ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1969 (ընտրական մրցաշար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1969թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ազգերի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք ավտոմատ կերպով ստացան մրցաշարի կազմակերպիչ Կոստա Ռիկա Կոստա Ռիկան և մրցաշարի գործող չեմպիոն Գվատեմալա Գվատեմալան։ Մյուս ուղեգրերը խաղարկվեցին հինգ ընտրական զույգերում[1]։

Ընտրական հանդիպումները[խմբագրել]

20 ապրիլի 1969
Հայիթի Հաիթի 2 : 0 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ Պորտ-օ-Պրենս, Հայիթի
11 մայիսի 1969
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 0 : 1 Հաիթի Հայիթի Սան Դիեգո, ԱՄՆ

Հաիթի Հայիթին հաղթելով այս զույգում` ավելի ուշ դուրս մնաց մրցաշարից, որովհետև ժամանակին չհաստատեց մասնակցության հայտը։ Հետաքրքրական է նաև, որ այս հանդիպումները համատեղում էին 1969թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության ընտրական մրցաշարի և 1970թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նպատակները։


21 հոկտեմբերի 1969
Մեքսիկա Մեքսիկա 3 : 0 Բերմուդյան կղզիներ Բերմուդներ Մեխիկո, Մեքսիկա
2 նոյեմբերի 1969
Բերմուդներ Բերմուդյան կղզիներ 2 : 1 Մեքսիկա Մեքսիկա Համիլտոն, Բերմուդյան կղզիներ

11 ապրիլի 1969
Ճամայկա Ճամայկա 1 : 1 Պանամա Պանամա Քինգստոն, Ճամայկա
11 մայիսի 1969
Պանամա Պանամա 1 : 2 Ճամայկա Ճամայկա Քինգստոն, Ճամայկա[2]


Հոլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլյան կղզիներ + : - ՏՀ Հոնդուրաս Հոնդուրաս

Հոնդուրաս Հոնդուրասը որակազրկվեց նրա և Սալվադորի միջև «ֆուտբոլային պատերազմի» հետ կապված։



Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո + : - ՏՀ Սալվադոր Սալվադոր

Սալվադոր Սալվադորը որակազրկվեց նրա և Հոնդուրասի միջև «ֆուտբոլային պատերազմի» հետ կապված։

Մեքսիկա Մեքսիկան, Ճամայկա Ճամայկան, Նիդերլանդական Անտիլյան կղզիներ Հոլանդական Անտիլները և Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագոն ստացան եզրափակիչ մրցաշարի ուղեգրեր։

Նայիր նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Այն մասին, թե ինչպես պիտի բաշխվեին եզրափակիչ մրցաշարի 4 ուղեգրերը ընտրական զույգերի 5 հաղթողների միջև, հայտնի չէ։ RSSSF-ը նույնպես լռում է։ Այսուհանդերձ, Հայիթիի հավաքականը դուրս մնաց մրցաշարից` այս խնդիրը ոչ էական դարձնելով։
  2. Պանաման իր տնային հանդիպումը խաղացել է մրցակցի դաշտում։

Հղումներ[խմբագրել]