Կոստա Ռիկայի ազգային մարզադաշտ (1924)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր մարզադաշտի մասին հոդվածը դիտելու համար անցիր. Կոստա Ռիկայի ազգային մարզադաշտ (2011).

9°56′11.4″ հս. լ. 84°06′28.36″ ամ. ե. / 9.9365° հս. լ. 84.107878° ամ. ե.

Նասիոնալ մարզադաշտ
Նասիոնալ մարզադաշտ
Ամբողջական անվանում Էստադիո Նասիոնալ դե Կոստա Ռիկա
Տեղագրություն Կոստա Ռիկա Սան Խոսե, Կոստա Ռիկա
Հիմնադրված 1924
Բացված 29 դեկտեմբերի 1924
Փակված 12 մայիսի 2008
Ճարտարապետ Ռիկարդո Խիմենես Արեամունոյի
կառավարությանն առընթեր կոմիտե
Սեփականատեր ICODER (վերջին)
Տարողություն 25 000
Տնային թիմ Կոստա Ռիկա
Կոստա Ռիկայի ռեգբիի հավաքական
Դաշտի չափսեր 105x86

Նախկին Կոստա Ռիկայի ազգային մարզադաշտը (իսպաներեն՝ Estadio Nacional de Costa Rica) բազմաֆունկցիոնալ մարզադաշտ էր Կոստա Ռիկայի մայրաքաղաք Սան Խոսեի Լա Սաբանա շրջանում։ Այն հիմնականում ընդունում էր ֆուտբոլային հանդիպումներ։ Հանդիսանում է Կոստա Ռիկայի հավաքականի նախկին ազգային մարզադաշտը (1941-1999թթ. ընթացքում)։ Մարզադաշտը տեղավորում էր 25 հազար հանդիսականի։ Ներկայիս Նասիոնալ դե Կոստա Ռիկա մարզադաշտը փոխարինում է նրան։

Պատմությունը[խմբագրել]

Նասիոնալ մարզադաշտը կառուցվել է 1924թ. Ռիկարդո Խիմենես Արեամունոյի կառավարության օրոք։ Բացումը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին։ 2008թ. մայիսի 12-ին մարզադաշտը փակվեց, քանի որ նախատեսված էր նոր մարզադաշտի կառուցում։ Վերջին ֆուտբոլային հանդիպումն անց է կացվել 2007թ. Կոստա Ռիկայի Ունիվերսիդադ դե Կոստա Ռիկա և Բրուխաս ակումբների միջև։ Մարզադաշտը ընդունել է բազմաթիվ մարզական, մշակութային և պատմական միջոցառումներ։ Մարզադաշտում անցկացվել են Կոստա Ռիկայի առաջնության, 1924թ. կենտրոն-ամերիկյան օլիմպիադայի, CCCF-ի գավաթի 1941, 1946, 1953, 1961թթ. խաղարկության, 1960թ. պանամերիկյան ֆուտբոլային առաջնության, 1969թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ազգերի գավաթի, Կենտրոն-ամերիկյան ազգերի գավաթի 1991, 1999թթ. խաղարկության հանդիպումները։ 1988թ. այստեղ տեղի է ունեցել «Մարդու իրավունքների պաշտպանությանը» նվիրված համերգ Բրյուս Սփրինգսթինի, Սթինգի, Թրեյսի Չեպմենի, Փիթեր Գաբրիելի, Յուսուֆ Ն'Դուրի մասնակցությամբ, 1994թ.` Աերոսմիթ ռոք-խմբի համերգը, 2004թ.` Լուչանո Պավարոտիի համերգը։ Պատմական դեպքերից հուշագրավ է 1983թ. Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի այցը, ինչպես նաև այն հանգամանքը, որ այստեղ անց է կացվել 1949-2006թթ. Կոստա Ռիկայի նախագահական իշխանության փոխանցման հանդիսավոր արարողությունները։

Հղումներ[խմբագրել]

  • Նախկին Նասիոնալ մարզադաշտի լուսանկարներ fussballtempel.net (ES)
  • Նասիոնալ մարզադաշտի պատմությունը futbol.co.cr (ES)