ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2002

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2002
CONCACAF Gold Cup 2002
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2002
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայր Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ
      Քաղաքներ 2
      Մարզադաշտեր 2
Մրցաշրջանի ժամկետ հունվարի 18փետրվարի 2
Մասնակիցներ 12 (3 կոնֆեդերացիաներից)
Մրցանակային տեղեր
Ոսկե մեդալ Չեմպիոն Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ
Արծաթե մեդալ Փոխչեմպիոն Կոստա Ռիկա Կոստա Ռիկա
Բրոնզե մեդալ Երրորդ տեղ Կանադա Կանադա
Չորրորդ տեղ Հարավային Կորեա Հարավային Կորեա
Մրցաշրջանի վիճակագրություն
Հաճախությունը 402 500  (20 125 խաղում)
Խաղեր 20
Խփված գոլեր 39  (1.95 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրայան ՄաքԲրայդ  (4 գոլ)
Լավագույն խաղացող Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրայան ՄաքԲրայդ
2000    Football pictogram.svg    2003

2002 թ. հունվարի 18-ից մինչև փետրվարի 2-ը ԱՄՆ-ում անցկացվեց հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային հավաքականների մայրցամաքային առաջնության` ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի վեցերորդ խաղարկությունը։ Հանդիպումները տեղի ունեցան Լոս Անջելեսի արվարձան Փասադենայում և Մայամիում։ Ըստ մրցաշարի ձևաչափի` երեքական հավաքականներից կազմված չորս խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը պայքարը շարունակում էին փլեյ-օֆֆում, որը սկսվում էր քառորդ եզրափակիչներից։ Անց էր կացվելու նաև հանդիպում երրորդ տեղի համար։ Մրցաշարի հաղթողն ստանում էր 2003 թ. կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելու իրավունք։ Այս անգամ մրցաշարին հրավիրվեցին երկու հյուր-թիմեր, որոնք էին Էկվադորը և Հարավային Կորեան։

Որակավորում[խմբագրել]


Մասնակիցներ[խմբագրել]

Հավաքական Մասնակցությունները Որակավորման ճանապարհը
Հյուսիսամերիկյան զոնա
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 8-րդ կազմակերպիչ երկիր
Կանադա Կանադա 8-րդ ավտոմատ կերպով
Մեքսիկա Մեքսիկա 14-րդ ավտոմատ կերպով
Կենտրոնամերիկյան զոնա
Գվատեմալա Գվատեմալա 13-րդ 2001 թ. կենտրոնամերիկյան գավաթի հաղթող
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 11-րդ 2001 թ. կենտրոնամերիկյան գավաթում 2-րդ տեղ
Սալվադոր Սալվադոր 9-րդ 2001 թ. կենտրոնամերիկյան գավաթում 3-րդ տեղ
Կարիբյան զոնա
Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 11-րդ 2001 թ. կարիբյան գավաթի հաղթող
Հաիթի Հաիթի 9-րդ 2001 թ. կարիբյան գավաթում 2-րդ տեղ
Մարտինիկա Մարտինիկա 2-րդ 2001 թ. կարիբյան գավաթում 3-րդ տեղ
Կուբա Կուբա 4-րդ ընտրական անցումային զույգի հաղթող
ԿՈՆՄԵԲՈԼ
Էկվադոր Էկվադոր 1-ին հրավեր ԿՈՆԿԱԿԱՖ-ի կողմից
ԱՖԿ
Հարավային Կորեա Հարավային Կորեա 2-րդ հրավեր ԿՈՆԿԱԿԱՖ-ի կողմից

Մրցավայրեր[խմբագրել]

Փասադենա Մայամի
Ռոուզ Բոուլ մարզադաշտ Օրանժ Բոուլ մարզադաշտ
Rose Bowl Orange Bowl
93 000 նստատեղ 74 000 նստատեղ
Inter vs Chelsea at the Rose Bowl.jpg Orange Bowl 021.jpg

Մրցաշարի ընթացքը[խմբագրել]

Խմբային փուլ[խմբագրել]

A խմբում փլեյ-օֆֆի ուղեգրեր ձեռք բերեցին Մեքսիկայի և Սալվադորի հավաքականները, իսկ խմբում երրորդ տեղը գրաված Գվատեմալան հետ դուրս մնաց հետագա պայքարից։

B խմբում վստահորեն հաղթեց ու փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերեց Միացյալ Նահանգների ազգային թիմը։ Այս խմբում ընդգրկված Հարավային Կորեայի ու Կուբայի հավաքականները վաստակեցին 1-ական միավոր, և միայն գոլերի տարբերության ավելի լավ ցուցանիշի շնորհիվ ուղեգրին արժանացան հարավկորեացիները։

C խմբում առաջին տեղը գրավեց Կոստա Ռիկան՝ 2։0 հաշվով հաղթելով Մարտինիկային և 1։1 հաշվով ոչ ոքի խաղալով Տրինիդադ և Տոբագոյի հետ։ Քառորդ եզրափակչի մյուս ուղեգիրը նվաճեցին մարտինիկացիները՝ նվազագույն 1։0 հաշվով առավելության հասնելով տրինիդադցիների նկատմամբ։

D խմբում ընդգրկված Կանադայի, Հաիթիի և Էկվադորի հավաքականները վաստակեցին 3-ական միավոր՝ ունենալով խփած և բաց թողած գոլերի հավասար ցուցանիշներ, քանի որ թիմերից յուրաքանչյուրը 2։0 հաշվով մեկական անգամ հաղթել էր և պարտվել։ Արդյունքում փլեյ-օֆֆ դուրս եկան կանադացիներն ու հաիթցիները[1]։

Փլեյ-օֆֆ[խմբագրել]

Քառերդ եզրափակչի առաջին հանդիպումն Կոստա Ռիկայի և Հաիթիի միջև. հանդիպումն ավարտվեց կոստառիկացիների օգտին 2։1 հաշվով՝ լրացուցիչ ժամանակում խփած ոսկե գոլի շնորհիվ։ Հաջորդ հանդիպման հիմնական ժամանակում կրկին գրանցվեց 1։1 հաշիվը, և նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում սակայն գոլ չգրանցվեց։ Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքներով Կանադայի հավաքականը հաղթեց Մարտինիկային։ Հաջորդ հանդիպման արդյունքում պարտություն կրեց զույգի ֆավորիտը. հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքներով Մեքսիկայի հավաքականը զիջեց մրցաշարին հրավիրված Հարավային Կորեայի ազգային թիմին։ Քառերդ եզրափակչի վերջին խաղում մրցաշարի կազմակերպիչ Միացյալ Նահանգների հավաքականը 4։0 հաշվով ջախջախեց Սալվադորին։

Կիսաեզրափակչի առաջին զույգը կազմեցին Կոստա Ռիկայի և Հարավային Կորեայի հավաքականները. կոստառիկացիները 3։1 հաշվով վստահորեն առավելության հասան հարավկորեացիների նկատմամբ։ Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմեցին աշխարհագրական հարևաններ Միացյալ Նահանգները և Կանադան. այստեղ հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում, որտեղ բախտը ժպտաց ամերիկացիներին։ Պարտվողները անց էին կացնելու հանդիպում երրորդ տեղի համար։ Այս հանդիպումն ավարտվեց 2։1 հաշվով. կանադացիները տարան հարավկորեացիներ նկատմամբ՝ եզրափակելով մրցանակային եռյակը։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի եզրափակչին առաջին մասնակցությունն էր ունենալու Կոստա Ռիկայի ազգային թիմը, իսկ Միացյալ Նահանգները եզրափակիչ էին հասել արդեն չորրորդ անգամ։ Դիմակայության արդյունքում կազմակերպիչ երկրի ներկայացուցիչները առավելության հասան 2։0 հաշվով։ Այսպիսով, ամերիկացիները նվաճեցին ամերիկյան ֆուտբոլի պատմության մեջ երկրորդ «ոսկե գավաթը»։ Միացյալ Նահանգների հավաքականն ստացավ նաև 2003 թ. կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելու հնարավորություն։

Հանդիպումներ[խմբագրել]

Խմբային փուլ[խմբագրել]

Խումբ A[խմբագրել]

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Մեքսիկա Մեքսիկա 2 2 0 0 4 1 +3 6
2 Սալվադոր Սալվադոր 2 1 0 1 1 1 0 3
3 Գվատեմալա Գվատեմալա 2 0 0 2 1 4 -3 0

Հանդիպումների արդյունքները


19 հունվարի
13:00 UTC-8
Սալվադոր Սալվադոր 0 : 1 Մեքսիկա Մեքսիկա Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա
Հանդիսական՝ 42 117
Մրցավար՝ Էկվադոր Ռոխեր Զամբրանո
Հղում Խաիր Գարսիա Գոլ 31' [2]

21 հունվարի
17:00 UTC-8
Մեքսիկա Մեքսիկա 3 : 1 Գվատեմալա Գվատեմալա Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա
Հանդիսական՝ 31 244
Մրցավար՝ Ճամայկա Փիթեր Պրենդերգաստ
Ադոլֆո Բաուտիստա Գոլ 27'
Մարկո Գարսես Գոլ 38'
Կառլոս Օչոա Գոլ 90+2'
Հղում Խուան Կառլոս Պլատա Գոլ 36'

23 հունվարի
19:00 UTC-8
Գվատեմալա Գվատեմալա 0 : 1 Սալվադոր Սալվադոր Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա
Հանդիսական՝ 12 906
Մրցավար՝ Էկվադոր Ռոխեր Զամբրանո
Հղում Սանտոս Կաբրերա Գոլ 58'

Խումբ B[խմբագրել]

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 2 2 0 0 3 1 +2 6
2 Հարավային Կորեա Հարավային Կորեա 2 0 1 1 1 2 -1 1
3 Կուբա Կուբա 2 0 1 1 0 1 -1 1

Հանդիպումների արդյունքները


19 հունվարի
15:00 UTC-8
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 2 : 1 Հարավային Կորեա Հարավային Կորեա Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա
Հանդիսական՝ 42 117
Մրցավար՝ Դոմինիկյան Հանրապետություն Սամուել Ռիչարդ
Լենդոն Դոնովան Գոլ 36'
ԴաՄարկուս Բիզլի Գոլ 90+2'
Հղում Չհոն Գուկ Սոն Գոլ 38' (11մ)

21 հունվարի
15:00 UTC-8
Կուբա Կուբա 0 : 1 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա
Հանդիսական՝ 31 244
Մրցավար՝ Հոնդուրաս Խոսե Բենինյո Պինեդա
Հղում Բրայան ՄաքԲրայդ Գոլ 22'

23 հունվարի
21:00 UTC-8
Հարավային Կորեա Հարավային Կորեա 0 : 0 Կուբա Կուբա Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա
Հանդիսական՝ 12 906
Մրցավար՝ Տրինիդադ և Տոբագո Նոել Բինո
Հղում

Խումբ C[խմբագրել]

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 2 1 1 0 3 1 +2 4
2 Մարտինիկա Մարտինիկա 2 1 0 1 1 2 -1 3
3 Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 2 0 1 1 1 2 -1 1

Հանդիպումների արդյունքները


18 հունվարի
19:00 UTC-5
Մարտինիկա Մարտինիկա 0 : 2 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի
Հանդիսական՝ 14 508
Մրցավար՝ Մեքսիկա Խիլբերտո Ալկալա
Հղում Էռնան Մեդֆորդ Գոլ 38'
Ռոլանդո Ֆոնսեկա Գոլ 55'

20 հունվարի
15:00 UTC-5
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 1 : 1 Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի
Հանդիսական՝ 12 253
Մրցավար՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրայան Հոլ
Ռոլանդո Ֆոնսեկա Գոլ 56' Հղում Ստերն Ջոն Գոլ 90+3'

22 հունվարի
19:00 UTC-5
Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 0 : 1 Մարտինիկա Մարտինիկա Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի
Հանդիսական՝ 3 827
Մրցավար՝ Սալվադոր Ռոդոլֆո Սիբրիան
Հղում Պատրիկ Պերսին Գոլ 51'

Խումբ D[խմբագրել]

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Կանադա Կանադա[1] 2 1 0 1 2 2 0 3
2 Հաիթի Հաիթի[1] 2 1 0 1 2 2 0 3
3 Էկվադոր Էկվադոր[1] 2 1 0 1 2 2 0 3

Հանդիպումների արդյունքները


18 հունվարի
21:00 UTC-5
Հաիթի Հաիթի 0 : 2 Կանադա Կանադա Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի
Հանդիսական՝ 14 508
Մրցավար՝ Պանամա Ռոբերտո Մորենո
Հղում Քևին ՄաքՔենա Գոլ 28'48'

20 հունվարի
17:00 UTC-5
Էկվադոր Էկվադոր 0 : 2 Հաիթի Հաիթի Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի
Հանդիսական՝ 12 253
Մրցավար՝ Գվատեմալա Կառլոս Բատրես
Հղում Էդիսոն Մենդես Գոլ 6' (ի.գ.)
Շառլ Ալերթ Գոլ 44'

22 հունվարի
21:00 UTC-5
Կանադա Կանադա 0 : 2 Էկվադոր Էկվադոր Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի
Հանդիսական՝ 3 827
Մրցավար՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրայան Հոլ
Հղում Ալեքս Ագինագա Գոլ 88'90+3'

Փլեյ-օֆֆ[խմբագրել]

Քառորդ եզրափակիչ Կիսաեզրափակիչ Եզրափակիչ
                   
27 հունվարի - Փասադենա (ԼԺՀ / ՀՏՀ)        
 Մեքսիկա Մեքսիկա  0 / 2
30 փետրվարի - Փասադենա
 Հարավային Կորեա Հարավային Կորեա  0 / 4  
 Հարավային Կորեա Հարավային Կորեա  1
26 հունվարիՄայամի (ԼԺՀ)
   Կոստա Ռիկա Կոստա Ռիկա  3  
 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա  2
2 փետրվարիՓասադենա
 Հաիթի Հաիթի  1  
 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա  0
27 հունվարի - Փասադենա
   Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ  2
 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ  4
30 փետրվարի - Փասադենա (ԼԺՀ / ՀՏՀ)
 Սալվադոր Սալվադոր  0  
 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ  0 / 4 Հանդիպում 3-րդ տեղի համար
26 հունվարիՄայամի (ԼԺՀ / ՀՏՀ) 2 փետրվարիՓասադենա
   Կանադա Կանադա  0 / 2  
 Կանադա Կանադա  1 / 6  Հարավային Կորեա Հարավային Կորեա  1
 Մարտինիկա Մարտինիկա  1 / 5    Կանադա Կանադա  2

Քառորդ եզրափակիչ հանդիպումներ[խմբագրել]


26 հունվարի
15:00 UTC-5
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 2 : 1 ԼԺՀ (1:1) Հաիթի Հաիթի Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի
Հանդիսական՝ 14 823
Մրցավար՝ Մեքսիկա Խիլբերտո Ալկալա
Վալտեր Սենտենո Գոլ 2'
Ռոնալդ Գոմես Ոսկե գոլ 97-րդ րոպեին 97'
Հղում Գոլման Պիեռ Գոլ 62'

26 հունվարի
17:30 UTC-5
Կանադա Կանադա 1 : 1 ԼԺՀ (1:1) Մարտինիկա Մարտինիկա Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի
Հանդիսական՝ 14 823
Մրցավար՝ Գվատեմալա Կառլոս Բատրես
Քևին ՄաքՔենա Գոլ 73' 6 : 5 ՀՏՀ
Հղում
Մարկ Ռոջերս Գոլ 63' (ի.գ.)

27 հունվարի
12:00 UTC-8
Մեքսիկա Մեքսիկա 0 : 0 ԼԺՀ
2 : 4 ՀՏՀ
Հարավային Կորեա Հարավային Կորեա Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա
Հանդիսական՝ 31 628
Մրցավար՝ Հոնդուրաս Խոսե Բենինյո Պինեդա
Հղում

27 հունվարի
14:30 UTC-8
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 4 : 0 Սալվադոր Սալվադոր Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա
Հանդիսական՝ 31 628
Մրցավար՝ Դոմինիկյան Հանրապետություն Սամուել Ռիչարդ
Բրայան ՄաքԲրայդ Գոլ 9'11'21'
Անտե Ռազով Գոլ 72'
Հղում

Կիսաեզրափակիչ հանդիպումներ[խմբագրել]


30 հունվարի
18:00 UTC-8
Հարավային Կորեա Հարավային Կորեա 1 : 3 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա
Հանդիսական՝ 7 241
Մրցավար՝ Սալվադոր Ռոդոլֆո Սիբրիան
Ջին Չհոլ Չոյ Գոլ 81' Հղում Ռոնալդ Գոմես Գոլ 44'
Պաուլո Վանչոպե Գոլ 77'82'

30 հունվարի
20:30 UTC-8
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 0 : 0 ԼԺՀ
4 : 2 ՀՏՀ
Կանադա Կանադա Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա
Հանդիսական՝ 7 241
Մրցավար՝ Ճամայկա Փիթեր Պրենդերգաստ
Հղում

Հանդիպում 3-րդ տեղի համար[խմբագրել]


2 փետրվարի
10:00 UTC-8
Հարավային Կորեա Հարավային Կորեա 1 : 2 Կանադա Կանադա Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա
Հանդիսական՝ 14 432
Մրցավար՝ Տրինիդադ և Տոբագո Նոել Բինո
Դո Հուն Կիմ Գոլ 15' [3] Հղում Դո Հուն Կիմ Գոլ 34' (ի.գ.)
Դուեյն Դե Ռոզարիո Գոլ 35'

Եզրափակիչ[խմբագրել]


2 փետրվարի
12:00 UTC-8
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 0 : 2 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա
Հանդիսական՝ 14 432
Մրցավար՝ Գվատեմալա Կառլոս Բատրես
Հղում Ջոշ Վոլֆ Գոլ 37'
Ջեֆ Էյգուս Գոլ 63'

2002 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի չեմպիոն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Միացյալ Նահանգներ
Երկրորդ տիտղոսը

Գոլերի հեղինակները[խմբագրել]

4 գոլ`

Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրայան ՄաքԲրայդ

3 գոլ`

Կանադա Քևին ՄաքՔենա

2 գոլ`

Էկվադոր Ալեքս Ագինագա
Կոստա Ռիկա Ռոնալդ Գոմես

Կոստա Ռիկա Պաուլո Վանչոպե

Կոստա Ռիկա Ռոլանդո Ֆոնսեկա

1 գոլ`

Գվատեմալա Խուան Կառլոս Պլատա
Կանադա Դուեյն Դե Ռոզարիո
Կոստա Ռիկա Էռնան Մեդֆորդ
Կոստա Ռիկա Վալտեր Սենտենո
Հաիթի Շառլ Ալերթ
Հաիթի Գոլման Պիեռ
Հարավային Կորեա Դո Հուն Կիմ

Հարավային Կորեա Ջին Չհոլ Չոյ
Հարավային Կորեա Չհոն Գուկ Սոն
Մարտինիկա Պատրիկ Պերսին
Մեքսիկա Ադոլֆո Բաուտիստա
Մեքսիկա Մարկո Գարսես
Մեքսիկա Խաիր Գարսիա
Մեքսիկա Կառլոս Օչոա

Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԴաՄարկուս Բիզլի
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լենդոն Դոնովան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեֆ Էյգուս
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անտե Ռազով
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոշ Վոլֆ
Սալվադոր Սանտոս Կաբրերա
Տրինիդադ և Տոբագո Ստերն Ջոն

1 ինքնագոլ`

Էկվադոր Էդիսոն Մենդես

Կանադա Մարկ Ռոջերս

Հարավային Կորեա Դո Հուն Կիմ

Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել]

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց և ստացավ «ամենաարժեքավոր խաղացող» կոչվող մրցանակը հարձակվող Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրայան ՄաքԲրայդը։ Որպես մրցաշարի լավագույն ռմբարկու նա նաև ստացավ «ոսկե խաղակոշիկ» մրցանակը։ Մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց Կանադա Լարս Հիրշվելդը[4]։ «Ֆեյր փլեյի» մրցանակը հանձնվեց Կոստա Ռիկա Կոստա Ռիկայի հավաքականին։

Մրցաշարի խորհրդանշանական հավաքականը
Դարպասապահներ Պաշտպաններ Կիսապաշտպաններ Հարձակվողներ
Կուբա Օդելին Մոլինա Կոստա Ռիկա Լուիս Մարին
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեֆ Էյգուս
Կանադա Ջեյսոն դը Վոս
Մեքսիկա Լուիս Սոսա
Կոստա Ռիկա Մաուրիսիո Սոլիս
Հարավային Կորեա Նամ Իլ Կիմ
Կոստա Ռիկա Ռոնալդ Գոմես
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լենդոն Դոնովան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրայան ՄաքԲրայդ
Կանադա Քևին ՄաքՔենա
Տրինիդադ և Տոբագո Շակա Հիսլոպ Մարտինիկա Լյուդովիկ Միրանդ
Հաիթի Պիեռ Բրունի
Սալվադոր Սանտոս Կաբրերա
Էկվադոր Ալեքս Ագինագա
Սալվադոր Ռոնալդ Սերիտոս
Գվատեմալա Խուան Կառլոս Պլատա

Մրցաշարային աղյուսակ[խմբագրել]

Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 5 4 1 0 9 1 +8 13
2 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 5 3 1 1 8 5 +3 10
3 Կանադա Կանադա 5 2 2 1 5 4 +1 8
4 Հարավային Կորեա Հարավային Կորեա 5 0 2 3 3 7 -4 2
5-8 Մեքսիկա Մեքսիկա 3 2 1 0 4 1 +3 7
Մարտինիկա Մարտինիկա 3 1 1 1 2 3 -1 4
Հաիթի Հաիթի 3 1 0 2 3 4 -1 3
Սալվադոր Սալվադոր 3 1 0 2 1 5 -4 3
9-12 Էկվադոր Էկվադոր 2 1 0 1 2 2 0 3
Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 2 0 1 1 1 2 -1 1
Կուբա Կուբա 2 0 1 1 0 1 -1 1
Գվատեմալա Գվատեմալա 2 0 0 2 1 4 -3 0

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թիմերի դասավորությունը խմբում վճռվեց վիճակահանությամբ։
  2. Հանդիպման վերաբերյալ ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական հաշվետվությունում որպես գոլի հեղինակ նշված է Գարսիա Կոնտրերասը, որը սակայն ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի 2002 թ. խաղարկությանը չի մասնակցել։ Ըստ RSSSF-ի և մյուս աղբյուրների` գոլը խփել է Գարսիան։ 1, 2
  3. Հանդիպման վերաբերյալ ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական հաշվետվությունում որպես գոլի հեղինակ նշված է Չոյը։ Ըստ RSSSF-ի և մյուս աղբյուրների` գոլը խփել է հանդիպման ընթացքում նաև ինքնագոլ հեղինակած Կիմը։ 1, 2
  4. ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայքում մրցանակակիրների ցուցակում այս խաղարկությունում մրցանակի տրման մասին տվյալները բացակայում են. Հիրշվելդի՝ մրցանակակիր լինելու մասին են հաղորդում այլ լեզուներով մի շարք վիքիպեդիաներ։

Հղումներ[խմբագրել]