Լրացուցիչ ժամանակ (ֆուտբոլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լրացուցիչ ժամանակ (անգլերեն՝ Extra Time)-ֆուտբոլում այն օգտագործվում է հիմնականում փլեյ-օֆֆ փուլում, որտեղ խաղի հիմնական ժամանակը ավարտվում է ոչ-ոքի, այդ դեպքում, կապված մրցաշարի կանոններից կարող է ավելացվել լրացուցիչ ժամանակ 30 րոպե տևողությամբ, որը բաժանված է երկուական 15 րոպեանոց կեսերից, ընդ որում առաջին 15 րոպեից հետո մրցակիցները փոխվում են դարպասներով և շարունակում խաղը: Խաղը կարող է ավարտվել ավելի շուտ քան սահմանված է լրացուցիչ ժամանակով, եթե գործում է ոսկե գոլի կամ արծաթե գոլի կանոնը: Եթե լրացուցիչ ժամանակը նույնպես ավարտվում է ոչ ոքի, ապա հաղթողին որոշում են կամ վիճակահանության կամ 11 մետրանոցների միջոցով:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով