[խմբագրել]

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 2 2 0 0 4 0 +4 6
2 Սալվադոր Սալվադոր 2 1 0 1 1 2 -1 3
3 Մարտինիկա Մարտինիկա 2 0 0 2 0 3 -3 0

Հանդիպումների արդյունքները


12 հուլիսի
18:30 UTC-4
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 2 : 0 Սալվադոր Սալվադոր Ջիլեթ մարզադաշտ, Բոստոն
Հանդիսական՝ 33 652
Մրցավար՝ Մեքսիկա Ֆելիպե Ռամոս
Էդի Լյուիս Գոլ 28'
Բրայան ՄաքԲրայդ Գոլ 76'
Հղում

14 հուլիսի
20:30 UTC-4
Մարտինիկա Մարտինիկա 0 : 2 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ Ջիլեթ մարզադաշտ, Բոստոն
Հանդիսական՝ 8 780
Մրցավար՝ Պանամա Ռոբերտո Մորենո
Հղում Բրայան ՄաքԲրայդ Գոլ 39'43'

16 հուլիսի
21:00 UTC-4
Սալվադոր Սալվադոր 1 : 0 Մարտինիկա Մարտինիկա Ջիլեթ մարզադաշտ, Բոստոն
Հանդիսական՝ 10 361
Մրցավար՝ Գվատեմալա Կառլոս Բատրես
Մարվին Գոնսալես Գոլ 76' Հղում

Խումբ D[խմբագրել]

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 2 1 0 1 3 1 +2 3
2 Կուբա Կուբա 2 1 0 1 2 3 -1 3
3 Կանադա Կանադա 2 1 0 1 1 2 -1 3

Հանդիպումների արդյունքները


12 հուլիսի
13:00 UTC-4
Կանադա Կանադա 1 : 0 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա Ջիլեթ մարզադաշտ, Բոստոն
Հանդիսական՝ 33 652
Մրցավար՝ Տրինիդադ և Տոբագո Ռիչարդ Փայփեր
Փոլ Սթալթերի Գոլ 59' Հղում

14 հուլիսի
18:30 UTC-4
Կուբա Կուբա 2 : 0 Կանադա Կանադա Ջիլեթ մարզադաշտ, Բոստոն
Հանդիսական՝ 8 780
Մրցավար՝ Ճամայկա Փիթեր Պրենդերգաստ
Լեստեր Մորե Գոլ 15'46' Հղում

16 հուլիսի
16:30 UTC-4
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 3 : 0 Կուբա Կուբա Ջիլեթ մարզադաշտ, Բոստոն
Հանդիսական՝ 10 361
Մրցավար՝ Մեքսիկա Ֆելիպե Ռամոս
Վալտեր Սենտենո Գոլ 45+1'
Ստիվեն Բրայս Գոլ 72'
Էրիկ Սկոտ Գոլ 77'
Հղում

Փլեյ-օֆֆ[խմբագրել]

Քառորդ եզրափակիչ Կիսաեզրափակիչ Եզրափակիչ
                   
20 հուլիսի - Մեխիկո        
 Մեքսիկա Մեքսիկա  5
24 հուլիսի - Մեխիկո
 Ճամայկա Ճամայկա  0  
 Մեքսիկա Մեքսիկա  2
19 հուլիսիԲոստոն
   Կոստա Ռիկա Կոստա Ռիկա  0  
 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա  5
27 հուլիսիՄեխիկո (ԼԺՀ)
 Սալվադոր Սալվադոր  2  
 Մեքսիկա Մեքսիկա  1
19 հուլիսիՄայամի
   Բրազիլիա Բրազիլիա  0
 Կոլումբիա Կոլումբիա  0
23 հուլիսի - Մայամի (ԼԺՀ)
 Բրազիլիա Բրազիլիա  2  
 Բրազիլիա Բրազիլիա  2 Հանդիպում 3-րդ տեղի համար
19 հուլիսի - Բոստոն 26 հուլիսիՄայամի
   Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ  1  
 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ  5  Կոստա Ռիկա Կոստա Ռիկա  2
 Կուբա Կուբա  0    Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ  3

Քառորդ եզրափակիչ հանդիպումներ[խմբագրել]


19 հուլիսի
15:00 UTC-4
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 5 : 0 Կուբա Կուբա Ջիլեթ մարզադաշտ, Բոստոն
Հանդիսական՝ 15 627
Մրցավար՝ Ճամայկա Փիթեր Պրենդերգաստ
Լենդոն Դոնովան Գոլ 22'25'55'76'
Սթիվ Ռալստոն Գոլ 42'
Հղում

19 հուլիսի
18:00 UTC-4
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 5 : 2 Սալվադոր Սալվադոր Ջիլեթ մարզադաշտ, Բոստոն
Հանդիսական՝ 15 627
Մրցավար՝ Մեքսիկա Ֆելիպե Ռամոս
Էրիկ Սկոտ Գոլ 11'
Վալտեր Սենտենո Գոլ 45+2'68' (11մ)90+3' (11մ)
Ստիվեն Բրայս Գոլ 71'
Հղում Խիլբերտո Մուրգաս Գոլ 34' (11մ)
Ալֆրեդո Պաչեկո Գոլ 53'

19 հուլիսի
20:00 UTC-4
Կոլումբիա Կոլումբիա 0 : 2 Բրազիլիա Բրազիլիա Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի
Հանդիսական՝ 23 425
Մրցավար՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քևին Ստոտ
Հղում Կակա Գոլ 42'67'

20 հուլիսի
12:00 UTC-5
Մեքսիկա Մեքսիկա 5 : 0 Ճամայկա Ճամայկա Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո
Հանդիսական՝ 10 000
Մրցավար՝ Կանադա Մաուրիսիո Նավարո
Օմար Բրավո Գոլ 37'
Ռաֆաել Գարսիա Գոլ 40'
Դանիել Օսորնո Գոլ 54'
Խարեդ Բորխետի Գոլ 61'
Խուան Պաբլո Ռոդրիգես Գոլ 82'
Հղում

Կիսաեզրափակիչ հանդիպումներ[խմբագրել]


23 հուլիսի
20:00 UTC-4
Բրազիլիա Բրազիլիա 2 : 1 ԼԺՀ (1:1) Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի
Հանդիսական՝ 35 211
Մրցավար՝ Գվատեմալա Կառլոս Բատրես
Կակա Գոլ 90'
Դիեգո Ոսկե գոլ 100-րդ րոպեին 100'  (11մ)
Հղում Կառլոս Բոկանեգրա Գոլ 62'

24 հուլիսի
21:00 UTC-5
Մեքսիկա Մեքսիկա 2 : 0 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո
Հանդիսական՝ 35 000
Մրցավար՝ Սալվադոր Ալֆարո Ների
Ռաֆաել Մարկես Գոլ 19'
Խարեդ Բորխետի Գոլ 28'
Հղում

Հանդիպում 3-րդ տեղի համար[խմբագրել]


26 հուլիսի
20:00 UTC-4
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 2 : 3 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի
Հանդիսական՝ 5 093
Մրցավար՝ Տրինիդադ և Տոբագո Ռիչարդ Փայփեր
Ռոլանդո Ֆոնսեկա Գոլ 24'39' Հղում Կառլոս Բոկանեգրա Գոլ 29'
Էռնի Ստյուարտ Գոլ 56'
Բոբի Քոնվի Գոլ 67'

Եզրափակիչ[խմբագրել]


27 հուլիսի
12:00 UTC-5
Մեքսիկա Մեքսիկա 1 : 0 ԼԺՀ (0:0) Բրազիլիա Բրազիլիա Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո
Հանդիսական՝ 80 000
Մրցավար՝ Կանադա Մաուրիսիո Նավարո
Դանիել Օսորնո Ոսկե գոլ 97-րդ րոպեին 97' Հղում

2003թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի չեմպիոն
Մեքսիկա
Մեքսիկա
Յոթերորդ տիտղոսը

Գոլերի հեղինակները[խմբագրել]

4 գոլ`

Կոստա Ռիկա Վալտեր Սենտենո

Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լենդոն Դոնովան

3 գոլ`

Բրազիլիա Կակա

Մեքսիկա Խարեդ Բորխետի

Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրայան ՄաքԲրայդ

2 գոլ`

Բրազիլիա Դիեգո
Մեքսիկա Դանիել Օսորնո
Կոստա Ռիկա Ստիվեն Բրայս

Կոստա Ռիկա Էրիկ Սկոտ
Կոստա Ռիկա Ռոլանդո Ֆոնսեկա

Կուբա Լեստեր Մորե
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կառլոս Բոկանեգրա

1 գոլ`

Բրազիլիա Մայկոն
Գվատեմալա Կառլոս Ռուիս
Կանադա Փոլ Սթալթերի
Կոլումբիա Մաուրիսիո Մոլինա
Կոլումբիա Խայրո Պատինյո
Հոնդուրաս Խուլիո Սեսար դե Լեոն
Ճամայկա Օնանդի Լոու

Ճամայկա Էնդի Վիլյամս
Մեքսիկա Օմար Բրավո
Մեքսիկա Ռաֆաել Գարսիա
Մեքսիկա Ռաֆաել Մարկես
Մեքսիկա Խուան Պաբլո Ռոդրիգես
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էդի Լյուիս

Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սթիվ Ռալստոն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էռնի Ստյուարտ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոբի Քոնվի
Սալվադոր Մարվին Գոնսալես
Սալվադոր Խիլբերտո Մուրգաս
Սալվադոր Ալֆրեդո Պաչեկո

Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել]

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց և ստացավ «ամենաարժեքավոր խաղացող» կոչվող մրցանակը կիսապաշտպան Մեքսիկա Խեսուս Արելյանոն։ Մրցաշարի լավագույն ռմբարկուներ Կոստա Ռիկա Վալտեր Սենտենոն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լենդոն Դոնովանը ստացան «ոսկե խաղակոշիկ» մրցանակը։ Մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց Մեքսիկա Օսվալդո Սանչեսը[2]։ «Ֆեյր փլեյի» մրցանակը հանձնվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգների հավաքականին։

Մրցաշարի խորհրդանշանական հավաքականը
Դարպասապահներ Պաշտպաններ Կիսապաշտպաններ Հարձակվողներ
Մեքսիկա Օսվալդո Սանչես Կոստա Ռիկա Կառլոս Կաստրո
Բրազիլիա Մայկոն
Մեքսիկա Ռիկարդո Օսորիո
Կոստա Ռիկա Մաուրիսիո Ռայթ
Կոստա Ռիկա Վալտեր Սենտենո
Մեքսիկա Ռաֆաել Գարսիա
Մեքսիկա Խեսուս Արելյանո
Կոլումբիա Ջովանի Էռնանդես
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լենդոն Դոնովան
Բրազիլիա Կակա
Կուբա Օդելին Մոլինա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոբի Քոնվի
Հոնդուրաս Խայմե Ռոսալես
Մեքսիկա Ֆեռնանդո Սալասար
Ճամայկա Թեոդոր Ուիթմոր
Բրազիլիա Դիեգո

Մրցաշարային աղյուսակ[խմբագրել]

Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Մեքսիկա Մեքսիկա 5 4 1 0 9 0 +9 13
2 Բրազիլիա Բրազիլիա 5 3 0 2 6 4 +2 9
3 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 5 4 0 1 13 4 +9 12
4 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 5 2 0 3 10 8 +2 6
5-8 Կոլումբիա Կոլումբիա 3 1 1 1 2 3 -1 4
Սալվադոր Սալվադոր 3 1 0 2 3 7 -4 3
Ճամայկա Ճամայկա 3 1 0 2 2 6 -4 3
Կուբա Կուբա 3 1 0 2 2 8 -6 3
9-12 Կանադա Կանադա 2 1 0 1 1 2 -1 3
Հոնդուրաս Հոնդուրաս 2 0 1 1 1 2 -1 1
Գվատեմալա Գվատեմալա 2 0 1 1 1 3 -2 1
Մարտինիկա Մարտինիկա 2 0 0 2 0 3 -3 0

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Բրազիլիան ներկայացված էր մինչև 23 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստներով։
  2. ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայքում մրցանակակիրների ցուցակում այս խաղարկությունում մրցանակի տրման մասին տվյալները բացակայում են. Սանչեսի՝ մրցանակակիր լինելու մասին են հաղորդում այլ լեզուներով մի շարք վիքիպեդիաներ։

Գրականություն[խմբագրել]

Հղումներ[խմբագրել]