Լուիս Ալբերտո Սուարես
| Լուիս Ալբերտո Սուարես | ||
| Անձնական տեղեկատվություն | ||
|---|---|---|
| Ամբողջական անուն | Luis Alberto Suárez Díaz | |
| Ծննդյան թիվ | հունվարի 24, 1987 | |
| Ծննդյան քաղաք և երկիր | Սալտո, |
|
| Հասակ | 1.81 մ. | |
| Դիրք | հարձակվող | |
| Ակումբային տեղեկատվություն | ||
| Ներկա ակումբ | ||
| Համար | 7 | |
| Պատանեկան կարիերա | ||
| 2003-2005 | Նասիոնալ | |
| Մասնագիտական կարիերա1 | ||
| Տարի | Ակումբ | Խաղ (Գոլ) |
| 2005-2006 2006-2007 2007-2011 2011-ներկա |
Նասիոնալ Գրոնինգեն Այաքս Լիվերպուլ |
29 (12) 29 (10) 110 (81) 13 (4) |
| Ազգային հավաքական | ||
| 2007 - ներկա | 39 (16) | |
|
1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են |
||
Լուիս Ալբերտո Սուարես Դիաս (անգլ.՝ Luis Alberto Suárez Díaz, Հունվարի 24, 1987, Սալտո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, հարձակվող, անգլիական «Լիվերպուլի» և Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող:
Բովանդակություն |
Կարիերա [խմբագրել]
Ակումբ [խմբագրել]
Լուիս Ալբերտո Սուարեսը ծնվել է 1987 թվականի Հունվարի 24-ին, Սալտո քաղաքում, Արգենտինայի սահմանի մոտ: 2003 թվականին Սուարեսին ընդունել են երկրի ամենահայտնի երկու ակումբներից մեկի` «Նասիոնալի», ակադեմիա: Երկու տարի անց նա ընդգրկվել է թիմի հիմնական կազմ: 2005-06 մրցաշրջանում խփելով 12 գոլ, նա օգնեց ակումբին նվաճելու հերթական չեմպիոնական տիտղոսը:
2006 թվականին Սուարեսը 800 հազար եվրոյով տեղափոխվեց հոլանդական չափանիշներով համեստ «Գրոնինգեն» ակումբ, որի կազմում 29-աղում խփեց 10 գոլ: 2007-ին 7,5 միլլիոն եվրոյով տեղափոխվեց «Այաքս», որտեղ խաղաց մինչև 2011 թվականը:
«Այաքսում» առաջին մրցաշրջանում 33 խաղում դարձավ 17 գոլի հեղինակ, իսկ 2008-09 մրցաշրջանում` 31 խաղում 21 գոլ առաջնության լավագույն ռմբարկուն խփել էր մեկ գոլ ավելի: Սուարեսը հաջող անցկացրեց նաև 2009-10 սեղոնը` դառնալով 35 գոլի հեղինակ Էրեդիվայզիում: 2009-ի Դեկտեմբերի 25-ին, Հոլանդիայի գավաթի խաղարկության ժամանակ, «WHC» սիրողական թիմի դեմ խաղում նա խփեց 6 գոլ, իսկ «Այաքսը» հաղթեց 14:1 հաշվով:
2011-ի հունվարին Սուարեսին ցանկանում էին ձեռք բերել ուկրաինական «Շախտյորը» և ռուսական «Զենիթը», սակայն ֆուտբոլիստը մերժեց այդ ակումբներին: 2011 թվականի Հունվարի 28-ին Այաքսը հայտարարեց, որ ընդունել է «Լիվերպուլի» առաջարկը: Տրանսֆերի արժեքը կազմեց 26,5 միլլիոն եվրո: Հունվարի 31-ին Սուարեսը պայմանագիր ստորագրեց «Լիվերպուլի» հետ: Նա ստացավ յոթ համարի մարզաշապիկը, որը նապկինում կրում էր «Լիվերպուլի» ներկայիս գլխավոր մարզիչ Կեննի Դալգլիշը:
Իր առաին գոլ նոր ակումբի կազմում Սուարեսը խփեց արդեն իր դեբյուտային` «Ստոկ Սիթի» ակումբի դեմ խաղում: Մարտի 6-ին Լուիսը օգնեց «Լիվերպուլին» հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին» 3:1 հաշվով` մասնակցելով բոլր գոլային գրոհներին: Մարտի 20-ին Սուարեսի` խաղի վերջին րոպեին խփած գոլը հաղթանակ բերեց «Լիվերպուլին» «Սանդերլենդի» դեմ խաղում:
Հավաքական [խմբագրել]
Սուարեսը առաջին անգամ ազգային հավաքական է հրավիրվել 2007-ի Փետրվարի 8-ին: Դրանից հետո Սուարեսը պարբերաբար սկսեց հրավիրվել ազգային թիմ և մասնակցեց 2010 Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
Սուարեսը մասնակցեց ուրուգավայցիների բոլոր երեք խմբային հանդիպումներին և իր առաջին գոլը խփեց Մեքսիկայի դեմ խաղում: 1/8 եզրափակչի` Հարավային Կորեայի դեմ խաղում Սուարեսը դարձավ երկու գոլի հեղինակ:
1/4 եզրափակիչ Գանայի հավաքականի դեմ խաղում 120-րդ րոպեին Սուարեսը արժանացավ կարմիր քարտի, երբ հետ մղեց Ասամոա Գյանի հարյուրտոկոսանոց գոլային հարված սեփական դարպասից: Արդյունքում Սուարեսը փրկեց իր թիմին պարտությունից: Ասամոա Գյանը չկարողացավ իրացնել 11-մետրանոցը, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածներով հաղթեցին ուրուգվայցիները:
2011 թվականի Հուլիսի 24-ին, Ամերիկայի գավաթի եզրափակիչում ուրուգվայցիները 3:0 հաշվով հաղթեցին Պարագվայի ֆուտբոլի ազգային հավաքականին: Լուիսը այդ խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ և արդյունքում դարձավ առաջնության լավագույն ֆուտբոլիստ:
Նվաճումներ [խմբագրել]
Թիմային [խմբագրել]
«Նասիոնալ»
- Ուրուգվայի չեմպիոն: 2005-06
«Այաքս»
- Էրեդիվայզի: 2010-11
- Հոլանդիայի գավաթ: 2009-10
Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքական
- Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010: 4-րդ տեղ
- Ֆուտբոլի Ամերիկայի գավաթ 2011: Չեմպիոն
Անձնական [խմբագրել]
- Հոլանդիայի առաջնության լավագույն ռմբարկու: 2009-10
- Հոլանդիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ: 2009-10
Վիճակագրություն [խմբագրել]
2011 թվականի Մայիսի 1-ի դրությամբ
| Ակումբ | Սեզոն | Լիգա | Գավաթներ | Հարավամերիկյան գավաթներ/ Եվրագավաթներ | Այլ | Ընդհանուր | |||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| Նասիոնալ | 2005-06 | 27 | 10 | 0 | 0 | 3 | 0 | 4 | 3 | 34 | 12 |
| Ընդհանուր | 27 | 10 | 0 | 0 | 3 | 0 | 4 | 2 | 34 | 12 | |
| Գրոնինգեն | 2006-07 | 29 | 10 | 2 | 1 | 2 | 1 | 4 | 2 | 37 | 15 |
| Ընդհանուր | 29 | 10 | 2 | 1 | 2 | 1 | 4 | 3 | 37 | 15 | |
| Այաքս | 2007-08 | 33 | 17 | 3 | 2 | 4 | 1 | 4 | 2 | 44 | 22 |
| 2008-09 | 31 | 22 | 2 | 1 | 10 | 5 | 0 | 0 | 43 | 28 | |
| 2009-10 | 33 | 35 | 6 | 8 | 9 | 6 | 0 | 0 | 48 | 49 | |
| 2010-11 | 13 | 7 | 1 | 1 | 9 | 4 | 1 | 0 | 24 | 12 | |
| Ընդհանուր | 110 | 81 | 12 | 12 | 32 | 16 | 5 | 2 | 159 | 111 | |
| Լիվերպուլ | 2010-11 | 11 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 2 |
| Ընդհանուր | 174 | 103 | 14 | 13 | 37 | 17 | 13 | 7 | 238 | 140 | |
Անձնական կյանք [խմբագրել]
Սուարեսը մեծացել է միայնակ մոր, վեց եղբայրների ու քույրերի կողքին: 2009 թվականին նա ամուսնացել է իր մանկության ընկերուհու` Սոֆիա Բալբիի հետ: Նրա ավագ եղբայրը` Պաոլո Սուարեսը, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Լուիս Սուարեսը LiverpoolFC.tv կայքում:
- Լուիս Սուարեսը LFCHistory.net կայքում:
- Լուիս Սուարեսը Premier League կայքում: