ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1969

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1969
Campeonato de Naciones de la CONCACAF 1969
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայր Կոստա Ռիկա Կոստա Ռիկա
      Քաղաքներ 1
      Մարզադաշտեր 1
Մրցաշրջանի ժամկետ նոյեմբերի 23դեկտեմբերի 7
Մասնակիցներ 6
Մրցանակային տեղեր
Ոսկե մեդալ Չեմպիոն Կոստա Ռիկա Կոստա Ռիկա
Արծաթե մեդալ Փոխչեմպիոն Գվատեմալա Գվատեմալա
Բրոնզե մեդալ Երրորդ տեղ Նիդերլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլներ
Մրցաշրջանի վիճակագրություն
Խաղեր 15
Խփված գոլեր 43  (2.87 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ) Կոստա Ռիկա Վիկտոր Ռուիս  (4 գոլ)
Լավագույն խաղացող Տրինիդադ և Տոբագո Լերոյ ԴեԼեոն
1967        1971

Ֆուտբոլի Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային առաջնության՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ազգերի առաջնության (NORCECA) չորրորդ խաղարկությունը անցկացկվեց 1969 թ. նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 7-ը Կոստա Ռիկայի Սան Խոսե մայրաքաղաքում։ Նախորդ երկու մրցաշարերի նման այս խաղարկությունը անցավ հետևյալ ձևաչափով՝ վեց հավաքականներ մեկ շրջանով մրցությամբ որոշեցին առաջնության չեմպիոնին և մրցանակակիրներին։

Որակավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք ավտոմատ կերպով ստացան մրցաշարի կազմակերպիչ Կոստա Ռիկան և մրցաշարի գործող չեմպիոն Գվատեմալան։ Մյուս ուղեգրերը խաղարկվեցին հինգ ընտրական զույգերում[1]։

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքական Մասնակցությունը Որակավորման ճանապարհը
Հյուսիսամերիկյան զոնա
Մեքսիկա Մեքսիկա 4-րդ ընտրական 2-րդ զույգի հաղթող[1]
Կենտրոնամերիկյան զոնա
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 3-րդ կազմակերպիչ երկիր
Գվատեմալա Գվատեմալա 4-րդ գործող չեմպիոն
Կարիբյան զոնա
Ճամայկա Ճամայկա 2-րդ ընտրական 3-րդ զույգի հաղթող[1]
Նիդերլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլներ 3-րդ ընտրական 4-րդ զույգի հաղթող[1]
Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 2-րդ ընտրական 5-րդ զույգի հաղթող[1]

Մրցավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Խոսե
Ազգային մարզադաշտ
իսպ.՝ Estadio Nacional
35 000 նստատեղ

Մրցաշարի ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշարի ֆավորիտներ էին համարվում գործող չեմպիոն Գվատեմալայի, կազմակերպիչ երկրի՝ Կոստա Ռիկայի, ինչպես նաև Մեքսիկայի հավաքականները։ Սակայն մրցաշարի ընթացքը ցույց տվեց, որ ի տարբերություն Մեքսիկայի, Կոստա Տիկան և Գվատեմալան կարողացան շարունակել մինչև վերջին տուրը չեմպիոնական մրցավազքը, հաղթելով մեքսիկացիներին համապատասխանաբար 2։0 և 1։0 հաշվով։ Բացի այդ, գվատեմալացիները 6։1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարան Նիդերլանդական Անտիլների նկատմամբ, իսկ կոստառիկացիները՝ 5։0 հաշվով Տրինիդադ և Տոբագոյի նկատմամբ։ Թերևս, մրցաշարի առավել անսպասելի արդյունք գրանցվեց Գվատեմալայի և մրցաշարի հետնապահի՝ Ճամայկայի միջև հանդիպման ժամանակ. Գվատեմալան չկարողացավ առավելության հասնել, և գրանցվեց գոլազուրկ ոչ ոքի։ Վերջին՝ վեցերորդ տուրից առաջ չեմպիոնական տիտղոսին արժանանալու համար կոստառիկացիներին բավարար էր ոչ ոքի խաղալ գվատեմալացիների հետ, իսկ վերջիններիս անհրաժեշտ էր միայն հաղթանակ։ Երրորդ մրցանակային տեղի համար տեսական հնարավորույուններ էին պահպանում Հոլանդական Անտիլների, Մեքսիկայի, Տրինիդադ և Տոբագոյի ազգային թիմերը։ Այսպես, նախ Անտիլյան կղզիների ներկայացուցիչները 2։1 հաշվով հաղթելով ճամայկացիներին՝ գրավեցին մրցաշարում երրորդ տեղը՝ անկախ մեքսիկացիների և տրինիդադցիների միջև հանդիպման արդյունքից։ Մրցաշարի որոշիչ հանդիպումը Կոստա Ռիկայի և Գվատեմալայի միջև անցկացավ լարված պայքարում, և ավարտվեց 1։1 հաշվով, ինչի շնորհիվ կոստառիկացիները նվաճեցին իրենց երկրորդ մայրցավաքային չեմպիոնական տիտղոսը։ Հետաքրքիր է, որ Գվատեմալան ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության երրորդ խաղարկությունն անընդմեջ մրցանակային տեղ զբաղեցրեց՝ նվաճելով մեկ անգամ չեմպիոնի և երկու անգամ փոխչեմպիոնի կոչումը։

Հանդիպումներ[2][3][4][խմբագրել | խմբագրել կոդը]

Եզրափակիչ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 5 4 1 0 13 2 +11 9
2 Գվատեմալա Գվատեմալա 5 3 2 0 10 2 +8 8
3 Նիդերլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլներ 5 2 1 2 9 12 -3 5
4 Մեքսիկա Մեքսիկա 5 1 2 2 4 5 -1 4
5 Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 5 1 1 3 4 12 -8 3
6 Ճամայկա Ճամայկա 5 0 1 4 3 10 -7 1

Հանդիպումների արդյունքները

23 նոյեմբերի
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 3 : 0 Ճամայկա Ճամայկա Ազգային մարզադաշտ, Սան Խոսե
Հանդիսական՝ 7 389
Մրցավար՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թորոս Քիբրիճյան
Ալվարո Կասկանտե Գոլ 1'
Ռոյ Սաենս Գոլ 63'
Էդվին Դոուկինս Գոլ 68' (ի.գ.)

27 նոյեմբերի
Մեքսիկա Մեքսիկա 2 : 0 Ճամայկա Ճամայկա Ազգային մարզադաշտ, Սան Խոսե
Մրցավար՝ Սալվադոր Դեսիդերիո Ավենդանո
Ֆրանսիսկո Մանսիլյա Գոլ 15'
Ալֆոնսո Սաբատեր Գոլ 83'

27 նոյեմբերի
Գվատեմալա Գվատեմալա 2 : 0 Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո Ազգային մարզադաշտ, Սան Խոսե
Տոմաս Գամբոա Գոլ 8'
Մարկո Ֆիոն Գոլ 63'

27 նոյեմբերի
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 2 : 1 Նիդերլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլներ Ազգային մարզադաշտ, Սան Խոսե
Մրցավար՝ Ճամայկա Քենեթ Չապլին
Ջիմի Գրանտ Գոլ 1'
Ալվարո Կասկանտե Գոլ 75'
Իսմաել Կրոես Գոլ 30'

29 նոյեմբերի
Գվատեմալա Գվատեմալա 6 : 1 Նիդերլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլներ Ազգային մարզադաշտ, Սան Խոսե
Հանդիսական՝ 12 651
Մրցավար՝ Տրինիդադ և Տոբագո Թեոֆիլուս Ջոզեֆ
Նելսոն Մելգար Գոլ 4'82'
Դանիել Սալամանկա Գոլ 24'46'
Ռոլանդո Վալդես Գոլ 31'
Էդգարդ Մյուլենս Գոլ 54' (ի.գ.)
Կառլոս Ռեգալես Գոլ 22'

30 նոյեմբերի
Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 3 : 2 Ճամայկա Ճամայկա Ազգային մարզադաշտ, Սան Խոսե
Մրցավար՝ Գվատեմալա Խորխե Մոնտես դե Օկա
Էվերալդ Քումինգս Գոլ 33'
Քեյթ Դուգլաս Գոլ 76'
Ուլրիխ Հայնես Գոլ 85'
Դելռոյ Սկոտ Գոլ 20'
Ջոշուա Համիլտոն Գոլ 31'

30 նոյեմբերի
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 2 : 0 Մեքսիկա Մեքսիկա Ազգային մարզադաշտ, Սան Խոսե
Հանդիսական՝ 20 460
Մրցավար՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հենրի Լանդավեր
Ջիմի Գրանտ Գոլ 4'
Ռոյ Սաենս Գոլ 33'

2 դեկտեմբերի
18:15 UTC-6
Նիդերլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլներ 3 : 1 Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո Ազգային մարզադաշտ, Սան Խոսե
Մրցավար՝ Կոստա Ռիկա Լուիս Սիլես Կալդերոն
Մելվին Լուֆստոկ Գոլ 0'0'
Անտոնիո Մարտեն Գոլ 0'
Ուլրիխ Հայնես Գոլ 0'

2 դեկտեմբերի
20:15 UTC-6
Գվատեմալա Գվատեմալա 1 : 0 Մեքսիկա Մեքսիկա Ազգային մարզադաշտ, Սան Խոսե
Մրցավար՝ Նիդերլանդական Անտիլներ Թեո Կուչեր
Մարկո Ֆիոն Գոլ 46'

4 դեկտեմբերի
16:30 UTC-6
Նիդերլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլներ 2 : 2 Մեքսիկա Մեքսիկա Ազգային մարզադաշտ, Սան Խոսե
Մրցավար՝ Կոստա Ռիկա Խուան Սոտո Պարիս
Ադալբերտ Տոպենբերգ Գոլ 42'65' Խոսե Կրեսպո Գոլ 69'
Լեոպոլդո Բարբա Գոլ 75'

4 դեկտեմբերի
18:30 UTC-6
Գվատեմալա Գվատեմալա 0 : 0 Ճամայկա Ճամայկա Ազգային մարզադաշտ, Սան Խոսե
Մրցավար՝ Մեքսիկա Դիեգո Դե Լեո

4 դեկտեմբերի
20:30 UTC-6
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 5 : 0 Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո Ազգային մարզադաշտ, Սան Խոսե
Մրցավար՝ Ճամայկա Քենեթ Չապլին
Վիկտոր Ռուիս Գոլ 10'55'65'70'
Վալտեր Էլիսոնդո Գոլ 85' (11մ)

6 դեկտեմբերի
20:15 UTC-6
Նիդերլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլներ 2 : 1 Ճամայկա Ճամայկա Ազգային մարզադաշտ, Սան Խոսե
Մրցավար՝ Կոստա Ռիկա Լուիս Սիլես Կալդերոն
Կառլոս Ռեգալես Գոլ 6'
Անտոնիո Մարտեն Գոլ 48'
Դևիդ Լարջի Գոլ 50'

7 դեկտեմբերի
Մեքսիկա Մեքսիկա 0 : 0 Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո Ազգային մարզադաշտ, Սան Խոսե
Մրցավար՝ Նիդերլանդական Անտիլներ Թեո Կուչեր

7 դեկտեմբերի
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 1 : 1 Գվատեմալա Գվատեմալա Ազգային մարզադաշտ, Սան Խոսե
Հանդիսական՝ 28 925
Մրցավար՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թորոս Քիբրիճյան
Վոլֆորդ Վոնս Գոլ 50' Մարկո Ֆիոն Գոլ 7'
1969 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության չեմպիոն
Կոստա Ռիկա
Կոստա Ռիկա
Երկրորդ տիտղոսը

Գոլերի հեղինակները[խմբագրել | խմբագրել կոդը]

4 գոլ`

Կոստա Ռիկա Վիկտոր Ռուիս

3 գոլ`

Գվատեմալա Մարկո Ֆիոն

2 գոլ`

Գվատեմալա Նելսոն Մելգար
Գվատեմալա Դանիել Սալամանկա
Կոստա Ռիկա Ջիմի Գրանտ
Կոստա Ռիկա Ալվարո Կասկանտե

Կոստա Ռիկա Ռոյ Սաենս
Նիդերլանդական Անտիլներ Մելվին Լուֆստոկ
Նիդերլանդական Անտիլներ Անտոնիո Մարտեն

Նիդերլանդական Անտիլներ Կառլոս Ռեգալես
Նիդերլանդական Անտիլներ Ադալբերտ Տոպենբերգ
Տրինիդադ և Տոբագո Ուլրիխ Հայնես

1 գոլ`

Գվատեմալա Տոմաս Գամբոա
Գվատեմալա Ռոլանդո Վալդես
Կոստա Ռիկա Վալտեր Էլիսոնդո
Կոստա Ռիկա Վոլֆորդ Վոնս
Նիդերլանդական Անտիլներ Իսմաել Կրոես

Ճամայկա Դևիդ Լարջի
Ճամայկա Ջոշուա Համիլտոն
Ճամայկա Դելռոյ Սկոտ
Մեքսիկա Լեոպոլդո Բարբա
Մեքսիկա Խոսե Կրեսպո

Մեքսիկա Ֆրանսիսկո Մանսիլյա
Մեքսիկա Ալֆոնսո Սաբատեր
Տրինիդադ և Տոբագո Քեյթ Դուգլաս
Տրինիդադ և Տոբագո Էվերալդ Քումինգս

1 ինքնագոլ`

Նիդերլանդական Անտիլներ Էդգարդ Մյուլենս

Ճամայկա Էդվին Դոուկինս

Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշարի «ամենաարժեքավոր խաղացող» հարձակվող Տրինիդադ և Տոբագո Լերոյ ԴեԼեոնը։ Կոստա Ռիկա Վիկտոր Ռուիսը նվաճեց լավագույն ռմբարկուի մրցանակը։ Մրցաշարի «լավագույն դարպասապահ» մրցանակը ստացավ Գվատեմալա Էդգար Գոնսալեսը։ «Ֆեյր փլեյի» մրցանակը հանձնվեց Ճամայկա Ջամայկայի հավաքականին։

Մրցաշարային աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 5 4 1 0 13 2 +11 9
2 Գվատեմալա Գվատեմալա 5 3 2 0 10 2 +8 8
3 Նիդերլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլներ 5 2 1 2 9 12 -3 5
4-6 Մեքսիկա Մեքսիկա 5 1 2 2 4 5 -1 4
Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 5 1 1 3 4 12 -8 3
Ճամայկա Ճամայկա 5 0 1 4 3 10 -7 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայիթիի հավաքականը հաղթեց ԱՄՆ-ին ընտրական 1-ին զույգում։ Սակայն այն մասին, թե ինչպես պիտի բաշխվեին եզրափակիչ մրցաշարի 4 ուղեգրերը ընտրական զույգերի 5 հաղթողների միջև, RSSSF-ը լռում է։ Այսուհանդերձ, Հայիթիի հավաքականը ժամանակին չհաստատեց մասնակցության հայտը և դուրս մնաց մրցաշարից` վերը նշված խնդիրը ոչ էական դարձնելով։
  2. Հանդիպումներում գոլերի հեղինակների և րոպեների մասին պաշտոնական հաշվետվությունների բացակայության պայմաններում օգտագործվել են նաև տվյալներ մամուլից` La Nacion (San José, Costa Rica) պարբերականի 1969 թ. թողարկումների` Google-ի արխիվում տեղակայված նյութեր. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9։
  3. Օգտագործվել են Մեքսիկայի հավաքականի 1960-1969 թթ. անցկացրած հանդիպումների մասին RSSSF-ի արխիվում տեղակայված նյութեր։
  4. Օգտագործվել են 1969 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությունում կարիբյան հավաքականների մասին տեղակայված նյութեր. ttfootballhistory.com 1 Արխիվացված 2021-03-08 Wayback Machine, 2 Արխիվացված 2012-04-13 Wayback Machine, 3 Արխիվացված 2021-02-28 Wayback Machine։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]