ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2000

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2000
CONCACAF Gold Cup 2000
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2000
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայր Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ
      Քաղաքներ 3
      Մարզադաշտեր 3
Մրցաշրջանի ժամկետ փետրվարի 12փետրվարի 27
Մասնակիցներ 12 (3 կոնֆեդերացիաներից)
Մրցանակային տեղեր
Ոսկե մեդալ Չեմպիոն Կանադա Կանադա
Արծաթե մեդալ Փոխչեմպիոն Կոլումբիա Կոլումբիա
Բրոնզե մեդալ Երրորդ տեղ Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո
Պերու Պերու
Մրցաշրջանի վիճակագրություն
Հաճախությունը 518 500  (27 289 խաղում)
Խաղեր 19
Խփված գոլեր 55  (2.89 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ) Կանադա Կառլո Կորազին  (4 գոլ)
Լավագույն խաղացող Կանադա Քրեյգ Ֆորեսթ
1998    Football pictogram.svg    2002

2000 թ. փետրվարի 12-ից մինչև 27-ը ԱՄՆ-ում 15-րդ անգամ անցկացվեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի` հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային հավաքականների մայրցամաքային առաջնությունը. սա հինգերորդ մրցաշարն էր ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ անվան տակ։ Հանդիպումները տեղի ունեցան Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես, Սան Դիեգո և Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքներում։ Մրցաշարի ձևաչափը կրկին փոփոխություն կրեց։ Այժմ երեքական հավաքականներից կազմված չորս խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը պայքարը շարունակում էին փլեյ-օֆֆում, որը սկսվում էր քառորդ եզրափակիչներից։ Մրցաշարի հաղթողն ստանում էր 2001 թ. կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելու իրավունք։ Այս անգամ մրցաշարին հրավիրվեցին միանգամից երեք հյուր-թիմեր, որոնք էին` Կոլումբիա, Պերու և Հարավային Կորեա։

Որակավորում[խմբագրել]


Մասնակիցներ[խմբագրել]

Հավաքական Մասնակցությունները Որակավորման ճանապարհը
Հյուսիսամերիկյան զոնա
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 7-րդ կազմակերպիչ երկիր
Մեքսիկա Մեքսիկա 13-րդ գործող չեմպիոն
Կանադա Կանադա 7-րդ ընտրական անցումային մրցաշարի հաղթող
Կենտրոնամերիկյան զոնա
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 10-րդ 1999 թ. կենտրոնամերիկյան գավաթի հաղթող
Գվատեմալա Գվատեմալա 12-րդ 1999 թ. կենտրոնամերիկյան գավաթում 2-րդ տեղ
Հոնդուրաս Հոնդուրաս 11-րդ 1999 թ. կենտրոնամերիկյան գավաթում 3-րդ տեղ
Կարիբյան զոնա
Ճամայկա Ճամայկա 6-րդ 1998 թ. կարիբյան գավաթի հաղթող
Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 10-րդ 1999 թ. կարիբյան գավաթի հաղթող
Հաիթի Հաիթի 8-րդ ընտրական անցումային մրցաշարում 2-րդ տեղ
ԿՈՆՄԵԲՈԼ
Կոլումբիա Կոլումբիա 1-ին հրավեր ԿՈՆԿԱԿԱՖ-ի կողմից
Պերու Պերու 1-ին հրավեր ԿՈՆԿԱԿԱՖ-ի կողմից
ԱՖԿ
Հարավային Կորեա Հարավային Կորեա 1-ին հրավեր ԿՈՆԿԱԿԱՖ-ի կողմից

Մրցավայրեր[խմբագրել]

Մայամի Լոս Անջելես Սան Դիեգո
Օրանժ Բոուլ մարզադաշտ Մեմորիալ Կոլիսեում մարզադաշտ Քուալքոմ մարզադաշտ
Orange Bowl Memorial Coliseum Qualcomm Stadium
74 000 նստատեղ 93 000 նստատեղ 67 000 նստատեղ
Orange Bowl 021.jpg 11-11-06-LA-Coliseum-USC-UO.jpg Qualcomm Stadium.jpg

Մրցաշարի ընթացքը[խմբագրել]

Խմբային փուլ[խմբագրել]

A խմբում որպես ֆավորիտ ընկալվում էր Հոնդուրասի հավաքականը, որը վստահորեն ձեռք բերեց փլեյ-օֆֆի ուղեգիր՝ 2։0 հաշվով երկու հաղթանակ տանելով մրցակիցների նկատմամբ։ Երկրորդ ուղեգրին տիրացավ Կոլումբիայի հավաքականը՝ 1։0 հաշվով առավելության հասնելով Ճամայկայի նկատմամբ։

B խմբում վստահորեն հաղթեց ու փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերեց Միացյալ Նահանգների ազգային թիմը։ Այս խմբում ընդգրկված Պերուի ու Հաիթիի հավաքականները վաստակեցին 1-ական միավոր, և միայն գոլերի տարբերության ավելի լավ ցուցանիշի շնորհիվ ուղեգրին արժանացան պերուցիները։

C խմբից քառորդ եզրափակիչ դուրս եկան Մեքսիկան ու Տրինիդադ և Տոբագոն, իսկ խմբում երրորդ տեղը գրաված Գվատեմալան հետ դուրս մնաց հետագա պայքարից։

D խմբում ընդգրկված Կոստա Ռիկայի, Կանադայի և Հարավային Կորեայի հավաքականների միջև բոլոր հանդիպումներն ավարտվեցին ոչ ոքիներով։ Խփած գոլերի ավելի լավ ցուցանիշի շնորհիվ կոստառիկացիները զբաղեցրեցին խմբում առաջին տեղը, իսկ երկրորդ ուղեգրի տերը որոշվեց վիճակահանության միջոցով[1]։

Փլեյ-օֆֆ[խմբագրել]

Քառերդ եզրափակչի բոլոր հանդիպումներում յուրօրինակ անակնկալներ գրանցվեցին։ Մրցաշարի կազմակերպիչ Միացյալ Նահանգների հավաքականը, մրցաշարին հրավիրված Կոլումբիայի հավաքականի հետ 2։2 հաշվով ավարտելով հանդիպման լրացուցիչ ժամանակը, պարտվեց նրան հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքներով։ Հաջորդ հանդիպման արդյունքում կրկին պարտություն կրեց զույգի ֆավորիտը. Հոնդուրասի և Պերուի հավաքականները ցուցադրեցին բաց ֆուտբոլ, խաղավերջից քիչ առաջ հանդիպումը դադարեցվեց 5։3 հաշի ժամանակ պերուացիների օգտին[2]։ Քառորդ եզրափակչի մեկ այլ խաղում Տրինիդադ և Տոբագոն Կոստա Ռիկայի ազգային թիմին 2։1 հաշվով հաղթեց լրացուցիչ ժամանակում խփած ոսկե գոլի շնորհիվ. կրկին ֆավորիտ համարվող հավաքականը դուրս մնաց հետագա պայքարից։ Ֆավորիտների անհաջողությունը իր շարունակությունը գտավ նաև քառորդ եզրափակչի վերջին դիմակայության ժամանակ. Կանադայի հավաքականը լրացուցիչ ժամանակում խփած ոսկե գոլի շնորհիվ Մեքսիկային հաղթեց 2։1 հաշվով։

Կիսաեզրափակչի առաջին զույգը կազմեցին մրցաշարին հրավեր ստացած ԿՈՆՄԵԲՈԼ-ի երկու ներկայացուցիչները՝ Կոլումբիայի և Պերուի ազգային թիմերը։ Այս դիմակայության արդյունքում կոլումբիացիները հաղթեցին 2։1 հաշվով և դուրս եկան եզրափակիչ։ Կիսաեզրափակչի մյուս զույգում Կանադայի հավաքականը նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակ տարավ Տրինիդադ և Տոբագոյի նկատմամբ։ Պերուացիներն ու տրինիդադցիները կիսեցին մրցանակային երրորդ տեղը ու պարգևատրվեցին բրոնզե մեդալներով։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի պատմության մեջ երկրորդ անգամ եզրափակչում ներկայացվեց այլ կոնֆեդերացիաներից մրցաշարին հրավիրված թիմ՝ Կոլումբիան։ Մոտավորապես նույն կերպ էին գնահատվում Կանադայի հավաքականի հնարավորությունները։ Հանդիպումն ավարտվեց 2։0 հաշվով՝ հօգուտ Կանադայի. այս հաղթանակը կանադացիներին պարգևեց Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային չեմպիոնի երկրորդ տիտղոսը և կանադական ֆուտբոլի պատմության մեջ առաջին ու միակ «ոսկե գավաթը»։ Կանադացիներն ստացան նաև 2001 թ. կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելու հնարավորություն։

Հանդիպումներ[խմբագրել]

Խմբային փուլ[խմբագրել]

Խումբ A[խմբագրել]

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Հոնդուրաս Հոնդուրաս 2 2 0 0 4 0 +4 6
2 Կոլումբիա Կոլումբիա 2 1 0 1 1 2 -1 3
3 Ճամայկա Ճամայկա 2 0 0 2 0 3 -3 0

Հանդիպումների արդյունքները

12 փետրվարի
21:00 UTC-5
Կոլումբիա Կոլումբիա 1 : 0 Ճամայկա Ճամայկա Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի
Հանդիսական՝ 49 591
Մրցավար՝ Մեքսիկա Ֆելիպե Ռամոս
Գոնսալո Մարտինես Գոլ 15' Հղում

14 փետրվարի
19:00 UTC-5
Ճամայկա Ճամայկա 0 : 2 Հոնդուրաս Հոնդուրաս Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի
Հանդիսական՝ 50 164
Մրցավար՝ Չիլի Մարիո Սանչես
Հղում Կառլոս Պավոն Գոլ 51' (11մ)
Սամուել Կաբալյերո Գոլ 86'

16 փետրվարի
19:00 UTC-5
Հոնդուրաս Հոնդուրաս 2 : 0 Կոլումբիա Կոլումբիա Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի
Հանդիսական՝ 36 004
Մրցավար՝ Տրինիդադ և Տոբագո Ռամեշ Ռամդան
Կառլոս Պավոն Գոլ 71'
Միլտոն Նունյես Գոլ 78'
Հղում

Խումբ B[խմբագրել]

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 2 2 0 0 4 0 +4 6
2 Պերու Պերու 2 0 1 1 1 2 -1 1
3 Հաիթի Հաիթի 2 0 1 1 1 4 -3 1

Հանդիպումների արդյունքները

12 փետրվարի
19:00 UTC-5
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 3 : 0 Հաիթի Հաիթի Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի
Հանդիսական՝ 49 591
Մրցավար՝ Կոստա Ռիկա Օլխեր Մեխիաս
Ջովան Կիրովսկի Գոլ 18'
Էրիկ Վինալդա Գոլ 55' (11մ)
Քոբի Ջոնս Գոլ 90'
Հղում

14 փետրվարի
21:00 UTC-5
Հաիթի Հաիթի 1 : 1 Պերու Պերու Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի
Հանդիսական՝ 50 164
Մրցավար՝ Գվատեմալա Կառլոս Բատրես
Սեբաստիեն Վորբ Գոլ 61' Հղում Իսրաել Զունիգա Գոլ 69'

16 փետրվարի
21:00 UTC-5
Պերու Պերու 0 : 1 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի
Հանդիսական՝ 36 004
Մրցավար՝ Մեքսիկա Ֆելիպե Ռամոս
Հղում Քոբի Ջոնս Գոլ 89'

Խումբ C[խմբագրել]

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Մեքսիկա Մեքսիկա 2 1 1 0 5 1 +4 4
2 Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 2 1 0 1 4 6 -2 3
3 Գվատեմալա Գվատեմալա 2 0 1 1 3 5 -2 1

Հանդիպումների արդյունքները

13 փետրվարի
14:00 UTC-8
Մեքսիկա Մեքսիկա 4 : 0 Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո Քուալքոմ մարզադաշտ, Սան Դիեգո
Հանդիսական՝ 22 131
Մրցավար՝ Սալվադոր Ռաֆաել Ռոդրիգես
Ռաֆաել Մարկես Գոլ 36'
Լուիս Էռնանդես Գոլ 52'
Շուրլանդ Դևիդ Գոլ 75' (ի.գ.)
Ֆրանսիսկո Պալենսիա Գոլ 85'
Հղում

15 փետրվարի
21:00 UTC-8
Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 4 : 2 Գվատեմալա Գվատեմալա Մեմորիալ Կոլիսեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 23 621
Մրցավար՝ Հարավային Կորեա Յան Չժու Կիմ
Ռասել Լատապի Գոլ 26'
Առնոլդ Դվարիկա Գոլ 36'
Դևիդ Նախիդ Գոլ 52'
Դուայթ Յորք Գոլ 83'
Հղում Խուան Կառլոս Պլատա Գոլ 30'
Գիլյերմո Ռամիրես Գոլ 47'

17 փետրվարի
19:00 UTC-8
Մեքսիկա Մեքսիկա 1 : 1 Գվատեմալա Գվատեմալա Մեմորիալ Կոլիսեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 20 113
Մրցավար՝ Ուրուգվայ Գուստավո Մենդես
Էմիլիո Մորա Գոլ 26' Հղում Էրիկ Միրանդա Գոլ 28'

Խումբ D[խմբագրել]

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 2 0 2 0 4 4 0 2
2 Կանադա Կանադա[1] 2 0 2 0 2 2 0 2
3 Հարավային Կորեա Հարավային Կորեա 2 0 2 0 2 2 0 2

Հանդիպումների արդյունքները

13 փետրվարի
12:00 UTC-8
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 2 : 2 Կանադա Կանադա Քուալքոմ մարզադաշտ, Սան Դիեգո
Հանդիսական՝ 22 131
Մրցավար՝ Ճամայկա Փիթեր Պրենդերգաստ
Խաֆետ Սոտո Գոլ 11'
Հարոլդ Ուոլես Գոլ 54'
Հղում Կառլո Կորազին Գոլ 19' (11մ)57'

15 փետրվարի
19:00 UTC-8
Հարավային Կորեա Հարավային Կորեա 0 : 0 Կանադա Կանադա Մեմորիալ Կոլիսեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 23 621
Մրցավար՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրայան Հոլ
Հղում

17 փետրվարի
21:00 UTC-8
Հարավային Կորեա Հարավային Կորեա 2 : 2 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա Մեմորիալ Կոլիսեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 20 113
Մրցավար՝ Հոնդուրաս Արխելիո Սաբիլյոն
Դոն Գուկ Լի Գոլ 14'
Մին Սոն Լի Գոլ 75'
Հղում Պաուլո Վանչոպե Գոլ 66'
Էռնան Մեդֆորդ Գոլ 85'

Փլեյ-օֆֆ[խմբագրել]

Քառորդ եզրափակիչ Կիսաեզրափակիչ Եզրափակիչ
                   
19 փետրվարի - Մայամի        
 Հոնդուրաս Հոնդուրաս  3
23 փետրվարի - Սան Դիեգո
 Պերու Պերու  5  
 Պերու Պերու  1
19 փետրվարի - Մայամի (ԼԺՀ / ՀՏՀ)
     Կոլումբիա Կոլումբիա  2  
 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ  2 / 1
27 փետրվարիԼոս Անջելես
 Կոլումբիա Կոլումբիա  2 / 2  
 Կոլումբիա Կոլումբիա  0
20 փետրվարիՍան Դիեգո (ԼԺՀ)    
   Կանադա Կանադա  2
 Մեքսիկա Մեքսիկա  1
24 փետրվարիԼոս Անջելես
 Կանադա Կանադա  2  
 Կանադա Կանադա  1
20 փետրվարիՍան Դիեգո (ԼԺՀ)
     Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո  0  
 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա  1
 Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո  2  
 

Քառորդ եզրափակիչ հանդիպումներ[խմբագրել]

19 փետրվարի
15:00 UTC-5
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 2 : 2 ԼԺՀ (2:2) Կոլումբիա Կոլումբիա Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի
Հանդիսական՝ 32 972
Մրցավար՝ Գվատեմալա Կառլոս Բատրես
Բրայան ՄաքԲրայդ Գոլ 20'
Քրիս Արմաս Գոլ 51'
1 : 2 ՀՏՀ
Հղում
Ֆաուստինո Ասպրիլյա Գոլ 21'
Խերարդո Բեդոյա Գոլ 81'

19 փետրվարի
17:30 UTC-5
Հոնդուրաս Հոնդուրաս 3 : 5 [2] Պերու Պերու Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի
Հանդիսական՝ 32 972
Մրցավար՝ Չիլի Մարիո Սանչես
Ռեյնալդո Կլավասկին Գոլ 32'
Կառլոս Պավոն Գոլ 67' (11մ)
Խոսե Լուիս Պինեդա Գոլ 69'
Հղում Ռոբերտո Օլսեն Գոլ 7'
Խորխե Սոտո Գոլ 14' (11մ)
Խոսե դել Սոլար Գոլ 50'
Ռոբերտո Պալասիոս Գոլ 52'
Վալդիր Սաենս Գոլ 87'

20 փետրվարի
12:00 UTC-8
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 1 : 2 ԼԺՀ (1:1) Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո Քուալքոմ մարզադաշտ, Սան Դիեգո
Հանդիսական՝ 18 062
Մրցավար՝ Հարավային Կորեա Յան Չժու Կիմ
Վիլյամ Սանսինգ Գոլ 89' Հղում Առնոլդ Դվարիկա Գոլ 26'
Միքի Տրոտման Ոսկե գոլ 101-րդ րոպեին 101'

20 փետրվարի
14:30 UTC-8
Մեքսիկա Մեքսիկա 1 : 2 ԼԺՀ (1:1) Կանադա Կանադա Քուալքոմ մարզադաշտ, Սան Դիեգո
Հանդիսական՝ 18 062
Մրցավար՝ Ճամայկա Փիթեր Պրենդերգաստ
Ռամոն Ռամիրես Գոլ 35' Հղում Կառլո Կորազին Գոլ 83'
Ռիչարդ Հասթինգս Ոսկե գոլ 92-րդ րոպեին 92'

Կիսաեզրափակիչ հանդիպումներ[խմբագրել]

23 փետրվարի
20:00 UTC-8
Պերու Պերու 1 : 2 Կոլումբիա Կոլումբիա Քուալքոմ մարզադաշտ, Սան Դիեգո
Հանդիսական՝ 3 402
Մրցավար՝ Սալվադոր Ռաֆաել Ռոդրիգես
Ռոբերտո Պալասիոս Գոլ 75' Հղում Մարսիալ Սալասար Գոլ 39' (ի.գ.)
Վիկտոր Բոնիլյա Գոլ 53'

24 փետրվարի
20:00 UTC-8
Կանադա Կանադա 1 : 0 Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո Մեմորիալ Կոլիսեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 2 841
Մրցավար՝ Ուրուգվայ Գուստավո Մենդես
Մարկ Ուոթսոն Գոլ 68' Հղում

Եզրափակիչ[խմբագրել]

27 փետրվարի
12:00 UTC-8
Կոլումբիա Կոլումբիա 0 : 2 Կանադա Կանադա Մեմորիալ Կոլիսեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 7 000
Մրցավար՝ Ճամայկա Փիթեր Պրենդերգաստ
Հղում Ջեյսոն դը Վոս Գոլ 45+1'
Կառլո Կորազին Գոլ 67' (11մ)
2000 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի չեմպիոն
Կանադա
Կանադա
Երկրորդ տիտղոսը

Գոլերի հեղինակները[խմբագրել]

4 գոլ`

Կանադա Կառլո Կորազին

3 գոլ`

Հոնդուրաս Կառլոս Պավոն

2 գոլ`

Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քոբի Ջոնս

Պերու Ռոբերտո Պալասիոս

Տրինիդադ և Տոբագո Առնոլդ Դվարիկա

1 գոլ`

Գվատեմալա Էրիկ Միրանդա
Գվատեմալա Խուան Կառլոս Պլատա
Գվատեմալա Գիլյերմո Ռամիրես
Կանադա Ջեյսոն դը Վոս
Կանադա Ռիչարդ Հասթինգս
Կանադա Մարկ Ուոթսոն
Կոլումբիա Ֆաուստինո Ասպրիլյա
Կոլումբիա Խերարդո Բեդոյա
Կոլումբիա Վիկտոր Բոնիլյա
Կոլումբիա Գոնսալո Մարտինես
Կոստա Ռիկա Էռնան Մեդֆորդ
Կոստա Ռիկա Վիլյամ Սանսինգ
Կոստա Ռիկա Խաֆետ Սոտո
Կոստա Ռիկա Պաուլո Վանչոպե

Կոստա Ռիկա Հարոլդ Ուոլես
Հաիթի Սեբաստիեն Վորբ
Հարավային Կորեա Դոն Գուկ Լի
Հարավային Կորեա Մին Սոն Լի
Հոնդուրաս Սամուել Կաբալյերո
Հոնդուրաս Ռեյնալդո Կլավասկին
Հոնդուրաս Միլտոն Նունյես
Հոնդուրաս Խոսե Լուիս Պինեդա
Մեքսիկա Լուիս Էռնանդես
Մեքսիկա Ռաֆաել Մարկես
Մեքսիկա Էմիլիո Մորա
Մեքսիկա Ֆրանսիսկո Պալենսիա
Մեքսիկա Ռամոն Ռամիրես

Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քրիս Արմաս
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջովան Կիրովսկի
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրայան ՄաքԲրայդ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էրիկ Վինալդա
Պերու Խոսե դել Սոլար
Պերու Իսրաել Զունիգա
Պերու Վալդիր Սաենս
Պերու Խորխե Սոտո
Պերու Ռոբերտո Օլսեն
Տրինիդադ և Տոբագո Ռասել Լատապի
Տրինիդադ և Տոբագո Դուայթ Յորք
Տրինիդադ և Տոբագո Դևիդ Նախիդ
Տրինիդադ և Տոբագո Միքի Տրոտման

1 ինքնագոլ`

Պերու Մարսիալ Սալասար

Տրինիդադ և Տոբագո Շուրլանդ Դևիդ

Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել]

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց և ստացավ «ամենաարժեքավոր խաղացող» կոչվող մրցանակը դարպասապահ Կանադա Քրեյգ Ֆորեսթը։ Նրան հանձնվեց նաև «լավագույն դարպասապահ» մրցանակը։ Մրցաշարի լավագույն ռմբարկու Կանադա Կառլո Կորազինը ստացավ «ոսկե խաղակոշիկ» մրցանակը։ Մրցաշարի հայտնություն ճանաչվեց և ստացավ «մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացող» մրցանակը Կանադա Ռիչարդ Հասթինգսը։ «Ֆեյր փլեյի» մրցանակը հանձնվեց Կանադա Կանադայի հավաքականին և նրա ավագ Կանադա Ջեյսոն դը Վոսին։

Մրցաշարի խորհրդանշանական հավաքականը
Դարպասապահներ Պաշտպաններ Կիսապաշտպաններ Հարձակվողներ
Կանադա Քրեյգ Ֆորեսթ Մեքսիկա Ռաֆաել Մարկես
Կանադա Ջեյսոն դը Վոս
Մեքսիկա Ռամոն Ռամիրես
Պերու Ռոբերտո Պալասիոս
Տրինիդադ և Տոբագո Ռասել Լատապի
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քոբի Ջոնս
Տրինիդադ և Տոբագո Առնոլդ Դվարիկա
Կանադա Կառլո Կորազին
Հոնդուրաս Կառլոս Պավոն
Կոլումբիա Ֆաուստինո Ասպրիլյա

Մրցաշարային աղյուսակ[խմբագրել]

Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Կանադա Կանադա 5 3 2 0 7 3 +4 11
2 Կոլումբիա Կոլումբիա 5 2 1 2 5 7 -2 7
3-4 Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 4 2 0 2 6 8 -2 6
Պերու Պերու 4 1 1 2 7 7 0 4
5-8 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 3 2 1 0 6 2 +4 7
Հոնդուրաս Հոնդուրաս 3 2 0 1 7 5 +2 6
Մեքսիկա Մեքսիկա 3 1 1 1 6 3 +3 4
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 3 0 2 1 5 6 -1 2
9-12 Հարավային Կորեա Հարավային Կորեա 2 0 2 0 2 2 0 2
Գվատեմալա Գվատեմալա 2 0 1 1 3 5 -2 1
Հաիթի Հաիթի 2 0 1 1 1 4 -3 1
Ճամայկա Ճամայկա 2 0 0 2 0 3 -3 0

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Կանադան խմբում երկրորդ տեղը գրավեց վիճակահանության արդյունքում. arquivodosmundiais.com։
  2. 2,0 2,1 Հանդիպումը 89-րդ րոպեին դադարեցվել է մարզադաշտ ներխուժման պատճառով, և այս հաշիվն ամրագրվեց։ Հոնդուրասցի երկրպագուներին զայրեցրել էր այն փաստը, որ մրցավարը 88-րդ րոպեին դաշտից հեռացրեց հոնդուրասցի երկու ֆուտբոլիստի` Պավոնին և Ռեյեսին. worldfootball.net։

Հղումներ[խմբագրել]