Սթիվեն Ջերարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթիվեն Ջերարդ
The big 4-0.jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջական անուն Steven George Gerrard
Ծննդյան թիվ մայիսի 30, 1980 (1980-05-30) (32 տարեկան)
Ծննդավայր    Ուիսթոն, Անգլիա
Հասակ 1.83 մ.
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Անգլիա Լիվերպուլ
Համար 8
Պատանեկան կարիերա
1989-1997 Լիվերպուլ
Մասնագիտական կարիերա1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997-ներկա Լիվերպուլ 387 (84)   
Ազգային հավաքական
2000 - ներկա Անգլիա Անգլիա 88 (19)

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը.

Սթիվեն Ջորջ Ջերարդ (անգլերեն՝ Steven George Gerrard, Մայիսի 30, 1980, Ուիսթոն, Անգլիա) - անգլիացի ֆուտբոլիստ «Լիվերպուլ» ակումբի ավագ: Ջերարդը համարվում է ժամանակակից ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններից մեկը: Հիմնականում հանդես է գալիս կիսապաշտպանության կենտրոնում, ինչպես նաև ձախ կիսապաշտպանի դիրքում:

Ջերարդը, ով իր ամբողջ կարիերան անց է կացրել «Էնֆիլդում», առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 1998 թվականին և ամրապնդվել է թիմի հիմնական կազմում 2000-01 մրցաշրջանում: 2003-ին նա դարձել է թիմի ավագը` փոխարինելով Սաամի Հյուպիային: Ջերարդի նվաճած մրցանակների թվոմ են երկու Անգլիայի գավաթները, երկու Ֆուտբոլային լիգայի գավաթները և հաղթանակը Չեմպիոնների Լիգայում 2005-ին: 2005 թվականին Ջերարդը երրորդն էր «Ոսկե գնդակ» մրցանակի համար քվեարկությունում:

Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում Ջերարդը իր նորամուտը նշել է 2000 թվականին: Նա մասնակցել է Եվրոպայի 2000 և 2004 առաջնություններին, ինչպես նաև 2006 Աշխարհի առաջնությանը, որտեղ նա դարձել է երկու գոլի հեղինակ:

Բովանդակություն

[խմբագրել] Կարիերա

[խմբագրել] Ակումբ

Ջերարդը «Լիվերպուլի» հետ իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ստարագրել է 1997-ին, իսկ առաջին հանդիպումը անց է կացրել 1998-ի Նոյեմբերի 29-ին` «Բլեքբերն Ռովերս»-ի դեմ:

2000-01 մրցաշրջանում Ջերարդը նվաճեց իր առաջին մրցանակները ակումբի հետ: Այդ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրեց 50 խաղ և դարձավ 10 գոլի հեղինակ, որոնք օգնեցին ակումբին նվաճել Անգլիայի Գավաթը, Անգլիայի Լիգայի Գավաթը և ՈՒԵՖԱ-ի Գավաթը: Այդ մրցաշրջանի վերջում Ջերարդը ճանաչվեց Անգլիայի լավագույն երիտասարդ ֆուտբալիստ, իսկ 2002-ին Ջերարդը դարձավ թիմի ավագը:

2004-05 մրցաշրջանում «Լիվերպուլը» հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ և Ստամբուլում հանդիպեց «Միլան»-ի հետ: Առաջին խաղակեսից հետո թիմը պարտվում էր 3-0 հաշվով: Երկրորդ խաղակեսում Ջերարդը խփեց առաջին պատասխան գնդակը, որից հետո Լիվերպուլը հավասարեցրեց հաշիվը և վերջնական արդյունքում, հետխաղյա տասնմեկմետրանոցներով հաղթեց «Միլան»-ին ու դարձավ մրցաշարի հաղթող:

2005-06 սեզոնում Ջերարդը ցուցադրեց իր լավագույն խաղը: Նա 53 խաղում խփեց 23 գոլ: Ապրիլին նա ճանաչվեց Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստ: 2006-ի Անգլիայի Գավաթի եզրափակիչ խաղում Ջերարդը դարձավ երկու գոլի հեղինակ: Այդ գոլերից հետո Ջերարդը դարձավ միակ ֆուտբոլիսը, ով կարողացել է գոլի հեղինակ դառնալ բոլոր չորս եզրափակիչներում, որոնցում խաղում են անգլիական ակումբները:

[խմբագրել] Հավաքական

Ջերարդը ազգային հավաքականում առաջին հանդուպումը անցկացրեց 2000-ի Մայիսի 31-ին: Նա մասնակցեց այդ տարի Եվրո-2000-ին, որը Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի համար անհաջող ստացվեց: Վնասվածքի պատճառով Ջերարդը չկարողացավ մասնակցել 2002 Աշխարհի առաջնությանը:

Եվրո-2004-ը և 2006 Աշխարհի առաջնությունը Գերմանիայում անգլիացիների համար նույնպես անհաջող ստացվեցին: Երկու դեպքում էլ նրանք 1/4 եղրափակչում պարտվեցին Պորտուգալիայի հավաքականին:

2010 Աշխարհի առաջնությունից առաջ Ջերարդը ստացավ ավագի թևկապը, քանի որ Ռիո Ֆերդինանդը վնասվածքի պատճառով չէր մասնակցում առաջնությանը: ԱՄՆ հավաքականի դեմ խաղում Ջերարդը խփեց անգլիցիների համար առաջին գնդակը մրցաշարում:

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով