ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1998 (ընտրական մրցաշար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1998 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք ավտոմատ կերպով ստացան մրցաշարի կազմակերպիչ Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգները, գործող չեմպիոն Մեքսիկա Մեքսիկան, ինչպես նաև՝ Կանադա Կանադան, որն ավելի ուշ հրաժարվեց մասնակցությունից, և նրա փոխարեն հրավիրվեց Ճամայկա Ճամայկան։ Մեկ ուղեգիր էլ ստացավ մրցաշարին հրավիրված Բրազիլիա Բրազիլիան։ Կենտրոնամերիկյան զոնայում ընտրական մրցաշարի դեր կատարեց UNCAF-ի ազգերի գավաթի 1997 թ. խաղարկությունը, իսկ կարիբյան զոնայում՝ կարիբյան գավաթի 1996 թ. և 1997 թ. խաղարկությունները։

UNCAF-ի ազգերի գավաթ 1997[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 5 3 2 0 12 3 +9 11
2 Գվատեմալա Գվատեմալա 5 3 2 0 10 3 +7 11
3 Սալվադոր Սալվադոր 5 1 1 3 2 5 -3 4
4 Հոնդուրաս Հոնդուրաս 5 2 1 2 8 5 +3 7
5-6 Պանամա Պանամա 2 0 0 2 0 7 -7 0
Նիկարագուա Նիկարագուա 2 0 0 2 2 11 -9 0

Մրցաշարի արդյունքներով երեք հավաքականներ՝ Կոստա Ռիկա Կոստա Ռիկան, Գվատեմալա Գվատեմալան և Սալվադոր Սալվադորը, ձեռք բերեցին 1998 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի ուղեգրեր։ Սակայն ոսկե գավաթի խաղարկման ձևաչափի փոխվելուց հետո հրավեր ստացավ նաև UNCAF-ի ազգերի գավաթում 4-րդ տեղ գրաված թիմը՝ Հոնդուրաս Հոնդուրասը։

Կարիբյան գավաթ 1996[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 5 5 0 0 13 2 +11 15
2 Կուբա Կուբա 5 3 1 1 7 2 +5 10
3 Մարտինիկա Մարտինիկա 5 2 1 2 6 4 +2 7
4 Սուրինամ Սուրինամ 5 1 2 2 5 10 -5 5
5-8 Ճամայկա Ճամայկա 3 1 0 2 5 5 0 3
Հայիթի Հայիթի 3 0 2 1 2 3 -1 2
Սենտ Վինսենթ և Գրենադիններ Սենթ Վինսենթ և Գրենադիններ 3 0 1 2 2 7 -5 1
Սենտ Քիթս և Նևիս Սենտ Քիթս և Նևիս 3 0 1 2 3 10 -7 1

Մրցաշարում հաղթեց և ուղեգրին տիրացավ Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագոն։

Կարիբյան գավաթ 1997[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 4 2 1 1 9 3 +6 7
2 Սենտ Քիթս և Նևիս Սենտ Քիթս և Նևիս 4 2 0 2 4 8 -4 6
3 Ճամայկա Ճամայկա 4 2 2 0 8 3 +5 8
4 Գրենադա Գրենադա 4 1 1 2 6 8 -2 5
5-6 Մարտինիկա Մարտինիկա 2 1 0 1 2 3 -1 3
Անտիգուա և Բարբուդա Անտիգուա և Բարբուդա 2 0 0 2 1 5 -4 0

Այն բանից հետո, երբ Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագոն, որը ոսկե գավաթի ուղեգրին արդեն տիրացել էր, հաղթեց նաև 1997 թ. կարիբյան գավաթի խաղարկությունում, որոշում կայացվեց ուղեգրի համար նշանակել անցումային հանդիպում 1996 թ. խաղարկությունում 2-րդ տեղ գրաված Կուբա Կուբայի ու 1997 թ. խաղարկությունում 2-րդ տեղ գրաված Սենտ Քիթս և Նևիս Սենտ Քիթս և Նևիսի միջև։

Անցումային հանդիպում[խմբագրել | խմբագրել կոդը]

4 հոկտեմբերի 1997
Սենտ Քիթս և Նևիս Սենտ Քիթս և Նևիս 0 : 2 Կուբա Կուբա Բաստեր, Սենտ Քիթս և Նևիս[1]

Կուբա Կուբան ստացավ եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

Նայիր նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հանդիպումը կայացավ ոչ թե չեզոք դաշտում, այլ Սենտ Քիթս և Նևիսում։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]