ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1993
| ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1993 CONCACAF Gold Cup 1993 Copa de Oro de la CONCACAF 1993 |
|
|---|---|
![]() |
|
| Մրցաշրջանի մանրամասներ | |
| Անցկացման վայր | |
| Քաղաքներ | 2 |
| Մարզադաշտեր | 2 |
| Մրցաշրջանի ժամկետ | հուլիսի 10 — հուլիսի 25 |
| Մասնակիցներ | 8 |
| Մրցանակային տեղեր | |
| Մրցաշրջանի վիճակագրություն | |
| Հաճախությունը | 930 300 (58 144 խաղում) |
| Խաղեր | 16 |
| Խփված գոլեր | 54 (3.38 գոլ խաղում) |
| Ռմբարկու(ներ) | |
| Լավագույն խաղացող | |
| ← 1991 |
|
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի` հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային հավաքականների մայրցամաքային առաջնության երկրորդ խաղարկությունը համատեղ կազմակերպեցին Միացյալ Նահանգները և Մեքսիկան։ Հանդիպումները անցկացվեցին 1993թ. հուլիսի 10-ից մինչև 25-ը ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալաս քաղաքում և Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում։ Ըստ մրցաշարի ձևաչափի` չորսական հավաքականներից կազմված երկու խմբերից յուրաքանչյուրում հաղթող երկու հավաքականներ շարունակում էին պայքարը կիսաեզրափակչում, որի արդյունքում էլ որոշվում էին երրորդ տեղի համար հանդիպման և եզրափակչի մասնակիցները։ Մրցաշարի հաղթողն ստանում էր 1995թ. Ֆահդ Արքայի գավաթին մասնակցելու իրավունք։
Բովանդակություն |
Որակավորում [խմբագրել]
Մասնակիցներ [խմբագրել]
| Հավաքական | Մասնակցությունը | Որակավորման ճանապարհը | |
|---|---|---|---|
| Հյուսիսամերիկյան զոնա | |||
| 4-րդ | կազմակերպիչ երկիր | ||
| 10-րդ | կազմակերպիչ երկիր | ||
| 5-րդ | ավտոմատ կերպով | ||
| Կենտրոնամերիկյան զոնա | |||
| 8-րդ | 1993թ. կենտրոնամերիկյան գավաթի հաղթող | ||
| 8-րդ | 1993թ. կենտրոնամերիկյան գավաթում 2-րդ տեղ | ||
| 2-րդ | 1993թ. կենտրոնամերիկյան գավաթում 3-րդ տեղ | ||
| Կարիբյան զոնա | |||
| 1-ին | 1993թ. կարիբյան գավաթի հաղթող | ||
| 4-րդ | 1993թ. կարիբյան գավաթում 2-րդ տեղ | ||
Մրցավայրեր [խմբագրել]
| Մեխիկո |
Դալաս |
| Ացտեկա մարզադաշտ | Քոթոն Բոուլ մարզադաշտ |
| Estadio Azteca | Cotton Bowl |
| 105 000 նստատեղ | 92 000 նստատեղ |
Մրցաշարի ընթացքը [խմբագրել]
Խմբային փուլ [խմբագրել]
A խմբում կանխատեսելիորեն հաղթեց Միացյալ Նահանգների հավաքականը, հաղթելով երեք մրցակիցներին էլ։ Խմբում երկրորդ տեղի համար պայքարը անցավ Ճամայկայի և Հոնդուրասի ազգային թիմերի միջև։ Նրանց միջև հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով՝ ճամայկացիների օգտին, և վերջիններս նվաճեցին կիսաեզրափակչի ուղեգիր։ Պանաման զբաղեցրեց խմբում վերջին տեղը։
B խմբի ֆավորիտներ Մեքսիկան և Կոստա Ռիկան հաստատեցին իրենց կարգավիճակը, և նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգրեր։ Հատկապես տպավորիչ էր մեքսիկացիների ելույթը. նրանք նախ ջախջախիչ պարտության մատնեցին մրցաշարի նորեկ Մարտինիկայի հավաքականին 9:0 հաշվով, ապա 1:1 հաշվով ոչ ոքի խաղացին կոստառիկացիների հետ, իսկ վերջին խաղում 8:0 հաշվով ջախջախեցին մեկ այլ հավաքականի՝ Կանադային, և արդյունքում խմբում գրավեցին առաջին տեղը։
Փլեյ-օֆֆ [խմբագրել]
Կիսաեզրափակչի առաջին զույգի դիմակայությունը անցավ լարված և համառ պայքարում։ Միացյալ Նահանգների հավաքականը միայն լրացուցիչ ժամանակում խփած ոսկե գոլի շնորհիվ կարողացան առավելության հասնել Կոստա Ռիկայի նկատմամբ։ Կիսաեզրափակչի մյուս զույգում ամեն ինչ շատ ավելի պարզ էր. Մեքսիկան պարզապես ջախջախեց Ճամայկայի ազգային թիմին 6:1 հաշվով։ Կիսաեզրափակչում պարտվողները անցկացրեցին հանդիպում երրորդ տեղի համար։ Կոստառիկացիների և ճամայկացիների միջև հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց, սակայն հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար չանցկացվեց։ ԿՈՆԿԱԿԱՖ-ի որոշմամբ Կոստա Ռիկայի և Ճամայկայի հավաքականները կիսեցին մրցաշարում երրորդ տեղը, և երկու թիմերին էլ շնորհվեցին բրոնզե մեդալներ։
Եզրափակչում ֆավորիտ էր համարվում Մեքսիկայի հավաքականը, որը մինչ այդ տպավորիչ հաղթանակների հեղինակ էր դարձել։ Միացյալ Նահանգների հնարավորությունները ավելի համեստ էին գնահատվում։ Եզրափակիչ հանդիպումն անցավ մեքսիկացիների բացարձակ առավելությամբ. նրանք հեղինակեցին ևս մեկ խոշոր հաշվով հաղթանակ՝ հաղթելով ամերիկացիներին 4:0 հաշվով։ Այսպիսով, Մեքսիկան նվաճեց Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային չեմպիոնի չորրորդ տիտղոսը և մեքսիկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին «ոսկե գավաթը»։ Մեքսիկացիներն ստացան 1995թ. Ֆահդ Արքայի գավաթին մասնակցելու իրավունք։
Հանդիպումներ [խմբագրել]
Խմբային փուլ [խմբագրել]
Խումբ A [խմբագրել]
| Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | 3 | 3 | 0 | 0 | 4 | 1 | +3 | 6 | |
| 2 | 3 | 1 | 1 | 1 | 4 | 3 | +1 | 3 | |
| 3 | 3 | 1 | 0 | 2 | 6 | 5 | +1 | 2 | |
| 4 | 3 | 0 | 1 | 2 | 3 | 8 | -5 | 1 |
Հանդիպումների արդյունքները
| 10 հուլիսի 16:00 UTC-5 |
Հոնդուրաս |
5 : 1 | Քոթոն Բոուլ մարզադաշտ, Դալաս Հանդիսական՝ 11 642 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Ջովանի Գայլե Էդուարդո Բենետ Ալեքս Պինեդա Չակոն |
Հղում | Խեսուս Խուլիո |
| 10 հուլիսի 20:00 UTC-5 |
Միացյալ Նահանգներ |
1 : 0 | Քոթոն Բոուլ մարզադաշտ, Դալաս Հանդիսական՝ 11 642 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Էրիկ Վինալդա |
Հղում |
| 14 հուլիսի 12:00 UTC-5 |
Ճամայկա |
3 : 1 | Քոթոն Բոուլ մարզադաշտ, Դալաս Հանդիսական՝ 13 771 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Դևոն Ջարետ Փոլ Դևիս Ուոլթեր Բոյդ |
Հղում | Էդուարդո Բենետ |
| 14 հուլիսի 14:00 UTC-5 |
Միացյալ Նահանգներ |
2 : 1 | Քոթոն Բոուլ մարզադաշտ, Դալաս Հանդիսական՝ 13 771 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Էրիկ Վինալդա Թոմաս Դուլի |
Հղում | Պերսիվալ Պիգոտ |
| 17 հուլիսի 12:00 UTC-5 |
Ճամայկա |
1 : 1 | Քոթոն Բոուլ մարզադաշտ, Դալաս Հանդիսական՝ 18 527 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Փոլ Դևիս |
Հղում | Վիկտոր Մենդիետա |
| 17 հուլիսի 14:00 UTC-5 |
Միացյալ Նահանգներ |
1 : 0 | Քոթոն Բոուլ մարզադաշտ, Դալաս Հանդիսական՝ 18 527 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Ալեքսի Լալաս |
Հղում |
Խումբ B [խմբագրել]
| Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | 3 | 2 | 1 | 0 | 18 | 1 | +17 | 5 | |
| 2 | 3 | 1 | 2 | 0 | 5 | 3 | +2 | 4 | |
| 3 | 3 | 0 | 2 | 1 | 3 | 11 | -8 | 2 | |
| 4 | 3 | 0 | 1 | 2 | 3 | 14 | -11 | 1 |
Հանդիպումների արդյունքները
| 11 հուլիսի 12:00 UTC-5 |
Կանադա |
1 : 1 | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 48 000 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Նիք Դասովիչ |
Հղում | Ռոյ Մայերս |
| 11 հուլիսի 14:00 UTC-5 |
Մեքսիկա |
9 : 0 | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 48 000 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Զագե Ռամոն Ռամիրես Խուան Էռնանդես |
Հղում |
| 15 հուլիսի 12:00 UTC-5 |
Կանադա |
2 : 2 | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 80 000 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Ջեֆ Օնգեր Ալեքս Բանբերի |
Հղում | Ժորժ Գերտրուդ Թիերի Ֆոնդելո |
| 15 հուլիսի 14:00 UTC-5 |
Մեքսիկա |
1 : 1 | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 80 000 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Խավիեր Դելգադո |
Հղում | Խուան Կայասո |
| 18 հուլիսի 12:00 UTC-5 |
Կոստա Ռիկա |
3 : 1 | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 100 000 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Ռոյ Մայերս Խուան Կայասո |
Հղում | Թիերի Թինմար |
| 18 հուլիսի 14:00 UTC-5 |
Մեքսիկա |
8 : 0 | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 100 000 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Խորխե Ռոդրիգես Օկտավիո Մորա Զագե Լուիս Սալվադոր |
Հղում |
Փլեյ-օֆֆ [խմբագրել]
| Կիսաեզրափակիչ | Եզրափակիչ | ||||||
| 21 հուլիսի - Դալաս (ԼԺՀ) | |||||||
| |
1 | ||||||
| |
0 | ||||||
| 25 հուլիսի - Մեխիկո | |||||||
| |
0 | ||||||
| |
4 | ||||||
| Հանդիպում 3-րդ տեղի համար | |||||||
| 22 հուլիսի - Մեխիկո | 25 հուլիսի - Մեխիկո (ԼԺՀ) | ||||||
| |
6 | |
1 | ||||
| |
1 | |
1 | ||||
Կիսաեզրափակիչ հանդիպումներ [խմբագրել]
| 21 հուլիսի 12:00 UTC-5 |
Միացյալ Նահանգներ |
1 : 0 ԼԺՀ (0:0) | Քոթոն Բոուլ մարզադաշտ, Դալաս Հանդիսական՝ 14 826 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Կլե Կույման |
Հղում |
| 22 հուլիսի 12:00 UTC-5 |
Մեքսիկա |
6 : 1 | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 110 000 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Լուիս Սալվադոր Օկտավիո Մորա Զագե Իգնասիո Ամբրիս |
Հղում | Հեկտոր Ռայթ |
Հանդիպում 3-րդ տեղի համար [խմբագրել]
| 25 հուլիսի 12:00 UTC-5 |
Կոստա Ռիկա |
1 : 1 ԼԺՀ (1:1) [2] | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 130 800 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Ֆլոյդ Գատրի |
Հղում | Դևոն Ջարետ |
Եզրափակիչ [խմբագրել]
| 25 հուլիսի 14:30 UTC-5 |
Միացյալ Նահանգներ |
0 : 4 | Ացտեկա մարզադաշտ, Մեխիկո Հանդիսական՝ 130 800 Մրցավար՝ |
|
|---|---|---|---|---|
| Հղում | Իգնասիո Ամբրիս Դեսմոնտ Արմսթրոնգ Զագե Գիլյերմո Կանտու |
| 1993թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի չեմպիոն |
|---|
Մեքսիկա Չորրորդ տիտղոսը |
Գոլերի հեղինակները [խմբագրել]
|
11 գոլ` |
|
5 գոլ` |
|
4 գոլ` |
|
3 գոլ` |
|
2 գոլ` |
|
|
|
1 գոլ` |
|
|
|
|
1 ինքնագոլ` |
Մրցանակներ և նվաճումներ [խմբագրել]
Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց և ստացավ «ամենաարժեքավոր խաղացող» կոչվող մրցանակը կիսապաշտպան
Ռամոն Ռամիրեսը։ Իսկ մրցաշարի լավագույն ռմբարկու
Զագեն ստացավ «ոսկե խաղակոշիկ» մրցանակը։
Մրցաշարային աղյուսակ [խմբագրել]
| Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ | |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | 5 | 4 | 1 | 0 | 28 | 2 | +26 | 9 | |
| 2 | 5 | 4 | 0 | 1 | 5 | 5 | 0 | 8 | |
| 3-4 | 5 | 1 | 3 | 1 | 6 | 5 | +1 | 5 | |
| 5 | 1 | 2 | 2 | 6 | 10 | -4 | 4 | ||
| 5-8 | 3 | 1 | 0 | 2 | 6 | 5 | +1 | 2 | |
| 3 | 0 | 2 | 1 | 3 | 11 | -8 | 2 | ||
| 3 | 0 | 1 | 2 | 3 | 8 | -5 | 1 | ||
| 3 | 0 | 1 | 2 | 3 | 14 | -11 | 1 | ||
Ծանոթագրություններ [խմբագրել]
Հղումներ [խմբագրել]
- 1993թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթը. ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայք (անգ.)
- 1993թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի արդյունքները ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայքում (անգ.)
- 1993թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի արդյունքները. worldfootball.net (անգ.), arquivodosmundiais.com (պորտ.)
- 1993թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի վիճակագրությունը RSSSF-ի արխիվում (անգ.)
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի մրցանակները. ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայք 1, 2 (անգ.)
|
|||||||||||||||||
