ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1996

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1996
CONCACAF Gold Cup 1996
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայր Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ
      Քաղաքներ 3
      Մարզադաշտեր 3
Մրցաշրջանի ժամկետ հունվարի 9հունվարի 20
Մասնակիցներ 9 (2 կոնֆեդերացիաներից)
Մրցանակային տեղեր
Ոսկե մեդալ Չեմպիոն Մեքսիկա Մեքսիկա
Արծաթե մեդալ Փոխչեմպիոն Բրազիլիա Բրազիլիա
Բրոնզե մեդալ Երրորդ տեղ Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ
Չորրորդ տեղ Գվատեմալա Գվատեմալա
Մրցաշրջանի վիճակագրություն
Հաճախությունը 487 400  (37 492 խաղում)
Խաղեր 13
Խփված գոլեր 42  (3.23 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էրիկ Վինալդա  (4 գոլ)
Լավագույն խաղացող Մեքսիկա Ռաուլ Լարա
1993        1998

1996 թ. հունվարի 9-ից մինչև 20-ը ԱՄՆ-ում 13-րդ անգամ անցկացվեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի` հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային հավաքականների մայրցամաքային առաջնությունը. սա երրորդ մրցաշարն էր ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ անվան տակ։ Հանդիպումները տեղի ունեցան Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես, Սան Դիեգո և Անահայմ քաղաքներում։ Մրցաշարի ձևաչափը փոփոխություն կրեց։ Այժմ երեքական հավաքականներից կազմված երեք խմբերից յուրաքանչյուրում հաղթող հավաքականները և երկրորդ տեղ զբաղեցրած հավաքականներից լավագույնը շարունակում էին պայքարը կիսաեզրափակչում, որի արդյունքում էլ որոշվում էին երրորդ տեղի համար հանդիպման և եզրափակչի մասնակիցները։ Մրցաշարի հաղթողն ստանում էր 1997 թ. կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելու իրավունք։ Առաջին անգամ մրցաշարին հրավիրվեց հյուր-թիմ, որը հանդիսացավ Բրազիլիան։

Որակավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքական Մասնակցությունը Որակավորման ճանապարհը
Հյուսիսամերիկյան զոնա
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 5-րդ կազմակերպիչ երկիր
Մեքսիկա Մեքսիկա 11-րդ ավտոմատ կերպով
Կանադա Կանադա 6-րդ ավտոմատ կերպով
Կենտրոնամերիկյան զոնա
Հոնդուրաս Հոնդուրաս 9-րդ 1995 թ. կենտրոնամերիկյան գավաթի հաղթող
Գվատեմալա Գվատեմալա 10-րդ 1995 թ. կենտրոնամերիկյան գավաթում 2-րդ տեղ
Սալվադոր Սալվադոր 7-րդ 1995 թ. կենտրոնամերիկյան գավաթում 3-րդ տեղ
Կարիբյան զոնա
Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 8-րդ 1995 թ. կարիբյան գավաթի հաղթող
Սենտ Վինսենթ և Գրենադիններ Սենթ Վինսենթ և Գրենադիններ 1-ին 1995 թ. կարիբյան գավաթում 2-րդ տեղ
ԿՈՆՄԵԲՈԼ
Բրազիլիա Բրազիլիա 1-ին հրավեր ԿՈՆԿԱԿԱՖ-ի կողմից

Մրցավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոս Անջելես Անահայմ Սան Դիեգո
Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ Անահայմ մարզադաշտ Ջեք Մերֆի մարզադաշտ
անգլ.՝ Memorial Coliseum անգլ.՝ Anaheim Stadium անգլ.՝ Jack Murphy Stadium
93 000 նստատեղ 69 000 նստատեղ 67 000 նստատեղ

Մրցաշարի ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբային փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

A խմբում որպես ֆավորիտ ընկալվում էր Մեքսիկայի հավաքականը, որը վստահորեն ձեռք բերեց կիսաեզրափակչի ուղեգիր։ Գվատեմալայի հավաքականը զբաղեցրեց խմբում երկրորդ տեղը, սակայն դուրս եկավ կիսաեզրափակիչ խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականների մեջ գոլերի տարբերության ավելի լավ ցուցանիշ ունենալու շնորհիվ։ Խմբում մրցաշարային աղյուսակը եզրափակեց մրցաշարի նորեկ Սենտ Վինսենթ և Գրենադինների ազգային թիմը։

B խմբի ֆավորիտ Բրազիլիայի հավաքականը փլեյ-օֆֆի ուղեգրին տիրացավ՝ տանելով երկու վստահ հաղթանակ։ Կանադան խմբում երկրորդ տեղը գրավեց, սակայն խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականների մեջ որակավորվել չկարողացավ։ Հետագա պայքարից դուրս մնաց նաև Հոնդուրասի հավաքականը։

Իսկ C խմբում ֆավորիտի իր կարգավիճակը հաստատեց Միացյալ Նահանգների ազգային թիմը։ Խմբում երկրորդ տեղը զբաղեցրած Սալվադորը խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականների մեջ ուներ ամենից վատ ցուցանիշը և այս խմբում երրորդ տեղը գրաված Տրինիդադ և Տոբագոյի հետ դուրս մնաց հետագա պայքարից։

Փլեյ-օֆֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսաեզրափակչի առաջին զույգի դիմակայությունը անցավ լարված և համառ պայքարում, որի արդյունքում Բրազիլիայի հավաքականը նվազագույն՝ 1։0 հաշվով կարողացավ առավելության հասնել Միացյալ Նահանգների նկատմամբ։ Կիսաեզրափակչի մյուս զույգում Մեքսիկայի և Գվատեմալայի հավաքականները մրցաշարի շրջանակներում հանդիպեցին երկրորդ անգամ։ Կրկին հաղթանակ տարան մեքսիկացիները՝ կրկին 1։0 հաշվով։ Կիսաեզրափակչում պարտված Միացյալ Նահանգների և Գվատեմալայի ազգային թիմերը անցկացրեցին հանդիպում երրորդ տեղի համար. ամերիկացիները վստահորեն հաղթեցին 3։0 հաշվով և նվաճեցին բրոնզե մեդալներ։

Եզրափակչում համեմատաբար բարձր էին գնահատվում Մեքսիկայի հավաքականի հնարավորությունները, քանի որ Բրազիլիայի հավաքականը համալրված էր այն ֆուտբոլիստներով, որոնք սովորաբար չէին հրավիրվում աշխարհի առաջնության և Ամերիկայի գավաթի խաղարկություններին մասնակցելու համար։ Հանդիպումն ավարտվեց 2։0 հաշվով՝ հօգուտ մեքսիկացիների. այս հաղթանակը Մեքսիկային բերեց Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային չեմպիոնի հինգերորդ տիտղոսը և մեքսիկական ֆուտբոլի պատմության մեջ երկրորդ «ոսկե գավաթը»։ Մեքսիկացիներն ստացան 1997 թ. կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելու իրավունք։

Հանդիպումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբային փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբ A[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Մեքսիկա Մեքսիկա 2 2 0 0 6 0 +6 6
2 Գվատեմալա Գվատեմալա 2 1 0 1 3 1 +2 3
3 Սենտ Վինսենթ և Գրենադիններ Սենթ Վինսենթ և Գրենադիններ 2 0 0 2 0 8 -8 0

Հանդիպումների արդյունքները

10 հունվարի
Մեքսիկա Մեքսիկա 5 : 0 Սենտ Վինսենթ և Գրենադիններ Սենթ Վինսենթ և Գրենադիններ Ջեք Մերֆի մարզադաշտ, Սան Դիեգո
Հանդիսական՝ 15 352
Մրցավար՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էսֆանդյար Բահարմաստ
Լուիս Գարսիա Պոստիգո Գոլ 29'37'
Ռիկարդո Պելաես Գոլ 70'90'
Ավգուստին Գարսիա Գոլ 80'
Հղում

13 հունվարի
Մեքսիկա Մեքսիկա 1 : 0 Գվատեմալա Գվատեմալա Ջեք Մերֆի մարզադաշտ, Սան Դիեգո
Հանդիսական՝ 32 571
Մրցավար՝ Կոստա Ռիկա Ռոնալդ Գուտյերես
Էվստասիո Ռիսո Գոլ 88' Հղում

15 հունվարի
Սենթ Վինսենթ և Գրենադիններ Սենտ Վինսենթ և Գրենադիններ 0 : 3 Գվատեմալա Գվատեմալա Անահայմ մարզադաշտ, Անահայմ
Հանդիսական՝ 52 345
Մրցավար՝ Ճամայկա Փիթեր Պրենդերգաստ
Հղում Խուան Ֆունես Գոլ 28'
Էդվին Վեստֆալ Գոլ 42'
Մարտին Մաչոն Գոլ 45'

Խումբ B[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Բրազիլիա Բրազիլիա 2 2 0 0 9 1 +8 6
2 Կանադա Կանադա 2 1 0 1 4 5 -1 3
3 Հոնդուրաս Հոնդուրաս 2 0 0 2 1 8 -7 0

Հանդիպումների արդյունքները

9 հունվարի
Կանադա Կանադա 3 : 1 Հոնդուրաս Հոնդուրաս Անահայմ մարզադաշտ, Անահայմ
Հանդիսական՝ 27 125
Մրցավար՝ Ճամայկա Փիթեր Պրենդերգաստ
Կառլո Կորազին Գոլ 9'
Քևին Հոլնես Գոլ 27'63'
Հղում Պրեսլի Կարսոն Գոլ 40'

11 հունվարի
Բրազիլիա Բրազիլիա 4 : 1 Կանադա Կանադա Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 8 234
Մրցավար՝ Կոստա Ռիկա Ռոնալդ Գուտյերես
Անդրե Լուիզ Գոլ 3'
Կայո Գոլ 7'
Սավիո Գոլ 14'
Լեանդրու Մաշադու Գոլ 86'
Հղում Տոմաշ Ռաձինսկի Գոլ 66'

13 հունվարի
Բրազիլիա Բրազիլիա 5 : 0 Հոնդուրաս Հոնդուրաս Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 20 708
Մրցավար՝ Մեքսիկա Բենիտո Արչունդիա
Կայո Գոլ 9'81'
Ժամելի Գոլ 31'61'
Սավիո Գոլ 80'
Հղում

Խումբ C[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 2 2 0 0 5 2 +3 6
2 Սալվադոր Սալվադոր 2 1 0 1 3 4 -1 3
3 Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 2 0 0 2 4 6 -2 0

Հանդիպումների արդյունքները

9 հունվարի
Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 2 : 3 Սալվադոր Սալվադոր Անահայմ մարզադաշտ, Անահայմ
Հանդիսական՝ 27 125
Մրցավար՝ Մեքսիկա Բենիտո Արչունդիա
Ռասել Լատապի Գոլ 59'64' Հղում Ռաուլ Դիաս Արսե Գոլ 34'72' (11մ)
Ռոնալդ Սերիտոս Գոլ 50'

12 հունվարի
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 3 : 2 Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո Անահայմ մարզադաշտ, Անահայմ
Հանդիսական՝ 12 425
Մրցավար՝ Հոնդուրաս Արխելիո Սաբիլյոն
Էրիկ Վինալդա Գոլ 15'34'
Ջո-Մաքս Մուր Գոլ 53'
Հղում Առնոլդ Դվարիկա Գոլ 6'43'

15 հունվարի
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 2 : 0 Սալվադոր Սալվադոր Անահայմ մարզադաշտ, Անահայմ
Հանդիսական՝ 52 345
Մրցավար՝ Տրինիդադ և Տոբագո Ռամեշ Ռամդան
Էրիկ Վինալդա Գոլ 63'
Մարսելո Բալբոա Գոլ 75'
Հղում

Լավագույնի որակավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
A Գվատեմալա Գվատեմալա 2 1 0 1 3 1 +2 3
B Կանադա Կանադա 2 1 0 1 4 5 -1 3
C Սալվադոր Սալվադոր 2 1 0 1 3 4 -1 3

Փլեյ-օֆֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

  Կիսաեզրափակիչ Եզրափակիչ
18 հունվարի - Սան Դիեգո
 Մեքսիկա Մեքսիկա  1  
 Գվատեմալա Գվատեմալա  0  
 
20 հունվարի - Լոս Անջելես
     Մեքսիկա Մեքսիկա  2
   Բրազիլիա Բրազիլիա  0
Հանդիպում 3-րդ տեղի համար
17 հունվարի - Լոս Անջելես 20 հունվարի - Լոս Անջելես
 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ  0  Գվատեմալա Գվատեմալա  0
 Բրազիլիա Բրազիլիա  1    Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ  3

Կիսաեզրափակիչ հանդիպումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

17 հունվարի
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 0 : 1 Բրազիլիա Բրազիլիա Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 20 708
Մրցավար՝ Մեքսիկա Բենիտո Արչունդիա
Հղում Մարսելո Բալբոա Գոլ 79' (ի.գ.)[1]

18 հունվարի
Մեքսիկա Մեքսիկա 1 : 0 Գվատեմալա Գվատեմալա Ջեք Մերֆի մարզադաշտ, Սան Դիեգո
Հանդիսական՝ 42 221
Մրցավար՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էսֆանդյար Բահարմաստ
Կուաուտեմոկ Բլանկո Գոլ 64' Հղում

Հանդիպում 3-րդ տեղի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

20 հունվարի
Գվատեմալա Գվատեմալա 0 : 3 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 88 155
Մրցավար՝ Կանադա Ռենե Պարա
Հղում Էրիկ Վինալդա Գոլ 34'
Ջեֆ Էյգուս Գոլ 37'
Ջովան Կիրովսկի Գոլ 87'

Եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

20 հունվարի
Մեքսիկա Մեքսիկա 2 : 0 Բրազիլիա Բրազիլիա Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 88 155
Մրցավար՝ Տրինիդադ և Տոբագո Ռամեշ Ռամդան
Լուիս Գարսիա Պոստիգո Գոլ 54'
Կուաուտեմոկ Բլանկո Գոլ 75'
Հղում
1996 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի չեմպիոն
Մեքսիկա
Մեքսիկա
Հինգերորդ տիտղոսը

Գոլերի հեղինակները[խմբագրել | խմբագրել կոդը]

4 գոլ`

Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էրիկ Վինալդա

3 գոլ`

Բրազիլիա Կայո

Մեքսիկա Լուիս Գարսիա Պոստիգո

2 գոլ`

Բրազիլիա Ժամելի
Բրազիլիա Սավիո
Կանադա Քևին Հոլնես

Մեքսիկա Կուաուտեմոկ Բլանկո
Մեքսիկա Ռիկարդո Պելաես
Սալվադոր Ռաուլ Դիաս Արսե

Տրինիդադ և Տոբագո Առնոլդ Դվարիկա
Տրինիդադ և Տոբագո Ռասել Լատապի

1 գոլ`

Բրազիլիա Անդրե Լուիզ
Բրազիլիա Լեանդրու Մաշադու
Գվատեմալա Մարտին Մաչոն
Գվատեմալա Էդվին Վեստֆալ
Գվատեմալա Խուան Ֆունես

Կանադա Կառլո Կորազին
Կանադա Տոմաշ Ռաձինսկի
Հոնդուրաս Պրեսլի Կարսոն
Մեքսիկա Ավգուստին Գարսիա
Մեքսիկա Էվստասիո Ռիսո

Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մարսելո Բալբոա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեֆ Էյգուս
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջովան Կիրովսկի
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջո-Մաքս Մուր
Սալվադոր Ռոնալդ Սերիտոս

1 ինքնագոլ`

Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մարսելո Բալբոա

Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց և ստացավ «ամենաարժեքավոր խաղացող» կոչվող մրցանակը կիսապաշտպան Մեքսիկա Ռաուլ Լարան։ Իսկ մրցաշարի լավագույն ռմբարկու Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էրիկ Վինալդան ստացավ «ոսկե խաղակոշիկ» մրցանակը։

Մրցաշարային աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Մեքսիկա Մեքսիկա 4 4 0 0 9 0 +9 12
2 Բրազիլիա Բրազիլիա 4 3 0 1 10 3 +7 9
3 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 4 3 0 1 8 3 +5 9
4 Գվատեմալա Գվատեմալա 4 1 0 3 3 5 -2 3
5-9 Կանադա Կանադա 2 1 0 1 4 5 -1 3
Սալվադոր Սալվադոր 2 1 0 1 3 4 -1 3
Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 2 0 0 2 4 6 -2 0
Հոնդուրաս Հոնդուրաս 2 0 0 2 1 8 -7 0
Սենտ Վինսենթ և Գրենադիններ Սենթ Վինսենթ և Գրենադիններ 2 0 0 2 0 8 -8 0

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ըստ worldfootball.net կայքի` ինքնագոլի փոխարեն գոլը հեղինակել է Սավիոն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]