ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1998

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1998
CONCACAF Gold Cup 1998
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայր Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ
      Քաղաքներ 3
      Մարզադաշտեր 3
Մրցաշրջանի ժամկետ փետրվարի 1փետրվարի 15
Մասնակիցներ 10 (2 կոնֆեդերացիաներից)
Մրցանակային տեղեր
Ոսկե մեդալ Չեմպիոն Մեքսիկա Մեքսիկա
Արծաթե մեդալ Փոխչեմպիոն Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ
Բրոնզե մեդալ Երրորդ տեղ Բրազիլիա Բրազիլիա
Չորրորդ տեղ Ճամայկա Ճամայկա
Մրցաշրջանի վիճակագրություն
Հաճախությունը 594 700  (37 169 խաղում)
Խաղեր 16
Խփված գոլեր 44  (2.75 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ) Մեքսիկա Լուիս Էռնանդես
Կոստա Ռիկա Պաուլո Վանչոպե  (4 գոլ)
Լավագույն խաղացող Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քեյսի Կելեր
1996        2000

1998 թ. փետրվարի 1-ից մինչև 15-ը ԱՄՆ-ում 14-րդ անգամ անցկացվեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի` հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային հավաքականների մայրցամաքային առաջնությունը. սա չորրորդ մրցաշարն էր ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ անվան տակ։ Հանդիպումները տեղի ունեցան Լոս Անջելես, Օքլենդ և Մայամի քաղաքներում։ Մրցաշարի ձևաչափը փոփոխություն կրեց` դառնալով որոշակիորեն անհամաչափ։ Այժմ երեքական թիմերից կազմված երկու խմբերի հաղթողները և չորս թիմերից կազմված խմբի հաղթողն ու երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականը պայքարը շարունակում էին կիսաեզրափակչում, որի արդյունքում էլ որոշվում էին երրորդ տեղի համար հանդիպման և եզրափակչի մասնակիցները։ Մրցաշարի հաղթողն ստանում էր 1999 թ. կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելու իրավունք։ Կրկին մրցաշարին հրավիրվեց հյուր-թիմ, որը կրկին հանդիսացավ Բրազիլիան։

Որակավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքական Մասնակցությունը Որակավորման ճանապարհը
Հյուսիսամերիկյան զոնա
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 6-րդ կազմակերպիչ երկիր
Մեքսիկա Մեքսիկա 12-րդ ավտոմատ կերպով
Կենտրոնամերիկյան զոնա
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 9-րդ 1997 թ. կենտրոն-ամերիկյան գավաթի հաղթող
Գվատեմալա Գվատեմալա 11-րդ 1997 թ. կենտրոն-ամերիկյան գավաթում 2-րդ տեղ
Սալվադոր Սալվադոր 8-րդ 1997 թ. կենտրոն-ամերիկյան գավաթում 3-րդ տեղ
Հոնդուրաս Հոնդուրաս 10-րդ 1997 թ. կենտրոն-ամերիկյան գավաթում 4-րդ տեղ[1]
Կարիբյան զոնա
Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 9-րդ 1996 թ. և 1997 թ. կարիբյան գավաթի հաղթող[2]
Կուբա Կուբա 3-րդ ընտրական անցումային զույգի հաղթող[2]
Ճամայկա Ճամայկա 5-րդ փոխարինում Կանադային[3]
ԿՈՆՄԵԲՈԼ
Բրազիլիա Բրազիլիա 2-րդ հրավեր ԿՈՆԿԱԿԱՖ-ի կողմից

Մրցավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոս Անջելես Օքլենդ Մայամի
Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ Օքլենդ Կոլիսեում մարզադաշտ Օրանժ Բոուլ մարզադաշտ
անգլ.՝ Memorial Coliseum անգլ.՝ Oakland Coliseum անգլ.՝ Orange Bowl
93 000 նստատեղ 47 000 նստատեղ 74 000 նստատեղ

Մրցաշարի ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբային փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորս մասնակիցներից բաղկացած A խմբում ֆավորիտ էր համարվում մրցաշարին հրավիրված Բրազիլիայի հավաքականը։ Սակայն բրազիլացիները չկարողացան հաղթել խմբում և զբաղեցրեցին ընդամենը երկրորդ անցումային տեղը։ Առաջին տեղը գրավեց Ճամայկան, որը բրազիլացիների հետ խաղացած գոլազուրկ ոչ ոքիից հետո կարողացավ երկու օրվա ընթացքում երկու հաղթանակ տանել՝ նախ Գվատեմալայի նկատմամբ 3։2 հաշվով, ապա հետաձգված խաղում Սալվադորի նկատմամբ 2։0 հաշվով։

B խմբում վստահորեն հաղթեց ու փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերեց Մեքսիկայի ազգային թիմը։ Այս խմբում ընդգրկված Տրինիդադ և Տոբագոյի ու Հոնդուրասի հավաքականները դուրս մնացին հետագա պայքարից։

Խմբային փուլում գլխավոր անհաջողակի դերը կատարեց C խմբում ընդգրկված Կոստա Ռիկան։ Առաջին խաղում ջախջախիչ պարտության մատնելով Կուբային 7։2 հաշվով՝ կոստառիկացիներին Միացյալ Նահանգների հետ խաղում բավարար էր ոչ ոքի խաղալ, որովհետև ամերիկացիները կուբացիների նկատմամբ առավելության էին հասել փոքր-ինչ համեստ՝ 3։0 հաշվով։ Սակայն վճռորոշ խաղում Կոստա Ռիկան պարտվեց 1։2 հաշվով՝ Միացյալ Նահանգներին թողնելով փլեյ-օֆֆի ուղեգիրը։

Փլեյ-օֆֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսաեզրափակչի առաջին զույգը, ինչպես ոսկե գավաթի նախորդ խաղարկությունում, կազմեցին Բրազիլիայի և Միացյալ Նահանգների հավաքականները։ Ամերիկացիները կարողացան ռևանշի հասնել և նվազագույն՝ 1։0 հաշվով կարողացավ առավելության հասնել։ Կիսաեզրափակչի մյուս զույգում Մեքսիկայի հավաքականը հավաքականը միայն լրացուցիչ ժամանակում խփած ոսկե գոլի շնորհիվ կարողացան առավելության հասնել Ճամայկայի նկատմամբ։ Կիսաեզրափակչում պարտված Բրազիլիայի և Ճամայկայի ազգային թիմերը մրցաշարի շրջանակներում երկրորդ անգամ հանդիպեցին երրորդ տեղի համար մրցապայքարում. բրազիլացիները հաղթեցին 1։0 հաշվով և նվաճեցին բրոնզե մեդալներ։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկություններում երկրորդ անգամ եզրափակչում հանդիպեցին Մեքսիկայի և Միացյալ Նահանգների հավաքականները։ Հանդիպումն անցկացավ լարված պայքարում և ավարտվեց մեքսիկացիների նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակով, որը Մեքսիկային բերեց Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային չեմպիոնի վեցերորդ տիտղոսը և մեքսիկական ֆուտբոլի պատմության մեջ երրորդ անընդմեջ «ոսկե գավաթը»։ Քանի որ Մեքսիկան մասնակցելու էր 1999 թ. կոնֆեդերացիաների գավաթին որպես կազմակերպիչ երկիր, այդ մրցաշարին հրավեր ստացավ նաև փոխչեմպիոնը՝ Միացյալ Նահանգների ազգային թիմը։

Հանդիպումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբային փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբ A[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Ճամայկա Ճամայկա 3 2 1 0 5 2 +3 7
2 Բրազիլիա Բրազիլիա 3 1 2 0 5 1 +4 5
3 Գվատեմալա Գվատեմալա 3 0 2 1 3 4 -1 2
4 Սալվադոր Սալվադոր 3 0 1 2 0 6 -6 1

Հանդիպումների արդյունքները

1 փետրվարի
14:00 UTC-8
Սալվադոր Սալվադոր 0 : 0 Գվատեմալա Գվատեմալա Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 26 391
Մրցավար՝ ԱՄԷ Ալի Բուջսաիմ
Հղում

3 փետրվարի
19:30 UTC-5
Բրազիլիա Բրազիլիա 0 : 0 Ճամայկա Ճամայկա Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի
Հանդիսական՝ 43 754
Մրցավար՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էսֆանդյար Բահարմաստ
Հղում

5 փետրվարի
19:30 UTC-5
Բրազիլիա Բրազիլիա 1 : 1 Գվատեմալա Գվատեմալա Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի
Հանդիսական՝ 17 842
Մրցավար՝ Տրինիդադ և Տոբագո Ռամեշ Ռամդան
Ռոմարիո Գոլ 79' (11մ) Հղում Խուան Կառլոս Պլատա Գոլ 90+3'

8 փետրվարի
14:00 UTC-8
Սալվադոր Սալվադոր 0 : 4 Բրազիլիա Բրազիլիա Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 55 017
Մրցավար՝ Կոստա Ռիկա Ռոդրիգո Բադիլյա
Հղում Էդմունդո Գոլ 7'
Ռոմարիո Գոլ 19'
Էլբեր Գոլ 87'90'

8 փետրվարի
16:00 UTC-8
Գվատեմալա Գվատեմալա 2 : 3 Ճամայկա Ճամայկա Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 55 017
Մրցավար՝ Մեքսիկա Արտուրո Բրիսիո Կարտեր
Խուան Կառլոս Պլատա Գոլ 16' (11մ)
Էդվին Վեստֆալ Գոլ 84'
Հղում Փոլ Հոլ Գոլ 14'67'
Էնդի Վիլյամս Գոլ 55'

9 փետրվարի[4]
20:00 UTC-8
Ճամայկա Ճամայկա 2 : 0 Սալվադոր Սալվադոր Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 26 931
Մրցավար՝ Մալայզիա Մոհամեդ Նազրի Աբդուլահ
Մարկուս Գեյլ Գոլ 41'
Ֆիցռոյ Սիմփսոն Գոլ 62'
Հղում

Խումբ B[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Մեքսիկա Մեքսիկա 2 2 0 0 6 2 +4 6
2 Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 2 1 0 1 5 5 0 3
3 Հոնդուրաս Հոնդուրաս 2 0 0 2 1 5 -4 0

Հանդիպումների արդյունքները

1 փետրվարի
14:00 UTC-8
Հոնդուրաս Հոնդուրաս 1 : 3 Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո Օքլենդ Կոլիսեում մարզադաշտ, Օքլենդ
Հանդիսական՝ 11 234
Մրցավար՝ Ճամայկա Փիթեր Պրենդերգաստ
Կառլոս Պավոն Գոլ 66' Հղում Ջերեն Նիքսոն Գոլ 35'
Ստերն Ջոն Գոլ 39'70'

4 փետրվարի
20:00 UTC-8
Մեքսիկա Մեքսիկա 4 : 2 Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո Օքլենդ Կոլիսեում մարզադաշտ, Օքլենդ
Հանդիսական՝ 17 256
Մրցավար՝ Բրազիլիա Վիլսոն Մենդոնսա
Ռամոն Ռամիրես Գոլ 36'
Լուիս Էռնանդես Գոլ 63'82'
Ֆրանսիսկո Պալենսիա Գոլ 65'
Հղում Քլինթ Մարսել Գոլ 59'
Ջերեն Նիքսոն Գոլ 75'

7 փետրվարի
16:00 UTC-8
Մեքսիկա Մեքսիկա 2 : 0 Հոնդուրաս Հոնդուրաս Օքլենդ Կոլիսեում մարզադաշտ, Օքլենդ
Հանդիսական՝ 36 240
Մրցավար՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էսֆանդյար Բահարմաստ
Կուաուտեմոկ Բլանկո Գոլ 22'86' Հղում

Խումբ C[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 2 2 0 0 5 1 +4 6
2 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 2 1 0 1 8 4 +4 3
3 Կուբա Կուբա 2 0 0 2 2 10 -8 0

Հանդիպումների արդյունքները

1 փետրվարի
16:00 UTC-8
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 3 : 0 Կուբա Կուբա Օքլենդ Կոլիսեում մարզադաշտ, Օքլենդ
Հանդիսական՝ 11 234
Մրցավար՝ Թունիս Մուրադ Դաամի
Ռոյ Վեգերլե Գոլ 55'
Էրիկ Վինալդա Գոլ 58'
Ջո-Մաքս Մուր Գոլ 76' (11մ)
Հղում

4 փետրվարի
18:00 UTC-8
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 7 : 2 Կուբա Կուբա Օքլենդ Կոլիսեում մարզադաշտ, Օքլենդ
Հանդիսական՝ 17 256
Մրցավար՝ Մեքսիկա Արտուրո Բրիսիո Կարտեր
Օստին Բերի Գոլ 3'
Պաուլո Վանչոպե Գոլ 21'32'66'77'
Վիլմեր Լոպես Գոլ 29' (11մ)
Ռոյ Մայերս Գոլ 44'
Հղում Լուիս Մարտեն Գոլ 50'
Էդուրդո Սեբրանգո Գոլ 90'

7 փետրվարի
14:00 UTC-8
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 2 : 1 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա Օքլենդ Կոլիսեում մարզադաշտ, Օքլենդ
Հանդիսական՝ 36 240
Մրցավար՝ Մալայզիա Մոհամեդ Նազրի Աբդուլահ
Էդի Փոուփ Գոլ 7'
Պրեկի Գոլ 78'
Հղում Ալան Օվյեդո Գոլ 56'

Փլեյ-օֆֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

  Կիսաեզրափակիչ Եզրափակիչ
12 փետրվարի - Լոս Անջելես (ԼԺՀ)
 Ճամայկա Ճամայկա  0  
 Մեքսիկա Մեքսիկա  1  
 
15 փետրվարի - Լոս Անջելես
     Մեքսիկա Մեքսիկա  1
   Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ  0
Հանդիպում 3-րդ տեղի համար
10 փետրվարի - Լոս Անջելես 15 փետրվարի - Լոս Անջելես
 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ  1  Ճամայկա Ճամայկա  0
 Բրազիլիա Բրազիլիա  0    Բրազիլիա Բրազիլիա  1

Կիսաեզրափակիչ հանդիպումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

10 փետրվարի
20:00 UTC-8
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 1 : 0 Բրազիլիա Բրազիլիա Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 12 298
Մրցավար՝ ԱՄԷ Ալի Բուջսաիմ
Պրեկի Գոլ 69' Հղում

12 փետրվարի
20:00 UTC-8
Ճամայկա Ճամայկա 0 : 1 ԼԺՀ (0:0) Մեքսիկա Մեքսիկա Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 45 507
Մրցավար՝ Կոստա Ռիկա Ռոդրիգո Բադիլյա
Հղում Լուիս Էռնանդես Ոսկե գոլ 105-րդ րոպեին 105'

Հանդիպում 3-րդ տեղի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

15 փետրվարի
15:00 UTC-8
Ճամայկա Ճամայկա 0 : 1 Բրազիլիա Բրազիլիա Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 91 255
Մրցավար՝ ԱՄԷ Ալի Բուջսաիմ
Հղում Ռոմարիո Գոլ 77'

Եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

15 փետրվարի
17:00 UTC-8
Մեքսիկա Մեքսիկա 1 : 0 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես
Հանդիսական՝ 91 255
Մրցավար՝ Տրինիդադ և Տոբագո Ռամեշ Ռամդան
Լուիս Էռնանդես Գոլ 43' Հղում
1998 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի չեմպիոն
Մեքսիկա
Մեքսիկա
Վեցերորդ տիտղոսը

Գոլերի հեղինակները[խմբագրել | խմբագրել կոդը]

4 գոլ`

Մեքսիկա Լուիս Էռնանդես

Կոստա Ռիկա Պաուլո Վանչոպե

3 գոլ`

Բրազիլիա Ռոմարիո

2 գոլ`

Բրազիլիա Էլբեր
Գվատեմալա Խուան Կառլոս Պլատա
Ճամայկա Փոլ Հոլ

Մեքսիկա Կուաուտեմոկ Բլանկո
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պրեկի

Տրինիդադ և Տոբագո Ջերեն Նիքսոն
Տրինիդադ և Տոբագո Ստերն Ջոն

1 գոլ`

Բրազիլիա Էդմունդո
Գվատեմալա Էդվին Վեստֆալ
Կոստա Ռիկա Օստին Բերի
Կոստա Ռիկա Վիլմեր Լոպես
Կոստա Ռիկա Ռոյ Մայերս
Կոստա Ռիկա Ալան Օվյեդո
Կուբա Լուիս Մարտեն

Կուբա Էդուրդո Սեբրանգո
Հոնդուրաս Կառլոս Պավոն
Ճամայկա Մարկուս Գեյլ
Ճամայկա Ֆիցռոյ Սիմփսոն
Ճամայկա Էնդի Վիլյամս
Մեքսիկա Ֆրանսիսկո Պալենսիա

Մեքսիկա Ռամոն Ռամիրես
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջո-Մաքս Մուր
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոյ Վեգերլե
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էրիկ Վինալդա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էդի Փոուփ
Տրինիդադ և Տոբագո Քլինթ Մարսել

Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց և ստացավ «ամենաարժեքավոր խաղացող» կոչվող մրցանակը դարպասապահ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քեյսի Կելերը։ Մրցաշարի լավագույն ռմբարկուին տրվող «ոսկե խաղակոշիկ» մրցանակը հանձնվեց Մեքսիկա Լուիս Էռնանդեսին։

Մրցաշարի խորհրդանշանական հավաքականը
Դարպասապահներ Պաշտպաններ Կիսապաշտպաններ Հարձակվողներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քեյսի Կելեր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էդի Փոուփ
Մեքսիկա Կլաուդիո Սուարես
Բրազիլիա Զե Մարիա
Մեքսիկա Ռամոն Ռամիրես
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պրեկի
Ճամայկա Փոլ Հոլ
Մեքսիկա Կուաուտեմոկ Բլանկո
Բրազիլիա Էդմունդո
Բրազիլիա Ռոմարիո
Կոստա Ռիկա Պաուլո Վանչոպե

Մրցաշարային աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Մեքսիկա Մեքսիկա 4 4 0 0 8 2 +6 12
2 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 4 3 0 1 6 2 +4 9
3 Բրազիլիա Բրազիլիա 5 2 2 1 6 2 +4 8
4 Ճամայկա Ճամայկա 5 2 1 2 5 4 +1 7
5-10 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 2 1 0 1 8 4 +4 3
Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 2 1 0 1 5 5 0 3
Գվատեմալա Գվատեմալա 3 0 2 1 3 4 -1 2
Սալվադոր Սալվադոր 3 0 1 2 0 6 -6 1
Հոնդուրաս Հոնդուրաս 2 0 0 2 1 5 -4 0
Կուբա Կուբա 2 0 0 2 2 10 -8 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1997 թ. կենտրոն-ամերիկյան գավաթի արդյունքներով երեք հավաքականներ ստանում էին 1998 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի ուղեգրեր։ Սակայն ոսկե գավաթի խաղարկման ձևաչափի փոխվելուց հետո հրավեր ստացավ նաև կենտրոն-ամերիկյան գավաթում 4-րդ տեղ գրաված թիմը` Հոնդուրասը։
  2. 2,0 2,1 Կարիբյան գավաթի 1996 թ. և 1997 թ. խաղարկությունների հաղթողներն ստանում էին 1998 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի ուղեգրեր։ Քանի որ Տրինիդադ և Տոբագոն հաղթեց երկու մրցաշարերում էլ, նշանակվեց անցումային հանդիպում 1996 թ. խաղարկությունում 2-րդ տեղ գրաված Կուբայի ու 1997 թ. խաղարկությունում 2-րդ տեղ գրաված Սենտ Քիթս և Նևիսի միջև։
  3. Կանադան ավտոմատ կերպով ստացավ եզրափակիչ մրցաշարի ուղեգիր, սակայն ավելի ուշ հրաժարվեց մասնակցությունից։ Նրա փոխարեն մրցաշարին մասնակցեց Ճամայկան։
  4. Հանդիպումը սկզբնապես նախատեսված էր անցկացնել փետրվարի 6-ին, սակայն Լոս Անջելեսում տեղի ունեցած տեղատարափ անձրևի պատճառով այն հետաձգվեց։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]